Simon
Forumjan-
Posts
14 -
Joined

Last visited
About Simon

Rank
Newbie
Previous Fields

Languages
Arm, Rus

Age range
26-35
Profile Information

Location
http://anigroup2007.narod.ru

ԳԱՆՁԸ Մարդն ապրում էր անապատի մեջտեղում` օազիսում: Մի օր մարդը լսում է , որ անապատի մյուս ծայրին մի մեծ ծով կա և որոշում է կտրել անապատը և տեսնել այն: Որոշում է այսպես ու ճամփա ընկնում: Երկար էր ճանապարհը, նրա քայլերն էլ` արագ: Շտապում էր մարդը. ուզում էր օր առաջ, ժամ առաջ, վայրկյան առ առաջ տեսնել ծովը: Բայց երբ դեռ չէր անցել ճանապարհի կեսը , ոտքը խփում է ավազի մեջ մխրճված կճուճին և կանգ առնում: Պարզվում է կճուճը բերնեբերան լիքն է ոսկով: Առնում է կճուճը շալակը և շարունակում ճանապարհը: Բայց կճուճը ծանր էր և մարդու քայլերը դանդաղում էին: Եվ մարդը մտածում է , որ եթե այսպես շարունակի, կարող է չտեսնել ծովը: Եվ որոշում է թողնել այն ճանապարհին, պահել մի լավ տեղ ավազների մեջ և երբ ծովը հասնի մի ուղտ վարձի և վերադառնա ոսկու հետևից: * * * Մարդն ապրում էր փոքրիկ խրճիթում: Եվ մի օր որոշում է մեծ տուն կառուցել: Որոշում է այսպես ու գործի անցնում: Աշխատատար էր գործը, իսկ նա` ջանասեր: Շտապում էր մարդը. ուզում էր օր առաջ, ժամ առաջ, վայրկյան առ առաջ տեսնել իր տունը: Բայց երբ դեռ չէր կառուցել տան կեսը, նա հանդիպում է մի աղջկա: Եվ ամեն օր, կեսօրից հետո հանդիպում նրա հետ: Անցնում են օրեր, բայց տունը չի փոխում իր տեսքը: Եվ մարդը մտածում է, որ եթե այսպես շարունակի, կարող է չտեսնել իր տունը, հակառակ դեպքում էլ, եթե բաժանվի աղջկանից, ու?մ է պետք դատարկ տունը: Եվ որոշում է հարցնել աղջկան, կսպասի արդյոք, մինչև ինքը կառուցի տունը: * * * Մարդն ապրում էր սարի ստորոտում: Եվ մի օր որոշում է բարձրանալ սարը և տեսնել աշխարհը: Հավաքում է ամբողջ իմաստությունը, լցնում պարկը , առնում շալակը ու ճամփա ընկնում: Շտապում էր մարդը. ուզում էր օր առաջ, ժամ առաջ, վայրկյան առ առաջ տեսնել աշխարհը: Բայց բեռը ծանր էր, դանդաղում էին նրա քայլերը: Եվ երբ դեռ չէր անցել ճանապարհի կեսը, նրա ուժերը արդեն սպառվում էին, նա հազիվհազ մի ոտքը փոխարինում էր մյուսով: Եվ մտածեց մարդը, եթե այսպես շարունակի կարող է չտեսնել աշխարհը, իսկ հակառակ դեպքում, եթե թողնի իմաստությունը ճանապարհին, ինչի?ն է պետք տեսնել աշխարհը, եթե չի հասկանալու այն: Եվ նա ամուր գրկած իմաստության պարկը, շարունակում է իր ճանապարհը: 22 ապրիլի, 2007թ Սիմոն Սիմոնյան ՍՏՍ

ԿԱՎԵ ԱՄԱՆԸ Գետին է ընկնում և կոտրվում վերջին կավե ամանը: Որոշ ժամանակ անց շուկայում հայտնվում են նոր կավե ամաններ: Թագավորը ծառաներից մեկին կարգադրում է, գնալ և գնել նոր կավե ամաններ: Ծառան կատարում է կարգադրությունը, և գնում շուկայում եղած ամաններից ամենալավերը: Եվ երբ առավոտյան ջուր է մատուցում, թագավորը խմելիս վնասում է մատը. Ամանի անորակ լինելու պատճառով: Նա հրաման է արձակում` արգելում այլևս անորակ ապրանքների վաճառքը: Երբ շատ տարիներ են անցնում և երբ թագավորը արդեն մահացած է լինում, նորից շուկայում հայտնվում են նույն կավե ամանները: Բայց ինչքան էլ ժամանակ է անցնում կավե ամանների որակը չի բարձրանում: Քանի որ նորերին սովորեցնողները չգիտեին ավելին: 23 ապրիլի, 2007թ. Սիմոն Սիմոնյան ՍՏՍ

Մերժվածը Աշուն էր, տերևաթափ: Փողոցները արևաներկ էին դարձել: Ծառերն ասես հոգնել էին երկար կանգնելուց և թիկն էին տվել մայթերին, որ հանգստանան: Մեքենաներն անցուդարձելով` սև հետքեր էին թողնում իրենց հետևից` անկանոն համաչափություն դրոշմելով ոլորապտույտ ճանապարհների վրա: Դրսում էի: Օրը նոր էր բացվում, բայց ինձ համար այն սկսվել էր հենց այնպես, ինչպես ընդունված է սովորաբար, այսինքն` կեսգիշերից հետո: Քայլում էի, ու ժամանակն ասես կանգ էր առել: Թե երբ էի վառել գլանակը, չգիտեմ: Մտածում էի, ու մտորումներիս կենտրոնում միայն մեկն էր` նա, իսկ խոհերիս հորիզոնում նրա տեսիլքն էր նրբագծվել: Ես զգացմունքներս գերին էին: Չէ՞ որ տեսնելու էի նրան… Հանդիպում… …Քայլում էի, բայց ժամանակը մնացել էր այնտեղ` նրա կողքին: Դիմադրում էի: Նրա ուրվականն ասես քայլում էր ինձ հետ: Թե երբ էի վառել գլանակը, չգիտեմ: Սթափվեցի, երբ ինչ-որ բան քնքշորեն հպվեց դեմքիս. անձրևում էր: Բայց ի՞նչ փույթ: Քայլում էի, իսկ ժամանակն արդեն անժամանակ էր դարձել… Սիմոն Սիմոնյան 10 փետրվարի, 2007թ. ՍՏՍ Խմբագրեցին` Լիլիթ Միրիբյանը Մանե Պապյանը

Շնորհակալ եմ Սպասում եմ ... դու պետք է ուղղարկեիր: ------------------------ Մորս խոսքերից. “Նոր ծնված ամեն բան երեխա է” ՄՈՐՍ ՁԵՌՔԵՐՈՒՄ Կատակ բան չէ սա. Աչքերս վկա, ես ինքս տեսա: Առաջին անգամ խորթ մղումներից Աչքերս բացեցի: Մորս ձեռքերում աշխարհը գտա. Անկախ իմ կամքից Վեպիս խորագիրը այսպես կնքեցի: Թերթեցի էջերը, օրերս անցան, Կամաց ակամա մորս ձեռքերից Ես ազատվեցի, ինքնուրույն դարձա: Կյանքի խորխրատներում Ինքս իմ գլխին բախտորոշ դարձա: Շատ սարեր անցա, ձորեր կտրեցի: Բայց մայրս չեկավ, ներքևում մնաց: Արքա կնքվեցի, ծառա էլ դարձա, Բայց շփոթվեցի. Կարևոր մի բան լավ չհասկացա. Ստացվեց ինքս ինձ բահրա բաշխեցի, Ինձ չհարգեցի: Մորս խոսքերին թե ծառա դարձա, Իմ հոտի գլխին թագավոր դարձա: Նոր հաղթանակով շատ հպարտացա, Ինձ զորեղ դասեցի. Ծովեր հատեցի, անդունդներն իջա: Փորձեցի կույս անդունդների Հատակը շոշափել հենց իմ ձեռքերով: Բայց շփոթվեցի. Կարևոր մի բան լավ չհասկացա, Մորս դալկացած ձեռքերին դիպա: Թերթեցի էջերը, օրերս անցան, Կամաց ակամա մորս արարքին Հետամուտ դարձա` Կյանքիս իմաստը կարծես հասկացա: Վերջին թերթերը հեշտ գլորեցի, Անկախ իմ կամքից գիրքս փակեցի: Բայց շփոթվեցի. Կարևոր մի բան լավ չհասկացա, Մորս գրկի մեջ հանգրվան գտա: Կատակ բան չէ սա. Աչքերս վկա, ես ինքս տեսա: Սիմոն Սիմոնյան 22 նոյեմբերի, 2006թ. ՍՏՍ Խմբագրեց` Մանե Պապյան

Վեպը: Միքիչ կարգի բերեմ, կտեղադրեմ: Դեռ շատ աշխատանք ունեմ իր հետ կապված: Դե, մի բան էլ տեղադրեմ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՆՎԵՐ Դե, ցտեսություն, ես քեզ հասկացա. Դու ինձ չես սիրում: Բայց ես կհասնեմ հեքիաթներիս մեջ Քո սրտին զարկող դարբինների մոտ, Վարդերի փնջից մի մուրճ կհյուսեմ Ու քո պաղ սրտին նոր զարկ կբաշխեմ: Զարկերից պոկված թիթեռների հետ Քո սիրուց արբած վեր կբարձրանամ, Ու կսլանամ ժայռերից էլ վեր` Մինչ աստղեր սուրող արծիվների մոտ: Իրիկնաժամին դրսից քեզ նայող Աստղը կբերեմ, որ դու այն ճզմես Հաստափոր գրքում թիթեռնիկի պես` Որպես մանկության մի քնքուշ վերհուշ: Աչքերդ հեռու աստղերին հառած` Երբ դու կնստես պատուհանիդ մոտ, Ես քեզ կայցելեմ իմ հեքիաթներով` Մահակը ձեռքին ծերուկի տեսքով: Հաստափոր գիրքը թևիս տակ առած` Այն, որ թողեցիր անցած երազում Ու քեզ կբերեմ մի անուշ նվեր Քո մանկությունից` կորսված հուշերում: Սիմոն Սիմոնյան 27 հունվարի, 2007թ. ՍՏՍ Խմբագրեցին` Լիլիթ Միրիբյան և Մանե Պապյան

Շնորհակալություն բարի խոսքերի համար: Ցանկություն(կարիք) ունեմ, որ ձեր կարծիքը հայտնեք. որ մասը հատկապես հավանեցիք և որ մասը չհավանեցիք: Կրկին շնորհակալություն:

Չգիտեմ, պատմությունը հորինել եմ: Նորերը ավելի ամբողջական են ու երկար Այս պահին պատրաստ չեն, թե չէ կտեղադրեի: Ներկայացնեմ մի ուրիշ գործ ՔՈ ԱԹՈՌԻՆ Դե տե՜ս. Նստած ես դու քո՜ աթոռին, Մինչ այն ժամանակ` քանի դեռ նստած ես: Բայց եթե նստես կողքի աթոռին, Էլի կնստես դու քո՜ աթոռին, Մինչ այն ժամանակ` քանի դեռ նստած ես: Իսկ աթոռները դարսված են Իրարու կողքի. Ըստ բովանդակության, Ըստ հագուկապի, Ըստ խոսելիքի, Ըստ լսվող նյութի, Ըստ բնավորության, Գաղափարների: Ներքևում շարված Եվ անֆիթատրոնի: Եվ այս բազմաշերտ աթոռների մեջ Իրար գտնում ենք նույն աթոռներին` Իրար կողք դարսված: Եվ ի՞նչ է ստացվում. Մենք դարսված ենք աթոռների պես Եվ այսքան աթոռ մի սեղանի շուրջ: Իսկ եթե էլ տեղ չկա նոր աթոռների` նոր կարծիքների` գաղափարների: Թե՞ գաղափարները մի հոգու համար են: Դե արի մոռնամ ես իմ աթոռը. Եվ մենք հոտնկայս մի սեղանի շուրջ` Ոչ գաղափարական, Այլ ներգիտակցական: Խմենք կենացը այն աթոռների, Որ մեզ թողեցին: Բայց դու կկանգնե՞ս քո այդ մտքերից` քո աթոռներից: Չե՞ս ուզի նայել Այն առաջինին Եվ այն երկրորդին: Դե տե՜ս. Նստած ես դու քո՜ աթոռին, Մինչ այն ժամանակ` քանի դեռ նստած ես: Բայց եթե նստես կողքի աթոռին, Էլի կնստես դու քո՜ աթոռին, Մինչ այն ժամանակ` քանի դեռ նստած ես: Եվ. Դու կկարծես, աթոռն է քոնը Մինաչ այն ժամանակ, քանի դեռ նստած ես: Ես էլ քեզ կասեմ, դու ես աթոռինը Մինչ այն ժամանակ, քանի դեռ նստած ես: Սիմոն Սիմոնյան 13 դեկտեմբեր, 2006 ՍՏՍ

Շնորհակալություն: Իսկ ի՞նչ կասես արձակիս: Չնայած շուտ եմ գրել, բայց կապ չունի: Քարը (տուֆ քարը) Մռայլված է այսօր նրա հայացքը: Նայում եմ նրան` փորձելով գտնել նրա խորհրդավորությունը: Մտածում էի. ՙՄեր հայ ժաղովրդի դարավոր փոշին է նստած մեր ուսերին: Կարելի՞ է արդյոք թափ տալ այն և մոռանալ ինքներս մեզ՚: Միակ քարն էր շրջակայքում, որ շնչում էր հայկական շնչով: Հպարտ էր, թեկուզ և շրջապատված էր օտարացված ճարտարա-պետությամբ: Նայում եմ նրան, և կարծես մի անմեկնելի ուժ ձգում է ինձ դեպի նա: Մի պահ ինձ թվաց, որ նա շնչում է: Քարը,- ՙԻ՞նչ ես նայում ինձ, արի՜ նստիր վրաս, թե՞ արդեն ինձ մոռացել ես՚: Ես հաճախ էի նստում այդ քարին: Ամեն անգամ մի նոր բան էր պատմում իմ հիշողություններից: Շատ ժամանակ ինքնամոռացության տրված` մոռանում ենք այն կարճատև, բայց հաճելի պահերը, որոնցից յուրաքանչյուրը մի յուրովի խազ կամ պատռվածք է թողել մեր սրտերում: Եվ ամեն անգամ բորբոքվելիս մի մրմուռ է առաջացնում մեր կրծքի տակ, որի հաՃույքը չի զգացել նույնիսկ թմրանյութով հագեցած երգիծանքի արքան: Նստեցի քարին: Շուրջս էլի նույնն էր` հին ու նոր խռնված իրար: Քարը,- ՙՆայի՜, նայի՜, ինչ գեղատեսիլ աղջիկ է անցնում՚: Առավել ակնակալ էր նրա աջ ձեռքի դաջվածքը, որը ինձ ծանոթ էր. թերևս այնքանով, որ ոչինչ չէր հիշեցնում: Աղջկան ուղեկցեց քամին ոռնացող ձայնով, որի մոլորյալ տերևը աղջիկն էր, և տարավ նրան, ինչպես բերել էր: Նրանից սրբված տեղում երևաց ասֆալտի կնճռոտված դեմքը, որն ամբողջ ուժով փոշին փչեց դեպի ինձ: Փակեցի աչքերս: Իմ առջև ուրվագծվեց այն նույն պատկերը, որը շատ հաճախ էր այցելում ինձ. ՙԱստղաշատ գիշեր: Էլի ես մենակ եմ մնացել: Ես վախենում եմ մենակությունից: Չէ՞ որ երբ մաքուր է հոգիդ, միայն այդ դեպքում կարող ես մնալ ինքդ քեզ հետ` անդրադարձ հայացքով քեզ նայելով: Մթության մեջ ինձ ուղեկցում է մի երաժշտություն, որը սիրտս է հորինել ինձ համար: Անծայրածիր տիեզերքն է իմ տեսադաշտում: Մեր իրականության մեջ այն փոքրացել, սեղմվել է մեզ` զգացնել տալով մեզ ինչպես թրթուրը իր կծիկում, որը պատրաստվում է թիթեռնիկ դառնալ: Չէ՜, գիշերով թիթեռնիկներ չեն լինում, նրանք անհայտանում են, կամ երևի վերածվում են աստղերի՚: Սթափվեցի ինչ-որ անախորժ երաժշտությունից: Բացեցի աչքերս: Քարը,- ՙԼավ երաժշտությունը կարող է փոխել մարդու տրամադրությունը, իսկ որոշները պարզապես ուժեղացնում են մարդու ներքին դխկդխկոցը՚: - Քա՜ր, դու կիմանաս, ո՞նց ա լինում, որ մարդիկ քարե սիրտ են ունենում: Քարը լռում է: Չէ՞ որ քարը չի խոսում, այն միայն մեր սրտերում է լինում, և մենք չունենք շատ հարցերի պատասխանները: - Քա՜ր, դու իմ հետ չե՞ս խոսում: Էլ քո հետ չեմ խոսում: Ես գնացի: * * * Օրը նոր էր բացվում: Աչքերս բացեցի: Նորից նույն երազը` աստղաշատ գիշերը: Ինձ հարց եմ տալիս. ՙԱրդյոք գալու՞ է այն օրը, երբ իրականությունը կառուցվի մեր սրտի թելադրանքով: Միայն այդ դեպքում ինձ պետք չի լինի իմ երազը՚: Լքեցի անկողինս և դուրս եկա զբոսնելու: Ամեն ինչ նույնն էր. նույն մարդիկ, նույն տեսարանը, նույն փողոցը, ինչպես երեկ: - Վա՜յ, իմ քարը: Քարը,- ՙԱյսօր այնքան բան ունեմ քեզ պատմելու …՚: Սիմոն Սիմոնյան 16 Ապրիլի, 2005թ. ՍՏՍ

ՏԵ՜Ս` ՆՈՐԵՆ ԳՏԱ Երբ փոքր էի ես, Գարուն էր դեռ, Այգում խաղալիս Ձնծաղիկ տեսա: Ծաղիկը ձեռքիս Վազքով տուն հասա, Ծաղիկը տարա Մայրիկիս համար: Մայրս ինձ գրկեց, Անուշ համբուրեց Ու ինքն էլ հիշեց Մի անցած գարուն: Տարիներ անցան, Ձմեռը եկավ, Կարոտը սրտումս Ես այգի իջա: Երբ ձյունը գետնից Ձեռքիս մեջ առա, Ձյան տակ թաքնված Ձնծաղիկ գտա: «Մա՜մ»,- ես կանչեցի,- «Տե՜ս նորեն գտա»: Ճերմակ մազերիս Գարնան հովերից Հուշերիս կանչով Մի զեփյուռ անցավ: Բայց էլ հետ չեկավ Մի անցած գարուն, Երբ ծաղիկը ձեռքիս Ես մտա մեր տուն: Սիմոն Սիմոնյան 4 հոկտեմբերի, 2006թ. ՍՏՍ

Կետադրած չի: ՏԵՍ ՆՈՐԵՆ ԳՏԱ Երբ փոքր էի ես Գարուն էր դեռ Այգում խաղալիս Ձնևաղիկ տեսա: Ծաղիկը ձեռքիս Վաղքով տուն հասա Ծաղիկը տարա Մայրիկիս համար: Մայրս ինձ գրկեց Անուշ համբուրեց Ու ինքն էլ հիշեց Մի անցած գարուն: Տարիներ անցան Ձմեռը եկավ Կարոտը սրտումս Ես այգի իջա: Երբ ձյունը գետնից Ձեռքիս մեջ առա Ձյան տակ թաքնված Ձնծաղիկ գտա: “Մամ” ես կանչեցի “Տես նորեն գտա”: Ճերմակ մազերիս Գարնան հովերից Հուշերիս կանչով Մի զեփյուռ անցավ: Բայց էլ ետ չեկավ Մի անցած գարուն Երբ ծաղիկը ձեռքիս Ես մեր տուն մտա: Սիմոն Տեր Սիմոնյան 4 հոկտեմբերի, 2006թ. ՍՏՍ

Եթե վանկարկեք, կտեսնեք, որ հինգ վանկը մեկ մեծատառով եմ սկսել: "հանգեր" բառը իմաստային այնքան էլ ճիշտ չեմ օգտագործել:

Նախ շնորհակալություն ուղղումների համար: Ես քերականությունը նոր եմ սովորում: Դու միայն ձեր դիտողություններով կօգնեք ինձ: Եթե իմաստային էլ ինչ-որ դիտողություններ անեք, շնորհակալ կլինեմ:

ՄԵԾԱՏԱՌԵՐԸ ՍԿԶԲՈՒՄ ԵՆ ԳՐՎՈՒՄ Երբևէ փնտրե՞լ ես Քո անունի մեջ Մեծատառերը: Որ տառին թողես, Ինքն իրեն Մեծ կհռչակի` Թեկուզ և ինքը Փոքրատառ լինի: Հիմա էլ կասես «Մեծատառերը Սկզբում են գրվում»: Մարդն էլ ծնվելիս Անմե՛ղ է լինում: Եվ դու ապրե՞լ ես Քո ամբողջ կյանքում Մի՞ մեծատառո՞վ: (Հըհ). Բայց մեծատառո՛վ: Դե. Թող ամեն տառ Իր տեղում մնա՛: Թե չէ, որ ժողվենք Մեծատառերը Առաջին կարգում: Էլ դու չես լինի` Կփոխվի անունդ: Մեծատառերն էլ Քեզ համար ջոկի՛ր` Առաջին տառում, Թե վերջին վանկում: Մի փոքրատառ էլ Ինձ համար պահի՛ր. Քանզի քեզ սիրում եմ Փոքրատառերով: Սիմոն Սիմոնյան 28 նոյեմբերի, 2006թ. ՍՏՍ Մեծատառերով կարող եք գտնել հանգերը: