Jump to content

Խրիմյան Հայրիկ


Recommended Posts

ԽՐԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿ

khrimyan.jpg

1820 - 1907

Մկրտիչ Խրիմյանը ծնվել է 1820 թ. ապրիլի 4 (16)-ին, Վանում: Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում, Լիմ և Կտուց անապատներում ուսանել է գրաբար և հայագիտություն։ Ուշիմ ու հարցասեր պատանին ծրագրում է ուսումնասիրել հայրենի երկիրը, նրա պատմությունը, ներկան, պատրաստվում է կռվելու խավարի ու հետամնացության դեմ: Այս ժողովրդանվեր ծրագիրն իրագործելու երեք ճանապարհ էր նա ճանաչում՝ գրիչ, տպագրության և կենդանի խոսք:

1869 թ. Հայրիկն ընտրվում է Կ. Պոլսի պատրիարք: Հինգ տարի մնաց Պոլսում, ապա հրաժարվեց պատրիարքությունից: «Պիտի դառնամ հայրենիքս, — մի նամակում գրել է նա»: Ծավալելով լուսավորական լայն գործունեություն՝ Խրիմյանն իր դեմ լարեց խավարամիտ հոգևորականներին, որոնք զանազան զրպարտություններ էին տարածում նրա հասցեին:

1878-ին Հայրիկը Բեռլինի վեհաժողովին հայոց կամքը ներկայացնելու մեկնած պատվիրակության ղեկավարն էր: Ականատես լինելով մեծ տերությունների դիվանագիտական աճպարարությանը` նա վերջնականորեն համոզվեց, որ «արևմտյան քաղաքակիրթ աշխարհին մեջ արդարություն հանգուցյա է տիրապես»...

Link to post
Share on other sites

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԳԱՂԱՓԱՐԻ ԵՎ ԱԶԱՏՈԻԹՅԱՆ ՋԱՀԱԿԻՐԸ

Մկրտիչ Խրիմյանը պատմական այն դեմքերից է, որ իրենց ժամանակակիցների աչքում արդեն առանձնանում են հասարակ մահկանացուներից, դառնում խորհրդանիշ, օրինակ, ուղեցույց: Եվ հենց ժամանակակիցները նրան մեծարել են Հայոց Հայրիկ պատվանունով, արվեստագետները գծել են նրա դիմանկարը, բանաստեղծները փառաբանել են նրան որպես ճշմարտության անդուլ որոնողի, «գաղափարի և ազատության ջահակրի» (Սիամանթո):

1820 թ. ապրիլի 4 (16)-ին, Վանում է ծնվել Մ. Խրիմյանը: Նախնական կրթություն է ստացել ծննդավայրում, Լիմ և Կտուց անապատներում գրաբար և հայագիտություն է ուսանել: Ուշիմ ու հարցասեր պատանին ծրագրում է հիմնավորապես ուսումնասիրել հայրենի երկիրը, նրա պատմությունը, ներկան, պատրաստվում է կռվելու խավարի ու հետամնացության դեմ, անձնուրացաբար աշխատելու «գյուղաբնակ եղբարց» լուսավորության համար, նրանց պաշտպանելու ընկերային չարիքներից, վերջապես, պայքարելու անմարդկային անարդարությունների դեմ՝ հանուն «խաչեալ ճշմարտութեան»: Այս ժողովրդանվեր ծրագիրն իրագործելու երեք ճանապարհ էր նա ճանաչում՝ գրիչ, տպագրության և կենդանի խոսք: Շատ վաղ հմտացավ Խրիմյանը խոսքարվեստի մեջ: Մասնավորապես կենդանի խոսքի անզուգական վարպետ էր. արտաքուստ պարզ ու անզարդ՝ նրա քարոզն ու ճառը ունակ էին ոչ միայն մտքեր արթնացնելու, այլև հուզելու, ալեկոծելու սրտեր... Եվ խոսքն ազդեցիկ էր ոչ թե մոգիչ գեղեցկությամբ, այլ հենց նրանով, որ արտահայտում էր կյանքի ճշմարտությունը, սրտաբուխ էր, անկեղծ ու անպաճույճ:

Մ. Խրիմյանի կյանքը անմնացորդ նվիրումն եղավ Հայրենիքին, նրա մշտական հոգսն ու մտասևեռումը՝ հարազատ ժողովրդի բարօրությունը: Այնինչ հայը իր հայրենիքում զուրկ էր մարդկային-ժողովրդային տարրական իրավունքներից: Դա իրավազրկության ծայրահեղ աստիճանն էր. «Մեր աշխարհին մեջ լացն ևս ազատություն չունի»: Եվ կարծես նրա մտորումներին արձագանքելով է, որ մերօրյա մեծ բանաստեղծը գրել է.

... Եվ այս ամենից, այսքանից հետո՝

Իրավունք չկար մինչև իսկ... լալու:

Կլինի՞ մի օր, մտորում էր Հայրիկը, «երբ մեր գյուղացին հանգիստ վայելե» իր «հայրենյաց ագարակին արդյունքը», մեր «երկրում տիրե արդարություն և խաղաղություն», իսկ մեր ձորերում, ուր լռությունն սպանում է ավազակների հրազենը, շոգեքարշի սուլոց լսվի, «ունենանք հեռագիր, դպրոցներ, համալսարան»:

1849-ին «Բազմավեպ» հանդեսը տպագրեց Մ. Խրիմյանի գրական երախայրիքը՝ գրված Վիրգիլիոսի «Մշակականքի» հայերեն թարգմանության առթիվ: Դիմելով մեծահամբավ բանաստեղծ-թարգմանչին՝ Արսեն Բագրատունուն, և լիովին գիտակցելով նրա սխրանքի մնայուն արժեքը, երիտասարդ գրագետն այնուամենայնիվ շեշտում էր գործնականորեն հայրենանպաստ ջանքերի առաջնայնությունը դրա կան-մշակութային, ընդհանրապես որևէ կարգի գործունեության ասպարեզում:

Հայր, առաւել արժան էր քեզ ոչ զօաարին քնար հարկանել...

Եւ դու ի յԱյրարատ առ դրախտին երանի թէ

Նստէիր, նուագէիր զարարատեան գեղեցկութիւն:

Սա էր, թերևս, Խրիմյանի առաջին քերթվածքի հանկերգը: Նույն ոգով նա գրեց «Հրաւիրակ Արարատեան»ը (1850): Այդ չափածո երկում Խրիմյանը աշխարհի չորս կողմերում ցրված հայ ընթերցողին տանում է Հայաստանի նվիրական վայրերը, ցույց տալիս երկրի ներկա վիճակը՝ նրա մեջ Հայրենաբադձության հուրը արծարծելու ակնկալությամբ:

1835 թ. Կ. Պոլսում Խրիմյանն սկսեց հրատարակել «Արծ-ի Վասպուրական» հանդեսը, որ երեք տարի անց փոխադրեց Վարագ: Դա եղավ առաջին պարբերական հրատարակությունը հայրենի երկրում: Հանդեսին աշխատակցում էին գլխավորապես նրա հիմնած Ժառանգավորաց դպրոցի սաները՝ Գարեգին Սրվանձտյանցը, Արսեն Թոխմախյանը և ուրիշներ: 1860-ին այցելելով Կովկաս՝ Խրիմյանը հանգանակություն կազմակերպեց, որի միջոցները տրամադրվեցին դպրոցի և հանդեսի բարգավաճմանը: Երկու տարի անց նա Տարոնի առաջնորդն էր, սուրբ Կարապետի վանահայրը:

1869 թ. Հայրիկն ընտրվում է Կ. Պոլսի պատրիարք, մնալով միշտ անհաշտ պայքարող՝ հարստահարության, անարդարությունների, խավարի դեմ: Հինգ տարի մնաց Պոլսում, հրաժարվեց պատրիարքությունից: «Պիտի դառնամ հայրենիքս, — մի նամակում գրել է նա,— լռեմ, բերանս հողին տամ, թուղթ ու գրիչ սիրեմ, վասն զի փորձառությամբ հասկցա, որ այս աշխարհին մեջ մարդ մեծ պաշտոնի գլուխ անցնելով կարող չէ այնպես մեծագործել, ինչպես յուր և ազգին փափագն է»:

Ծավալելով լուսավորական լայն գործունեություն՝ Խրիմյանն իր դեմ լարեց խավարամիտ հոգևորականներին, որոնք զանազան զրպարտություններ էին տարածում նրա հասցեին: Այսպիսի դժվարություններ հաղթահարելու համար գործչին անհրաժեշտ էր անկոտրում կամք, կորով ու հոգեկան վիթխարի լարում, սեփական գործի արդարացիության հստակ գիտակցություն: Իսկ Խրիմյանը լի էր ավյունով, ուներ իրատես ու խորաթափանց հայացք, խորապես հավատում էր մարդկային բանականության, արդարության հաղթանակին, զերծ էր հոռետեսությունից, ԺԹ դարի հայ իրականության մի ուրիշ մեծ դեմք՝ Րաֆֆին Խրիմյանին նվիրված բանաստեղծության մեջ դիպուկ բնութագրել է այս ամենը.

Եվ նրա ազնիվ ճգանց փոխարեն

Տգետը փշյա պսակ է հյուսում.

Իսկ նա լի հուսով յուր սերմն է ցանում

Եվ ապագայում հունձքի սպասում:

1876-ին Վանի հրդեհի ու կողոպուտի կապակցությամբ Հայրիկը հեղինակեց «Վանգոյժը», որ քնարերգություն է ամբողջովին արյունով ու արցունքով գրված: Պատկերելով աղետը, նա գիտակցում էր, որ բավական չէ «լալ միայն» հայրենի կորուստները, նահանջը, դժբախտությունները, որ անհրաժեշտ է գործնական միջոցների դիմել: Գրքի հասույթը տրամադրվեց Վանի չքավոր մանուկներին: Բայց այդ գիրքը նաև ոգեղեն արդյունք ունեցավ. նրա կորովի հեղինակը, ողբալով կորուստները, ջերմ ու մտերմիկ խոսքով մխիթարում, հուսադրում էր հայրենակիցներին. «Սակայն դուք մի՛ վհատիք, Ավետարանի հարվածյալ որդիքներ, հոըյս առ ու քաջալերվե, ժողովուրդ Հայոց, երկհազար ամ է, որ միշտ ջախջախվիս ու չես մեռնիր — Պարսիկ, Հույն, Արաբացին և Կովկասեան բարբարոս ազգերը միշտ արշավեցին ու քանդեցին քո հայրենիք, բայց դու անվկանդ` անհուսահատ տոկացող ոգի մի ունիս, որով կապրիս ու կը մնաս մինչև ցայսօր»: Իսկ նրա խոսքը հավատ ներշնչում էր:

Աղետն ավելի մեծացավ ու ծավալվեց, երբ ծագեց ռուսթուրքական պատերազմը: Խրիմյանը զրեց «Հայգոյժը», ողբաց «վայրագ խուժերուն ձեռքեն Հայոց անտեր ժողովուրդի» կրած տառապանքները: «Մարախի ու թրթուռի նման թափեցան, հայոց գյուղեր ծածկեցին, մի խուն ժամանակի մեջ ամեն կանանչություն կերան ու չորցուցին»: Այս երկուսը բավական եղան հեղինակին «ԺԹ դարի Խորենացի» հռչակելու համար: Հայրիկը հրատարակեց նաև «Դրախտի ընտանիքը», «Պապիկ և Թոռնիկը» և այլն: Թևավոր խոսքերով ու իմաստուն խորհուրդներով հարուստ նրա գրքերը մեծ մասամբ ծրագրային նշանակություն ունեին և խոշոր ազդեցություն են թողել ժամանակի հասարակական մտքի վրա:

«Ողբով ու կոծով մեր կորսված դրախտը միթե կարո՞ղ եմք գտնել. թոզ մեր աչքը լա, մեր սիրտն զգա, բայց աշխատինք մտքով, աշխատինք ձեռքով, մեր կյանքն ու վիճակը գտնել և դորա միջոցն է միմիայն` ընտանիքը վերանորոգել»,— գրում էր նա «Դրախտի ընտանիքում»: Սա էլ գրքի նպատակն էր, որ հեռու է «սուրբ ընտանիք» վերացական ըմբռնումից: Մ. Խրիմյանի այս ծրագիրը ավելի հասկանալի կդառնա, եթե նկատի առնենք, նրա համոզմունքը, թե «ներքին զեղծումներն զհայրենիք ավելի կը դավաճանեն, քան թե օտար թշնամիք»:

Խոսելով մարդկային անհավասար կյանքի, աղաղակող ընկերային անարդարությունների մասին` Հայրիկը գրել է. «Երբ ժողովուրդն ընդհանուր մեր ընկերական կյանքին մեջ այսչափ մեծամեծ պարտիքներ կը կատարե, զօր հանապազ չարաչար կը տքնի և քիրտն կը թափե մարդկային հառաչադիմության համար. ո~հ, քանի՞ դառն ու դժվար է որ յուր հառաջ բերած անբավ արդյունքեն խիստ նվազ ու հոռի մասն կը վայելե»:՚Նա դիտում էր, որ մարդկային հասարակությունը ոչ բանական կառուցվածք ունի, որ «մարդիկ հավասար կը ծնին, անհավասար կապրին և հավասար կը մեռնին»: Ընկերային կյանքին վերաբերող նրա բազմաթիվ հետաքրքիր դիտողություններից հիշենք ևս մեկը, որով մերժում է սպասողական, համբերող, հայեցողական դիրքորոշումը. «Մեծապես և առավել կը սխալին ժողովուրդներ ունայնամիտ հույսերով, երբ իրենց բաժնին և ուժին չափով հառաջդիմությա՚ն ճանապարհ չեն բանար, այլ հեղգամիտ լինելով ամենայն ինչ կառավարութենեն կը սպասեն» – գրում է նա և հորդորում ժողովրդին «գիտցիր այսուհետև թե` դու ինքդ ես միայն քեզ օգնական» (ընդգծումը մերն է):

Առհասարակակ Խրիմյան Հայրիկի համոզմամբ միամտություն է ուրիշերի հետ հույսեր կապելը: Դա հավասար է ինքնասպանության: «Այն ազգ և աշխարհ, որ Հայ չէ, մեզ հետ չի լար, այլ մեզ չի պետք օտարին լաց, — ասում էր նա մի այլ առիթով, – բավական է, որ թե՛ տարաշխարհիկ գաղթական հայեր, և թե' Բյուզանդիոնի պանդուխտ հայեր հիշեն մեր հայրենյաց չարչարյալ որդիքներ և լան: Ես գիտեմ, և դու գիտես, թե սոսկ լալով ու ողբով եթե շաղախենք մեր հայրենյաց հող` հայրենիք չշինվիր»: Նա անհրաժեշտ է համարում ժողովրդի մեջ վառ պահել հավատը, հորդորում է չհուսահատվել, սպասելով, որ «օր մի ևս Երկինք այդ կենդանարար ցող Հայոց դաշտերուն վերա կը ցողեյ դու կտեսնես թե ինչպես Հայոց աշխարհն ևս կը վերածնի հրաչյուք: Միայն թե մենք աննկուն արիությամբ գործենք, և Աստված մեր օգնականն է»:

1878-ին Հայրիկը Բեռլինի վեհաժողովին հայոց կամքը ներկայացնելու մեկնած պատվիրակության ղեկավարն էր: Ականատես լինելով մեծ տերությունների դիվանագիտական աճպարարությանը` նա վերջնականորեն համոզվեց, որ «արևմտյան քաղաքակիրթ աշխարհին մեջ արդարություն հանգուցյա է տիրապես»: Թևավոր խոսք էր դարձել նրա «թղթե շերեփի» փոխաբբերությունը. վերադառնալով վեհաժողովից, համընդհանուր հիասթափության մթնոլորտում, նա դառնացած արձանագրեց, որ անտեղի, իգուր էին հայ ժողովրդի հույսն ու հավատը՝ թե եվրոպական քաղաքակիրթ տերությունները թույլ չեն տա հերթական անգամ ոտնահարելու արդարությունը, որ քազաքակրթությունն ու մարդասիրությունը ավելի շպար, դիմակ են՝ քողարկելու համար դիվանագետների հոգեկան ամլությունը: Ուրիշ ժողովուրդներ, նկատեց նա դառնացած, «այնտեղ ապուրը» երկաթե շերեփով էին ճաշակում, այնինչ մեր շերեփը թղթից էր:

Դժբախտաբար համաշխարհային հանրության աչքին հայ ժողովրդի պայքարի իրավացիությունը արժեք չուներ, և վիթխարի իրական կորուստների դիմաց նրա հաղթանակները լոկ բարոյական են եղել մեծ մասամբ, ինչպես որ հակառակն էր թշնամիներինը: Անտեղի չի լինի, թերևս, հիշեցնել պանթուրքիզմի հայրերից մեկի՝ Զիյա Կեոքլափի խոստովանությունը.

«Մենք հաջողեցանք գրավել բազմաթիվ հողեր,

Բայց հոգեպես մենք պարտվեցանք ամենուր»:

(«Յառաջ» շաբաթաթերթ, 1967, 28 մակիս, N 33)

Անցյալի անցուդարձին ծանոթանալիս հեշտությամբ համոզվում ես, որ աշխարհի քաղաքական բեմահարթակի վրա քիչ, շատ քիչ բան է փոխվել հօգուտ մարդկայնության: Եվ եթե այսօրվա դիրքերից շատ բան հասկանալի է դառնում անցյալի մեջ, ապա առավել արդյունավետ են պատմության դասերը:

«Երկաթե շերեփի» փոխաբերությունը դարասկզբի ազատագրական պայքարի գործիչները մեկնաբանում էին միանշանակ. «Պետք է կռվել — ահա այդ խոսքերի իմաստը», — պնդում էր, օրինակ, Ք. Միքայելյանը (տե՛ս Քրիստափոր Միքայելյան, Հեղափոխականի մտքերը, Երևան, 1990, էջ 66): Բայց ժամանակակից քաղաքական պայքարը ցույց է տալիս, որ երկաթե շերեփը ևս ամենազորեղ, ամենաազդու կամ մանավանդ միակ միջոցը չէ: Պարզվում է՝ ոչ պակաս նվաճումների կարելի է հասնել, եթե շերեփը ազնիվ մետաղից է:

Երբ հռչակվեց օսմանյան սահմանադրությունը (1876), հայ մտավորականության մեջ ինչ-որ հույսեր արթնացան: Իր մտորումներն ու նկատառումները արտահայտեց նաև Խրիմյան Հայրիկը, («Ժամանակ և խորհուրդ յուր»): Այստեղ նա ևս խանդավառված՝ ասում էր. «Հասավ, հասավ այն ժամանակ ազատաբերիչ, քեզ ավետիս կու տամ, ժողովուրդ, լռած լեզուդ և փակված բերանդ բաց այսուհետև, խոսիր և գրե»: Բայց այս խանդավառությունն ավելի շատ առատորեն տրվող խոստումներին հավատալու ցանկություն էր, որովհետև գրքի առաջաբանում իսկ Հայրիկը չէր թաքցնում իր զարմանքը, որ ավելի հիմնավոր էր ու իրատեսական, «Մարդ չէր հավատար, որ հինգ հարյուր տարեկան Թուրքիո պառավցած և ամուլ մայրը երկնելով հին աշխարհին համար նոր Մանուկ սահմանադրություն մը ծներ»:

1879 թ. Հայրիկը օգնություն կազմակերպեց Վանի սովյալներին, հիմնեց գյուղատնտեսական գիշերօթիկ դպրոց: Բնաշխարհում նրա ծավալած հայրենանվեր գործունեությունը կառավարությանը դուր չէր գալիս, և 1885-ին Խրիմյանին կանչում են Կ. Պոլիս, այնուհետև, մի քանի տարի անց, «երկարատև ուխտագնացության» ուղարկո

Link to post
Share on other sites

:flower: Գայ Մասեաց սարէն, նա ձախն ու աջը

Մովսէսի քընարն՝ Ղևոնդի խաչը,

Աստղի մի նայուածք, քընարի մը ձայն,

Աղեաց խորերէն կը սիրէ նա Հայն.

Դեռ չը ճանչցա՞ք զայն, ճակա'տք վշտակո,

Հրեշտա'կն է Հայոց:

Պ. Դուրյան

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...