Jump to content

Tig

Forumjan
  • Posts

    4
  • Joined

  • Last visited

About Tig

  • Rank
    Newbie
    Newbie

Previous Fields

  • Languages
    armenian, russian
  • Age range
    26-35
    [[Template core/front/statuses/statusContainer is throwing an error. This theme may be out of date. Run the support tool in the AdminCP to restore the default theme.]]
  1. Հղում եմ իմ բարեողջունները բոլորիդ, ու ցանկանում եմ իմ ստեղծագործություննրը հանձնել ձեր դատին: Մտորողին Հենց այնպես Կանգնած ես, Ու կարծես Խոսում ես Ինքդ քեզ: Մտածում ես, Թե ինչպե?ս Դու կանչես, Որ լսես Ինքդ քեզ: Ու խորհում ես, Թե ինչպե?ս Դու տեսնես Ինքդ քեզ, Որ զգաս Ու հասկանաս Այս աշխարհն այսքան անհաս... Ակամա - կամա Ձյունաճերմակ թղթի վրա Գրչի ծայրն է հանդարտ լողում, Եվ տպում կամա - ակամա Մտքեր գեղեցիկ, վեհ, բեղուն... Ձյունաճերմակ թղթի վրա Գրչի ծայրն է ալեկոծվում` Խզբզում կամա - ակամա Մտքեր, որ ողբում են, ոռնում... Բայց մարդ ակամա, թե կամա Գնում է իր ճամբան քարոտ Եվ չի զգում, որ այդ ճամփան Ինքն է դարձընում քարքարոտ... * * * Սև ու սպիտակի անձայն ճզմումից Խեղդվում ենք, քամվում... Այդ քամվածքից էլ անծայր աշխարհն է Ծիածան դառնում... * * * Մեր ամբողջ կյանքի մեծ մասը կարծես Անցնում է որպես ձևականություն: Լոկ մի քանի պահ ակնթարթ, վայրկյան Ապրում ենք որպես մեծ երջանկություն... * * * Ա~խ, ինչու? մարդիկ չեն ուզում լսել Իրականության ձայնը աշխարհի... Եվ ինչու? մարդիկ չեն ուզում տեսնել Իրական տեսքը մեր ճանապարհի... Մահ և հարություն Էս ի?նչ է անում աշխարհը մեր հետ: Մեկ սպանում է, ճզմում առհավետ, Մեկ էլ լցնում է գլխիդ բուրավետ Ջուրն անմահական, ու գալիս ես ետ: Հարություն առնում և կենդանանում, Ու նոր հարվածին կրկին պատրաստվում... * * * Ա~խ, ինչու? մարդիկ որպեսզի ապրեն, Պետք է կատարեն ինքնակործանում... Ինքնակործանման միջոցով Խորհեն, Տառապեն, Տանջվեն, Ու գնահատեն կյանքը մարդկային... * * * …Մի ակնթարթ, Եվս մեկը... Ակնթարթներ շա~տ, անհամար, Գումարվում են այսպես իրար Ու դառնում կյանք մարդու համար... * * * Մարդ արարած` Հողից սկսված, Եվ վերջում հողի վերածված... Քո մեջ ունես հողից սերված Ամեն մի գույն` Անմար լույսից Մինչ անսահման խոր մթություն... Վերջին կանգառ ...Երբ որ հասնենք կանգառին մեր վերջին, Մենք կհիշենք մեր կանգառն առաջին, Եվ կանգառներն այն, որ զուր ենք կանգնել Եվ կանգառներն` որոնցում չենք կանգնել... Իրենք իրենցից փախչողներին Վազի~ր, փախի~ր, ետ մի նայիր, Դու քամուց էլ առաջ անցիր: Վազի~ր, փախի~ր դու գլխիկոր, Բայց նույն տեղը կգաս մի օր: * * * Արթնացե’ք մարդիկ, Ու ինձ արթնացրեք, Որպեսզի տեսնեմ, Լսեմ, Հասկանամ Ու իմաստանամ... * * * Աղվեսն իր անչափ փոքրիկ վանդակի Երկարության չափն է անվերջ որոշում... Ինչպես ես` անծայր աշխարհի, կյանքի, Մի անվերջից դեպի մյուսն եմ գնում... Շուրջս պտտվում... Ու վերադառնում...
×
×
  • Create New...