Jump to content

Վախթանգ Անանյան


Recommended Posts

Հետաքրքիր է շատե՞րն են ծանոթ Վախթանգ Անանյանի ստեղծագործությունների հետ։ Ես շատ եմ սիրում։ Մի անգամ նույնիսկ Ամերիկայում մի բուլղարացի տղայի հանդիպեցի, որ երբ ինքը իմացավ, որ հայ եմ, ասեց, որ Անանյան կարդացել է ու շատ է սիրում։ Արդեն չեմ սիրում «Հովազաձորի գերիներ» գիրքն էր, թե «Որսորդկական պատմվածքները։Մի քանի կարճ պատմվածքներ կդնեմ այստեղ։

Link to post
Share on other sites

ՎԱԽԹԱՆԳ ԱՆԱՆՅԱՆ1905 - 1980Վախթանգ Անանյան – հայ անվանի արձակագիր։ Ծնվել է 1905 թ հուլիսի 26-ին (օգոստոսի 8-ին), Դիլիջանի գավառի Պողոսքիլիսա (հետագայում՝ Շամախյան) գյուղում (այժմ՝ Դիլիջան քաղաքի շրջագծում։ Մանկությունն անցել է հայրենի գյուղում։ Սովորել է Դիլիջանի ծխական դպրոցում։ 1926-ին տեղափոխվել է Երևան, աշխատել «Մաճկալ» (1930-1931), «Սոցիալիստական գյուղատնտեսություն» (1931-1935) թերթերի խմբագրություններում։ Եղել է «Կոլխոզնիկ» թերթի պատասխանատու խմբագիր (1935)։ Առաջին վիպակը («Կրակե օղակի մեջ») լույս է տեսել 1930-ին։ Անանյանը որոշակի ներդրում ունի հայ գրականության մեջ որսորդական պատմվածքի զարգացման գործում։ Նրա «Որս» (1934) գրքում ռեալիստական պատկերներով արտացոլված է հայկական բնաշխարհը։ 1947-66-ին հրատարակվել են Անանյանի որսորդական պատմվածքների վեց պրակները։ Ճանաչված գործերից է նրա «Սևանի ափին» (1951) վիպակը, որի արժանիքներից են մարդասիրական, հայրենասիրական շունչը, բնության նկարագրությունները, կերպարների համոզչականությունը, գրելաձևի ինքնատիպությունը։ Անանյանի «Հայաստանի կենդանական աշխարհը» (հ. 1 – 4, 1961-67) աշխատությունը լայն պատկերացում է տալիս Հայաստանում երբևէ ապրած և ապրող կենդանիների մասին։ Անանյանի երկերը հրատարակվել են ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, չինարեն, ճապոներեն, չեխերեն, բուլղարերեն, բենգալերեն, հինդի լեզվով։ Մանկական լավագույն գրքի համամիութենական մրցանակաբաշխությունում «Սևանի ափին» և «Հովազաձորի գերիները» (1956) վիպակներն արժանացել են մրցանակի։ Այդ գրքերի հիման վրա գրված սցենարներով ստեղծվել են «Լեռնային լճի գաղտնիքը» և «Հովազաձորի գերիները» կինոնկարները (1954, 1957)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի երկու և «Պատվո նշան» շքանշաններով։ Անանյանը մանկական ու պատանեկան ստեղծագործությունների համար արժանացել է Հայկական ՍՍՀ պետական մրցանակի (1970)։

Link to post
Share on other sites

Ահը(Բնասերի հուշատետրից)Ի՜նչ շողշողուն մրգեր կան Սև ծովի ափին…. Աշնանը հանգստանում էինք Սուխումիում, Գասպար քեռու տանը և ամեն օր վայելում հյուրասեր տանտիրոջ տնամերձ այգու պտուղները։ Այգին տարածվում էր լեռան ստորոտում, իսկ նրանից վեր՝ կանաչ անտառն էր ուղղահայաց բարձրանում մինչև ամպերը, մինչև ծեր Կովկասի ճերմակ գագաթները։ Ի՜նչ փարթամ, ի՜նչ պտղաբեր երկիր է. այստեղ ժայռերն անգամ պատած են պտղատու ծառերով։ Ա՛յ, մրգի աշխարհ։Ափսո՜ս որ իմ խանձված ու մերկ երկրի համն, ու հոտը չունեն այս շքեղ երկրի շքեղ պտուղները։— Գասպա՛ր քեռի, չնեղանաս, ինչո՞ւ են անհամ ձեր մրգերը…— Ինչի՞ պիտի նեղանամ որ։ Ինչ ճիշտ է, ճիշտ, ձեր երկրի միրգը ուրիշ համ ունի։Թեթևացա։ Ուրեմն ինձ չի թվում, այլ իրոք այդպես է։— Արև՛ը, արև՛ը… Երևանի արևը, որ այստեղ լիներ, մեր միրգն էլ ձերի նման կլիներ։Այ՛ո, արևն է աղբյուրը բոլոր այն բույրերի, որից արբեցնում ենք մենք։ Բայց մի՞թե միայն արևը։Այդ խնդիրով էր զբաղված բնասերի իմ միտքը, երթ հաջորդ տարին Խոստայում ավելի դժվար հարցի դեմ առա։— Այսքան անձրևների, այսքան առատ ջրի մեջ ինչո՞ւ են ցամաք այստեղի մրգերը,— մի անգամ դիմեց ինձ իմ ընկեր Հրաչ Քոչարը, ձեռքի կիսատ խնձորին տարակուսանքով նայելով։— Բնասեր ես, դե բացատրի՛ր...Այո , մեր Դալմայի քարքարոտ հողում տանձենիներ են բուսնում, որոնց պտուղը կծելուն պես ջուր է ցայտում։ Կա՞ ավելի հյութեղ պտուղ, քան մեր Արարատյան երկրի խանձված ու քարքարոտ վայրերի պտուղը։ Դե՛, եկ պատասխան տուր հարցասեր ընկերոջդ՝ այստեղ պակաս է ջուրը, ամեն ինչ խանձվում է հարավի արևի տակ, բայց պտուղները հյութեղ են, իսկ այնտեղ Սև ծովը տարին–տասներկու ամիս անձրև է թափում Կովկասի լանջերին, ծառերը ջրվում են լիուլի և տալիս... անհյութ ու ցամաք տանձ ու խնձոր։Արտաշատից վերև որս եմ փնտրում մերկ բլրի լանջին. այստեղ դաշտահավեր են լինում։ Մի փորող մեքենա հռնդոցով լայնացնում է բլրին գոտի կապած հին առվի հունը, իսկ նրա ետևից վրա են տալիս սաթի նման սև սերմնագռավները, որդեր են փնտրում ընդերքից հանված թարմ հողի մեջ։Ցած իջա, հրացանիս տեսքից թռչունները թռան սարսափահար։ Նայում եմ առվի հատակից հանված թարմ տիղմին ու զարմանքով ծառի արմատի կտորտանքներ նկատում նրա մեջ։ Մոտերքում ծառ չկա, թուփ չկա։ Չէ՛, ինչպե՞ս չկա, վերեվում բլուրը մի կրծքախորշ ունի իր մեջ և այդ խորշում կուշ է եկել մի գաճաճ տանձենի։ Բայց մի՞թե նրա արմատներն այս տեղ են հասել, ախր տանձենին հեռու է։ Տնտղեցի արմատի կտորտանքը՝ տանձենի են։ Ահա ջրանցքի պատին ջլատված ու ցցված են վերևից ցած մեկնված արմատների ծայրերը։ Այո՛, տանձենին է ուղարկել վերևից, ուղարկել է ջուր բերելու իր համար, իր պտուղների համար...Բարձրացել եմ վեր, նայում եմ տոթից, երաշտից կարճ մնացած, ճյուղերը ծուռ ու մուռ տարածած ծառին, որն իր հասակին անհամեմատ խոշոր արմատներ ունի և չափազանց մանր, կոշտ ու սուր–սուր տերևներ։ Զննում եմ ու մտածում։ Մտածում եմ ու հետզհետե քանդվում է ինձ զբաղեցնող հանելուկի կծիկը։ Ամեն ինչով այս բույսը համարվել է քարքարոտ ու շոգ տեղանքին, հարմարվել է, որ ապրի։ Լայն ու խորը տարածված այս այլանդակ արմատները նրա համար են, որ այս պապակ ու աղքատ վայրից ջուր հայթայթեն մայր ծառին։Հաստ և կոշտ կեղև ունեն դրանք, բայց երբ կծում ես՝ հյութը դուրս է ցայտում, քաղցր ու համեղ հյութը։Եվ այդտեղ մի միտք փայլատակեց գլխումս, մի շատ կարևոր միտք։ Ափսո՛ս, մարդ չկա մոտս, որ բարձր ասեմ. ախր երաշտի ահն է ստիպում այս ծառին ջուր կուտակել իր պտուղների մեջ, այս ծարավ վայրում ծարավ մնալու ահը...Հիմի հասկացա՞ր, Հրաչ Քոչար, թե ինչու ցամաք պիտի լինեն ծովափի տանձն ու խնձորը։ Նրանց համար ջուրը, հյութը ավելոր՜դ բեռ է, քանի որ միշտ կարող են ջուր վերցնել այն¬քան հաճախ տեղացող անձրևներից։ Մեր չոր ու պապակ երկ¬րում, երբ ամառը վերևից Արևը կրակ է թափում՝ ամեն բույս ու ծառ «ահի» մեջ է։ Ահ, իր կյանքի համար, իր սերունդների կյանքի համար։ Եվ այդ «ահը» ստիպում է նրան հյութեր կուտակել պտուղների մեջ և այդ հյութերը պատել կոշտ պատյաններով, որ կիզիչ արևը չկարողանա նրանից խլել այնքան դժվարությամբ ձեռք բերված հյութը…Դրանից են այդքան համեղ ու հյութեղ մեր արևոտ ու չոր երկրի պտուղները։

Link to post
Share on other sites
mtatselapetq, շատ շնորհակալություն պատմվածքի համար!!!!

ՇՀԱՏ գեհղեցիկ է ու ճիշտ

մեր մրգերից համեղը չկա

:up:

Խնդրեմ։ :)

Որպես այս պահին Ամերիկայում բնակվող ու այստեղի մրգերն ու բանջարեղենը ուտող տղա, դրանում գնալով ավելի ու ավելի եմ համոզվում։ ;)

Link to post
Share on other sites

ՀՈԳԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ

Ի՜նչ հաջող են հեգնում մեր գյուղացիները։ Եվ այնպես նուրբ, որ հավատալդ չի գալիս, թե ձեռք են առնում քեզ։

Լոռու ձմեռանոցներից մեկի մոտ փափախը գլխին, մազոտ դեմքով մի ծերունու հանդիպեցինք։

— Բարի աջողում, որսի եք գնո՞ւմ,— հարցրեց նա մեր հրացաններին նայելով։

— Հա՛։ կխտարի ենք գնում,— հաստատեց ընկերս։

— Բա սելը որդ՞ի բերեմ,— լուրջ դեմքով և գործնական

հարցրեց ծերունին։

— Հարկավոր չի, բիձ՛ա, նեղություն մի քաշի,— զգացված պատասխանեցի ես ու հետն էլ մտածում եմ,

«Տես ի՜նչ ջիգյարով մարդիկ են, է՜ մեր լոռեցիները»։

Ծերունին զարմացած վեր քաշեց թավ հոնքերը ու անկեղծ կարեկցությամբ հարցրեց.

— Բա առանց սելի ո՞նց կլի՛՚... Բա էնքանը ո՞նց եք բերելու…

Երեկոյան դեմ, երբ լեռներից իջնում էինք հոգնած ու դատարկաձեռն, այն ժամանակ միայն հասկացա, որ լոռեցին ձեռք է առել մեզ։

«Բա սելը որդի՞ բերե՜մ... Բա առանց սելի ո՞նց կլի՜…»

Link to post
Share on other sites

Այո, շատ լավ գրող է… դպրոցական տարիներիս շատ եմ կարդացել… “Որսորդական պատմվածքները”, “Մեծ գյուղի փոքր բնակիչը” եւ այլն…

Link to post
Share on other sites
ՀՈԳԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ

Ի՜նչ հաջող են հեգնում մեր գյուղացիները։ Եվ այնպես նուրբ, որ հավատալդ չի գալիս, թե ձեռք են առնում քեզ։

Լոռու ձմեռանոցներից մեկի մոտ փափախը գլխին, մազոտ դեմքով մի ծերունու հանդիպեցինք։

— Բարի աջողում, որսի եք գնո՞ւմ,— հարցրեց նա մեր հրացաններին նայելով։

— Հա՛։ կխտարի ենք գնում,— հաստատեց ընկերս։

— Բա սելը որդ՞ի բերեմ,— լուրջ դեմքով և գործնական

հարցրեց ծերունին։

— Հարկավոր չի, բիձ՛ա, նեղություն մի քաշի,— զգացված պատասխանեցի ես ու հետն էլ մտածում եմ,

«Տես ի՜նչ ջիգյարով մարդիկ են, է՜ մեր լոռեցիները»։

Ծերունին զարմացած վեր քաշեց թավ հոնքերը ու անկեղծ կարեկցությամբ հարցրեց.

— Բա առանց սելի ո՞նց կլի՛՚... Բա էնքանը ո՞նց եք բերելու…

Երեկոյան դեմ, երբ լեռներից իջնում էինք հոգնած ու դատարկաձեռն, այն ժամանակ միայն հասկացա, որ լոռեցին ձեռք է առել մեզ։

«Բա սելը որդի՞ բերե՜մ... Բա առանց սելի ո՞նց կլի՜…»

:up:

էլի

Link to post
Share on other sites

Անանյանի «Որսոդական արկածների» պրակներից մեկի առաջաբանն է։

Թե ԻՆՉՈՒ ԵՍ ՍԻՐՈԻՄ ԵՄ ՈՐՍՈՐԴՈԻԹՅՈԻՆԸ

Է՜յ հին ծանոթներ,

Է՜յ կանաչ սարեր …

ՀՈՎՀ. ԹՈՒՄԱՆՅԱՆ

Այն բնությունը, ուր լեռնային վճիտ առվակի նման կարկաչել Է իմ մանկությունը,— փարթամ է ու որսառատ։ Այնտեղ, ուր վերջանում է սաղարթախիտ դարավոր անտառն ու սկսվում ալ¬պիական մուգ կանաչագույն պանորաման, ուր ձգվում են թավշյա սարահարթերը, դուք այժմ Էլ կհանդիպեք մեր լեռների թագուհուն՝ եզջերվին։ Ամառը նրա մորթը շեկ կարմրագույն է և փայլփլում է արևի տակ՝ ոսկեզօծ բեհեզի նման։ Ամառը երբ բարձունքներում սարվորների ժխորն Է տիրում, նա իջնում Է հով ծմակները։ Ուշ աշնանը նա արածում է լեռան քամու սրբած լանջերին և անձկությամբ նայում ցած՝ տաք ու փարթամ անտառներին ու ձորերին, ուր եզ ու գոմեշ, գառն ու ոչխար վայելում են բնության առատ բարիքր։

Այժմ Էլ Արփավուտի մթին թավուտներում֊, ուր հողը հավիտենապես զրկված Է արեգակի կենարար ճառագայթներից, ուր աճում ու փտում Է դարավոր կաղնին, արջն իր քոթոթներով ետ Է տալիս թափված տերևի հաստ շերտը և ագահությամբ խժռում տանձն ու կաղինը։ Իսկ դեկտեմբերի վերջին, երբ վեր Է կենում ցրտաշունչ քամին, նա, հեվալով իր կուտակած ճարպի հաստ շերտի տակ, մագլցում է վեր ու ձմեռային քուն մտնում խոր քարանձավներում։

Այժմ էլ մեր լեռների ամենագողտրիկ, սքանչելի բնակիչները՝ քարայծյամն ու եղնիկը ոստոստում են թփուտներում, լեոան այն լանջերին, ուր փարթամ բուսականությունը հյուսվել են ժայռերին, բարձրացել վեր և ապառաժները թաղել խիտ կանաչի մեջ։

Այժմ էլ, լուսադեմին, եթե զգուշությամբ բարձրանաք մեր գյուղի վերև ընկած բլուրներն , ուր ամռան լուսընկա գիշերներին եզները մեղմ, որոճացել են, և խլուրդը գետնուղիներ է փորել, դուք կպատահեք մեր հանդերի ամենախորամանկ կենդանուն՝ աղվեսին՝ մուկ որսալիս։

Իսկ գայլը քայլ առ քայլ ժայռերի ու թփերի հետևից այսօր էլ հետևում է հոտին։

Ես մեծացել եմ այդ կենդանիների մեջ, եղնիկների հետ, եղնիկի պես…

Քանի՜–քանի անգամ հանդիպել եմ նրանց, հիացմունքով դիտել, երբ նրանք թեթև սուրացել են լեռն ի վեր, երբ քարայծը թռչկոտել է բարձրաբերձ ժայռերի ճակատին։ Եվ քանի՜–քանի անգամ հեվ ի հեվ վազել եմ, կախվել ժայռերից, փորսող եմ տվել թփերի տակ, ու սուլել է իմ հրացանի գնդակն անողորմ ու դաժան։

Լեռը, անտառը, խոխոջուն առուն, ծաղիկների բույրը—ահա իմ մայրը, որի գրկում մեծացել եմ հարազատ մորից զրկվելուց հետո։ Թարմ ու հոտավետ կանաչը — ահա իմ անկողինը, ուր ննջել եմ ես զեփյուռի մեղմ շոյանքի տակ՝ աչքերս հառած աստղալից երկնքին։

Եվ երբ լեռան կատարից դիտել եմ արևածագը, երբ ձյունը փայլփլել է ադամանդի շեղջի նման, երբ որոտացել է իմ հրացանը փախչող այծյամների հոտի ետևից, ճչացել եմ ես մանկան բերկրանքով։

Երբ ջարդված ու հոգնած նստել եմ զուլալ ջրերի մոտ, ուսիցս ցած առել որսորդական պայուսակը, ինձ թվացել է, թե չկա ավելի ախորժելի բան, քան ցամաք հաց ու պանիրը, լեռնային վտակի ափին։

Երթ խարույկը ճարճատել է թանձր խավարի մեջ ու մեր ստվերները երկարել են մթին բլուրներում, երբ մենք շամփուրներ ենք պատրաստել մասրենու թարմ ոստերից և լսել ղազախեցի որսկան Շաքարի պատմությունները, մեզ գերել է բնության անդորրը, նրա իմաստուն խաղաղությունը։ Վտանգը հետևել է մեզ քայլ առ քայլ։ Սողացել ենք ձյան հյուսերի հետ, ապառաժից իջնելիս պոկ է եկել մեր հենարանը, մահասարսուռ դող ենք զգացել մթին որջի առաջ, երբ կրակոցից զարթնած արջը դուրս է եկել քարանձավից կատաղի մռնչյունով։

Այնուամենայնիվ, սառնամանիքը, քաղցը, ծարավը և որսորդության հետ կապված մյուս դժվարությունները չեն կոտրել իմ հոգու կորովը։ Դրանք ինձ ամրացրել են ֆիզիկապես, կոփել իմ բնավորությունը։

Եվ այժմ էլ, երբ ես ապրում եմ ա՛յլ վայրերում, ա՛յլ կյանքով, երբ դարձել եմ գրքի ու գրչի մարդ, ես ավելի սրտառուչ, ավելի անզուսպ եմ ձգտում դեպի լեոները։

Հիմա էլ իմ հավատարիմ ընկերը, իմ հինավուրց բարեկամ հրացանը կախված է մահճակալիս վերև՝ քարայծի եղջյուրներից։ Երբ վերջանում է աշխատանքը և քաղաքը պատրաստվում է հանգստի օրվան, պատից ցած է իջնում իմ հրացանը և փամփուշտակալը նորից է ծանրանում։

Եվ այն ժամին, երբ մայրաքաղաքում պետական օպերայի դռներից դուրս է հոսում այլերանգ հասարակությունը, մեր խարույկը պայծառ ճաճանչելով վառվում է Չաթին Դաղի բարձունքներում, և մենք ագահությամբ ներշնչում ենք լեռնային անապական օդը, արբենում հովի շնգշնգոցից ու նախա¬զգում մոտալուտ որսի բերկրանքը։

Այդ իրոք որ հետաքրքրական և գեղեցիկ մի կյանք է, մարդու մեջ կենսարար ուժերը վերարտադրող մի կյանք, որին կուզեմ, որ ծանոթ լինի մեր պատանեկությունը։ Ոչ միայն ծանոթ լինի, այլև ապրի այդ կյանքով, սիրի շրջագայությունը լեռներում, թարմանա և ամրանա վաղվա պայքարների համար, սիրի զենքն ու որսորդությունը, սիրի մեր բնության հրաշալիքները։ Կար ժամանակ, երբ կարիքի տակ կորացած՝ մենք չէինք տեսնում արևի պայծառությունը և չէինք լսում զեփյուռի մեղեդին։ Մեր նոր սերունդը, որն ունի լազուր երկնքի նման ջինջ առօրյա, չի կարող սրտանց չսիրել լեռների վսեմությունը, ծաղկի բուրմունքը և սվսվացող անտառը՝ լուսընկա գիշերին։ Մենք լիառատ պետք է օգտվենք բնության անհուն ու անսպառ գեղեցկությունից մեր մեջ այդ գեղեցկությունն ամբարելու, մեր ավյունն ու եռանդը բազմապատկելու համար։

Այդ կյանքի հրապույրը ես ներծծում եմ նեկտարի նման, այդ կյանքը ես ագահությամբ կլանում եմ բնության գրկում և արժե այստեղ մի քանի դրվագ պատմել այդ կյանքից։

Link to post
Share on other sites
  • 2 months later...

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...