Jump to content

Recommended Posts

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

Մայր աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգը գիշերը հրապարակեց Անկախության օրվա առիթով Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի շնորհավորական ուղերձը, որից ներկայացնում ենք հատվածներ:

Սիրելի ժողովուրդ հայոց

Անկախության օրվա առիթով սիրով ողջունում եւ շնորհավորում ենք ձեզ ի Հայաստան, Արցախ եւ ի Սփյուռս եւ բերում ամենքիդ լույսն ու օրհնությունը հայոց Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի:

Պանծալի օր է այսօր: Մենք տոնում ենք 1918 թվականին Սարդարապատում, Ապարանում, Վանաձորում մեր ժողովրդի մղած մայիսյան հերոսամարտերի նվիրական ու փառապանծ հիշատակները: Գոյամարտ էր: Մեր ժողովուրդը Վարդանանց ոգով ու սխրանքով պաշտպանեց ու փրկեց մեր Հայրենիքի այս փոքրիկ հողակտորը եւ հռչակեց Հայաստանի Առաջին հանրապետությունը: Գոյամարտ էր եւ մենք հաղթեցինք: Աստված կամեցավ, որ եղեռնահար սերունդը հայոց տոնի այդ հաղթանակը: Այն սերունդը, որը նայեց մահվան երեսին, բայց չերկնչեց մահվանից` ապավինած իր հայրերի Աստծուն, հավատավոր իր հոգու զորությանը:

Կրկնակի է մեր խնդությունն այսօր, քանզի այս տարի համընկել են Անկախության օրը եւ հավատի մեր հոր` Սուրբ Գրիգոր Լուսավորչի` Խոր Վիրապից ելնելու հիշատակի տոնը: Տոնում ենք հայոց պատմության երկու պայծառ ու հաղթական իրադարձություն` մահը մերժող իրենց հավերժական խորհրդով: Մայիս 28-ի լուսեղեն խորհրդի մեջ, մենք միավորում ենք հանուն հայրենյաց ու հավատի մեր բոլոր նահատակներին ու հերոսներին: Այսօր նրանք մեր կողքին են աննյութական, բայց իրական իրենց ներկայությամբ:

Սիրելի բարեպաշտ հայորդիներ

Մխիթարություն ու քաջալերություն է Մեզ համար, որ նվիրված Անկախության օրվան, մեր ժողովրդի զավակները նախաձեռնել են Միասնության շուրջպար բռնել Արագած լեռան շուրջ: Ոգեշնչող է աննախադեպ այս միջոցառումը իր նպատակով` արտահայտելու եւ արթուն պահելու մեր ժողովրդի սրտում միաբանության ոգին, որը առաջնորդել է մեզ հաղթանակների: Մեր աղոթքն ու մաղթանքն է, որ Միասնության շուրջպարը մեր ժողովրդի կյանքում դառնա ուխտավորի պար եւ զորացնի մեր զավակների հավատարմության ոգին: Հավատարմությունը մեր հայրերի Աստծուն ու մեր հավատին, մեր Հայրենիքի սիրուն, մեր պատմությանը, ներկային ու գալիքին:

AZG Armenian Daily #097, 28/05/2005

Link to post
Share on other sites
  • Replies 113
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՀՈՎՎԱՊԵՏԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՄԵԿՆԵՑ ԱՄՆ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԹԵՄ

Մայիսի 31-ի առավոտյան Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հովվապետական այցով մեկնեց ԱՄՆ Արեւմտյան հայոց թեմ, ուր Նորին սրբությունը հայրապետական օրհնություն եւ մխիթարություն կբաշխի ամերիկաբնակ հավատավոր եւ նվիրյալ հայոց հոտին:

Հովվապետական այցի ընթացքում Ամենայն հայոց հայրապետը կայցելի Լոս Անջելեսի, Գլենդեյլի, Փասադենայի, Ֆրեզնոյի, Սաքրամենտոյի, Արիզոնայի, Սան Ֆրանցիսկոյի հայ համայնքներ ու ծուխեր, պատարագներ կմատուցի հայկական եկեղեցիներում, հանդիպումներ կունենա քույր եկեղեցիների ներկայացուցիչների, ինչպես նաեւ ԱՄՆ պաշտոնատար տարբեր անձանց հետ: Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը կնախագահի նաեւ առաջնորդանիստ եկեղեցու հիմնարկեքի արարողությունը:

Հայրապետին ուղեկցում են Ներսես արք. Պոզապալյանը, Գեղարդ աբեղա Վահունին իբրեւ գավազանակիր, Կտրիճ քահանա Դեւեջյանը եւ Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը: Լոս Անջելեսում Նորին սրբության շքախմբի մաս կկազմեն նաեւ Մխիթար Հերացու անվան՝ Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Վիլեն Հակոբյանը եւ «Տիգրան Մեծ» հրատարակչատան տնօրեն Վրեժ Մարկոսյանը:

Սա Վեհափառ հայրապետի երկրորդ հովվապետական այցն է նշյալ թեմ, առաջին այցը տեղի էր ունեցել 2001 թ. մայիսին:

AZG Armenian Daily #099, 01/06/2005

Link to post
Share on other sites

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՄՈՍԿՎԱՅԻ ԵՎ ՀԱՄԱՅՆ ՌՈՒՍԻՈ ՊԱՏՐԻԱՐՔԻՆ

Մայիսի 31-ին Մոսկվայում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդիպեց Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Ալեքսի Բ Պատրիարքին: Հանդիպման ժամանակ երկու եկեղեցիների հովվապետներն անդրադարձան եկեղեցական կյանքում արձանագրված հաջողություններին, Ռուսաստանի եւ Հայաստանի հոգեւոր վերազարթոնքին: Խոսվեց նաեւ երկու երկրներում իրականացվող մեծածավալ եկեղեցաշինության մասին, որի առնչությամբ Վեհափառ հայրապետը Ալեքսի պատրիարքին հայտնեց Երեւանում ռուս ուղղափառ եկեղեցու կառուցման համար` Հայաստանի իշխանությունների կողմից կատարված հողահատկացման մասին:

Հանդիպմանը ներկա էին Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպս. Ներսիսյանը, Մոսկվայի պատրիարքարանի կառավարիչ, Կալուգայի եւ Բորովի միտրոպոլիտ Կլիմենտը եւ Իստրինսկի արքեպիսկոպոս Արսենին:

AZG Armenian Daily #100, 02/06/2005

post-11402-1126592839.jpg

Link to post
Share on other sites
  • 5 weeks later...

ՎԱՐԴԱՎԱՌ ԱՅՍ ԿԻՐԱԿԻ

Հայ առաքելական եկեղեցու հին տաղավար տոներից է Քրիստոսի պայծառակերպության եւ Պետրոս, Հովհաննես ու Հակոբոս առաքյալների առջեւ Քրիստոսի այլակերպության հիշատակի տոնը, որն, ըստ ավանդույթի, տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա: Քրիստոսի պայծառակերպության մասին վկայում են Մատթեւոս, Մարկոս եւ Ղուկաս ավետարանիչները: Երբ Մովսեսն ու Եղիան խոսում էին Հիսուսի հետ, մի լուսավոր ամպ նրանց վրա հովանի է լինում ու ամպից մի ձայն լսեցին. «Դա է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, նրան լսեցեք»: Աշակերտները սաստիկ վախեցան եւ երեսի վրա ընկան: Հիսուսը մոտենալով, դիպավ նրանց ու ասաց. «Ոտքի ելեք եւ մի վախեցեք», նրանք աչքերը բարձրացրին եւ Հիսուսից բացի ոչ ոքի չտեսան:

Հայ եկեղեցին Քրիստոսի պայծառակերպությունը տոնում է Զատիկից 98 օր հետո, հունիսի 28-ից մինչեւ օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Հայաստանյայց եկեղեցին դա կոչում է նաեւ Այլակերպության տոն կամ Վարդավառ: Վարդավառը հին հայկական տոնի անվանումն է, որից պահպանվել է նաեւ միմյանց վրա ջուր ցողելու սովորույթը: Հնում դույլերով ու թասերով ջուր էին դնում գիշերը, լուսնի լույսի տակ ու հաջորդ օրը՝ կեսօրին պարտադիր ցողում իրար վրա՝ որպես ջրով օրհնվելու ու մաքրվելու կարգ...

Պայծառակերպության տոնին հաջորդող երկուշաբթի օրը մեռելոց է:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ

AZG Armenian Daily #121, 01/07/2005

Ну, то есть, Вардавар завтра. :) Праздник Преображения Господня. :flower:

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...

Соррри, что может не совсем в тему. Но...

Вчера была в амр.церкви в Москве что находится возле Ваганьковского кладбища. Встретила знакомого, который сказал, что года 4 тому назад служителей этой церкви отлучили от ААЦ. И что все что там происходит, происходет без благословения Гарегина II. Хочется узнать, правда-ли это. Знакомый, серьезный человек и не стал бы лгать, но може его ввели в заблуждение, а теперь он и меня вводит. Спасибо, за ответ.

Link to post
Share on other sites

Ваш знакомый заблуждается.

4 года назад имел место конфликт между Российской и Ново-Нахичеванской Епарцией и Католикосом. В результате руководство епархии было отлучено от церкви, а затем сменено. Сейчас храм "Сурб Арутюн" и Епархия в целом контролируется "легитимным", то есть назначенным Католиткосом предстоятелем. Так что, всё в порядке :hi:

Link to post
Share on other sites
  • 1 month later...

В результате автокатастрофы погиб священник церкви Нораванк (Армения)

Священник церкви Нораванк (Армения) Отец Завен иеромонах Акопян погиб в результате автокатострофы на трассе Егенадзор - Нораванк 8 августа. Об этом ИА REGNUM сообщили в пресс-службе первопрестольного Святого Эчмиадзина.

Отец Завен иеромонах Акопян родился 12 мая 1977 г., в городе Эчмиадзине. С 1989 года посвятил себя духовной деятельности. В 2005 году Католикосом Всех Армян Гарегином II был назначен духовным смотрителем церкви Нораванк.

Link to post
Share on other sites
  • 3 weeks later...

ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՄԱՂԹԱՆՔԸ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՌԻԹՈՎ

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից ուսումնական տարվա վերաբացման առիթով ողջունում ենք ձեզ, սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության գործի բոլոր նվիրյալներ եւ հղում ենք ձեզ հայրապետական մեր օրհնությունը:

Բարիք է ուսումը, գիտելիքն ու կրթությունը եւ գովելի առաքինություն` մարդկանց, կյանքին ու առաջընթացին ծառայեցնելը: Մեր ժողովրդի դժվարին պատմության դարավոր փորձությունների մեջ գիրն ու դպրությունը եղել են նաեւ փրկության ուղի` հայ եւ քրիստոնյա մնալու, ապրելու եւ վերածնվելու: Այս տարի տոնախմբում ենք հայոց գրերի ստեղծման 1600-ամյա հոբելյանը, որի խորհրդով առանձնահատուկ պայծառ ու ոգեշունչ է նոր ուսումնաշրջանի բացումը: Սուրբ Սահակ եւ Սուրբ Մաշտոց մեր մեծ ուսուցչապետների գործին եւ անմահ ավանդին հավատարիմ` զորացյալ եղեք առ Աստված հավատով, սիրով` հանդեպ Առաքելական մեր սուրբ եկեղեցին ու հայրենիքը:

Մեր աղոթքն ու մաղթանքն է, որ Փրկիչ Տերը հոգու եւ մտքի առավել լույս, առավել կորով, եռանդ ու ջանասիրություն պարգեւի ձեզ` ուսանելու եւ ուսուցանելու, փոխադարձ սիրով ու նվիրումով արգասավորությամբ աշխատելու, որպեսզի նոր ուսումնական տարին մեծ հաջողություններ բերի բոլորիդ եւ նոր ուրախություններ:

Թող աստվածային ամենաառատ սերն ու շնորհները մեր Տիրոջ Հիսուսի Քրիստոսի միշտ ձեզ հետ լինեն ու բոլորի` ամեն:

AZG Armenian Daily #155, 01/09/2005

Link to post
Share on other sites

| 13:42:05 | 01-09-2005 | Official |

LIFE-SAVING PATH

The reformation of schools and the education system is one of the most important tasks to be settled step by step. We are very consistent in this issue”, Armenian President Robert Kocharian noted in his message on the occasion of the beginning of the new academic year and the Day of Knowledge celebrated today. {BR}

The statement of Catholicos of All Armenians Garegin II says in part, “Despite the ordeals that befell the Armenian people literacy and written language always served as the life-saving path leading to re-birth and rendering the opportunity to preserve our religion. This year we are celebrating the 1600th anniversary of the creation of the Armenian letters what impacts particular importance to the beginning of the school year.”

http://www.a1plus.am/eng/?go=print&id=30940

Link to post
Share on other sites

CATHOLICOS OF ALL ARMENIANS MEETS WITH PACE PRESIDENT

YEREVAN, August 19. /ARKA/. Catholicos of All Armenians Garegin II has held a meeting with PACE Chairman Rene Van Der Linden, who is on a visit to Armenia. During the meeting Garegin II thanked the PACE Chairman for the CE's assistance to Armenia in consolidating democracy and settling the Nagorno-Karabakh conflict, as well as in Armenia's integration into Europe. "We are hopeful that with the help of Council of Europe we will make peace in the region irreversible and ensure a fair settlement of the Karabakh problem, which is our special concern," Garegin II said.

In his turn, speaking of PACE's activities aimed to consolidate democratic values and human rights protection, the PACE Chairman pointed out an important role of Churches and religious, which can greatly contribute to the consolidation of these values by means of dialogues. The sides also discussed challenges to the Armenian Apostolic Church and the Armenians, Nagorno-Karabakh peace process, as well as the possibility of diplomatic relations between Armenia and Turkey.

Attending the meeting were Vice-Speaker of the RA Parliament and Head of the Georgian diocese of the Armenian Apostolic Church Vazgen Mirzakhanyan.

http://www.arka.am/en/archive/n08/n1908/190803.html

Link to post
Share on other sites

COUNCIL OF NICAEA REMEMBERED THIS SATURDAY

| 12:46:16 | 02-09-2005 | Official |

This Saturday, September 3, the Armenian Church remembers the Council of Nicaea (325 A.D.) and the 318 Fathers of the First Ecumenical Council.

The Armenian Church had a direct and distinct part in the Council. Armenia’s participation is chronicled by Moses of Khoren, the Father of Armenian historiography. He writes, “In that time a letter of invitation arrived from Constantinople to our King Tiridates, asking him to proceed to the Council together with Gregory.”

Tiridates and Gregory did not attend (for various reasons), but sent Aristakes (Gregory’s son) as their representative. Moses of Khoren writes that Aristakes began his journey together with the Patriarchs John of Ctesiphon, James of Nisibis and Euphtaly of Edessa and the four of them met Archbishop Leontius at Caesarea and together they proceeded to Nicaea. The Nicene Creed originated at this Council.

http://www.a1plus.am/eng/?go=issue&id=30979

Link to post
Share on other sites

ՃՇՄԱՐԻՏ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ

Տոնավաճառ՝ հանուն եկեղեցու կարիքների

Սեպտեմբերի 8-ը Սուրբ Աստվածածնի ծննդյան տոնն էր, որ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանի դահլիճում նշեցին արժանավայել կերպով: Ծխական համայնքի անդամները կազմակերպել էին ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք, որից գոյացած գումարները պետք է ուղղվեն առաջնորդանիստ Սբ. Սարգիս եկեղեցու եւ համայնքի կարիքները հոգալուն: Որքան օրինակելի եւ աստվածահաճո էր նպատակը, այնքան կատարյալ էր տոնական օրվա մթնոլորտը: Թեմի ծխական համայնքի եւ հայորդյաց տան սաների տասնյակ ձեռագործ աշխատանքները, նկարները, կավեղեն ու խեցեղեն իրերը դասավորված էին շատ յուրօրինակ ոճով: Ցուցահանդեսի այցելուների թվում էին մեծահարուստ եւ գործարար կանայք, որոնք հաճույքով դիտում էին արվեստի փոքրիկ այդ աշխարհը եւ գնումներ կատարում:

Արտգործնախարարի տիկինը` Նանիկ Օսկանյանը իր հիացական կարծիքը փոխանցեց «Ազգ»-ին: «Լինի հելունը, ասեղնագործը, թե կանվայի բացառիկ աշխատանքը` յուրաքանչյուրը մեր մայրերի եւ քույրերի աչքի լույսն է պարունակում իր զարդանախշերի մեջ: Սա շատ գեղեցիկ ցուցահանդես է, որտեղ շատ բան հավանեցի, որոշներն էլ սիրով գնեցի»:

Առաջնորդարանի նախասրահում «Ֆենիշեա» ռեստորանի տեր Նուբար Ջիվանյանը բոլորին հյուրասիրում էր արեւելյան խոհանոցի համադամ խորտիկներով: Իր «համեղ» եւ ճաշակով բարեգործությունը սփյուռքահայ հայրենակիցը բացատրեց այն բանով, որ նմանատիպ գործերով պետք է ապացուցվի այն միտքը, թե իրական եկեղեցին մեր գործնական ներկայությունն է Հայ առաքելական եկեղեցու պատերից ներս: «Սա մեր համոզմունքն է սփյուռքում, որ կամաց-կամաց պետք է փոխանցվի հայաստանցիներին, հատկապես նրանց, ովքեր նստած սպասում են Մայր աթոռի օգնությանը: Մինչդեռ առանց Մայր աթոռի հոգսը շատացնելու կարող ենք ինքնուրույն ձեւավորել թեմական աշխույժ եւ քրիստոնեավայել կյանք», ասաց ծխական խորհրդի անդամ պրն Նուբարը: «Ո՞վ է ասել, թե քրիստոնյա է նա, ով միայն պատարագին է մասնակցում եւ հաղորդություն ստանում: Այդ կոչումն իրապես պետք է վաստակենք մեր գործուն մասնակցությամբ, միասնությամբ ու ծառայությամբ մեր եկեղեցուն: Այո, բոլորս մեր մայր եկեղեցու շինարարներն ու միաժամանակ ծառաներն ենք», համոզված է գործարարը:

Բաբկեն քահանա Հայրապետյանը ողջունելի համարեց նախաձեռնությունը եւ ասաց. «Տոնական օրվա խաղաղությունն ու բերկրանքը կրկնապատկված է այս դահլիճում, ուր մեր մայրերն ու քույրերը իրենց հոգու աղոթքն են ներկայացնում գեղեցիկ ձեռագործներով»:

Մարիետա Հակոբյանը իր հելունագործ աշխատանքերի զարդանախշերը մեկնաբանում է յուրովի. «Իմ աշխատանքների մեջ միշտ իմաստ եմ դնում: Օրինակ, մեկ մետր տրամագծով այս աշխատանքը պատկերում է հայկական ընտանիք: Այն սկսվում է պսակադրությամբ, որի զարդերն ավելի տոնական են եւ ուրախ, պետք է շատ երեխաներ ունենան, որոնք պետք է ապրեն ծաղիկների մեջ, հույսով եւ հավատով, մոմերի լույսով պետք է շրջապատվեն, մնան մեր հայոց հողի վրա եւ պահեն մեր հայոց սարերը, ինչպես որ սարերն են շրջապատել իրենց»:

«Եկեղեցին հարազատ տան պես եմ զգում, ասում է Ժասմենա Տեր-Հովհաննիսյանը, ով ցուցահանդես էր բերել իր պատրաստած խեցեգործական իրերը: Ցանկացա իմ լավագույն աշխատանքներից մի փոքրիկ լումա էլ եկեղեցուն բաժին հանել, ինչպես կանեի իմ հոր եւ մոր տան համար», ասում է նա:

«Այս ցուցահանդեսը եւս մեկ անգամ ապացուցեց հայ կնոջ հավատարմությունը եւ հոգածությունը առ իր մայր եկեղեցին», ասաց ցուցահանդեսի կազմակերպիչ ծխական խորհրդի անդամ Քրիստինե Արամյանը, - շատ հուզված եմ, որ միջոցառումը ստացվեց բոլորիս նվիրվածության շնորհիվ», ասաց նա:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ

AZG Armenian Daily #162, 10/09/2005

post-11402-1126592686.jpg

Link to post
Share on other sites
  • 1 month later...

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ» ԳԻՐՔԸ

Երջանկահիշատակ Վազգեն Ա կաթողիկոսի մահվան 10-րդ տարելիցին նվիրված «Վազգեն Ա կաթողիկոս ամենայն հայոց» գիրքը լույս է ընծայվել Մայր աթոռ Սբ. Էջմիածնի հրատարակությամբ:

Մայր աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգից ստացված հաղորդագրության համաձայն, գիրքը համապարփակ տեղեկություններ է տալիս կաթողիկոսի կյանքի եւ գործունեության մասին, ինչպես նաեւ գրքում զետեղված են հոգելույս հայրապետի անդրանիկ կոնդակը, տարբեր առիթներով ասված քարոզներ, Նորին սրբության կյանքի զանազան դրվագների մասին հոգեւորականների ու մտավորականների հուշեր: Գրքում ընդգրկված են նաեւ Վազգեն վեհափառի մահվան տարելիցի առիթով Գարեգին ամենայն հայոց կաթողիկոսի կոնդակը եւ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը` նվիրված անցյալ տարի Վազգեն Ա կաթողիկոսի մահվան 10-րդ տարելիցի հուշ-երեկոյի մասնակիցներին:

AZG Armenian Daily #189, 20/10/2005

__________________________

Вкратце:

Вышла в свет книга о Католикосе всех армян Вазгене первом.

Содержит биографию, проповеди, воспоминания о нём духовенства и интеллигенции и пр.

Link to post
Share on other sites

Вкратце:

Вышла в свет книга о Католикосе всех армян Вазгене первом.

Содержит биографию, проповеди, воспоминания о нём духовенства и интеллигенции и пр.

Руна,

Католикосом всех Армян является Гарегин Б. :yes:

Маленькая поправка: "вышла в свет книга о католикосе Вазгене первом ".Я б добавил- блаженной памяти. :)

Спасибо за информацию... :flower:

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ

AZG Armenian Daily #200, 04/11/2005

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ընդունել է Գերագույն հոգեւոր խորհրդի անդամներին` Ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորությամբ, ովքեր այս օրերին Մայր աթոռ Սբ. Էջմիածնում անց են կացնում Խորհրդի հերթական ժողովը:

Հոգեւոր հայրերը երկրի ղեկավարի հետ զրուցել են Հայ առաքելական եկեղեցու եւ պետության ներդաշնակ համագործակցությունը զարգացնելուն առնչվող հարցերի շուրջը, ներկայացրել այդ ուղղությամբ առաջարկներ:

Նախագահը նշել է, որ մեծ են ակնկալիքները եկեղեցուց մեր հասարակության մեջ, հատկապես երիտասարդ սերնդի շրջանում, բարոյական արժեքների քարոզման եւ եկեղեցի-ժողովուրդ կապի ամրապնդման գործում:

Վեհափառ հայրապետը վստահեցրել է, որ եկեղեցին կշարունակի զորավիգ լինել պետությանը եւ ըստ կարելվույն նպաստել նրա առաջընթացին:

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ

______________________________________________

Вкратце:

Президент Роберт Кочарян принял у себя членов Верховного духовного совета во главе с Католикосом всех Армян.

Обсуждались вопросы развития взаимодействия ААЦ и государства, были представлены предложения.

Президент отметил важность деятельности Церкви, особенно высокое внимание и ожидания молодёжи, а также укрепления связи Церковь - Народ.

Его Святейшество заверил, что Церковь продолжает быть опорой государству и по мере возможности способствовует его прогрессу.

post-11402-1131094561.jpg

Link to post
Share on other sites

6TH ANNIVERSARY CELEBRATED

On November 4 the Catholicos of All Armenians Garegin II celebrated the 6th anniversary of his election as Catholicos. In this connection on November 6 in Holy Echmiadzin and all the churches of the Armenian Apostolic church a holy mass will be celebrated.

www.a1plus.am

post-11402-1131617318.jpg

Link to post
Share on other sites

ЦЕРКОВЬ НАЧАЛА АКТИВНЕЕ РАБОТАТЬ С МОЛОДЕЖЬЮ

09.11.2005

Армянская Апостольская Церковь, которая в последнее время предпринимала различные попытки борьбы с влиянием набирающих силу различных сект, решила активнее заняться работой, в особенности по отношению к молодежи. Союз молодежи Араратской Патриаршей Епархии дважды в неделю организует различные встречи – по пятницам изучают библию, а вторники предоставлены обсуждению волнующих молодежь вопросов.

Эти церковные обсуждения, между прочим, касаются не только духовной сферы. К примеру, в ближайшее время планируется рассмотреть один из главнейших вопросов на данный момент – Конституционные поправки. На этой встрече будет представлена позиция церкви по этому вопросу.

А на последнем обсуждении были затронуты вопросы актуальности библейских писаний в современной жизни. Были зачитаны соответствующие отрывки из библии. Между прочим, хотя эти встречи и рассчитаны для молодежи, но на них в основном присутствуют люди более старшего поколения.

www.a1plus.am

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...

«ԹՈՂ ՕԾՅԱԼ ՍԲ. ԵՐՐՈՐԴՈՒԹՅԱՄԲ ԶՈՐԱՆԱ 1700-ԱՄՅԱ ՄԵՐ ՀԱՎԱՏՔԸ»

Ահա այսպիսի մաղթանքով կիրակի օրը դիմեց ժողովրդին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: Այդ օրը Նորին սրբությունը օծեց Երեւանի Հարավ-արեւմտյան թաղամասի Սբ. Երրորդություն եկեղեցին: Ապա պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց. «Վստահ ենք, որ մեր ժողովրդի զավակունք իրենց հավատքով, սիրով եւ հանապազօրյա աղոթքով պիտի պայծառացնեն այս նվիրական սուրբ եկեղեցին: Մենք հավատում ենք, որ եկեղեցասիրությունը պիտի դառնա հայրենաշինություն»: Վեհափառ հայրապետը օրհնության ու գովասանքի խոսքեր հղեց եկեղեցու բարերար, Հայկական բարեգործական ընդհանուր միության կենտրոնական վարչության ատենապետ, ազգային բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանի հասցեին, որը զբաղվածության թե չափազանց համեստության պատճառով ներկա չէր իր իսկ միջոցներով կառուցված եկեղեցու տոնին:

Սիլվա Բաղդասարյանը ապրում է Սբ. Երրորդություն եկեղեցուն մոտ շենքում: Քանի որ վատառողջ էր, կիրակի օրը նա եկեղեցի էր եկել ուղղակի անկողնուց վեր կենալով: Չգալ չէր կարող, քանի որ վաղուց է երազել վայելել օրվա արարողությունը: «Եկեղեցին ինձ համար հոգեւոր ներդաշնակության մի վայր է, ուր բարություն ու սեր կա, որ տրվում է նախ եւ առաջ մեր հոգեւոր երաժշտության կենարար ելեւէջների միջոցով: Միաժամանակ եկեղեցին է, որ ժամանակակից անվայելուչ վարքուբարքից հեռու պիտի պահի մեր մատաղ սերնդին», ասում է նա, այդ առումով եւս կարեւորելով նորակառույց Սբ. Երրորդությունը:

«Գրանդ հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանը նույնպես ներկա էր եկեղեցու բացմանը: «Մենք պատմական ժամանակներից հայտնի մի ժողովուրդ ենք, որ մշտապես եկեղեցի ենք կառուցել, բայց շատ քիչ ենք գնացել այնտեղ, դիմել Աստծուն աղոթքով, նկատում է նա: Մինչդեռ եթե նույնիսկ եկեղեցին այսքան գեղեցիկ չլինի, անգամ ավերակ լինի, կարեւոր է, որ մարդիկ աղոթեն», ասաց նա: Հ. Վարդանյանը նշեց նաեւ, որ շուտով Մասիսում տեղի է ունենալու իր աջակցությամբ կառուցված եկեղեցու օծումը:

Հայաստանի «Թեքեյան» մշակութային կենտրոնի նախագահ Ռուբեն Միրզախանյանն էլ նշեց. «Այս եկեղեցին մի կենդանի հուշարձան-կոթող է: Եկեղեցի ասելով նկատի ունեմ նաեւ այս խիտ բնակեցված համայնքի անդամներին, ովքեր այսօր ներկա են եւ աղոթում են այստեղ: Իսկ սբ. խորանի Փրկչի եւ Մարիամ Աստվածածնի նկարը, որի հեղինակն է Վարուժան Վարդանյանը, արվեստի մի նշանավոր գործ եմ համարում»: Ակնհայտորեն հաջողված աշխատանքի մասին զրուցեցինք նաեւ հեղինակի` նկարիչ Վարուժան Վարդանյանի հետ. «Այս նկարը Գարեգին Բ կաթողիկոսի հորդորով եւ անմիջական ուղղորդումով եմ նկարել: Երբ սկսեցի ընդամենը ուրվագծել Տիրամոր պատկերը, հիվանդ էի, բայց հանկարծակի եւ շատ արագ ապաքինվեցի: Դա խորհրդանշական եմ համարում եւ վստահ եմ, որ Տիրամայրը առողջացնելու է բոլոր նրանց, ովքեր կդիմեն իրեն», ասում է նկարիչը, ում աշխատանքը ներդաշնակորեն զարդարում է հոյակերտի սուրբ խորանը:

Տիկին Անահիտը գտնում է որ եկեղեցին ամբողջացրեց իրենց թաղամասը, որ այլեւս իրենք քաղաքի կենտրոն գնալու կարիք չեն ունենա: «Քանի դեռ չարություն կա մարդկանց սրտում եւ նրանք աստվածավախ ու աստավածահաճո գործերով աչքի չեն ընկնում, եկեղեցիներ պիտի շատ լինեն, որպեսզի անգամ եկեղեցու գմբեթի խաչն ու զանգի ձայնը զգոն պահի նրանց», ասաց նա:

Մի մարդ, որ ներկայացավ որպես ժողովրդական վարպետ Սասուն Գեւորգյան, բերել էր Սբ. Երրորդություն եկեղեցու իր պատրաստած փայտե մանրակերտը: Նա ասում է. «Եթե Թորոս Թորամանյանը մի պահ գլուխը բարձրացնի եւ տեսնի այս եկեղեցին, ուղղակի երջանիկ պիտի լինի, որ իր երազած Զվարթնոցը վերականգնվել է առավել կատարելագործված»:

Տոնական օրվա տրամադրությունը մի պահ խամրեց, քանի որ հավատացյալները ցավով ցույց էին տալիս գրանիտե պատերի լաքաները: Նրանց ասելով՝ մի աղանդավոր կին օրեր առաջ աննկատ պտտվել է ողջ եկեղեցու շուրջբոլորը եւ յուղի նման մի բան շաղ տվել:

Եկեղեցու շինարարական խմբի ղեկավար, «Բազմաշին» ՍՊԸ-ի տնօրեն Աշոտ Եղիկյանը վստահեցնում էր, թե այդ ներծծված հետքերը շատ շուտով կվերացվեն:

«Ազգի» հետ զրուցելիս նա պատմեց եկեղեցու շինարարության առաջին օրերից. «Դեռ եկեղեցու լուսահոգի ճարտարապետ Բաղդիկ Արզումանյանը ողջ էր, որ սկսեցինք նրա նախագծած վերջին եկեղեցու շինարարական աշխատանքները: Բախվելով շինարարական մի շարք բարդությունների, պրն Արզումանյանին մի օր հարցրի` Դուք քանոն չունե՞ք: Ունեմ, ի՞նչ կա որ, եղավ պատասխանը: Հապա ինչո՞ւ մի ուղիղ գիծ չեք քաշել այս նախագծի վրա, ամբողջը կոր է ու կլոր, ասացի ես: Ծիծաղեցինք: Համարում եմ, որ այս եկեղեցին ամենագեղեցիկն է մեր կառուցած եւ թերեւս եղած եկեղեցիների մեջ եւ նորամուծություններց էլ զերծ չէ: Դա գեղեցիկ եւ հարմարավետ դահլիճն է եւ դասասենյակները, որ ողջ նկուղային հարկով մեկ տեղաբաշխված են: Այս եկեղեցին ինձ հիշեցնում է մեր Զվարթնոցը եւ, իհարկե, վառ է պահում Բաղդիկ Բաղդասարյանի լույս-հիշատակը», ասում է վաստակաշատ շինարարը:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ

AZG Armenian Daily #212, 22/11/2005

_______________________________________

:flower: В воскресенье была освящена новая церковь в Бангладеше (райoн Еревана), церковь Пресвятой Троицы. :flower: :cool:

По-русски и по-английски новость есть на www.a1plus.am

post-11402-1132654035.jpg

Link to post
Share on other sites

| 14:02:21 | 22-11-2005 | Official |

SUPREME SPIRITUAL LEADERS MET

By invitation of Catholicos of All Armenians Garegin II the delegation led by the Chief Rabbi of Israel Jonah Metzger arrived in Yerevan November 21. This is the first in the history visit of the Chief Rabbi to Armenia.

Catholicos of All Armenians, His Holiness Garegin II received Jonah Metzger in Holy Echmiadzin.

Welcoming the guest His Holiness presented him the history and mission of the Armenian Apostolic Church. For his part Jonah Metzger thanked for the wonderful reception and noted the warm relationships between the Armenian and Jewish people. The interlocutors also stressed that historical processes drew together the two nations strengthening mutual respect between them.

The delegation headed by the Chief Rabbi is as well expected to visit the National Academy of Sciences and Matenadaran.

www.a1plus.am

Link to post
Share on other sites
  • 4 weeks later...

Архиепископ Паргев Мартиросян награжден за вклад в возрождение христианства

За заслуги в деле возрождения христианства на армянской земле, восстановление храмов и миротворческую миссию духовный предводитель Арцахской (Арцахской) епархии Армянской Апостольской церкви Архиепископ Паргев Мартиросян был награжден 16 декабря от имени общественной организации Братство Всех Святых Российской Православной Церкви медалью Андрея Первозванного. Награда была вручена в богословском центре "Гандзасар" в Ереване координатором Центра кавказских исследований МГИМО Владимиром Захаровым. На церемонии присутствовали спикер парламента Нагорного Арцаха Ашот Гулян, министр иностранных дел Арман Меликян, ряд депутатов арцахского парламента, а также высшие саны Архацхской и Ереванской Епархий ААЦ.

Как отметил в беседе с журналистами Владимир Захаров, медаль впервые вручается деятелю, проживающему за пределами России. "Архиепископ Паргев Мартиросян удостоен этой награды в том числе и за большой вклад в богословскую науку. Его труды известны нам в России и мы очень ценим старания Архиепископа Паргева, направленные на духовное возрождение Арцаха и Армении в целом", - заявил российский ученый. В свою очередь Архиепископ Паргев Мартиросян поблагодарил Братство и лично Владимира Захарова за оказанную честь, отметив при этом, что врученная ему высокая награда "принадлежит всему армянстсву Арцаха и Армении". Он также подчеркнул, что за прошедший после войны период в Нагорном Арцахе восстановлено и возведено более 30 церквей. Отметим, что Владимир Захаров, являющийся также сопредседателем Лермонтовского центра России, в рамках визита посетит также города Степанакерт и Шуши в Нагорном Арцахе. Он намерен передать еще одну награду городу Шуши, а также встретится с президентом НКР Аркадием Гукасяном. В ходе поездки запланированы лекции Захарова в ряде армянских и арцахских вузов.

regnum.ru 16.12.2005

post-11402-1134979390.jpg

Link to post
Share on other sites
  • 1 month later...

ԱՍՏՎԱԾԱԲԱՆԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԵՐԿՈՒ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ

Հունվարի 26-30-ը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա հռոմեակաթոլիկ եւ հին արեւելյան ուղղափառ եկեղեցիների աստվածաբանական երկխոսություն: Սա եկեղեցական ընտանիքների միջեւ տեղի ունեցող աստվածաբանների երկրորդ հանդիպումն է: Ժողովին ներկա են լինելու Հռոմի քրիստոնեական միությունը խրախուսող քահանայապետական կենտրոնի նախագահ կարդինալ Կասպերը եւ Ղպտի ուղղափառ եկեղեցու Դամիչիի մետրոպոլիտ աբբա Բիշոյը: Աստվածաբանական մի շարք հարցերի քննարկմանը մասնակցելու են ավելի քան 28 աստվածաբաններ տարբեր երկրներից: Ներկայացուցչական այս ժողովին Հայ առաքելական եկեղեցին ներկայացնելու են ԱՄՆ հայոց արեւելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արք. Պարսամյանը եւ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Եզնիկ եպս. Պետրոսյանը: Ժողովին մասնակցելու են նաեւ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության հոգեւորականներ:

Համաժողովականները հնարավորություն կունենան մոտից ծանոթանալու Հայ առաքելական եկեղեցու գործունեությանը եւ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությանը:

Ս. Մ.

AZG Armenian Daily #012, 25/01/2006

___________________________________

Богословский диалог между двумя церковными семьями.

Вкратце: 26-30 января в Святом Эчмиадзине встретятся представители Римской Католической и Восточных Древнеправославных церквей (в том числе Коптской Церкви) для богословского диалога. Это вторая такая встреча. В обсуждениях будут участвовать 28 богословов из разных стран. От ААЦ будут предствители Американской епархии, Святого Эчмиадзина, а также Великого Дома Киликии.

___________________

С Богом! :priest:

Link to post
Share on other sites
  • 3 weeks later...

| 16:45:55 | 08-02-2006 | Official |

PATRIARCH ARAM I WILL PRESIDE OVER THE CONGRESS

The Kilikia Patriarch Aram I will preside over the 9th Congress of the World Church Council.

On February 14 through 23 in the Brazilian city of Porto Alegre the 9th conference of the World Church Council will take place which will be presided over by the Kilikia Patriarch Aram I. The Congress will refer to the world developments.

During the Congress His Holiness will make a separate speech of his own. About five thousand delegates will participate in the congress, including official representatives of Churches, specialist and journalists.

www.a1plus.am

post-11402-1139811759.jpg

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...