Համահունչ ներկա իրավիճակին...
Խրիմյան Հայրիկն ասաց. «Այդ հոդվածը (մադրիդյան զռթ ու զիբիլը) հայերի գլխին փորձանք պիտի դառնա»։ Հետագայում Ֆ. Նանսենը բացականչեց. «Վա՜յ հայ ժողովրդին, որ մտավ եվրոպական քաղաքականության մեջ։ Հայ ազգի համար շահեկան կլիներ, եթե իր անունը եվրոպական ոչ մի դիվանագետի շուրթերին չլիներ»։
Բեռլինում հայկական պատվիրակությունը հարկադրված էր հանդես գալ ոչ թե մարտիկի, այլ մուրողի դերում։ Այդ նկատի ունենալով էր, որ Բիսմարկը Խրիմյանին ասաց, որ որևէ քաղաքական իրավունք պահանջելու համար կոնգրեսին պետք է ներկայանալ ոչ թե որպես հաշտվողական մուրացող, այլ այնպես, ինչպես Չեռնոգորիայի ներկայացուցիչը՝ հաղթական սրով։
(ընդգծումները իմն են)