Jump to content

Mozilla Firefox Localized !!!


Recommended Posts

Սույն նախագիծը Հայերեն արտադեմով, ազատ և բաց ակնագրով վեբ զննիչի ստեղծման առաջին և այսօրվա դրությամբ միակ փորձն է : Նախագծի նպատակն իհարկե վեբ զննիչի (որպես համակարգչային կիրառման) ստեղծումը չէ: Փոխարենը որպես հիմք վերցվել է շուկայում այսօր իր հստակ տեղը գրաված ու համաշխարհային համբավ ունեցող Mozilla Firefox-ը և հայացվել է դրա արտադեմը:

Չնայած որ հիմնական շեշտն այս նախագծում դրվել է զննիչի թարգմանության վրա, այնուամենայնիվ այն զուտ թարգմանությունից բացի հետապնդում է նաև մի շարք այլ նպատակներ, ինչպես օրինակ՝. մի ծավալուն և ամբողջական համակարգչային կիրառման օրինակի վրա, իրական կյանքում փորձարկել հայոց լեզվում առկա համակարգչային եզրերը և նրանց կիրառությունը: Հեղինակները փորձել են հնարավորինս խուսափել օտար բառերի տառադարձումներից և ըստ հնարավորության կիռառել են հայերեն արմատ ունեցող եզրեր: Պետք է նշել, որ ոչ բոլոր անգլերեն եզրերի համար է գտնվել համապատասխան հայերեն համարժեքը և թեև հազվագյուտ, բայց օգտագործվել են տառադարձումներ:

Կատարված թարգմանությունը հաջողությամբ անցել է իր առաջին փորձարկումը և արդեն իսկ կիրառվում է մի շարք անձանց կողմից որպես հիմնական վեբ զննիչ: Սակայն համակարգչային կիրառումների ստեղծումը բազմափուլ գործառույթ է և իր մեջ ներառում է ստուգման և ուղղումների բազմաթիվ փուլեր: Ցանկանում ենք նախքան ստեղծված թարգմանության պաշտոնական ներառումը Mozilla-ի ակնագրի կառավարման համակարգի մեջ, հայալեզու հասարակությանը հնարավորություն ընձեռնել ստեղծված թարգմանությունը մանրամասնորեն փորձարկելու: Փորձարկման ընթացքում հայտնաբերված սխալներն ու թերությունները կուղղվեն և արդյունքում ստացված վերջնական տարբերակը կներառվի Mozilla-ի ակնագրի կառավարման համակարգի (ԶՏՀ) մեջ:

Mozilla Firefox-ի մասին

Mozilla Firefox-ը բաց ակնագրով մի առաջադեմ Վեբ Զննիչ է, որի մասին այսօր բոլորը խոսում են: Firefox-ը ստեղծվել է Mozilla նախագծի կողմից, որը բաց ակնագրով ծրագրավորման համաշխարհային մի փորձ է, որին մասնակցում են հազարավոր կամավորներ: Mozilla-ի նպատակն Ինտերնետում առաջադիմության և ազատ ընտրության պահպանումն է: Mozilla ծրագիրն իր կազմակերպչական աջակցությունը ստանում է «Mozilla Հիմնադրամ»-­­ից (Միացյալ Նահանգներում), «Mozilla Europe»-ից և «Mozilla Japan»-ից:

Բացի Firefox-ից Mozilla հիմնադրամը հեղինակն է մի շարք այլ համակարգչային կիրառումների ինչպես Mozilla Suit, Mozilla Thunderbird, Bugzilla և համակարգչային ասպարեզում տեխնոլոգիական նորարարությունների: Mozilla-ն ներկայացնում է Ինտերնետ չափանիշների (ստանդարտ) լավագույն կատարումները ու նեղորեն համագործակցում է Ինտերնետ տեխնոլոգիաների ստանդարտիզացման տարբեր մարմինների հետ:

post-22145-1122169344.jpg

Link to post
Share on other sites

Թարգմանության և հայերենի արտադեմի սատարման գործընթացը շարունակական բնույթ ունի, և անհրաժեշտ է անընդհատ թարմացնել կատարված աշխատանքը, կատարել սխալների ուղղում, ինչպես նաև ստեղծել թարգմանություն Firefox-ի հետագա տարբերակների համար:

Բացի այդ կան «Mozilla Հիմնադրամի» կողմից ստեղծված մի շարք այլ համակարգչային կիրառումներ, որոնք նույնպես անհրաժեշտ է թարգմանել հայերեն: Այս նախագիծը տվյալ պահին աշխատում է Thunderbird էլ-փոստ , ինչպես նաև Mozilla Suite ծրագրային փաթեթների թարգմանության վրա:

Ինչպես արդեն նշել ենք, սույն նախագիծը բաց ակնագրով ծրագրավորման շրջանակներում կատարվող կամավոր աշխատանք է, ուստի և ոչինչ չի խանգարում, որպեսզի դուք ցանկության դեպքում մասնակցեք նախագծին:

Նախագծում այօրվա դրությամբ առկա են մի շարք հրատապ խնդիրներ, որոնց լուծման համար անհրաժեշտ են թարգմանիչներ և վեբ ծրագրավորողներ: Մասնավորապես մենք ցանկանում ենք թարգմանությունը ներառնել Mozilla-ի ակնագրի կառավարման համակարգի մեջ: Դա թույլ կտա հետագայում Mozilla Հիմնադրամի կողմից ստեղծված Firefox-ի ծրագրային փաթեթների շարքում տեղադրել նաև հայերեն տարբերակը՝ ինչը նշանակում է, որ հնարավոր կլինի միանգամից Mozilla-ի հանգույցից բեռնավորել Firefox-ի տեղադրման հայերեն տարբերակը և Firefox-ը տեղադրել միանգամից հայերեն լեզվով: Վերոհիշյալի համար անհրաժեշտ է թարգմանել մի շարք վեբ էջեր:

Մեկ այլ խնդիր է՝ օգնության համակարգի ֆայլերի թարգմանությունը, որոնք տվյալ տարբերակում դեռ անգլերեն են:

Եթե ցանկանում եք օգնել՝ դիմեք նախագծի ղեկավարությանը՝ առայժմ [email protected] հասցեով:

post-22145-1122169633.jpg

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...