Vahe Avetian Posted February 16, 2006 Report Share Posted February 16, 2006 Ո՞վ եք դուք այ չեկիստա-թուդեյա-բոլշևիկյան թափթփուկ Կարդում եմ հայկական մամուլում տեղեկություն այն մասին, որ Սթոքհոլմում սկսել է ցեղասպանությանը նվիրված մի կոնֆերանս, որտեղ ելույթ կունենան հարգարժան բազում հայ ու թուրք գիտնական ու արժանապատիվ այլ անձիք, շվեդական ու հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներից։ Ինձ իհարկե համարելով չեչեն, երբևէ չեն հրավիրում նման վայր վերջերս և դա նրանից չէ, որ մարդիկ քաղաքավարի չեն։ Ես ինքս եմ բազմիցս ցույց տվել, որ չեչեն եմ ու մուսուլման ու ասել էլ եմ ենթադրում եմ մի երկու անգամ էլ, երբ տեսել եմ քրիստոնեաներին խոզություն անելուց։ Մի անգամ փորձել եմ ապտակել մի արտաքին գործերի նախարար, բարեբախտաբար թիկնապահ տղերքը ձեռքս բռնեցին, ինսիդենթը արտաքնապես հանդարտվեց, շնորհակալություն երիտասարդներին և ներողություն վատ պահելաձևի համար։ Վստահեցնում եմ, միշտ ամաչում եմ երիտասարդներից, երբ խուլիգանություն եմ անում։ Տարեցներից՝ երբեք։ Ինչ որ է. բնական է, որ թերթերից եմ իմանում Սթոքհոլմում ընթացող կոնֆերանսների մասին, որովհետև իրականում ոչ ես եմ հետաքրքրված պարոններով, ոչ պարոնայք իմ ներկայությամբ։ Ներկայությամբ հետաքրքրված չեն, բայց ինձնով շատ, որովհետև այդպես է պահանջում չեկիստական ներքին կանոնագիրքը. ըստ որի մեկուսացվում է յուրաքանչյուր մեկը, որ ինքնուրույն մտածելու հայտ է ներկայացրել, որովհետև դա հենց այն բանն է, ինչ հայերին չի կարելի արդեն հազար տարի։ Պարզվում է, որ էս մարդիկ մեր մտածելուց ավելի են վախենում, քան ինքներս, պարզապես չենք հասկացել դեռ, նոր ենք ստրկությունից զարթնում, կամ դեռ բոլորս չենք հասկանում, բայց մոտ է ժամանակը, չեմ կասկածում։ Էս կոնֆերանսները հետաքրքիր չեն, որովհետև արդեն վաղուց գիտենք, թե ինչ է ասելու Վահագն Դադրյանը օրինակ։ Փառք ու պատիվ իրեն, բայց արդեն գիտենք։ Ամենաշատը, որ կարելի է ակնկալել, հարկավ այն է, որ այս անգամ էլ ասի, որ ցեղասպանությանը մասնակից են եղել Թուրքիայից, Գերմանիայից, Ռուսաստանից, Անգլիայից բացի, նաև Ֆրանսիան ու Բուրկինա Ֆասոն, որովհետև նրանց պետական արխիվներն էլ է քանդել անդադրում պապին և կրկին ասում եմ՝ փառք ու պատիվ իրեն, բայց այդ ամենը կկարդանք հերթական գրքում մի ամսից։ Մնացյալ հայ գիտնականները կկրկնվեն նույնպես ու նրանց գրքերն էլ կան բազում, այնպես որ էլի հետաքրքիր չէ։ Թուրքական կողմը կներկայացնի պետական տեսակետը իհարկե, որովհետև դա է պետական պաշտոնյայի աշխատանքը. պետական տեսակետ ներկայացնելը, բայց այդ ամենը տպվում է թերթերում ու վխտում ինտերնետում։ Բացի այդ կարող եմ զանգահարել պարզապես թուրքական դեսպանատուն, զրուցել դեսպանի հետ ու նա սիրով, մանրամասն կբացատրի տեսակետն ու բոլոր նրբությունները։ Ո՞վ մնաց տակը։ Շվեդական ու հայկական կազմակերպությունների հարգարժան ներկայացուցիչները։ Սրանք իհարկե հետաքրքիր են շատ, բայց ուսումնասիրել եմ արդեն բազում տարի, այդ պատճառով հետաքրքիր չէ կոնֆերանսը, բայց կասկած չունեմ, որ հայրենակցիս կհետաքրքիր և ուսումնասիրության տասնամյակների նյութ կա այստեղ։ Էս թայֆեն հիմնականում սոցիալ դեմոկրատ-կոմունիստ մուտիլովչիկների բանդան է, որը վարում է թագավորությունում ինտեգրացիոն ծրագրերն ու գրպանում միլյարդներ։ Դա գաղտնիք չէ թագավորությունում այլևս, գրվել է բազմիցս կարտելի մասին ու բարեբախտաբար այս երկրի պատմությունը ցույց է տալիս, որ ունեցել են դժվարություններ միշտ, բայց մտածել են ինչ որ ժամանակ միասին, լուծել են ու գնացել առաջ։ Հիմա այդ ժամանակն է կարծես, հասարակությունը տեղեկացված է արդեն ֆենոմենի մասին, մտածում են քննարկում։ Մտածելն այստեղ խրախուսվում է, իհարկե, եթե ծայրահեղ ազատության չես բերում սահմանը, այն ինչ իմ հետ պատահեց, որովհետև ես անկշտում չեչեն եմ, այդպիսին է ինձ կրթել սովետական միությունը՝ ներողություն։ Հուսով եմ կուղղվեմ երբևէ, մնացեք հույսով, իսկ մինչ այդ անցնեք այս թափթփուկի մնացյալ մասին, որն իրեն հայ է անվանում ու հայտարարում, որ հայկական կողմ է ներկայացնում։ Սրանք Հայաստան-Պարսկաստան-Լիբանան-Սիրիաներում սարքաց բոլշևիկ-չեկիստ-թուդեյ-հնչակ-դաշնակներն են, վերափոխված սոցիալ դեմոկրատի ու կոմունիստի Շվեդիայում, որովհետև դրա դիմաց ստանում են պիցայանոցների ու շուկայում կարտոլ ու թուրքական բանջարեղեն ծախելու արտոնագիր, մանր մունր ծառայությունների համար, որոնցից մեկն է, հենց էս կոնֆերանսը։ Լպիրշությունը հասել է նրան, որ էս չեկիստաբոլշևիկյան թափթփուկի մնացուկը, թուրքերին խելք է սովորեցնում, մարդու իրավունքների տեսակետից, դատապարտում ազգային փոքրքմասնությունների հետապնդումը, Օջալան բան ու սին են բոլոր հայտարարությունները, որ թուրքերը ունեն լավ դիվանագիտություն, որովհետև ցանկացած տեղեկացված պետական պաշտոնյա կասեր, եթե դիվանագիտություն ունենային իրականում. - տո ո՞վ եք դուք այ բոլշևիկյան թափթփուկ։ Մի հատ ձեր Բյուզանդի փողոցին նայեք, մի հատ ձեր բանտերը նայեք, մի հատ ձեր ընտրությունները հիշեք, մի հատ ծեծ ու ջարդը, նվաստացումը, կեղեքումը հիշեք, թալանը ձեր երկրում հենց հիմա ընթացող։ Ո՞վ եք դուք այ քաքլաններ, որ քննադատեք մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը մի երկրում, որը հսկողության տակ է պահում մի քանի տասնյակ միլյոն խավարամիտ վայրագ, ինչպիսին դուք (մենք) ենք։ Միթե՞ երբևէ բառ եք արտասանել մարդու իրավունքները Հայաստանում պաշտպանելու համար։ Վերջապես մենք վայրագ մուսուլման ենք, իսկ դուք պայծառ քրիստոնեա. ե՞րբ եք տեսնելու սեփական գերանը։ - Մենք շվեդացիներ ենք և միջազգային հանրության տեսանկյունից ենք նայում մարդու իրավունքների խախտումներին Թուրքիայում, կապված ձեր երկրի անդամակցության հետ եվրոպական միությանը. կճվա իհարկե բոլշևիկյան աբորիգենների ֆալանգը։ Պատասխան չի հնչի նման հայտարարությանը կոնֆերանսում, չի նախատեսված։ Այդ պատճառով չի հրավիրվում նման վայրեր Հայաստանի քաղաքացին, բայց միթե՞ կարիք ունի ներկա լինելու որևէ կոնֆերանսի, որպեսզի գրի այստեղ. - Ո՞վ եք դուք այ շվեդացի ու միջազգային բոլշևիկ թափթփուկ, որ թուրքերի հետ սեփական հարաբերությունները ճշտելու համար օգտագործեք իմ ցեղական արյունը, որպես խաղաթուղթ։ Ո՞վ եք դուք 377;յ չեկիստա-թուդեյա-բոլշևիկյան թափթփուկ, սեփական քաղաքացիությունը Հայաստանում երբևէ չպաշտպանած, որ ներկայացնեք Հայաստանը։ 2005-11-16, Սթոքհոլմ Quote Link to post Share on other sites
Muza voina Posted February 17, 2006 Report Share Posted February 17, 2006 шат эм дзез хндрум мецацнел шрифтн - шат хетакркир э, байц джварутьямб эм кардумю Quote Link to post Share on other sites
voter Posted February 17, 2006 Report Share Posted February 17, 2006 шат эм дзез хндрум мецацнел шрифтн - шат хетакркир э, байц джварутьямб эм кардумю Փորձեք սեփական ինտերնետ ծրագիրն ձևափոխել Menu->View->Font Size կամ ուրիշ քան internet explorer ծրագիր օգտագործեք։ Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.