Jump to content

Arjuk7

Forumjan
  • Posts

    1
  • Joined

  • Last visited

About Arjuk7

  • Rank
    Newbie
    Newbie
  1. www.ArmGames.am «Արքայից արքա». նոր ուսուցողական խաղ՝ հիմնված հայոց պատմության վրա «ԱՐՔԱՅԻՑ ԱՐՔԱ» 160 հարցերից կազմված այս խաղը հնարավորություն կտա Ձեզ, Ձեր ընտանիքի անդամներին և ընկերներին զվարճանքներով լի հրաշալի ժամանակ անցկացնել միասին՝ վերհիշելով և սովորելով հայոց պատմության նշանակալից իրադարձությունները: Հեղինակները երաշխավորում են, որ այս խաղը կդառնա Ձեր ընտանիքի ամենասիրած խաղերից մեկը: «Արքայից արքա» սեղանի ուսուցողական խաղը ստեղծվել է 2009 թ–ին և հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետության Կրթության ազգային ինստիտուտի կողմից՝ որպես ուսուցողական, դիդակտիկ նյութ: Խաղի ընթացքում մասնակիցները զառի նետմամբ շարժվում են խաղատախտակի համապատասխան դաշտերով և կատարում դրանցում նշված գործողությունները: Խաղի ամբողջ ընթացքում բոլոր մասնակիցները ակտիվորեն ներգրավվում են խաղի մեջ, քանի որ մասնակիցները մեկը մյուսին ցանկացած պահի կարող է ներքաշել ճակատամարտի մեջ կամ առաջարկել Արքայի քարտեր խաղարկել կամ փոխանակել: Այս խաղում մասնակիցները հնարավորություն են ստանում սովորելու կամ ամրապնդելու իրենց գիտելիքները հայոց պատմության վերաբերյալ՝ պատասխանելով հարց–քարտերում բերված հարցերին: Խաղը փորձարկված է 7 տարեկանից բարձր տարբեր տարիքի երեխաների, դպրոցական հասակի պատանիների և մեծահասակների շրջանում: «Արքայից արքա» խաղը բաղկացած է. նկարազարդ խաղատախտակից 80 հատ «Հարց քարտերից» (ընդամենը 160 հարց) 36 հատ «Արքայի քարտերից» 4 հատ «Ամրոց քարտերից» 4 հատ գունավոր քարերից 1 հատ զառից։
×
×
  • Create New...