Jump to content

Evropan ditordner e uxarkum Adrbejan


Recommended Posts

[attachmentid=7038][attachmentid=7038][attachmentid=7038]ԵԽ Նախարարների կոմիտեի օրակարգում Ադրբեջան պատմամշակութային արժեքներ ուսումնասիրող դիտորդներ ուղարկելու հարցն է

04.10.2004 14:25 հիմնահարց

ԵՐԵՎԱՆ (ԵՐԿԻՐ) - Ադրբեջանում հայկական հուշարձանների պահպանության հարցադրումն այժմ գտնվում է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի օրակարգում:

Այդ մասին «Արմենպրեսի» թղթակցին տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի խորհրդի բաժնի վարիչ Արա Մարգարյանը` նշելով, որ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունն ազգային պատմամշակութային հուշարձանների ոչնչացման հարցադրում է կատարել, մասնավորապես` Նախիջեւանի Ջուղա բնակավայրի խաչքարերի վերաբերյալ: Այս առիթով ԵԽ Նախարարների կոմիտեի օրակարգում դիտորդական խումբ ուղարկելու հարցն է:

Ա. Մարգարյանի խոսքերով` Ադրբեջանն իր հերթին հարցադրում է կատարել «Ադրբեջանի մշակութային մայրաքաղաքի»` Շուշիի մշակութային արժեքների ոչնչացման վերաբերյալ, սակայն այնտեղի մզկիթները վնասվել են ոչ թե դիտավորյալ, այլ պատերազմի ժամանակ: Այժմ կատարվում են դրանց մաքրման աշխատանքներ:

«Ջուղայի խաչքարերի ոչնչացումը հայկական մշակույթը տարածքից վերացնելու նախապես ծրագրված վանդալալիզմի դրսեւորում է, այդ են վկայում Իրանի կողմից արված նկարահանումներն ու լուսանկարները»,- հայտնեց Ա. Մարգարյանը:

Ա. Մարգարյանը նշեց նաեւ, որ Հայաստանը միշտ պատրաստակամություն է հայտնել ընդունել մոնիտորինգի խմբերին, իսկ Ադրբեջանը միայն օրերս՝ Մոսկվայում կայացած «Հարավային Կովկասի երկրների մշակութային ինտեգրումը Եվրոպային» Եվրախորհրդի ծրագրի ժամանակ:

Ըստ Ա. Մարգարյանի, Եվրոպայի խորհրդի մշակութային կոնվենցիայի համաձայն, կոնվենցիայի անդամ երկրների ժառանգությունն ընդհանուր է, եթե նույնիսկ մշակութային արժեքը գտնվում է այլ պետության սահմաններում: ԱԳՆ Եվրախորհրդի բաժնի պետը նշեց, որ կոնվենցիայի համաձայն, մշակութային արժեքների ոչնչացման հաստատման դեպքում վանդալիզմի հեղինակ երկիրը հնարավոր է պատժվի:

http://www.yerkir.am/arm/index.php?sub=news_arm&id=9773

post-13717-1096912955.jpg

Link to post
Share on other sites

Vor vochmekin chneghatsnen, arants khndri megh khoranalu, mez el irants el mi qich knakhaten u dranov amen inch kverghana.

Tekuyz, yete apatsutsen vor mer hushardzanner@ irants mot ditavoryal avervel en, u vor apatsutsvi vor irants mskitnerin menq dzerq chenq tvel, shat lav klini

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...