Jump to content

hov

Forumjan
  • Posts

    2
  • Joined

  • Last visited

Everything posted by hov

  1. Свершилось! Нет… Не так… Свершается! Barseghyan Media Factory приглашает на свой первый рок-расколбас под названием Rock the Party! Колбасится будем в честь Рождества и по поводу общечеловеческой радости в наших сердцах! Что будет: (ой, что будет…) Живое караоке! Обьясняю: ты заказываешь музыку ― группа играет! Список из 100 песен. Выбирай и пой! И не забывай, ты ― рок-звезда! Игры и призы. Сумасбродные и не очень. Цензурные и… хорошие. И, конечно, музыка. Лучшие рок-, ска-, блюз- и другие композиции всех времен! Редкости и хиты! Оттягивайся на здоровье! Ты ведь доверяешь нашему вкусу? И миру ― мир! О деньгах. Девочкам мы продаемся за 1500 драм. Мальчикам… Мужчинам мы не продаемся, но за 2500 драм они смогут понаблюдать за тем, как мы продаемся девочкам. И это еще не конец. Позвони прямо сейчас по номеру 055 813 728, получи скидку: -500 драм. Время и место нашей бурной встречи: 25-го декабря в 19:00 в клубе Aftershock, Терьяна 91 (рядом с HSBC). До встречи! С наступающими, мой милый друг!
  2. hov

    Amena.am

    Մեկ նախադասությամբ այս կայքի մասին Եթե իրոք փորձենք եզրափակվել մեկ նախադասությամբ, ապա կարելի է ասել, որ այստեղ Դուք կիմանաք, թե Երևանում որ տաքսի ծառայությունն է ամենալավը, որ կենցաղային տեխնիկայի խանութում են գները ամենամատչելին, որ սրճարանում է սպասարկումը ամենաորակյալը և նաև թողնեք Ձեր կարծիքը այս հարցերի շուրջ: Իսկ մանրամասները ներկայացրած են ստորև: Բարի գալուստ Amena.AM: Ի՞նչու ես չեմ ստանում լիարժեք տեղեկություններ այն ամենի մասին ինչի համար վճարում եմ Հաճախ, երբ մենք պատրաստվում ենք կատարել որևէ կարևոր գնում, առաջանում է տհաճ մի իրավիճակ, երբ հարկավոր են առավելագույնս օբյեկտիվ տեղեկություններ, որոշում կայացնելու համար, սակայն չգիտես, թե որտեղից այդ տեղեկությունները հայթհայթել: Մեզ անհրաժեշտ է իմանալ, թե որտեղ են գները ցածր, որ ընկերության արտադրանքն է որակյալ, որտեղ է սպասարկումը գտնվում քիչ թե շատ պատշաճ մակարդակի վրա և այլն: Սակայն այս ինֆորմացիան, արի ու տես, որ դեֆիցիտ է: Չորս կողմից անընդհատ տեղացող գովազդը գովերգում է ինչ հնարավոր է, բայց իրականությունը, չգիտես ինչու, մի քիչ տարբերվում է նոր լվացքի փոշի գնած երջանիկ տիկնոջ ներկայացրած պատկերից: Այդ պատճառով մարդիկ շատ թերահավատորեն են մոտենում գովազդին և, օրինակ, սառնարան գնելիս շատ ավելի կվստահեն հարևան Վահիկ ձյաձյային, որն աշխատում է վերանորոգման կենտրոնում և լավ տեղեկացված է սառնարանների հետ կապված նրբություններին: Սակայն միշտ չի, որ Վահիկ ձյաձյան բնակվում է մեզ հետ նույն շենքում: Եւ այդ դեպքում ստիպված ենք գնումներ կատարել մեզ հասանելի կծկտուր, անհուսալի տեղեկությունների վրա հիմնվելով: Ծանո՞թ է այս անհանգստության և անհարմարությաև զգացողությունը: Ի՞նչ անել Amena.am նախագիծը կոչված է գոնե որոշ չափով թեթևացնել երևանցիների այս հոգսը` միավորելով բոլոր սպառողներին կայքի միջոցով: Միավորելով բոլորիս փորձը և տեղեկությունները, մենք կունենանք օբյեկտիվության հավակնող տեղեկությունների աղբյուր, որը կծառայի սպառողների շահերին: Կայքում ներկայացված են բազմաթիվ ընկերություններ, որոնք բաժանված են ըստ բնագավառերի: Կայքի այցելուները կարող են թողնել իրենց կարծիքները, քննարկել այս կամ այն ընկերությունը, պատմել առնչվելու իրենց փորձի մասին, գնահատել այդ ընկերությունների գործունեությունը: Արդյունքում սպառողները իրենք են կառուցում իրատեսական վարկանիշը : Կարող եք նաև նոր ընկերություններ առաջարկել : Գնահատումը կատարվում է ունենում ըստ 4 հատկանիշների, որպեսզի ամեն ձեռնարկության պատկերը լինի առավելագույնս ամբողջական: Դրանք են` Գներ: Մատչելիությունը Սպասարկում: Ծառայությունների մատուցման որակը Որակ: Որակյալ են արդյոք վաճառվող ապրանքները կամ մատուցվող ծառայությունները Տեսականի: Մատուցվող ծառայությունների կամ ապրանքների տեսականու բազմազանությունը Արդյունքում ստացվող միասնական վարկանիշը, և ամեն ձեռնարկության էջում թողած կարծիքները տալիս են բավական իրատեսական տեղեկություններ մեր այսօրվա Երևանյան ընկերությունների մասին, ինչը կօգնի սպառողին կատարել իր ճիշտ ընտրությունը:
×
×
  • Create New...