Jump to content

Simon

Forumjan
  • Posts

    14
  • Joined

  • Last visited

Everything posted by Simon

  1. Simon

    ԳԱՆՁԸ

    ԳԱՆՁԸ Մարդն ապրում էր անապատի մեջտեղում` օազիսում: Մի օր մարդը լսում է , որ անապատի մյուս ծայրին մի մեծ ծով կա և որոշում է կտրել անապատը և տեսնել այն: Որոշում է այսպես ու ճամփա ընկնում: Երկար էր ճանապարհը, նրա քայլերն էլ` արագ: Շտապում էր մարդը. ուզում էր օր առաջ, ժամ առաջ, վայրկյան առ առաջ տեսնել ծովը: Բայց երբ դեռ չէր անցել ճանապարհի կեսը , ոտքը խփում է ավազի մեջ մխրճված կճուճին և կանգ առնում: Պարզվում է կճուճը բերնեբերան լիքն է ոսկով: Առնում է կճուճը շալակը և շարունակում ճանապարհը: Բայց կճուճը ծանր էր և մարդու քայլերը դանդաղում էին: Եվ մարդը մտածում է , որ եթե այսպես շարունակի, կարող է չտեսնել ծովը: Եվ որոշում է թողնել այն ճանապարհին, պահել մի լավ տեղ ավազների մեջ և երբ ծովը հասնի մի ուղտ վարձի և վերադառնա ոսկու հետևից: * * * Մարդն ապրում էր փոքրիկ խրճիթում: Եվ մի օր որոշում է մեծ տուն կառուցել: Որոշում է այսպես ու գործի անցնում: Աշխատատար էր գործը, իսկ նա` ջանասեր: Շտապում էր մարդը. ուզում էր օր առաջ, ժամ առաջ, վայրկյան առ առաջ տեսնել իր տունը: Բայց երբ դեռ չէր կառուցել տան կեսը, նա հանդիպում է մի աղջկա: Եվ ամեն օր, կեսօրից հետո հանդիպում նրա հետ: Անցնում են օրեր, բայց տունը չի փոխում իր տեսքը: Եվ մարդը մտածում է, որ եթե այսպես շարունակի, կարող է չտեսնել իր տունը, հակառակ դեպքում էլ, եթե բաժանվի աղջկանից, ու?մ է պետք դատարկ տունը: Եվ որոշում է հարցնել աղջկան, կսպասի արդյոք, մինչև ինքը կառուցի տունը: * * * Մարդն ապրում էր սարի ստորոտում: Եվ մի օր որոշում է բարձրանալ սարը և տեսնել աշխարհը: Հավաքում է ամբողջ իմաստությունը, լցնում պարկը , առնում շալակը ու ճամփա ընկնում: Շտապում էր մարդը. ուզում էր օր առաջ, ժամ առաջ, վայրկյան առ առաջ տեսնել աշխարհը: Բայց բեռը ծանր էր, դանդաղում էին նրա քայլերը: Եվ երբ դեռ չէր անցել ճանապարհի կեսը, նրա ուժերը արդեն սպառվում էին, նա հազիվհազ մի ոտքը փոխարինում էր մյուսով: Եվ մտածեց մարդը, եթե այսպես շարունակի կարող է չտեսնել աշխարհը, իսկ հակառակ դեպքում, եթե թողնի իմաստությունը ճանապարհին, ինչի?ն է պետք տեսնել աշխարհը, եթե չի հասկանալու այն: Եվ նա ամուր գրկած իմաստության պարկը, շարունակում է իր ճանապարհը: 22 ապրիլի, 2007թ Սիմոն Սիմոնյան ՍՏՍ
  2. ՄԵԾԱՏԱՌԵՐԸ ՍԿԶԲՈՒՄ ԵՆ ԳՐՎՈՒՄ Երբևէ փնտրե՞լ ես Քո անունի մեջ Մեծատառերը: Որ տառին թողես, Ինքն իրեն Մեծ կհռչակի` Թեկուզ և ինքը Փոքրատառ լինի: Հիմա էլ կասես «Մեծատառերը Սկզբում են գրվում»: Մարդն էլ ծնվելիս Անմե՛ղ է լինում: Եվ դու ապրե՞լ ես Քո ամբողջ կյանքում Մի՞ մեծատառո՞վ: (Հըհ). Բայց մեծատառո՛վ: Դե. Թող ամեն տառ Իր տեղում մնա՛: Թե չէ, որ ժողվենք Մեծատառերը Առաջին կարգում: Էլ դու չես լինի` Կփոխվի անունդ: Մեծատառերն էլ Քեզ համար ջոկի՛ր` Առաջին տառում, Թե վերջին վանկում: Մի փոքրատառ էլ Ինձ համար պահի՛ր. Քանզի քեզ սիրում եմ Փոքրատառերով: Սիմոն Սիմոնյան 28 նոյեմբերի, 2006թ. ՍՏՍ Մեծատառերով կարող եք գտնել հանգերը:
×
×
  • Create New...