Jump to content

Fr. Lucas

Forumjan
  • Posts

    16
  • Joined

  • Last visited

About Fr. Lucas

  • Rank
    Newbie
    Newbie
  1. Հայերը միշտ սիրելով իրենց մայրենի լեզուն, միշտ մեծարելով Մաշտոց վարդապետին տառապել են օտարամոլությամբ, հատկապես լեզվական հարցերում։ Այսպես Սպանիան դարձել է Իսպանիա, Պրահան՝ Պրագա, թեյը՝ չայ, սուրճը՝ կոֆե, քիվը՝ կառնիզ, վարդակը՝ շտեպցել, ցտեսությունը՝ պակա, այոն՝ դա, ... և այլն։ Չգիտեմ, սա մեր թիթիզության արդյունքն է, թե հային վիճակված պատմա-քաղաքական դառը ճակատագիրը։ Հետո Միլանում երբ տեսա սիրիացի հայ կնոջ իտալացի ամուսինն ինչպես էր խոսում հայերեն, սկսեցի մտածել, որ ավելի շուտ մեր թիթիզության հետևանքն է, թեև մյուս պատճառն էլ մի քիչ մեջը կա խառնված։ Տարիներ շարունակ մտածել եմ, թե ինչու է «պատուհան» բառն ավելի գրական, քան «Լուսամուտը»։ Ի վերջո պատուհան նշանակում է պատը հանած, իսկ լուսամուտ՝ լույսի մուտք։ Հետո հասկացա, որ կյանքում կան բառեր, որոնց մենք ենք հասարակացնում։ Կան նաև հասարակ բաներ, որ մեր կյանքի անգնահատելի մասն են կազմում։Տան ամենից արժեքավոր հատվածը, որը տան մեջ տեղ չի զբաղեցնում՝ լուսամուտն է։ Այդպես և հոգին՝ մարդու մեջ։Այսպես ընտրեցինք ամենից անարժեք բառը՝ խուսափելով ամպագոռգոր անուններից։ Ես ցանկացա հայկական այդ ցինիզմին և ապսուրդին դեմ դուրս գալ, երբ «Բենզակալոնկեն» կոչում են «Դերժավա»։ Լուսամուտը մի բառ է, որի վրա փոշի է դրած, մի բառ, որն օգտագործում են շինարարությունից խոսելիս, բայց և այս բառի հասարակությունը կամ պրիմիտիվությունը մի խորհուրդ է ինձ համար։ Հիմա, այս վեբ էջը ստեղծելիս գիտեի, որ այս բառը, Հայոց Լեզվի այս անկյունաքարը շատերի համար քար գայթակղության է լինելու։ Եվ եթե կարողացել եմ այն գայթակղության քարի վերածել, ուրեմն հաջողել եմ։Ուրեմն, երկրորդ մասով, թող հայ մարդը գայթակղվի այնքան, մինչև որ կարիք զգա իր Լուսամուտի փոշին սրբելու, իսկ եթե որևէ մեկը (որը միշտ կլինի) շարունակում է մսի կոմբինատը «Գեղարդ» կոչել, ապա մենք պատրաստ ենք շարունակելու կոչվել lusamut.net Ինչևէ, ես սա չեմ գրում Angel-ի ասածների համար։ Ինձ փանջարա.վեբ էլ են կոչել, ֆոռտչկա էլ, դուռ-պատուհան էլ։ Իմ պատասխանը միշտ ջերմ ժպիտն է եղել։ Ամենից վերջում ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել բոլոր նրանց, ովքեր պատրաստակամություն հայտնեցին մեր գոյություն չունեցող Լուսամուտին օգնել, այսինքն՝ Լուսամուտ.չկային։ Ավելացնեմ, որ կարող եք ձեր առաջարկություններով մաս կազմել մեր աշխատանքներին։ Մենք միայն ուրախ կլինենք։ Վեբի հետ կապված մեր այս խնդիրը կապված էր այն հանգամանքով, որ ինքս այլևս չէի հասցնում հետևել Լուսամուտի աշխատանքներին, և հետո իմ արածը սիրողական է, իսկ մեր Լուսամուտն այսօր կարիք ունի պրոֆեսիոնալ ձեռքի, որովհետև ցրտերը մոտենում են, իսկ մեր Լուսամուտում բացերը շատ են։ Ահա այսքանը, նորից շնորհակալությունս բոլորին։
×
×
  • Create New...