Երեքշաբթի օրը հրապարակված նոր հետազոտության համաձայն՝ մարիխուանայի օգտագործումը չի վնասում թոքերին: Բայց, ինչպես հաղորդում է Los Angeles Times-ը, հետազոտության նման արդյունքները, միևնույն է, չեն օգնի, որպեսզի թմրանյութի օգտագործումն օրինականացվի:
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ մարիխուանայի ոչ մշտական օգտագործումն էապես վտանգ չի ներկայացնում թոքերի համար։ Ամերիկայի բժշկական ասոցիացիայի ամսագրում հրապարակված հետազոտությունը պնդում է, որ մարիխուանայի ծխի և թոքերի հիվանդությունների միջև կապ չկա:
Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ ի տարբերություն մարիխուանայի՝ ծխախոտի օգտագործման դեպքում թոքերի առողջությունը վտանգվում է: Իսկ մարիխուանայի դեպքում 7 տարվա օգտագործումից հետո անգամ թոքերի առողջության վատթարացում չի նկատվել: Այն սկսել է նկատվել միայն 10 տարի օգտագործելուց հետո