Հետաքրքիրա, ԴՈՒՔ ոչ մեկդ չեք բացառում այն փաստը, որ Քրիստոսը եղելա մարդ ու մասնավորապես տղամարդ, բայց ոչ մի կերպ ընդունելի չեք համարում դրանից բխող ու դրանով պայմանավորված նրա սեռական հարաբերություններ, կին, երեխաներ ունենալու հետ կապված միանգամայն հավանական վարկածը: Միգուցե, դա նրանիցա, որ Հիսուսին մարդկայնացնելու, մարդուն բնորոշ գծեր վերագրելու դեպքում նա կկորցնի իր աստվածային լույսով պարուրված որոշ հատկանիշներ: Կամ, որ մենք ինքներս մարդ լինելով ու ճանաչելով մարդկանց հենց ամենաներսից ինքներս մեզ վիրավորված կզգանք թեկուզ հենց այն մտքից, որ աստվածացնում ենք մեկին, ով մեզ նման զուրկ չի մարդկային բնական որոշ հակումներից, հնարավորա թուլություններից, հնարավորա սխալներից ու դա կլինի յուրաքանչյուրի անձնական պարտությունը... այսինքն նման բաներ ժխտելուց մեր մեջ խոսումա, ավելի շուտ, մեր հավանական խոցման ենթակա անձնական արժանապատվությունը, քան ճիշտ հավատքը: Չնայած, մյուս կողմից էլ հավատ կոչվածի էությունը հենց էնա, որ չի հանդուրժվում ոչ մի կասկած... Հաշվի չառնելով ոչ տրամաբանություն, ոչ առողջ դատողություն, ոչ նույնիսկ բոլորին տրված կասկածելու հասարակ փորձ միանշանակ, կուրորեն բացառել էն ամենը, ինչը կարողա մի չնչին չափով անգամ խախտել ու կասկած առաջացնել հենց մեր ստեղծած ամեն տեսակետից կատարյալ պատկերի անթերիությանը:
Հարցա առաջանում. ավելի շատ ովա ում պետք` մարդիկ Քրիստոսին, թե` Քրիստոսը մարդկանց: