Jump to content

Что творится в Армении?


Recommended Posts

Արին-Բերդ ջան :flower:

Ժողովրդավարություն ասելիս նկատի ունեմ որ եթե երկրի օրենքն այնպիսին է, որ Նախագահը պիտի ընտրվի ժողովրդի կողմից, ապա դա այդպես էլ պիտի լինի, և ժողովուրդը, գոնե նրա մեծ մասը, պիտի վստահ լինի որ Նախագահը օրինական է:

Եթե այս օրենքը խախտվում է, ապա պարզ է, որ պիտի սկսվի օրինախախտությունների շղթայական ռեակցիա: Իսկ ցանկացած պետության մեջ անօրինականությունից տուժում է նախ և առաջ ժողովուրդն ու պետությունը:

Մեր ժողովուրդը աշխարհի ամենաօրինապաշտ ու աշխատասեր ժողովուրդն է: Եթե ցանկացած հարուստ երկրում հարկերի վճարումից ազգովի խուսափում են կուշտ փորով հանդերց, ապա Հայաստանում դրա պատճառը սովն է: Ես չեմ մեղադրում ոչ մեկին: Ես ինքս ճիշտ է կուշտ եմ ապրում, ստամոքսի առումով, բայց եթե իմ երեխեքը կարոտ մնային հասարակ սննդի, շատ մեծ է հավանականությունը որ ես կթքեի հարկային տեսչության վրա էլ, օրենքների վրա էլ: Իմ երկրի համար իմ առողջ զավակները հազար անգամ ավելի կարևոր են, քան վճարված հարկերը, որոնցով չինովնիկների լակոտները իրենց սիրուհիների հետ պիտի գնան կազինոներում, կներես արտահայտութանս, լրճկվեն:

Ձուկը հոտում է գլխից, գլխից էլ սկսիր դիտարկումներդ: Իսկ դու պոչից ես սկսում:

Link to post
Share on other sites

Սաթենիկ ջան, :flower:

Շատ հետաքրքիր թեմա է: Կարևորը՝ ավելի ակտուալ, քան մտածել թե օգուզներին որ մի գրողի ծոցը պիտի ուղարկենք: :lol:

Չգիտեմ թե որքանով է ֆորումային, բայց արի զրուցենք, հետո ինքն իրեն կորոշվի:

Արին-Բերդ ջան :flower:

Ժողովրդավարություն ասելիս նկատի ունեմ որ եթե երկրի օրենքն այնպիսին է, որ Նախագահը պիտի ընտրվի ժողովրդի կողմից, ապա դա այդպես էլ պիտի լինի, և ժողովուրդը, գոնե նրա մեծ մասը,  պիտի վստահ լինի որ Նախագահը օրինական է:

Եթե այս օրենքը խախտվում է, ապա պարզ է, որ պիտի սկսվի օրինախախտությունների շղթայական ռեակցիա: Իսկ ցանկացած պետության մեջ անօրինականությունից տուժում է նախ և առաջ ժողովուրդն ու պետությունը:

Բա էլ ի՞նչ ժողովուրդ, եթե դժգոհություն չլինի: Ժողովուրդը պիտի միշտ էլ դժգոհի, որպեսզի չինովնիկները հանգիստ կյանք չունենան: :lol:

Իմ կարծիքով երկրի կայունությունը և ուժը որոշվում է ոչ թե նախագահի օրինական կամ անօրինական ընտրությունից, այլ նախագահական և կառավարական անձնակազմից: Հակառակ դեպքում «վայ այդ երկրին»: Պատկերացնում ե՞ս, եթե մի ինչ որ աֆերիստ կարողանա իշխանության գլուխ գա, ապա ինչ կստացվի: Երկրորդ Տեր-Պետրոսյան կլիներ:

Երբ երկրի պետության ինստիտուտը կայուն է լինում, առանձնապես կապ չունի թե ով է կանգնած երկրի գլխավերում, քանի որ այդ կազմված ինստիտուտն է ստիպում նախագահին աշխատել այնպես, ինչպես սիստեման է պահանջում: Երկրի նպատակը և զարգացման ճանապարհը պետք է անկախ լինի ոերևե մեկի կամքից: Այդպես չէ՞:

ԱՄՆում էլ տեղի ունեցան անօրինական ընտրություններ, քո կարծիքով Բուշի փոխարենը եթե որևե մեկը լիներ նույն, մեղմ ասած, աղտը չեին ուտի՞:

Մեր ժողովուրդը աշխարհի ամենաօրինապաշտ ու աշխատասեր ժողովուրդն է:

Աշխատասիրության համար կհամաձայնվեմ, եթե ընդհանուր մոտենանք: Չնայած որ ես միշտ մտածում եմ, որ ԽՍՀՄ տարիներին մենք բավականին ծույլիկացանք: Հիմա կարծես թե ուղղվում է: Օրինապաշտության համար էլ ինչ որ չափով կհամաձայնվեմ: Ասենք այսպես՝ մեր ժողովուրդը կարող է օրինապաշտ լինել, բայց չի հետևում օրենքին: Պատճառը՝ օրենքը չիմանալուց է:

Եթե ցանկացած հարուստ երկրում հարկերի վճարումից ազգովի խուսափում են կուշտ փորով հանդերց, ապա Հայաստանում դրա պատճառը սովն է:

:) Սաթենիկ ջան, կամայական երկրում, հարկերից խուսափում են ոչ թե «սովածները» այլ «կուշտերը», ես կասեի «ամենակուշտերը»: :) Հարուստն է միշտ խուսափում հարկերից: Լինի դա Հայք, թե որևե այլ երկիր, իսկ պետական բյուդժեն հարստանում է, ոչ թե աշխատավորի հաշվին, այլ ձեռնարկությունների, որոնց տերերն էլ խուսափում են հարկ մուծելուց: Համաձայն չե՞ս:

Ձուկը հոտում է գլխից, գլխից էլ սկսիր դիտարկումներդ: Իսկ դու պոչից ես սկսում:

:hm: Վերջերս մտածում եմ, որ կարող է պոչից էլ փչանա: Ախր ժղովուրդն է թույլ տալիս, որ գլխին նստեն:

Մի բան էլ ավելացնեմ, իմ կարծիքով, եթե քո ժողովուրդը սիրում ես, ապա պետք է խիստ լինես ժողովուրդիտ նկատմամբ: Դա երեխա դաստիրակելու պես է` ուշկ գնալով սիրի, բայց խիստ եղի:

Հարգանքներս: :flower:

Edited by Arin-Berd
Link to post
Share on other sites

Я так и не пойму, откуда такая спешка и паника против нынешнего правитльства Армении. По всему миру политики представляют интересы своего народа. Почему все встали дыбом против оффициального Еревана, не пойму. Звоню родным и друзьям в Армению, тоже, вроде как всё нормально. Никто не продаёт Армению и Арцах. Может кто-нибудь объяснит внятно, в чём дело, без эмоций и криков.

Link to post
Share on other sites

Արին-Բերդ ջան :flower:

Չգիտեմ թե որքանով է ֆորումային, բայց արի զրուցենք, հետո ինքն իրեն կորոշվի:

Չէ, եղբայր, իսկի էլ ֆորումային չէ :no: : Հիմա լիքը տարբեր շեղվածության սադրիչներ կլցվեն այստեղ:

Բա էլ ի՞նչ ժողովուրդ, եթե դժգոհություն չլինի: Ժողովուրդը պիտի միշտ էլ դժգոհի, որպեսզի չինովնիկները հանգիստ կյանք չունենան:  :lol:

:) Երևի թե ճիշտ է, բայց դժգոհության պատճառներն ու աստիճանը տարբեր են, սահմաններ են ունենում: Միշտ չէ, որ դրան կարելի է փիլիսոփայորեն նայել:

Իմ կարծիքով երկրի կայունությունը և ուժը որոշվում է ոչ թե նախագահի օրինական կամ անօրինական ընտրությունից, այլ նախագահական և կառավարական անձնակազմից:

Դե պարզ է, դա նույն բանն է:

Պատկերացնում ե՞ս, եթե մի ինչ որ աֆերիստ կարողանա իշխանության գլուխ գա, ապա ինչ կստացվի: Երկրորդ Տեր-Պետրոսյան կլիներ:

Ինչո՞ւ չեմ պատկերացնում, որ: Հենց այսօր այդ կրակի մեջ ենք, էլի:

Երբ երկրի պետության ինստիտուտը կայուն է լինում, առանձնապես կապ չունի թե ով է կանգնած երկրի գլխավերում, քանի որ այդ կազմված ինստիտուտն է ստիպում նախագահին աշխատել այնպես, ինչպես սիստեման է պահանջում: Երկրի նպատակը և զարգացման ճանապարհը պետք է անկախ լինի ոերևե մեկի կամքից: Այդպես չէ՞:

Այդպես է:

Ասենք այսպես՝ մեր ժողովուրդը կարող է օրինապաշտ լինել, բայց չի հետևում օրենքին: Պատճառը՝ օրենքը չիմանալուց է:

Ոչ միայն: Օրինակ ես երբերմն օրենք եմ խախտում չինովնիկների հրամանով: :cry: Ինձնից դա ուղակի պահանջվում է :cry:

Դա երեխա դաստիրակելու պես է` ուշկ գնալով սիրի, բայց խիստ եղի:

Սա սարսափելի մոլորություն է: Ծնողին դաստիարակելու պես մի բան: Դա կնշանակի, որ ամեն ոք, որ ինքնավստահ է կարող է իրեն իր ազգից վեր դասել: Այսինքն Աստծուց վեր: Սարսափում եմ այդպիսի բաներից...

Link to post
Share on other sites

Սաթենիկ ջան, :flower:

Չէ, եղբայր, իսկի էլ ֆորումային չէ :no: : Հիմա լիքը տարբեր շեղվածության սադրիչներ կլցվեն այստեղ:

:lol: Սրտիտ մոտ մի ընդունի. Մեկ-մեկ էլ մենք մերոնցով կարող ենք զրուցել: ;)

Ինչո՞ւ չեմ պատկերացնում, որ: Հենց այսօր այդ կրակի մեջ ենք, էլի:

:lool: :up:

Եթե ճիշտն ասեմ, ապա ինձ հանգստացնում է այն փաստը, որ դաշնակցականները կառավարության կողմն են: Այսօրվա օրով, Դաշնակցությունը ոչ թե կուսակցություն է, այլ հենց այն կայացած համակարգն է (սիստեման), որի մասին խոսում էի: Այսինքն, անկախ նրանից թե ով կլինի կուսակցության նախագահը, դաշնակցականների ուղղին նույնն է մնալու: Եթե այսօր նման կուսակցություն դեռ համագործակցում է կառավարության հետ, երևի թե այդ կառավարությունը դրական կողմ ունի: Ես այդպես եմ մտածում:

Ոչ միայն: Օրինակ ես երբերմն օրենք եմ խախտում չինովնիկների հրամանով: :cry: Ինձնից դա ուղակի պահանջվում է :cry:

Իսկ ես աշխատում եմ հնարավորին չափով օրենք չխախտել: Երբ կաշարք են ուզում, ապա ասում եմ «չեմ տա, քո համար չեմ աշխատում»: Պատկերացրու որ գործում է: :)

Սա սարսափելի մոլորություն է: Ծնողին դաստիարակելու պես մի բան: Դա կնշանակի, որ ամեն ոք, որ ինքնավստահ է կարող է իրեն իր ազգից վեր դասել: Այսինքն Աստծուց վեր: Սարսափում եմ այդպիսի բաներից...

:hm: Հետաքրքիր միտք է: Բայց ես դա ինկատի չունեի: ՈՒզում էի ասեի, որ չարժե միշտ քո ժողովուրդը գովես, հարկավոր է միքիչ էլ կրիտիկաի ենթարկել: Հակառակ դեպքում չենք հասկանա թե որն է մեր թույլ կողմը:

:flower:

Link to post
Share on other sites

Արին-Բերդ ջան :flower:

Եթե այսօր նման կուսակցություն դեռ համագործակցում է կառավարության հետ, երևի թե այդ կառավարությունը դրական կողմ ունի: Ես այդպես եմ մտածում:

Իսկ ես հակառակը:

Իսկ ես աշխատում եմ հնարավորին չափով օրենք չխախտել:

:) Դու մեր պետական սեկտորո՞ւմ ես աշխատում:

ՈՒզում էի ասեի, որ չարժե միշտ քո ժողովուրդը գովես, հարկավոր է միքիչ էլ կրիտիկաի ենթարկել: Հակառակ դեպքում չենք հասկանա թե որն է մեր թույլ կողմը:

Իսկ փնովելով կհասկանա՞նք: Ծնողին չես կարող քննադատել, դա փնովում կդառնա: Ասում եմ, սարսափում եմ այդպիսի բաներից: Ի դեպ, դաշնակցականներից շատ-շատ եմ լսել հայհոյանքներ ժողովրդիս հասցեյին: Լևոնից էլ եմ լսել: Թուրքերից էլ: Բոլորին էլ ատում եմ:

Link to post
Share on other sites

Սաթենիկ ջան, :flower:

Իսկ ես հակառակը:

Ինչի՞: :huh:

Ես էլ Դաշնակցության մեծ համակրող չեմ, բայց վստահում եմ ավելի քան մնացածներին:

:) Դու մեր պետական սեկտորո՞ւմ ես աշխատում:

Ժամանակին: :yes:

Իսկ փնովելով կհասկանա՞նք: Ծնողին չես կարող քննադատել, դա փնովում կդառնա: Ասում եմ, սարսափում եմ այդպիսի բաներից: Ի դեպ, դաշնակցականներից շատ-շատ եմ լսել հայհոյանքներ ժողովրդիս հասցեյին: Լևոնից էլ եմ լսել: Թուրքերից էլ: Բոլորին էլ ատում եմ:

Բաներ կան, որ մեր ժողովուրդի մեջ իմ դուրը չի գալիս: Մարդկանց հոգեբանությունը փոխել է պետք: Հակառակ դեպքում քո պատկերացրած ժողովուրդավարությանը մենք երբեք չենք հասնի:

Սաթենիկ ջան, այն մարդկանց, ովքեր միշտ փննովելով ման են գալիս, ովքեր միշտ կյանքից դժգոհ են, ատել պետք չէ: Արդյո՞ք իրենք արժանի են նրան, որ դու որևե զգացմունք իրենց նկատմամբ ունենաս: Այդպիսինները ստրուկի հոգեբանությունով ողորմելի երևույթ են: Այ հենց սրա մասին եմ խոսում: Մարդ պայքարող պիտի լինի, ոչ թե ստրկացող:

:flower:

Link to post
Share on other sites

Արին-Բերդ ջան :flower:

Ես էլ Դաշնակցության մեծ համակրող չեմ, բայց վստահում եմ ավելի քան մնացածներին:

Ես չեմ կարող վստահել որևէ մեկին, որն իմ ազգիս կնայի վերևից: Եվս առավել դաշնակցությանը, որը դեռ մինչև այսօր չի բարեհաճել ծնկաչոք ներողություն խնդրի մեր ազգի ամենամեծից (գիտես ում մասին է խոսքը), ինչպես նայև ազգից իր մեղքերի համար (սա էլ գիտես որ մեղքերի մասին է խոսքը):

Դե ես ժամանակին էլ, հիմա էլ աշխատել եմ միայն պետական սեկտորում:

Մարդկանց հոգեբանությունը փոխել է պետք: Հակառակ դեպքում քո պատկերացրած ժողովուրդավարությանը մենք երբեք չենք հասնի:

Հասկանում եմ ինչ ես ուզում ասել: Դրա համար էլ երբ որ ժողովուրդը ոտքի է կանգնում իր բողոքի ձայնն է բարձրացնում, ընվզում է որևէ խուժան օրենքի կամ այդ օրենքները մեր վզին փաթաթողների դեմ, պիտի կանգնես ժողովրդիդ կողքին, ոչ թե առանձին ողորմելի չինովնիկի կամ կուսակցության: Եվ պիտի պահանջես համապատասխան պետական մարմիններից, որ աշվի նստեն քաղաքացիների պահանջի հետ: Իրենց հոր դուքյանում չեն, որ ինչ ուզեն անեն:

Իսկ մեզ մոտ ամբողջ լրատվական դաշտը, ի դեպ ֆորումում էլ նույն բանն է կատարվում, ուղղված է ժողովրդի արդարացի ցասումը նվաստացնելուն ու ոչնչացնելուն:

Ես իսկապես ատում եմ այդ երևույթը:

Link to post
Share on other sites

Grant

Vrastanum aysor diktat e baris bun imastov. Yev cucumnere ayntegh stanum en Washigntonic. Yes Ajara alikn em nayum yev teghyak em inch e katarvum. Amboghdj hamashxarhayin mamulnere mi tesak blokada en anum Vrastanic yekogh cankacatz informacya vore karogh e vat imidj steghtzel.

Ayntegh aylevs chka parlament orenk yev ayl hekyatner , aliknere u tertere pakum en isk ovker el vor risk en anum inch vor ban asel brnum en.

Isk shat shutov ktesnenk vonc en ajarya zork mtcnelu.

Merk djan Demokratyan VERDJACAV naxkin soveti tarackum VERDJACAV der chtznvatz vorovhetev na cher karogh dzevavorvel kani vor da keghtz ideologya e. Yes arden kaskatz chunem vor iskakan demokratya unenalu depkum mer mot ishxanutyune kdarna arevmutki anverapah VASSAL vorovhetev mamuli texnologyanerov nrank meznic shat shat aradj en.

Rusastanum el verdjacav Demokratyan Vrastanum el yev shutov Hayastanum el.

Link to post
Share on other sites

I dep moraca avelacnel. Vrastanum crum en banake isk Saakashvilin ir ishxanutyune voroshel e pahel amerikacineri koghmic varjecvatz OMOnov.

Zugdidum arden sksel en ayd GI-snere irenc muskulnere cuyc tal.

Yes aylevs kaskatz CHUNEM. Vor Hayastanum ishxanapoxutyunic heto ksksvi tntesakan xore tjgnajam. Amerikacik amen jank ktapen vor mi anvoghnashari kargen president isk heto kasen ed noratux naxagahin vor du petk e Karabaxi harce kutzes te che sagh kyankerd aghkatutyan medj ek aprelu. !!!

Yev mez khacnen en ori vor menk stipvatz linenk zidjel 5 shrdjannere i dems inch vor gnacki gtzi bacman hamar.

Link to post
Share on other sites

Սաթենիկ ջան, :flower:

Ես չեմ կարող վստահել որևէ մեկին, որն իմ ազգիս կնայի վերևից:

:huh: Առաջին անգամն եմ լսում, որ դաշնակները իրենց ազգից վեր են համարում: Միգուցե ավելի մանրամասորեն պատմես սրա մասին:

Եվս առավել դաշնակցությանը, որը դեռ մինչև այսօր չի բարեհաճել ծնկաչոք ներողություն խնդրի մեր ազգի ամենամեծից (գիտես ում մասին է խոսքը), ինչպես նայև ազգից իր մեղքերի համար (սա էլ գիտես որ մեղքերի մասին է խոսքը):

Հասկանում եմ ինչ ինկատի ունես: Ներողություն խնդրել արժե: Դժվարանում եմ ասել թե ինչպես դա կանեն, քանի որ մեծ քաղաքական հարցեր կան՝ դա կապված ե 2-րդ Համաշխարհային Պատերազմի հետ: Ես էլ չեմ համարում Դաշնակցությունը իդեալական: Բայց կարծես թե փորցեր են կատարում իրենց մեղկերը քաղեն՝ Արցախյան պատերազմի ժամանակ իրենք մեծ գործ արեցին, վերջերս տեղի ունեցած կոնգրեսսը շատ լավ տպավորություն թողեց մոտս:

Դե ես ժամանակին էլ, հիմա էլ աշխատել եմ միայն պետական սեկտորում:

Լավ, չեմ հարցնի թե կոնկրետ որտեղ: ;)

Հասկանում եմ ինչ ես ուզում ասել: Դրա համար էլ երբ որ ժողովուրդը ոտքի է կանգնում իր բողոքի ձայնն է բարձրացնում, ընվզում է որևէ խուժան օրենքի կամ այդ օրենքները մեր վզին փաթաթողների դեմ, պիտի կանգնես ժողովրդիդ կողքին, ոչ թե առանձին ողորմելի չինովնիկի կամ կուսակցության: Եվ պիտի պահանջես համապատասխան պետական մարմիններից, որ աշվի նստեն քաղաքացիների պահանջի հետ: Իրենց հոր դուքյանում չեն, որ ինչ ուզեն անեն:

Իսկ մեզ մոտ ամբողջ լրատվական դաշտը, ի դեպ ֆորումում էլ նույն բանն է կատարվում, ուղղված է ժողովրդի արդարացի ցասումը նվաստացնելուն ու ոչնչացնելուն:

Ես իսկապես ատում եմ այդ երևույթը:

1) Երբեք չեմ վստահել այդպես կոչված ժողովուրդի կողմից խոսացող (հասկացիր բղղացող) քաղաքական գործիչներին;

2) Ժողովուրդի սրտին հեշտ է բալզամ քսելը՝ բավական է բարցր գոռալ «ձեզ խափում են, ձեր ունեցածը սրանք ուտում են; մենք որ գանք, բոլորտ եք ուտելու»;

3) Չեմ տեսնում որևե ուրիշ խելքը գլխին թեկնածու;

4) Իմ իմացած ժողովուրդը դեռ զուսպ է իրեն պահում, ես իրենց ավելի շատ եմ վստահում;

5) Ես այժմ Հայքում չեմ, դժվարանում եմ ասել թե իրականում որքանով է վիճակը "սառսափելի";

6) Ինչ ուզում ես ասա դաշնակների մասին, միևնույն է ինձ չես վիրավորի, բայց իրենք այսօր ավելի վստահելի են;

7) Վրաստանում տեղի ունեցած իրադարցություններից հետո, էլ ավելի չեմ վստահում մեր ընդիմությանը: Նա մանավանդ նրանց, ովքեր վրացիներին օրինակ են բերում և բղղավում թե պիտի նրանց հետևենք;

8) Արիացին ճիշտ է ասում, կամայական հեղաշրջում կբերի կործանմանը, էլ ավելի մեծ դիկտատուրաի:

Սաթենիկ ջան, կառավարման ինստիտուտներ են պետք ստեղծել, ոչ թե շախմատ խաղալ՝ մտածել թե ինչպես ամեն մի «պեշկաի» թագավոր նշանակել:

Ավելին ասեմ, արցախցիները 100% տրամադրված են իրենց իրավունքները պաշտպանեն: Եթե որևե որոշում չհամապատասխանի իրենց ցանկություններին, ապա Երևանին գրողի ծոցը կուղարկեն: Իսկ այնտեղ մեկ էլ տեսար 3-րդ ուժերը ստիպեցին քաղաքացիական պատերազմ սկսեն:

Սաթենիկ ջան, լավ այսքան խոսում ենք, թե իշխանությունները վատն են: Համաձայն եմ, վատն են: Էտ անտերի լավը ո՞րն է: Կարո՞ղ ես խելոք թեկնածուի անուն ասես:

Edited by Arin-Berd
Link to post
Share on other sites
I dep AMENAAHAVORE ayn e vor Diktaturan vore karucvum e Vrastanum Evropai koghmic haytararvelu Demokratyai ideal.

CINIZMi gagatnaket ughaki. Hayastanum el aydpes kanen. Yerb irenc uzatz marde lini kasen vor verdj Demokratya e Hayastanum yete nuynisk lini iskakan diktat.

100% :yes:

Link to post
Share on other sites

Arin-Berd,

Hamadzaynem ko gnahatakanin HHD-i veraberyal. Ayd kusaktsutyun@ uni voghnashar ev arogch razmashunch gaghaparaxosutyun. hishenk vor, Arcaxyan paterazmum spuyrki jokatner@ baxkacats ein himnakanum dashnakcakanneric.

isk ayn sut@ vor dashnakcutyun@ karavarvum e drsic ev bazmativ urish ster voronk sprvel en levoni kogmic, minchev aysor xor@ nstats en mardkanc glxnerum.

Nuynpes chlinelov populistakan kusaktsutyun ev @ndunelov kayun centristakan dirk, dashnakner@ grete vochinch chen shahum, hakarak@ nerkayacvum en vorpes ishxanutyan tev.

Edited by xes
Link to post
Share on other sites

Արին-Բերդ,

պարզ երևում է, որ խոսում ես առանց պատկերացնելու իրական վիճակը: Չես հետևել, տեղեկություն չունես, համապատասխան գիտելիք չունես, բայց խոսում ես: Դա մեղք է, եղբայր: Մեղք է նախ և առաջ սեփական ժողովրդի ու Հայրենիքի դեմ:

Եթե տեղյալ չես - մի խոսիր ընդհանրապես: Որպեսզի չվնասես:

Համ սա ես ասում

Առաջին անգամն եմ լսում, որ դաշնակները իրենց ազգից վեր են համարում: Միգուցե ավելի մանրամասորեն պատմես սրա մասին:

համ էլ սա

Հասկանում եմ ինչ ինկատի ունես: Ներողություն խնդրել արժե:

"Արժեն" ո՞րն է: Թաշկինա՞կ ենք առնում: Պարտավոր են, ու չկա դրան որևէ խոչնդոտող հարց: Ոտքից գլուխ մեղքի մեջ կորած են հայ ազգի ու Նժդեհի առաջ: Այդ ո՞ր բարոյական իրավունքով է նա փորձում մոռացության տալ անմոռանալի մեղքերը:Բա որ դաշնակցականը իր ազգին ու ազգի մեծերին վերևից չնայեր ու հարգեր, բա նրա երեսը իսկի կբռներ առանց ներողությունների ասպարեզ դուրս գա՞լ: Եվ արդյո՞ք տիեզերքից երես շուռ տալով, ինչ-ինչ քաղաքական գծուծ մանկլավիկության համար, մենք կշարունակենք կոչվել հայ:

Մտածե՞լ ես, ինչու ՀՀՇ վարչախմբից որևէ մեկին դատի չտվեց դաշնակցությունը իրենց դեմ անօրինական հետապնդումներ ու ճնշումներ գործադրելու համար: Ըդհանրապես ի՞նչ պատճառով է ՀՀՇ-ն այդքան գուրգուրվում ներկա վարչակազմի կողմից:

Նստիր ու մտածիր սրա շուրջ:

Ավելին ասեմ, արցախցիները 100% տրամադրված են իրենց իրավունքները պաշտպանեն: Եթե որևե որոշում չհամապատասխանի իրենց ցանկություններին, ապա Երևանին գրողի ծոցը կուղարկեն:

Խնդրեմ: Գոնե հասկացա՞ր ինչ ասացիր: Էդ Երևանը, որ ասում ես, Արցախի հայության համար հայրենիքի մայրաքաղաք չէ՞: Էս ի'նչ ես դու խոսում, Արին-Բերդ: Երևանի կրծքի տակ չէ՞ Եռաբլուրը իր հազարավոր սուրբ նահատակներով: Քո լեզուն ոնց պտտվեց այդպիսի բան ասացիր: Բա որ Երևանի ամբողջ բնակչությունը երեկ Ծիծերնակաբերդում ու Եռաբլուրում մղկտում էր, վրեժ էր ուզում, բա դա եթե ոչ Արցախին, ապա ո՞ւմ էր վերաբերվում: Ինչու ես այսպիսի բսկտող ու պառակտող բաներ ասում, ինչպե՞ս կարող է Արցախը առանց Երևանի գոյատևել:

Մտածիր, նոր խոսիր: Կամ եթե էս ձևով պիտի խոսես, ուրեմն ավելի լավ է մի խոսիր ընդհանրապես, մեղքի տակ ես ընկնում ու վնաս ես տալիս:

Կարո՞ղ ես խելոք թեկնածուի անուն ասես:

Ես էստեղ ինչ-որ փիառչիկ չեմ, որ թեկնածուների անուններ տամ: Էդպիսի հարցերը տուր Արիամարդուն, Քոչարյանի ինտերնետային գլխավոր փիարչիկներից է: Ես ունեմ իմ թեկնածուն, բայց դա իմ անձնական գործն է որպես ընտրողի:

Չէ՞ որ քեզ վերևում ասացի, հիմա էլ նորից եմ ասում, որ մեր երկրի օրենքով նախագահին ընտրում է ժողովուրդը: Այ ում որ իմ ժողովուրդը կընտրի, նա էլ կլինի լավագույնը: Ես օրենքի ու ժողովրդի կամքի կողմնակից եմ:

Link to post
Share on other sites
Արին-Բերդ,

պարզ երևում է, որ խոսում ես առանց պատկերացնելու իրական վիճակը: Չես հետևել, տեղեկություն չունես, համապատասխան գիտելիք չունես, բայց խոսում ես: Դա մեղք է, եղբայր: Մեղք է նախ և առաջ սեփական ժողովրդի ու Հայրենիքի դեմ:

Եթե տեղյալ չես - մի խոսիր ընդհանրապես: Որպեսզի չվնասես:

Համ սա ես ասում

համ էլ սա

"Արժեն" ո՞րն է: Թաշկինա՞կ ենք առնում: Պարտավոր են, ու չկա դրան որևէ խոչնդոտող հարց: Ոտքից գլուխ մեղքի մեջ կորած են հայ ազգի ու Նժդեհի առաջ: Այդ ո՞ր բարոյական իրավունքով է նա փորձում մոռացության տալ անմոռանալի մեղքերը:Բա որ դաշնակցականը իր ազգին ու ազգի մեծերին վերևից չնայեր ու հարգեր, բա նրա երեսը իսկի կբռներ առանց ներողությունների ասպարեզ դուրս գա՞լ: Եվ արդյո՞ք տիեզերքից երես շուռ տալով, ինչ-ինչ քաղաքական գծուծ մանկլավիկության համար, մենք կշարունակենք կոչվել հայ:

Մտածե՞լ ես, ինչու ՀՀՇ վարչախմբից որևէ մեկին դատի չտվեց դաշնակցությունը իրենց դեմ անօրինական հետապնդումներ ու ճնշումներ գործադրելու համար: Ըդհանրապես ի՞նչ պատճառով է ՀՀՇ-ն այդքան գուրգուրվում ներկա վարչակազմի կողմից:

Նստիր ու մտածիր սրա շուրջ:

Խնդրեմ: Գոնե հասկացա՞ր ինչ ասացիր: Էդ Երևանը, որ ասում ես, Արցախի հայության համար հայրենիքի մայրաքաղաք չէ՞: Էս ի'նչ ես դու խոսում, Արին-Բերդ: Երևանի կրծքի տակ չէ՞ Եռաբլուրը իր հազարավոր սուրբ նահատակներով: Քո լեզուն ոնց պտտվեց այդպիսի բան ասացիր: Բա որ Երևանի ամբողջ բնակչությունը երեկ Ծիծերնակաբերդում ու Եռաբլուրում մղկտում էր, վրեժ էր ուզում, բա դա եթե ոչ Արցախին, ապա ո՞ւմ էր վերաբերվում: Ինչու ես այսպիսի բսկտող ու պառակտող բաներ ասում, ինչպե՞ս կարող է Արցախը առանց Երևանի գոյատևել:

Մտածիր, նոր խոսիր: Կամ եթե էս ձևով պիտի խոսես, ուրեմն ավելի լավ է մի խոսիր ընդհանրապես, մեղքի տակ ես ընկնում ու վնաս ես տալիս:

Ես էստեղ ինչ-որ փիառչիկ չեմ, որ թեկնածուների անուններ տամ: Էդպիսի հարցերը տուր Արիամարդուն, Քոչարյանի ինտերնետային գլխավոր փիարչիկներից է: Ես ունեմ իմ թեկնածուն, բայց դա իմ անձնական գործն է որպես ընտրողի:

Չէ՞ որ քեզ վերևում ասացի, հիմա էլ նորից եմ ասում, որ մեր երկրի օրենքով նախագահին ընտրում է ժողովուրդը: Այ ում որ իմ ժողովուրդը կընտրի, նա էլ կլինի լավագույնը: Ես օրենքի ու ժողովրդի կամքի կողմնակից եմ:

Im annman Satenikner Arinberder ev Ariaciner!YA ochen' shastliv ,chto u menya takie kak vy potomki ARMYAN!!!Ya ubezhden,chto ,dazhe samyi ploxoi armyanin pridya kvlasti mozhet povredit' nacii ili ego idealam.Robert,Levon,Demerchyan ogormi iran ev bolor ancavornerin,Zarubyan i td eto list'ya DEREVA.Nam vsem nado dumat ' o vetkax i KORNYAX!Po bol' shomu schotu v mire net sluchainostei vse slychainosti sakonomerny!!!V lyubom obshestve demokraticheskom ,socialiticheskom,kommunisicheskom i td est' iz'yany,kotorie privodyat k raznoglasiyam mezhdu vetkami i list'yami DEREVA po estestvennym prichinam /ya umalchivayu vozdeistviya sil'nyx mira sego/.Nasha NACIYA ucelela ,potomu chto nadeyalas' ne na cheloveka,kotoryi na verxu piramidy,a na OSNOVANIE piramidy.Pri tom my ,AZGOVI,vyigrli by v 100000000 raz bol'she , esli by ne vsavlyali by palki /myagko vyrazhayas'/vdeyatel' nost' llyudei kotorye byli na vexu piramidy nashego NARODA.

Link to post
Share on other sites
Արին-Բերդ,

պարզ երևում է, որ խոսում ես առանց պատկերացնելու իրական վիճակը: Չես հետևել, տեղեկություն չունես, համապատասխան գիտելիք չունես, բայց խոսում ես: Դա մեղք է, եղբայր: Մեղք է նախ և առաջ սեփական ժողովրդի ու Հայրենիքի դեմ:

Եթե տեղյալ չես - մի խոսիր ընդհանրապես: Որպեսզի չվնասես:

Համ սա ես ասում

համ էլ սա

"Արժեն" ո՞րն է: Թաշկինա՞կ ենք առնում: Պարտավոր են, ու չկա դրան որևէ խոչնդոտող հարց: Ոտքից գլուխ մեղքի մեջ կորած են հայ ազգի ու Նժդեհի առաջ: Այդ ո՞ր բարոյական իրավունքով է նա փորձում մոռացության տալ անմոռանալի մեղքերը:Բա որ դաշնակցականը իր ազգին ու ազգի մեծերին վերևից չնայեր ու հարգեր, բա նրա երեսը իսկի կբռներ առանց ներողությունների ասպարեզ դուրս գա՞լ: Եվ արդյո՞ք տիեզերքից երես շուռ տալով, ինչ-ինչ քաղաքական գծուծ մանկլավիկության համար, մենք կշարունակենք կոչվել հայ:

Մտածե՞լ ես, ինչու ՀՀՇ վարչախմբից որևէ մեկին դատի չտվեց դաշնակցությունը իրենց դեմ անօրինական հետապնդումներ ու ճնշումներ գործադրելու համար: Ըդհանրապես ի՞նչ պատճառով է ՀՀՇ-ն այդքան գուրգուրվում ներկա վարչակազմի կողմից:

Նստիր ու մտածիր սրա շուրջ:

Խնդրեմ: Գոնե հասկացա՞ր ինչ ասացիր: Էդ Երևանը, որ ասում ես, Արցախի հայության համար հայրենիքի մայրաքաղաք չէ՞: Էս ի'նչ ես դու խոսում, Արին-Բերդ: Երևանի կրծքի տակ չէ՞ Եռաբլուրը իր հազարավոր սուրբ նահատակներով: Քո լեզուն ոնց պտտվեց այդպիսի բան ասացիր: Բա որ Երևանի ամբողջ բնակչությունը երեկ Ծիծերնակաբերդում ու Եռաբլուրում մղկտում էր, վրեժ էր ուզում, բա դա եթե ոչ Արցախին, ապա ո՞ւմ էր վերաբերվում: Ինչու ես այսպիսի բսկտող ու պառակտող բաներ ասում, ինչպե՞ս կարող է Արցախը առանց Երևանի գոյատևել:

Մտածիր, նոր խոսիր: Կամ եթե էս ձևով պիտի խոսես, ուրեմն ավելի լավ է մի խոսիր ընդհանրապես, մեղքի տակ ես ընկնում ու վնաս ես տալիս:

Ես էստեղ ինչ-որ փիառչիկ չեմ, որ թեկնածուների անուններ տամ: Էդպիսի հարցերը տուր Արիամարդուն, Քոչարյանի ինտերնետային գլխավոր փիարչիկներից է: Ես ունեմ իմ թեկնածուն, բայց դա իմ անձնական գործն է որպես ընտրողի:

Չէ՞ որ քեզ վերևում ասացի, հիմա էլ նորից եմ ասում, որ մեր երկրի օրենքով նախագահին ընտրում է ժողովուրդը: Այ ում որ իմ ժողովուրդը կընտրի, նա էլ կլինի լավագույնը: Ես օրենքի ու ժողովրդի կամքի կողմնակից եմ:

Im annman Satenikner Arinberder ev Ariaciner!YA ochen' shastliv ,chto u menya takie kak vy potomki ARMYAN!!!Ya ubezhden,chto ,dazhe samyi ploxoi armyanin pridya kvlasti ne mozhet povredit' nacii ili ego idealam.Robert,Levon,Demerchyan ogormi iran ev bolor ancavornerin,Zarubyan i td eto list'ya DEREVA.Nam vsem nado dumat ' o vetkax i KORNYAX!Po bol' shomu schotu v mire net sluchainostei vse slychainosti sakonomerny!!!V lyubom obshestve demokraticheskom ,socialiticheskom,kommunisicheskom i td est' iz'yany,kotorie privodyat k raznoglasiyam mezhdu vetkami i list'yami DEREVA po estestvennym prichinam /ya umalchivayu vozdeistviya sil'nyx mira sego/.Nasha NACIYA ucelela ,potomu chto nadeyalas' ne na cheloveka,kotoryi na verxu piramidy,a na OSNOVANIE piramidy.Pri tom my ,AZGOVI,vyigrali by v 100000000 raz bol'she , esli by ne vsavlyali by palki /myagko vyrazhayas'/vdeyatel' nost' llyudei kotorye byli na vexu piramidy nashego NARODA.

Link to post
Share on other sites

Արին-Բերդ ջան, ես երևի խիստ եմ գրել վերևում... Բայց դա հարցակում չէր: Ցավ էր: Դու մի նեղացիր ինձնից, եղբայր: Ես դա գրելիս լաց եմ եղել: Նորմալ լաց - արցունքներով, թաշկինակով, քիթ սրբելով... Տեղը տեղին: ;)

Link to post
Share on other sites
Ես օրենքի ու ժողովրդի կամքի կողմնակից եմ:

Սաթենիկ և Արին -Բերդ :flower:

Ինձ դուր եկավ զրուսյցը :) ,կարելի է ես էլ իմ կարծիքը հայտնեմ:Ես օրենքի կողմից եմ Սաթենիկ ջան Ժողովուրդի կամքը լավ բանա ,բայց որ այդ կամքը իրագործվի պետք է ինչպես ասեց Արին-Բերդը

կառավարման ինստիտուտներ ստեղծել:Իսկ ժողովուրդի կամքով այսօրվա պայմաններում կարելի է մանիպուլյացիյա անել ուզացիտ պես,լրատվական միջոցներով :Երաշխիքներ են պետք ,որ օրենքները կգործեն(բոլորի համար),դրա վրա է պետք աշխատել;

Edited by Gayane
Link to post
Share on other sites

Սաթենիկ ջան, :flower:

պարզ երևում է, որ խոսում ես առանց պատկերացնելու իրական վիճակը: Չես հետևել, տեղեկություն չունես, համապատասխան գիտելիք չունես, բայց խոսում ես:

Բայց հոմ անապատում չեմ ապրու՞մ: Հեռախոս կա, հեռուստացույց կա, վերջին հաշվոր ինտերնետով ամբողջ օրը հայրենակիցներիս հետ եմ շբվում: Բացի դրանից այդքան հեռու չեմ ապրում և փառք Աստծուն իմ տուն գնալ-գալու համար հրավերք պետք չէ, ինքնաթիռը արագ ինձ տուն է հասցնում: :) Այնպես որ, ասելով Հայքում չեմ, ինկատի ունեմ, որ հենց այս պահին Հայքում չեմ:

Պարտավոր են, ու չկա դրան որևէ խոչնդոտող հարց: Ոտքից գլուխ մեղքի մեջ կորած են հայ ազգի ու Նժդեհի առաջ: Այդ ո՞ր բարոյական իրավունքով է նա փորձում մոռացության տալ անմոռանալի մեղքերը:

Ինչպես արդեն գրեցի, ենթադրում եմ, որ դա 2-րդ ՀՊ հետ է կապված: Ավելի լավ կլինի դաշնակցականներից հարցնենք: Իմիջայլոց շատ լավ միտք է, կարելի է այդ հարցը բարցրացնել:

Բա որ դաշնակցականը իր ազգին ու ազգի մեծերին վերևից չնայեր ու հարգեր, բա նրա երեսը իսկի կբռներ առանց ներողությունների ասպարեզ դուրս գա՞լ: Եվ արդյո՞ք տիեզերքից երես շուռ տալով, ինչ-ինչ քաղաքական գծուծ մանկլավիկության համար, մենք կշարունակենք կոչվել հայ:

Է-է-է՜... այ կնիկ: :/

Մտածե՞լ ես, ինչու ՀՀՇ վարչախմբից որևէ մեկին դատի չտվեց դաշնակցությունը իրենց դեմ անօրինական հետապնդումներ ու ճնշումներ գործադրելու համար:

Իսկ սրա համար ես հարգեցի դաշնակցականներին: Ինչի՞ է նման ներկա Վրաստանը կամ Ադրբեջանը: Աջ և ձազխ մարդկանց դատում են: Բա էլ ինչո՞վ եին նույն ՀՀՇից և դիկտատուրաից տարբերվելու:

Ըդհանրապես ի՞նչ պատճառով է ՀՀՇ-ն այդքան գուրգուրվում ներկա վարչակազմի կողմից:

Շատ հետաքրքիր է: Փաստորեն 3-րդ ուժերը վերջապես կարողացան հասնել իրենց նպատակին, Լևոնի մարդկանց առաջ են բռթում և արդեն վարչության մեջ էլ կարող են իրենց քթները խոթեն: Բա որ մի հատ էլ իրենց կողմից նշանակված մարդը գա իշխանության գլուխ, այդ ժամանակ ծայրից ծայր իրենց տիկնիկներն են նստած լինելու: Էհ, լավ չի:

Խնդրեմ: Գոնե հասկացա՞ր ինչ ասացիր: Էդ Երևանը, որ ասում ես, Արցախի հայության համար հայրենիքի մայրաքաղաք չէ՞: Էս ի'նչ ես դու խոսում, Արին-Բերդ: Երևանի կրծքի տակ չէ՞ Եռաբլուրը իր հազարավոր սուրբ նահատակներով: Քո լեզուն ոնց պտտվեց այդպիսի բան ասացիր: Բա որ Երևանի ամբողջ բնակչությունը երեկ Ծիծերնակաբերդում ու Եռաբլուրում մղկտում էր, վրեժ էր ուզում, բա դա եթե ոչ Արցախին, ապա ո՞ւմ էր վերաբերվում: Ինչու ես այսպիսի բսկտող ու պառակտող բաներ ասում, ինչպե՞ս կարող է Արցախը առանց Երևանի գոյատևել:

Հանգիստ, Սաթենիկ ջան, վրաերթ (նաեզժատ) մի արա: :) Այդ այսօր է մայրաքաղաք: Բա որ մի օր էլ Լևոնի նման մի շուն գա ու ասի «գիտեք տղերք, պիտի թուրքերի հետ ապրեք»: Բա սրանից հետո էլ ի՞նչ մայրաքաղաք: Տո դու քո երեխուն կթողնե՞ս, որ ուրիշը որդեգրի: Բա դրանից հետո էլ ի՞նչ մայր կոչվելու իրավունք կունենաս:

Ես էստեղ ինչ-որ փիառչիկ չեմ, որ թեկնածուների անուններ տամ: Էդպիսի հարցերը տուր Արիամարդուն, Քոչարյանի ինտերնետային գլխավոր փիարչիկներից է: Ես ունեմ իմ թեկնածուն, բայց դա իմ անձնական գործն է որպես ընտրողի:

Ախր գոյություն ունի նաև «սև ՊՐ», սրա մասին էլ մի մոռացի: :) Իսկ Արիացին բացի նրանից, որ հայրենասեր է, նաև խելացի մարձ է: Ես ու դու էլ բանից պարզվեց տարբեր կարծիքներ ունենք, բայց երկուսս էլ մեր ազգին լավն ենք ցանկանում:

Չէ՞ որ քեզ վերևում ասացի, հիմա էլ նորից եմ ասում, որ մեր երկրի օրենքով նախագահին ընտրում է ժողովուրդը: Այ ում որ իմ ժողովուրդը կընտրի, նա էլ կլինի լավագույնը: Ես օրենքի ու ժողովրդի կամքի կողմնակից եմ:

Էհ, Սաթենիկ ջան, ախր նորից եմ ասում, ժողովուրդին էլ «պարացնելու» ձև կա: Այդ նույն Լևոնին ժամանակին ժողովուրդը չէր ընտրե՞լ: Բա էլ ինչու՞ ենք դժգոհում: Ահա քեզ օրինակ բերեմ՝

մի հատ այստեղ նաի տես ինչ է կատարվում, առանձ մտածելու թե ինչ հնարավորություն ես տալիս 3-րդ ուժերին

http://forum.hayastan.com/index.php?showtopic=5524

Բա որ մի 2 հոգու էլ նվիրատվություն / լավություն ես անում, արդեն քեզ սրբացնում են, մինջև երկինք բարցրացնում, առանձ մտածելու թե ինչ հետևանքներ կարող է տեղի ունենալ: Այ այսպես էլ ապրում ենք՝ մարդկանց մի մասը կարծես թե լավը ցանկանալով վատն են անում, մյուս մասն էլ վատ մարդ դուրս գալով աշխատում է վատը կասեցնի: Իսկ արանքում ժղովուրդին են «պարացնում»: :)

:flower:

Link to post
Share on other sites

Արին-Բերդ ջան, ես երևի խիստ եմ գրել վերևում... Բայց դա հարցակում չէր: Ցավ էր: Դու մի նեղացիր ինձնից, եղբայր: Ես դա գրելիս լաց եմ եղել: Նորմալ լաց - արցունքներով, թաշկինակով, քիթ սրբելով...  Տեղը տեղին: ;)
Link to post
Share on other sites

Սաթենիկ և Արին -Բերդ :flower:

Ինձ դուր եկավ զրուսյցը :) ,կարելի է ես էլ իմ կատծիքը հայտնեմ:Ես օրենքի կողմից եմ Սաթենիկ ջան Ժողովուրդի կամքը լավ բանա ,բայց որ այդ կամքը իրագործվի պետք է ինչպես ասեց Արին-Բերդը

կառավարման ինստիտուտներ ստեղծել:Իսկ ժողովուրդի կամքով այսօրվա պայմաններում կարելի է մանիպուլյացիյա անել ուզացիտ պես,լրատվական միջոցներով :Երաշխիքներ են պետք ,որ օրենքները կգործեն(բոլորի համար),դրա վրա է պետք աշխատել;

Edited by Arin-Berd
Link to post
Share on other sites

Գայանե ջան :flower: , քո ասածը շատ տրամաբանական բան է: Բայց: Դու հաշվի չես առնում, որ խոսքը գնում է ոչ թե սովորական ժողովրդի, այլ հայերի մասին: Այս ամբողջ ահ ու սարսափը որ ես տեսնում եմ ֆորումներում հայերի մեջ իշխանափոխության առիթով (որորվետև Հայաստանում լրիվ ուրիշ մտնոլորտ է), սա գալիս է անինքնաճանաչությունից: Սրա մասին Նժդեհը գրել ու գրել է....

Արին-Բերդ ջան :flower:

Բայց հոմ անապատում չեմ ապրու՞մ:
Link to post
Share on other sites
: Քնածը դուք եք, ախպարներովդ, որ հեռուստացույցից բացի ուրիշ գիտելիքի աղբյուր չունեք:

Այ դրա վրա եմ ջղայնանում, որ դուք էդ անապատներում հեռուստացույցների դիմաց նստած, չեք ասում թե ուղեղներս լվացին, մանիպուլյացիա արեցին, բայց ասում եք թե մենք էստեղ, Մասիսը աչքներիս առաջ ու մարդկային կյանք ապրելով, մանիպուլյացիայի տակ ենք: :/

Սաթենիկ ջան :girlkiss: :girlkiss: Ախպարները(գրողը տանի :lol: )հիմնականում հերաստացույց նայում են օրը մի անգամ կես ժամով ,,ուղեղներում մնումա պատկերներ,նրանք չեն ապրում Հայաստանի կյանքով ,նրանք չեն կարա վնաս տան:Ես երբեք չեմ էլ կասկած էլ որ քնաց չեն Հայաստանում:Իսկ լրատվական միջոցները լվանում են ուղեղները թե այդտեղ թե սփյուռքում:Դա այդպես է: :) :flower:

Link to post
Share on other sites

ճիշտ է, Գայանե ջան :) : Գիտեմ :) : Բայց էստեղ էլ չեն նայում հեռուստացույց առանձնապես: Նայելիս էլ համենայդեպս Հանրայինն ու Արմենիան չեն նայում: Թուրքի պես ստում են ամբողջ օրը էդ ալիքներով: :/

:girlkiss: :flower:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...