shun

Forumjan
  • Content count

    452
  • Joined

  • Last visited

Community Reputation

0 Neutral

About shun

  • Rank
    Հարյուրապետ Harjurapet Сотник

Contact Methods

  • Website URL
    http://www.JourneyToVirginland.com

Profile Information

  • Gender
    Male
  • Location
    USA

Previous Fields

  • Languages
    English, Armenian
  • Age range
    46-55

Recent Profile Visitors

20,010 profile views

About Me

Արմեն Մելիքյան (Արմէն Մելիքեան)

- Ծնվել է 1963 թվին Բեյրութում:

- 1988 թվին Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանում ստացել է Միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան:

- Ուսման ընթացքին American Enterprise Institute քաղաքական և տնտեսական հետազոտությունների հիմնարկում կատարել է իսրայելա-պաղեստինյան խաղաղության գործընթաց սկսելու միտող հետազոտական աշխատանքներ: Միաժամանակ աջակցել է ԱՄՆ նախկին ենթաքարտուղար և ազգային ապահովության խորհրդական Հ. Սաունդերսի ԱՄՆ նախագահությանը վերաբերող հետազոտություններին: Ապա մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի հայկական բաժինը վերակազմակերպելու աշխատանքներին:

- 1989 թվին հիմնադրել է Հայաստանի Ամերիկյան Բարեկամներ կազմակերպությունը, որին անդամակցել են ԱՄՆ Ներկայացուցիչների տան և Ծերակույտի բազմաթիվ անդամներ և 17 նահանգապետներ: Կազմակերպությունը լուծարել է Հայաստանի անկախացումից հետո:

- 1996 թվին Հարվարդում հետևել է մաթեմատիկայի դասընթացների: Նույն տարին ընդունվել է Օքսֆորդ համալսարանի Մաթեմատիկայի ինստիտուտից դոկտորական ուսումը շարունակելու մեծագույն մաթեմատիկոսներից մեկի՝ Դոնալդսոնի մոտ: Ավելի ուշ որոշել է ուսումնասիրել հայկական դիցավեպը`«Սասնա ծռեր»-ը:

- 2000 թվին թողարկել է «Հայ հավատք» կրոնական հաղորդաշարը, ունեցել մոտ 40 հեռուստատեսային միժամյա ելույթներ՝ նպատակ ունենալով վերափոխել հայոց եկեղեցին, մաքրազտել հայ հավատքն ու ժամերգությունը ցեղապաշտական տարրերից, հրաժարվել Նիկիայի հանգանակից, հայ հին կրոնի որոշ տարրեր ներառել հայ եկեղեցվո դավանանքում:

- 2002 թվին փոխադրվել է Հայաստան նաև խորացնելու նպատակով «Սասնա ծռեր»-ի վերաբերյալ իր կատարած ուսումնասիրությունները:

- Ի տես Հայաստանում տեղի ունեցող համազգային թալանին և սանձարձակ անարդարության, որոշ ժամանակ անց առկախել է դիցավեպի ուսումնասիրությունը և ձեռնարկել «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» խորագրով գրքի ստեղծագործությունը: Գրքի նախնական մեկ տարբերակը լույս է տեսել 2005 թվին: Այն կամ կոպտորեն ու հայհոյելով մերժել են ընդունել, կամ մի քանի օր հետո հետ են վերադարձրել Հայաստանում բանող բոլոր գրախանութները: ԱՄՆ-ում բանող հայկական գրախանութները ենթարկվել են սպառնալիքների գիրքը վաճառելու պատճառով:

- Հայաստանում տեղավորվելու նպատակով ծավալած տնտեսական գործունեության հետևանքով հեղինակի ողջ կյանքի խնայողությունները յուրացնելուց հետո երկրից արտաքսումն ապահովելու հետամտող նրա դեմ հարուցած քրեական գործին զուգահեռ` դատախազությունը նրանից պահանջել է 10.000 դոլարի կաշառք, այլապես սպառնալով բանտարկել նրան և հեռուստատեսությամբ պիտակել` «պետության հիմքերը խարխլող ոճրագործ»: Հեղինակի փաստաբանը դառնում է դատախազության կաշառքահանը. բազմաթիվ անգամներ գիշերվա կեսին զանգահարելով ահաբեկում է` «եթե գումար չունես, զանգահարի ԱՄՆ` բարեկամներիդ, թող այսօր իսկ ուղարկեն: Այլապես` ստիպված կլինեմ քո դեմ ցուցմունքներ տալու»:

- Հեռացել է Հայաստանից տարեգլխի գիշերը (ըստ դատախազության` իր ազատ կամքով) և այս ոդիսականի մասին մի հոդված է ուղարկել թերթերին, արդարադատության, արտգործ, և պաշտպանության նախարարություններին: Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) (հեղինակի կարծիքով` օրվա պաշտպանության նախարարի, ներկայիս` ՀՀ նախագահ, հրահանգով) անմիջապես սկսել է հետապնդել նրան որպես «ազգային դավաճանի»: Նրա դեմ հայտարարվել է հետախուզում:

- ԱԱԾ-ն իր կենտրոնատեղիում հարցաքննել է Ա. Մանուկյանին` հեղինակի ապագա կնոջը` մանրամասնորեն քննարկելով «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» գրքի հրատարակման խնդիրը: ԱԱԾ-ն գրքի դեմ ունեցած իր անվերապահ թշնամանքն է արտահայտել, ինչպես նաև հայտնել հեղինակի դեմ հարուցված քրեական գործի կապը գրքի հեղինակման հետ: (Ի շարս այլ նյութերի հեղինակը Շուն Շան Որդի անունը կրող գրքի հակահերոսի միջոցով ծաղրում է Ամենայն հայոց կաթողիկոսին ու ՀՀ ղեկավարությանը, բացահայտում ՀՀ առաջին նախագահի մասնակության որոշ ծալքեր մի շարք մարդասպանությունների մեջ, և ՀՀ-ում հնարավոր կրոնական դարակերտ հեղափոխության մասին:) Ա. Մանուկյանին փորձել են կաշառել հեղինակի իսկ ՀՀ-ում ունեցած անշարժ գույքի միջոցով` Ազգային անվտանգության մարմինների հետ հեղինակի դեմ նյութվելիք դավերի մեջ ներգրավման դեպքում: Իսկ ԱԱԾ-ի հետ համագործակցելը մերժելու դեպքում սպառնացել են «ազգային դավաճանի հետ համագործակցության» մեղադրանքով նրա դեմ քրեական գործի հարուցումամբ ու բազմամյա բանտարկությամբ:

- ԱԱԾ-ի ծառայողներն առանց թույլտվության (տուն վերադարձին տեսել է, որ տանը մի խումբ մարդիկ կան) մտել են հեղինակի ընկերուհու՝ Ս. Առաքելյանի բնակարանը, սպառնացել նրան, ստուգել համակարգիչը՝ ձեռք բերելու նպատակով գրքի մյուս երկու հատորները, և ոչնչացնելու՝ հեղինակի նրա մոտ պահ դրված օրինական փաստաթղթերն ու ՀՀ-ում ունեցած ինչքի և իրավունքների վերաբերող օրինական փաստաթղթերը, «որպեսզի էդ քո Արմենը մի անգամ էլ Հայաստան ոտք չդնի»: Տեղի է ունեցել մարմնական ընդհարում: Ս. Առաքելյանը դարձել է հետապնդման թիրախ, ենթարկվել հոգեբանական շարունական ցնցումների, խելացնոր վիճակում հեռացել է քաղաքից (դարձյալ` իր ազատ կամքով): Խզելու նպատակով նրա ու հեղինակի ջերմ կապը` դատախազության շենքում նրան լսել են տալիս Հայաստանում եղած ժամանակ հեղինակի այլ կանանց հետ ունեցած հեռախոսազրույցների ձայնագրությունները:

- Պետական ռադիոյի լրագրող Ա. Սահակյանի կողմից հեղինակի մի հոդվածը ԶԼՄ-ներին տրամադրելու մտադրության հետևանքով Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցները մտել են Ռադիո՝ լրագրողին ձերբակալելու նպատակով: Ավելի ուշ մեկ այլ պատՃառով տվյալ լրագրողի դեմ տեղի է ունեցել մահափորձ, սպանվել է ընկերը, ինքը` հեռացել երկրից:

- «Իրավունք» թերթի 24-30 Մարտ, 2006-ի համարում հեղինակի հետ կատարված հարցազրույցի հրապարակման օրը խմբագրատունը ողողել են մի խումբ կրոնական մոլեռանդներ՝ սպառնալով «մորթել» հեղինակի հետ հարցազրույցը վարած Անուշ Մանուկյանին: Մի քանի ժամ անց ԱԱԾ-ի մեկ աշխատակիցը այցելել է խմբագրատուն՝ զգուշացնելու հարցազրույցի պատճառով թերթի դեմ ձեռնարկվելիք հնարավոր քայլերի մասին:

- 2011 թվին ԱՄՆ-ում հրատարակվեց «Ճանապարհ դեպի Կուսաստան» գրքի անգլերեն վերափոխված տարբերակը` արժանանալով բարձր գնահատանքի: Մանրամասները` http://www.JourneyToVirginland.com կայքում:

- ՀՀ պետական կառույցների կողմից հեղինակի հետապնդման, բարոյազրկման ու աքսորական կարգավիճակում պահելու քաղաքականությունը շարունակվում է առ այսօր:

- Հեղինակը ափսոսում է ՀՀ անվտանգության մարմինների, պետական ողջ համակարգի կողմից իր դեմ ծավածված հալածանքների համար և հայկական բազմաթիվ կազմակերպությունների ու լրատվամիջոցների (և՛ Հայաստանում, և՛ արտասահմանում) կողմից դրանց ոճրային մեղսակցությանը, քանի որ այս ամենից տուժում է առաջին հերթին հայ ժողովուրդն ինքը:

vernatun.wordpress.com

armenmelikian777.wordpress.com