Հայերի բնօրրանը Հայկական լեռնաշխարհն է։ Այսօր մի շատ փոքր հատված է մնացել մեզ։ Եկեք վերադառնանք Հայաստան, որ գոնե դա պահպանենք։ Չնայենք այժմ տիրող իրավիճակին, այն մենք պետք է շտկենք։ Թե չէ կորցնելով հայրենիքը, կկորցնենք ամեն ինչ։ Չէ որ օտար երկրում Հայաստանով ենք հպարտանում, ասում, որ մենք ենք առաջին քրիստոնյա ազգը, որ մենք արդեն անկախ պետություն ենք, մեր եկեղեցիներով ու պատմական կոթողներով ենք մեզ հպարտ զգում։ Պատկերացնում ենք, եթե հանկարծ չլինի Հայաստանը, ինչ խղճուկ կդառնանք մենք օտար երկրում։ Ուրեմն պետք չէ սպասել այդ օրվան, քանզի եթե ոչ մենք, ապա էլ ո՞վ պետք է տեր լինի մեր հայրենիքին, ՄԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ...