Jump to content

Մահ եւ հոգո&#141


Recommended Posts

«Հոգին չի կարող մահանալ, քանի որ անմահ էություն է, ինչպես հրեշտակները». Վահագն ուրարակիր Ազիզյան՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան

- Յուրաքանչյուր մարդ վախենում է մահվանից։ Այն համարում է դաժան իրողություն, հատկապես տարաժամ մահը։ Քրիստոնեության տեսանկյունից բացատրեք այս անցանկալի իրողությունը։

- Սուրբ Պողոս Առաքյալը գրում է. «Ինչպես որ մեկ մարդով մեղքը աշխարհ մտավ, և մեղքով էլ՝ մահը, այնպես էլ բոլոր մարդկանց մեջ տարածվեց մահը, որովհետև բոլորն էլ մեղանչեցին» (Հռոմ Ե 12)։ Այսպես, մահը դարձել է հատուկ մարդկության համար, և մենք բոլորս մահկանացու ենք։ Թեև մահը, հատկապես՝ տարաժամ մահն անհամեմատ տխրություն է, որովհետև կորցնում ենք մեր մերձավորին, բայց կորցնում ենք նրան ֆիզիկապես, որովհետև մարդն անմահ է հոգով, և Աստվածորդու՝ Հիսուս Քրիստոսի Բ Գալուստին հարություն ենք առնելու և անմահ ենք լինելու նաև մարմնով, ուստի քրիստոնյան չպետք է վախենա և չի վախենում մահվանից։ Պողոս Առաքյալը փիլիպեցիներին ուղղած իր նամակում գրում է որպեսզի ոչնչով ամոթով չմնամ, այլ լինեմ կատարելապես համարձակ, և ինչպես միշտ, նաև այժմ մեծարվի Քրիստոս իմ մարմնի մեջ թե՛ իմ ապրելով և թե՛ մեռնելով, քանի որ ինձ համար կյանքը Քրիստոսն է, իսկ մեռնելը՝ շահ։ Ապա եթե այս մարմնի կյանքը արդյունավոր գործի համար է, ես չգիտեմ, թե որն ընտրեմ։ Ճնշված եմ երկուսից էլ մարմնից դուրս գալը և Քրիստոսի հետ լինելը ավելի լավ եմ համարում, իսկ մնալ այս մարմնի մեջ՝ առավել կարևոր է ձեզ համար (Փիլիպ Ա 20-22)։

- Ֆիզիկական մահ, հոգևոր մահ հասկացությունները ինչո՞վ են տարբերվում։ Ի՞նչ է, հոգին էլ կարող է մահանալ։

- Հոգին չի կարող մահանալ, քանի որ անմահ էություն է, ինչպես հրեշտակները։ Մահանում է մարմինը, այն էլ ժամանակավորապես։ Հոգևոր մահը կամ երկրորդ մահը տեղի է ունենալու Վերջին կամ Ահեղ դատաստանի ժամանակ, երբ Բարձրյալ Աստծո վճռով սատանան, սուտ մարգարեն, չար հրեշտակները և Աստծուն ուրացած մարդիկ կնետվեն գեհենի կրակի լիճը։ Հոգու համար մահը Աստծո ներկայությունից զրկվելն է։

- Ամեն օր մեռիր, որ հավիտյան ապրես,- ասել է Ս. Անտոն Մեծը։ Ինչպե՞ս կարելի է ամեն օր մեռնել։

- Ամեն օր մեռնելը հասկանում ենք սուրբ Պողոս և Հովհաննես առաքյալների խոսքերով։ «Սակայն քավ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով, որով աշխարհը խաչված է ինձ համար, ես էլ՝ աշխարհի համար» (Գաղ Զ 14)։ «Մի՛ սիրեք աշխարհը, ոչ էլ՝ ինչ որ աշխարհի մեջ կա։ Եթե մեկը սիրում է աշխարհը, Հոր սերը նրա մեջ չէ, քանի որ այն ամենը, ինչ աշխարհի մեջ կա, մարմնի ցանկություն է, աչքերի ցանկություն և այս կյանքի ամբարտավանություն, որ Հորից չէ, այլ՝ այս աշխարհից։ Թե՛ այս աշխարհն է անցնում, թե՛ ցանկությունը։ Իսկ ով կատարում է Աստծու կամքը, մնում է հավիտյան» (Ա Հովհ Բ 15-17)։

- Հավիտենական կյանքի և մահվան գոյությունն իրակա՞ն է։

- Այո՛, այնքան իրական, որքան մենք։ Մեր ժամանակավոր կյանքն ու ժամանակավոր մահը հուշում են, որ ոմանք արժանանալու են հավիտենական կյանքի, իսկ ոմանք էլ՝ հավիտենական մահվան (Տես՝ Հայտ. Ի 7-15)։

- Քրիստոնեության առանցքը մեռելների հարությունն է։ Ինչպե՞ս հավատալ և ընդունել դա։ Կա՞ն համոզիչ փաստրակներ դրա վերաբերյալ։

- Հարության բազմաթիվ օրինակներ կան բնության մեջ, ինչպես օրինակ՝ բնության զարթոնքը գարնանը, բույսի փտումը և դարձյալ սերմից նորի աճումը և այլն, սակայն մեզ համար ամենակարևոր փաստն Աստծո սուրբ Խոսքն է՝ տրված առաքյալների կողմից Սուրբ Գրքում։ Սուրբ Պողոս Առաքյալը գրում է. «Եթե քարոզվում է, թե Քրիստոս մեռելներից հարություն է առել, ձեզնից ոմանք ինչպե՞ս են ասում, թե մեռելների հարություն չկա։ Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել, ի զուր է մեր քարոզությունը, ի զուր է և ձեր հավատը: Եթե միայն այս կյանքի համար ենք հույս դրել ի Քրիստոս, ողորմելի ենք, քան բոլոր մարդիկ։ Բայց արդ, մեռելներից հարություն է առել Քրիստոս՝ ննջեցյալների առաջին պտուղը, քանզի մի մարդով մահ եղավ և մի մարդով մեռելների հարություն։ Ինչպես Ադամով բոլորը մեռնում են, նույնպես և Քրիստոսով ամենքը ամենքը պիտի կենդանանան» (Ա Կորնթ ԺԵ 12-14, 19-22)։

- Շատ անամ հանդիպում ենք մարդկանց, որոնք տարաժամ մահվան դեպքերում Աստծուն են մեղադրում։ Մի՞թե Աստված կարող է անարդար լինել։

- Տարաժամ մահվան դեպքում մթագնում է մարդու միտքը, և նա չի կարողանում սթափ մտածել ու մեղադրում է Աստծուն։ Աստված անարդար չի լինում երբեք, այլ մենք հաճախ չենք հասկանում Նրա կամքը։ Այդուհանդերձ, Աստված ներում և մխիթարում է մարդուն։

Link to post
Share on other sites
  • 3 months later...

Ete patkeracneiq, te inchqan karevor en ays bacatrutyunnere mardkanc, vor duq aystegh eq teghadrel... :flower: goveli e :yes:

Miayn mek harc haskanali che inz... inchpes mard karogh e urakhutyamb kam cncutyamb kam anvakh endunel mahe ? mite mardn ayd hamarzakutyunn uni? mite na aynqan anmegh e aprel ir kyanqe, vor karogh e mahic chvakhenal ? che vor mahic heto datastann e dimavorelu mez, datvelu enq mer meghqeri dimac... mite marde karogh e anmegh linel ? anmegh linel ayn astichani, vor chvakhena mahic... ? :unsure: :hm:

MER ERKIRN AYNQAN MEGHAVOR E :cry:

post-19198-1112458979.jpg

Edited by Pantera7
Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...