Шалапунька Posted November 2, 2004 Report Share Posted November 2, 2004 «Եթե մեկը հավատացյալ է, չի կարող արդարացնել ոչքրիստոնեական սկզբունքի գոյությունն իր կյանքի մեջ» - Հեթանոսական դիցաբանությունից տեղեկանում ենք, որ նրա ավանդություններն իրենց մեջ պարունակում են քրիստոնեական հավատքին վերաբերող տարրեր: Արդյո՞ք քրիստոնեությունն իր գաղափարները չի վերցրել այդ դիցարանի ավանդություններից: - Քրիստոնեական ավանդությունները հիմված են Հին Ուխտի՝ հրեական ավանդությունների վրա, բայց միաժամանակ պիտի ասեմ, որ քրիստոենությունը չի ձերբազատվել իրեն ընդունող ժողովուրդների մշակույթից: - Ի՞նչ կասեք աստվածային նախախնամության մասին: - Հստակ կարող եմ ասել, որ աստվածային նախախնամությունը սուրբգրային հիմնավորում ունի: Ամենագլխավոր հիմնավորումը մեր Տիրոջ կյանքն է, խաչելությունը, մահը, Հարությունը: - Աստված կարո՞ղ է նախախնամությամբ ծրագրել յուրաքանչյուր անհատի կյանքը: - Ես ինքս ինձ ոչնչություն եմ զգում, որ Աստված իմ մասին նախախնամական տնօրինություն արած լինի, ես ինքս արժանի չեմ դրան: Բայց ենթադրում եմ, որ Աստված որոշ ծրագիր ունի թերեւս ժողովուրդների, բազմությունների կյանքի մեջ: Իսկ առանձին անհատի մասին չեմ կարող ասել: Թերեւս չի բացառվում: Ես խորհում եմ, որ անհատի եւ ժողովրդի նախախնամության ծրագիրը կհամընկնի, եթե անհատը պիտի նպաստի ժողովրդի նպատակի համար եղած տնօրինության իրականացմանը: - Ի՞նչ է ճակատագրապաշտությունը՝ ֆատալիզմը: - Ճակատագրապաշտությունը ամենաանտեղի եւ ամենախոտելի երեւույթներից մեկն է քրիստոենության մեջ: Հեթանոսական է եւ Աստծո գործելու ազատությունն է կաշկանդում: Մարդկանց կյանքում շատ հրաշքներ են պատահում: Իմ կյանքում էլ են մի քանիսը պատահել: Աստված այդ պահին այդպես է կամեցել: Դա համարել ճակատագիր՝ անընդունելի է: Ես կրոնների մասնագետ չեմ, եւ ճակատագրի վերաբերյալ մյուս կրոնների մոտեցման պատճառաբանությունն ինձ ծանոթ չէ: Ճակատագրապաշտությունը քրիստոենական երեւույթ չէ: Մեր ժողովուրդը պետք է հեռու մնա դրանից: Եթե մեկը հավատացյալ է, չի կարող արդարացնել ոչ քրիստոնեական սկզբունքի գոյությունն իր կյանքի մեջ: - Շատերի մոտ այն թյուր պատկերացումը կա, թե գուշակների միջոցով էլ կարելի կանխորոշել իրենց ապագան, նույնիսկ մահվան օրը: - Եթե Հիսուս Քրիստոսի խոսքը աշխարհի վերջի մասին ընդհանրացնենք այս պարագայի համար, դժվար թե ճիշտ լինի: Կան մարդիկ, որ ավելի սուր զգացողություններ ունեն, քան ուրիշները: Բայց թե կարող են իմանալ, դիմացինը որքան պետք է ապրի, ինչպես պետք է մեռնի, իմ փորձառության ծիրից դուրս է: Քրիստոենական կրոնը հավատքի ավելի մեծ, զորավոր պահանջներ ունի, քան այսպիսի առօրեական թեմաները: - Քրիստոնեության մեջ ամենասքանչելի խոստումը հավիտենական կյանքն է: Ուրեմն ա՞յլ կերպ պետք է նայենք մահվանը: - Ես պատրաստ եմ մահվանը: Կարծում եմ, որ յուրաքանչյուր քրիստոնյա անմահության հույսն ու ակնկալությունը պետք է ունենա: Ես՝ որպես հոգեւորական, երեսուն տարվա հովվական ծառայության փորձ ունեմ: Եւ շատ հաճախ մահամերձի ձեռքը բռնած՝ այդ խոսքերով եմ նրան քաջալերել եւ առաջնորդել մահվան: Տ. Փառեն եպիսկոպոս Ավետիքյան՝ Մայր Աթոռի թանգարանների տնօրեն Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.