A_mina Posted June 16, 2005 Report Share Posted June 16, 2005 (edited) Սոնա Արշունեցի >>> Ինքնատիպ և բազմաբովանդակ է Հայ բանաստեղծուհի Սոնա Արշունեցու ստեղծագործական գործունեությունը: Գրել բանաստեղծություններ Սոնա Արշունեցու տարերքն է: Պարզ ու հստակ հայերենով գրված նրա բանաստեղծություններում մենք կարդում ենք բավականին խորը մտքեր: Սոնա Արշունեցին համարձակորեն շարադրում է սեփական մտքերը Եղեռնի, Հայրենիքի, Սիրո, Կյանքի մասին: Հույսով եմ, որ Սոնա Արշունեցու բանաստեղծությունները դուր կգան մեր ընթերցողներին և կարթնացնեն առանձնակի հետաքրքրություն նրա տաղանդի հանդեպ: ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ >>> Ինչքան էլ հողմեր շառաչեն՝ իզո~ւր Մասիսը երբեք չեն կարող հարթել, Ինչքան էլ թեկուզ հայը մնա լուռ, ԱՆցյալը սակայն նա չի մոռացել: Նա չի մոռացել, ինչպես մոռանար Ձայների արքա մեր Կոմիտասին, Ինչպես մոռանար Ռուբեն Սեւակին Ու մեծ բանաստեղծ Սիամանթոյին Նա չի մոռացել, չի էլ մոռանա, Մասիսը գերված, Անին մեր ավեր Ղարս ու Էրզրում, Վան ու Երզնկա Մեզ սպասում են նորից անհամբեր Մեզ, որ Տեր-Զորի անապատներում Անհետ ու անհուշ ուզեցին կորցնել, Սակայն մենք այստեղ՝ մայր հողի գրկում Աճեցինք նորից, երգինք հորովել Մեզ, որ կոտորել են մարդուկները թուրք, Այդ բիրտ գազաններն անապատների, Բայց հանճարներ ծնող մի ժողովուրդ Իր Նարեկներով դարեր պիտ ապրի: Նա պիտի ապրի իր կուլտուրայով, Իրեն արհեստով ու մեծ արվեստով, Իրեն երգերով, անցյալի վերքերով, Դառը հուշ դարձած իր մեծ եղեռնով, Ապրել է, կապրի այսպես ապրելով Մասիսն է եղել մեր տանջանքների, Հառաչանքների լուռ, անխոս վկան, Ու հիմա որպես շեփոր ռազմի, Ժամն է, որ գցի լռության չադրան... Հաջորդիվ>>> Edited June 16, 2005 by A_mina Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.