Jump to content

ՄԵԶ ՄԻ ԽԱՌՆԵՔ ՁԵՐ ՎԱՅՐԻ ԱՐՋԻ ՑԵՂԵՐԻՆ


Recommended Posts

Ներկայացնում եմ ձեր ուշադրությանը Հայկական Ժամանակում հրապարակված մի հոդված, ԲԱԹ ՍԱՀԱՌՈՒՆՈՒ հեղինակությամբ։

Չեմ ճանաչում հեղինակին, ենթադրում եմ, որ կեղծանուն է,

ինչ որ է, անկախ ամեն ինչից, ներկայացնում եմ եղբորս, կամ քրոջս, գաղափարական համախոհիս։ Հայաստանում բնակվողներին խնդրում եմ հաղորդել նրան սերս, խորին հարգանքս, աջակցությունս, եթե ճանաչում են անձամբ։

Որոշ աննշան վերապահումներով, ջերմիկ զրույցում, մի քանի րոպեում հարթվող մակարդակի, ստորագրում եմ հոդվածի տակ, որպես համակիր, աջակից, եղբայր, համաքաղաքացի։ Հոդվածը տեղադրված է

www.independencearmy.org հանդեսում, վերլուծական հոդվածների ընտրանու մեջ, հնարավորինս ավելի մեծ քանակի ընթերցողի ուշադրություն հրավիրելու նպատակով։

http://www.bahnhofbredband.se/~wb642760/In...analitical.html

Հայկական Ժամանակի և հեղինակի առաջին իսկ պահաջով, կհանենք հոդվածը հավաքածուից։

Մինչ այդ հրավիրում եմ մտքի հետ ծանոթանալու, բացարձակապես անկախ հեղինակի անձից, ով, ինչ լինելուց։

Ճշմարտության աղբյուրն անկախատեսելի տեղերից կարող է լինել…

ՄԵԶ ՄԻ ԽԱՌՆԵՔ ՁԵՐ ՎԱՅՐԻ ԱՐՋԻ ՑԵՂԵՐԻՆ

Հայաստանում չկա մի ռուսամետ, որը ոչ ռուսամետներին չհամարի արեւմտամետ, թուրքամետ, պարսկամետ եւ այլն:

Այսինքն՝ ինքը, լինելով ռուսական կայսերապաշտության ծառան ու գործակալը, նույն կերպ դատում է ոչ ռուսամետների մասին, որ սրանք, իբր, եթե իր նման Ռուսաստանին չեն ծառայում, ապա անպայման մի ուրիշ երկրի են ծառայում: Ահա այս տխմար տրամաբանությունը դաշնակներին թույլ չի տալիս հասկանալ, թե ինչպե՞ս կարող էին ոչ ռուսամետ գործիչները նոյեմբերի 27-ի կեղծված հանրաքվեի նախօրեին քննադատել արեւմտյան որոշ դիվանագետների այն հայտարարությունները, որոնք ակնհայտորեն առնչվում էին մեր երկրի ներքին գործերին միջամտելուն: Եւ նրանք մեջտեղ են բերում «հակաարեւմտամետ արեւմտամետները» անհեթեթությունը: Ո՞նց, բա Հայաստանի «արեւմտամետները» չպե՞տք է բազեների կուռ շարքերով վազեին տիկին Էբոթի եւ պարոն Էվանսի նստավայրերը եւ բրիտանական ու ամերիկյան դրոշները ճոճելով՝ գոռային «կեցցե՛ հանրաքվեով բարձրաստիճան պաշտոնյաների սպանություններից, հոկտեմբերի 27-ի խորհրդարանական սպանդից ու «Առագաստի» զուգարանակոնքային գլուխջնջխոցից «մեկ քայլ առաջ» կատարող քոչարյանական ժողովրդավարությունը»: Փալասի հոգեբանություն ունեցողների համար ազատական ժողովրդավարի դիրքորոշումը անըմբռնելի է: Անըմբռնելի է, քանի որ սեփական երկրի շահերն ու վարկը պաշտպանելու ձգտումն օտար է նրանց: Ի դեպ, հենց ժողովրդավար ամերիկացիներից, բելգիացիներից, դանիացիներից եւ մյուսներից պետք է օրինակ վերցնել՝ ինչպես պաշտպանել սեփական երկրի եւ ժողովրդի շահերն ու արժանապատվությունը: Հայ ժողովրդավարը դաշնակների եւ կոմունիստների հին ու նոր գործունեությունն ուսումնասիրելով է սովորել, թե ինչ չի՛ կարելի անել: Հայ ժողովրդավարը լավ է յուրացրել, որ որեւէ գաղափար որդեգրելիս պետք է առաջնորդվել նրա դրական եւ ո՛չ թե հակադրման լիցքերով, նրա կառուցողական եւ ո՛չ թե ավերիչ բնույթով, նրա մարդասեր եւ ո՛չ թե մարդատյաց էությունով, նրա բնական եւ ո՛չ թե արհեստական միտումներով: Հայտնի է, որ 19-րդ դարի վերջից ձեւավորվող հայ քաղաքական միտքը, օտար ափերում դեգերող կասկածելի բախտախնդիրների թելադրանքով մերժելով ժողովրդի ազատության բնականոն ուղիները, որպես հայ ժողովրդի «փրկության» միջոց, ընտրեց ներքին ու արտաքին անհաշտ հակադրությունների՝ արյունոտ հեղափոխության մարքսիստական տեսության տարատեսակները: Դաշնակներն ու կոմունիստները եղան ազգին կործանարար ուղիներ առաջնորդող նոխազներ: Այսօր հայ ժողովրդավարը հասկանում է, որ որեւէ նոր գաղափար յուրացնելիս չի կարելի կուրորեն տրվել այդ գաղափարին, որպես անսխալականության էտալոն: Ամեն մի նոր հնանում է, եւ քաղաքական գաղափարախոսությունների հետեւորդների խնդիրն է դրանք մշտապես թարմացնել նոր իրողությունների թելադրած միտումների եւ ժողովրդի ու երկրի զարգացման հեռահար շահերի ներդաշնակության ապահովմանը համապատասխան: Աշխարհը զարգանում է, առաջանում են նոր արժեքներ, նոր գաղափարներ, իրենց չարդարացրածներից ու սնանկացածներից ժողովուրդները հրաժարվում են, բայց դեռեւս ոչ մի ժողովուրդ չի հրաժարվել իր գոյության հիմքից՝ ազգային շահերից: Հայ ժողովրդավարը հասկանում է, որ պատմական դառը փորձը եւ ներկա բազմաթիվ իրողությունները հայ ժողովուրդին թելադրում են թոթափել իրեն կաշկանդող «փոքրի», «թույլի», «դատապարտվածության» եւ «կանխորոշվածության» ավանդական բարդույթները, հաղթահարել վախն ու կասկածամտությունը հարեւանների հանդեպ եւ խուսափել «պեշկայի» կարգավիճակով միջազգային հանրության կույր աղիքում հայտնվելուց:

Այո, հայ ժողովրդավարն, ի տարբերություն ռուսամետի, ո՛չ մի «տեսլականում» չի հանդուրժի, որ իր ներկայությամբ որեւէ մեկը համարձակվի իր երկիրը կոչել «ֆորպոստ», ո՛չ մի «հանգրվանում» հացը չի խլի հայ մարդու բերանից՝ օտարի զինվորին կերակրելու համար, երբեք չի՛ համաձայնի որեւ օտար երկրի զիջել իր երկրի պետական սեփականության «ոչ մի թիզը», ո՛չ մի դեպքում թույլ չի տա իր երկրի շահերը մտցնել այլ երկրի շահերի «խողովակ»:

Հայ ժողովրդավարը ո՛չ արեւմտամետ է եւ ո՛չ էլ հակաարեւմտամետ, նա ժողովրդամետ է, բոլոր ժողովուրդների իրավահավասար եւ փոխշահավետ համագործակցության, ազատ ժողովուրդների դաշինքի ջատագով: Հայ ժողովրդավարը արեւմտյան արժեքների հետեւորդ է եւ ո՛չ թե արեւմտյան որեւէ երկրի հետեւորդ: Եւ հայ ժողովրդավարը վստահ է, որ արեւմտյան ժողովրդավարության իրական ներդրումը բխում է Հայաստանի եւ հայ ժողովրդի ներկայի եւ ապագայի շահերից: Միմիայն արեւմտյան համակարգում է հնարավոր ապահովել Հայաստանի իրական անվտանգությունը, հայ ժողովրդի առաջադիմությունն ու արժանավայել տեղը աշխարհի ժողովուրդների շարքում: Միմիայն արեւմտյան ժողովրդավարության պայմաններում է հնարավոր առավել արդյունավետորեն ապահովել երկրում օրինականության հաստատման, տնտեսական զարգացման եւ բարեկեցության աճի խնդիրների դրական լուծումները: Ինչո՞ւ: Որովհետեւ արեւմտյան ժողովրդավարությունը, առավել քան որեւէ այլ քաղաքակրթական համակարգ, ձեւավորվում ու զարգանում է բնական ու բարոյական արժեքային հիմքերի վրա: Ինչ վերաբերում է հայ-ռուսական ներկա հարաբերություններին, ապա հայ ժողովրդավարը, չի կարող չտեսնել դրանց ներկայիս խեղումները: Եւ եթե նա մերժում է այդ խեղումները, ապա դա բխում է ո՛չ թե նրա «արեւմտամետությունից», «հակառուսությունից» կամ գազի գնի թանկացումից, այլ հայ ժողովրդի արմատական շահերը պաշտպանելու լուրջ մտահոգությունից: Ահա այս պատճառով է հայ ժողովրդավարը պահանջում վերանայել հայ-ռուսական վասալային ներկա փոխհարաբերությունները եւ դրանք կառուցել միմիայն առողջ, իրավահավասար եւ փոխշահավետ հարաբերությունների հիմքերի վրա:

ԲԱԹ ՍԱՀԱՌՈՒՆԻ

Link to post
Share on other sites

Կյաքն անդադար և անվերջ փոփոխություն է. Միայն անբարոյականներն են հրաժարվում հասկանալ դա։

Առաց փոփխությունների ժողովորդները մեռնում են: Մեր կուսակցությունները դա չեն հասկանում, կամ չեն ուզում հասկանալ։

Եթե ազգը չի անում այն ինչ կարող է և պետք է անի, չի կարող ակնկալել արտաքին օգնություն։

Սեփական շահերը չհետապնդող ազգը դատապարտում է իրեն ոչնչացման։

Արտաքին ուժերի նկատմամբ մեր մամուլը ներող է ու ստրկամիտ, մեր ներքին հարցերում - անբարտավան, անխիղճ, վրեժխնդիր։

Նժդեհ

Link to post
Share on other sites

Համբուրում եմ ճակատդ խաղաղությամբ

Դու հայ չես, հայ կոչվելու իրավունք չունես, մասոնական-հրեական-արևմտյան և ընդհանրապես բոլոր չար ուժերին ես ծառայում, չհամարձակվես ոտք դնել Հայաստան, թե չէ խիստ կպատժվես ոտք դնելուն պես։ Քո նմաններին բացահայտելով, արմատախիլ անելով ենք զբաղվել ես և իմ ընկերները երեսուն տարուց ավել.

- գրում է սիրելի եղբայրս հայրենիքից։

Շվարում եմ սկզբում, հետո հանկարծ փայլատակում է գլխումս, հրճվում եմ ու հաջորդ անգամ, որ գամ Երևան, օդանավակայանից վազելու եմ հենց այս սիրելիի սիգապանծ ճակատը համբուրելու և խորին երախտագիտությունս հայտնելու, որովհետև բացարձակ ճշմարտություն է յուրաքանչյուր բառ ցեղականիս նամակում։

Դու հայ չես, հայ կոչվելու իրավունք չունես։

Սիրելիներս, - սա չէ՞ արդյոք հնչում մեր ականջներում վերջին հազարամյակում անընդհատ։ Արդյո՞ք իրավացի չէ եղբայրս, վկայելով, որ Հայաստանը լիքն է մեգալոմանյակներով, որոնք ստանձնել են հայ-չհայ որոշելու պարտականությունները, իսկ պրեզիդենտականում մի երեք-չորս տղերքով հավաքվելով, մարդկանց քաղաքացիություն շնորհելով և զրկելով մի քանի ստորագությամբ ու պեչատով, վավերացնում են քաղաքացիության և այդով հանրապետության ֆարսը։

...Մասոնական-հրեական-արևմտյան և ընդհանրապես բոլոր չար ուժերին ես ծառայում...

Ակնհայտ ճշմարտություն չէ՞ արդյոք, որ եթե չես ծառայում այս կամ այն ստահակին, ուրեմն էլ ի՞նչ մնաց, ծառայում ես աղբին, որովհետև չաղբը, ցեղականը, ԻՆՔԸ ստահակն է և ամենակարևորը.

չծառայել հնարավոր չէ, զտարյուն, ցեղական հայը չի կարող չծառայել որևէ ստահակի։ Սա՞ չէ արդյոք ասում հայրենակիցս իրականում։

...Չհամարձակվե՛ս ոտք դնել Հայաստան...

Պապանձվի յուրաքանչյուր չար լեզու, հային նման բան ասող։ Սա դու չես ասում, խելագարությունդ է։ Պապանձվի խելագարությունդ, դու չէ։ Քո մեջ այս արտահայտությունը դրել են օսմանն ու բոլշևիկը, - տես, կրկնեմ, տես, - չհամարձակվե՛ս ոտք դնել Հայաստան։

...թե չէ խիստ կպատժվես ոտք դնելուն պես։

Հերթական պատժիչ ջոկատի ինքնանշանակ հրամանատար-պարտիզան, դառն իրականություն։ Գայլը սարի ետևն է։

...Քո նմաններին բացահայտելով, արմատախիլ անելով ենք զբաղվել ես և իմ ընկերները երեսուն տարուց ավել...

Վստահ եմ սիրելիս, հենց այդ պատճառով քաղաքդ ամբողջ, չնայած հերոսական կինոներին, կլիպներին և մարտնչող հեռուստատեսությանն ու բրեյնուշինգին՝ երգում է.

Լավագույն տղերքը հեռացել են …

Տես, թե ինչով ես զբաղվել դու և քո ընկերները երեսուն տարի։ Ապրես, ազնիվ ես։

Համբուրում եմ ճակատդ խաղաղությամբ։

2004-09-25, Սթոքհոլմ

http://www.bahnhofbredband.se/~wb642759/AnkB/html/2.html#17

Edited by Vahe Avetian
Link to post
Share on other sites

Հայը դեռ չի սովորել, որ հայը պարտադիր շեստյորկա չէ

Մի անգամ շվեդական մի պատվիրակություն ներկայացրի մի քանի պատասխանատու քաղաքական այրերից և տիկիններից բաղկացած, հայրենիքիս նորահայտ հայրերին։

Անդամներին հերթով ներկայացնելուց հետո հերթը հասավ ինձ և բնականաբար ներկայացվեցի այնպիսին ինչպիսին կայի՝

պատվիրակության ղեկավար։

Հինգ րոպեից ականջիս շշնջում է պատասխանատու հայրենակիցներիցս մեկը հայերեն՝

- Վահե ջան, կարա՞նք մի հատ Յորանի հետ խոսանք, մի հատ սենց բան կպցնենք Շվեդիայում։

Ես հուսահատության մեջ եմ։ Հայը այսօր չի պատկերացնում հային ոչ շեստյորկի դիրքում։ Հինգ րոպե հետո մոռանում է հայրենակիցս, որ պատվիրակության ղեկավարը ես եմ և կարծես չի հասկանում, որ գործ կպցնողը ես եմ՝ ոչ Յորանը։ Չի կարող հասկանալ շեստյորկեն, որ հայը իր և հայրենակցի գործը կպցնելուց բացի, Յորանի էլ գործի կպցնողն է։

Հույս չկա դեռ։

Հայը դեռ չի սովորել, որ հայը պարտադիր շեստյորկա չէ

2005-05-25, Սթոքհոլմ

o(*L*)o

Edited by Vahe Avetian
Link to post
Share on other sites

Հեսա ոնց լինի ոտս կգցեմ Էրևան

Ամբողջ կյանքս լսել եմ, որ Միկոյանը մարդ չեր, որովհետև Հայաստանի համար բան չարեց։

Վերջերս սկսել եմ հասկանալ, որ հնարավոր է, որ Հայաստանում ոչ առաջ, ոչ հիմա մի երկու կոպեկի խելք ունեցող չի եղել, որ կարողնա հասկանալ, թե Միկոյանն ինչ է արել, ինչ չի արել։

Թռիչքի մակարդակների այնպիսի տարբերություն կա Միկոյանի ու մնացյալի մեջ, որ անիմաստ է մեղադրել որևէ մեկին, որ չի հասկացել, կամ հասկանում, բայց երբ լկտիանում, հոխորտում ու տմարդ է անվանում անծանոթ մարդուն, եթե անգամ ականջին ապտակ հասցնել չարժե, վստահ չեմ, մտածել արժե համենայն դեպս, սաստել անպայման արժե։ Մի քանի հոգի նման ապուշը խանգարել չեն կարող, բայց երբ քանակը հասնում է հազարների, աղետային հետևանք կարող է ունենալ, և բոլշեվիկներն ու ներկայիս նեոբոլշևիկները հատկապես այդ նպատակով են սիստեմատիկաբար ու հարատև լյումպենացնում հայությունը։

Հասկացեղներ միշտ եղել են, կան ու լինելու են կարծում եմ, պարզապես վախկոտ են, կամ լռեցվում են սիստեմատիկաբար, հալածվում, բանտարկվում, բանսարկվում և կտտանքն ու դահճի աշխատանքը ստանձնում է ժողովուրդը.

բամբասանք է սիրում, ու չի կարող չսիրել, որովետև անգամ գրողն է այսօր պատվերով հորդորում, որ բամբասեն, որովետև էլեքտրոնային թերթում մի անկյուն են տվել բոմժին, որ ծվարի, ու ճաշակի մրցանակ։

- Թքեմ երեսիդ.

ասեմ արտիստիկ, բամբ ձայնով, գրականության և դերասանական վարպետության փորձարարական սահմաններում իհարկե:

- Դա լավ մարդ չեր, որովհետև Հայաստանի համար բան չարեց.

բամբասում է տգետ ապուշը, իսկ սաստողին անվանում բոլշևիկ, անվնաս հեռավորությունից։

Ես ոչ Միկոյանն եմ, ոչ էլ բոլշևիկ ու ոչ էլ որևէ ռանգի հեղափոխական։

Ես հարատև, միշտ անպակաս, Էրևանցի խուժան եմ, սիրելի եղբայր, կամ քույր տգետ ապուշ.

- Հեսա ոնց լինի ոտս կգցեմ Էրևան։

Link to post
Share on other sites

Provincialism in Caucasus

After 12 years of independence, the process of state-building in the three southern Caucasus nations--Armenia, Georgia, and Azerbaijan--appears to have halted. Transition has become stagnant, and its contradictions fester. Recovery is coupled with dramatic decline; slow economic growth in parts of the region co-exists with poverty and despair. Conflicts between and within the states have eased, yet seem at times ready to flare up. A free press exists, but freedom of speech is frequently abused. Elections are held regularly, but are routinely rigged. Society is more ordered, but the population is depressed and bitter. Politics teems with parties, but the opposition is incapable and often incapacitated. The region's presidents and parliaments may now have a state to run, but the public distrusts the state's institutions. This "stagnant" transition is, in essence, the product of a symbiosis between the Soviet totalitarian legacy and the immaturity of the local political culture. It is a symbiosis that has weakened the state. Virtually every southern Caucasus nation has so far failed to establish a functioning modern state structure out of the legacy of the Soviet state. Instead, their politics is scarred by authoritarian tendencies, judicial institutions are ineffectual, and the elite is not held to account. The result is the massive corruption seen across the region. When the state has sought to reform the economy, its major effort--to privatize public assets--has led to widespread poverty and a drastic decline in the ability of state institutions to fulfill their obligations even to the most vulnerable groups of society--the young, the sick, and the elderly. Change labeled `reform' has brought unemployment and economic deprivation, in turn sapping the cohesion of communities and encouraging young people to turn to crime to earn their living. The value of honor, once at the heart of traditional local institutions, is increasingly being replaced with behavior dictated by the mechanisms of economic survival. In the absence of both traditional structures and the rule of law, economic privileges and physical force are what determine social relationships. As society and the economy have regressed, the political culture of the southern Caucasus too has failed to progress toward the adoption of Western standards and democratic practices. Political culture--as a sum of norms, values, and typical attitudes--to a large degree depends on historical experience, the dominant religion, the level of education, and the artistic culture of a nation. Political culture gives a tone and a structure to the overall political process and, depending on a nation's maturity, contributes to making a state stronger or weaker. While Armenia, Georgia, and Azerbaijan each have a specific history that plays an important role in the way their political cultures work today, the region has common features forged by the Communists' rule that seem unconducive to the building of independent states. History, therefore, can provide some explanation to the region's immature political culture. However, another cause of immaturity--and one of the most distinctive characteristics of the region--is provincialism. Provincialism is a specific mentality typified by localism, illiberality, narrow-mindedness, and a lack of sophistication or perspective. Provincialism is about attitudes, not geography, or origin. The traits of a provincial man are a superficial technical rationalism, admiration for rank not personal qualities, absolute self-belief, and a mentality that is utterly consumerist. Provincials tolerate any political system, seeing it as unavoidable, and pursue their personal interests through nepotism and blat. Provincials are conformists who appease and adjust themselves to their rulers. They readily shift `allegiance' to a new ruler if they see that the throne of the current leader is shaking. They take no responsibility for the advancement of society and, in their pursuit of personal gain, brim over with the spirit of the gambler. They cannot grasp nuances, and the genuinely civilized culture and attitudes they seek to imitate are beyond their grasp. The handicaps of the provincial man are handicaps that neither education nor experience can overcome. The inverse of the provincials' narrowness is "cosmopolitanism"--a worldly, open-minded attitude, modern in thinking and with a sense of the bigger picture. Anything that makes societies more cosmopolitan--be it extensive education, a broader and more sophisticated vision, or civilized political manners--enhances their maturity and, thus, enriches their political culture. Cosmopolitans take an interest in the forest, not just the trees, and their public-spiritedness and sense of responsibility promote the modernization of their societies. They understand that it is capable people, not conformists, who need to be encouraged if a successful modern state is to be built. In the southern Caucasus it is provincialism that prevails. It has degraded the top echelons of these societies, and has contributed to ensuring that the elites are incapable of bringing tranquility, consolidating democracy, and developing functioning state structures. Provincialism has weakened the region. A provincially minded executive places self-affirmation above civic concepts such as "statehood," "society," or "fatherland," and self-interest above the national interest. Instead, such an executive dismisses as "inconvenient" all those who call attention to serious issues related to the notion of statehood. These attitudes have exacerbated the public's apathy and its disgruntlement with the meager benefits brought to them in the name of independent statehood. The result has been mass emigration from the region. Since independence, the states of the southern Caucasus have lost nearly four million of their people to emigration. Most were well-educated, economically active, and reform-minded citizens. They could have made up the region's potential "middle class"--a politically vigorous, creative, and a stabilizing stratum of society. Does this imply that for the countries of the southern Caucasus the notion of state-building is alien - and that this is the cause of their provincial political culture? Certainly, for the newly independent nations in the region, statehood did not return like a season of the year. State institutions, electoral bodies, independent judiciaries, and non-governmental organizations need to be built up consistently and systematically. New political movements and institutions, especially at the local level, need to be made viable and capable of promoting the representation and participation of all social groups, especially marginalized groups such as women, ethnic minorities, the infirm, and the disabled. Above all, the elites need to be open-minded in their attitudes and tastes if they are to lead their nations towards relatively harmonious statehood. A number of factors have affected the quality and competence of the nouveaux elites in the region. An important one is the socio-economic hardship of the past decade, which created critical shortages of professional cadres. However, personnel shortages cannot serve as an excuse for the incompetence of the elites. They are ineffective primarily because of their self-doubt, a lack of confidence that is often exhibited in a fear and a lack of appreciation for the qualities of competent generalists and in an unwillingness to share authority--in practice, principally with parliaments, local governments, or judiciaries. It is an open question how, and whether, largely provincial nouveaux elites can become more open-minded. The provincial mindset is not easily changed. At the same time, a transformation of society is needed: as long as this narrow, self-centered mentality governs the elites, the region will continue to sail without a compass, stuck in the doldrums far from the benefits promised by modernization. What could perhaps generate a change is, in fact, the stagnant nature of the post-Communist transition, which has caused public dissatisfaction with the current state of affairs. There may be an increasing demand to see popular concerns reflected in the political order. Moreover, as new states, the three nations of the southern Caucasus need to become open to the world and to adapt themselves, however slowly, to global processes. The major challenge for progressively minded elements in these societies and for the international community is to foster citizens' participation in homebred, participatory reform processes, and to engage them in a political dialogue about the challenges that the region faces. There is, it seems, a tacit battle between provincialism and cosmopolitanism in the region. If a modern state is to be built and developed, provincialism cannot be allowed to win.

http://www.bahnhofbredband.se/~wb642760/In...analitical.html

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...