Jump to content

Ինչ է հոգին


Guest Guest12568

Recommended Posts

Guest Guest12568

Ի±նչ է հոգին, ինչպե՞ս Է այն կապված մարմնի հետ, ի՞նչ ճակատագիր Է ունենում մարդու մահից հետո։ Հազարամյակներ շարունակ այս հարցերը հուզել են մարդկանց, ստեղծվել են հարյուրավոր տեսություններ, սակայն մինչև օրս հիմնավոր, ապացուցելի պանք այս հոդվածում, սակայն առանց մեկնաբանելու, առանց գնահատելու դրանց ուժեղ կամ թույլ կողմերը; Կարծում եմ, վերոհիշյալ հարցերի կապակցությամբ նման մոտեցումն ավելի ճիշտ Է, քանզի այն, ինչ այսօր անհիմն է թվում, նույնիսկ ծիծաղելի, վաղը կարող Է միանգամայն այլ տեսանկյունից գնահատվել։

Մեր ակնարկը փորձենք սկսել «հոգի» (ոգի, հոգեկան) բառի ստուգաբանությունից։ Ըստ Հր. Աճաոյանի, «հոգին» բնիկ հայկական բառ է և նշանակում է շունչ; «Նախնական մարդու համար» հոգի, քամի, շունչ, օդ, փչիւն, միևնույն գաղափարներն էին. համեմատիր Աստվածաշունչ, ծն.բ.7.«Եվ ստեղծ Տեր Աստուած զմարդն հոգյերկրէ և փչեաց յերեսս նորա շունչ կենդանի ևեղև մարդն հոգի կենդանի»։ «Հոգին» շունչ է նշանակում նաև բազմաթիվ այլ լեզուներում՝ եբրայերենում, ասորերենում, հունարենում, լատիներենում, սանսկրիտում, մոնղոլերենում, ճապոներենում և այլն։ Որոշ լեզուներում, հատկապես կիսավայրենի ցեղերի մեջ, «հոգին» նշանակում է «ստվեր»։

Հայերենում, նաև բազմաթիվ այլ լեզուներում, տարբերակվում են «հոգի», «ոգի», «հոգեկան» հասկացությունները։ Այսօր «հոգեկան» հասկացությունը հիմնականում օգտագործվում է գիտության մեջ, իսկ մյուս երկու հասկացությունները դիտվում են որպես ոչ գիտական։ Կրոնում, միստիկայում, իդեալիստական փիլիսոփայության մեջ սովորաբար «հոգի» հասկացությունը օգտագործվում է նույն իմաստով ինչ «հոգեկան» հասկացությունը գիտության մեջ և դիտվում է որպես հոգեկան ակտիվության ստորակարգ մակարդակ, այն դեպքում, երբ ոգին համարվում է հոգեկան ակտիվության բարձրագույն ձևը։ Հաճախ այն դիտվում է որպես գերբնական նախասկիզբ, երբեմն նույնացվում է «հոգևոր» հասկացության հետ։ Ընդհանուր առմամբ, այս հասկացությունները միմյանցից հստակորեն տարբերակված չեն և հաճախ օգտագործվում են որպես հոմանիշներ։

Ինչպես նշեցինք, «հոգի» հասկացությունը նախապես շունչ իմաստն է ունեցել, իսկ դա նշանակում է, որ որպես երևույթ այն ավելի ուշ է գիտակցվել։ Այդ է վկայում նաև այն փաստը, որ զարգացման խիստ ցածր մակարդակի վրա գտնվող որոշ ցեղերի լեզուներում (այդպիսի ցեղեր են հայտնաբերվել Մադագասկարում, Սումատրայում) «հոգի», «ոգի» հասկացություններն ընդհանրապես բացակայում են։

Ռուս գիտնական Յու. Վյազեմսկին փորձել է ներկայացնել հոգու մասին պատկերացումների ձևավորման փուլերը. «Սկզբում, գրում է նա, ոչ մի հոգի չկար...Հետո պատկերացում է ձևավորվել նմանակի մասին (քնի, հիվանդությունների, մահվանդիտումներից նախնադարյան մարդու մեջ ծնվել է մարմնի մեջ նստած նմանակի գաղափարը, այդ նմանակը կարող է ժամանակավորապես կամ վերջնականորեն լքել մարմինը) ...Չնայած ներքին և արտաքին աշխարհներն արդեն հակադրվել էին միմյանց, բայց դեռ հոգին ու մարմինը նախնադարյան մարդը չէր առանձնացնում։ Հոգևորը ընկալվում էր ոչ թե որպես ոգի, այլ որպես նյութականորեն գործող և առարկայական գոյություն ունեցող իրողություն։ ...Նախնադարում «հոգին» ընկալվում էր որպես ինչ-որ «ոչ ես», որից մարդը կախման մեջ է և վախենում է այնպես, ինչպես անկառավարելի բնության տարերքներից»։

Հիմնվելով նախնադարյան մակարդակի վրա գտնվող ցեղերի բազմամյա հետազոտությունների վրա անգլիացի հանրահայտ ազգագրագետ է. Թայլորը փորձել է ուրվագծել հոգու նախնադարյան տեսությունը։ Ըստ այդ տեսության «հոգին նուրբ, ոչ նյութական մարդկային կերպար է՝ գոլորշու, օդի կամ ստվերի ձևով։ Այն իր շնչավորած մարդու կյանքի ու մտքերի պատճառն է։ Անկախ է և անբաժանելիորեն իշխում է իր մարմնական կրողի վրա։ Այն կարող է լքել մարմինը և արագորեն տեղից տեղ տեղափոխվել։ Հոգին անտեսանելի և անշոշափելի է, բայց օժտված է ֆիզիկական ուժով և կարող է քնած կամ արթուն մարդկանց ներկայանալ պատկերի կամ ուրվականի ձևով։ Այն կարող է մտնել այլ մարդկանց, կենդանիների կամ առարկաների մեջ, տիրել նրանց, ազդել նրանց վրա»։

Ահա և Նիկարագուայի կիսավայրենի ցեղերից մեկի ներկայացուցչի՝ հոգու վերաբերյալ բացատրությունները, որոնք գրի են առնվել 1528 թվականին։ «Երբ մարդիկ մեռնում են, նրանց բերանից դուրս է գալիս ինչ-որ բան, որը մարդու է նման։ Այդ էակը գնում է այնտեղ, որտեղ գտնվում են տղամարդիկ և կանայք։ Նա նման է մարդու, բայց չի մահանում, իսկ մարմինը երկրի վրա է մնում»։

Կրոնական և միստիկական ուսմունքներում նույնպես հոգին դիտվում է որպես ոչ նյութական, եթերային մի էություն կամ շունչ, օրինակ, ըստ տիբեթյան բուդդիստների, այն քամուց ավելի նուրբ է, ձևով նման է փոքր մարդուկի, մոտավորապես մեծ մատի չափ։ Ի տարբերություն մեծ մարմնի, այն երբեք չի քայքայվում։ Որոշ կրոնական համակարգերում առանձնացվում Են հոգու տարբեր որակներ կամ տիպեր, տեսակներ։ Օրինակ հին եգիպտական կրոնում հոգու հինգ էություն էր առանձնացվում.Կա, Բա, Ախ,Շուիտ, Ռեն։ Ռենը մարդու անունն Է,(Շուիտը ստվերը, Ախը՝ բոցկլտացող ոգին, որն ի հայտ է գափս մահվանից հետո, Բան՝ սրտի հոգևոր նմանակն է (եգիպտացիները հոգին սրտի մեջ էին տեղակայում), Կան մարդու նմանակն է և պաշտպանում է նրան ու դրդում ակտիվության։

Հնդկական սուրբ գրքերից մեկում Բհագհավատ Գհւոայում, հոգու այսպիսի բաժանում է տրվում. «Գործող զգայությունները գերադաս են բութ նյութից֊ միտքը ավելի բարձր է, քան զգայությունները, բանականությունը դեռ ավելի բարձր է քան միտքը, և նա (հոգին) շատ ավելի բարձր է քան բանականությունը /ԲԳ3.42/։ Մեկ այլ տեղում նշվում է, որ մահվան ժամանակ «նուրբ տարրերը միտքը, բանականությունը և «եսը», որոնք միաձուլվելով կազմում են գիտակցությունը, փոխադրում են շունչ-հոգու փոքր մասնիկը մի ուրիշ մարմնի մեջ՝ տառապելու կամ վայելելու համար, յուրաքանչյուրի կատարած գործին համապատասխան»։

Ինչ վերաբերում է հոգու տեղակայման հարցին, ապա պետք է ասել, որ որոշ կրոններում այսօր Էլ այն տեղադրվում է սրտում. «Անկասկած հոգին ներկա Է ապրող Էության սրտում և մարմինը պահպանող բոլոր ուժերի աղբյուրն Է», ֊գրում Է Կրիշնա գիտակցության միջազգային ընկերության հիմնադիր Բհակտիվեդանտա Սվւսմի Պրաբհուպաւոան։

Ինչպես հայտնի Է, բոլոր կրոններում ընդունվում է հոգու անմահության գաղափարը, տարբերությունը միայն հանդերձյալ կամ հաջորդ կյանքի և այդ կյանքին անցնելու բնութագրերի մեջ Է։ Այսպես, հին բաբելացիները, հույները, հրեաները, հռոմեացիները ստեղծել Էին մեռյալների հատուկ աշխարՒլներ (Արալուս, Հւսդես, (Օեոլ, Օրքուս), որը մութ Էր, մռայլ և հրապույրներ չէր պարունակում։ Քրիստոնեության մեջ հանդերձյալ կյանքը դժոխքի և դրախտի ձևով է ներկայացված, ըստ հնդկական կրոնի, մահանալիս հոգին այլ մարմնի մեջ է տեղափոխվում։

Միստիկական ուսմունքներում հոգու մասին պատկերացումները շատ մոտ են կրոնականին։ «Թեոսոֆները պնդում են, ֊գրում է Ք.Լւսմոնթը, ֊որ գոյություն ունի ոչ թե հանդերձյալ մարմին, այլ առնվազն չորս այդպիսի մարմին՝ եթերային, աստեղային, մտավոր և.հոգևոր։ Նրանք ասես մեկը մյուսի մեջ հագցված լինեն, երբ ոչնչանում է մի մարմինը, տեղը մյուսն է գրավում։ Երբ անդրշիրիմյան կենսավիճակում ֆիզիկական մարմինը լքում է մարդուն, գիտակցության մեջ ոչ մի խզում տեղի չի ունենում, մարդը պարզապես թոթափում է առավել ծանր անոթը պատյանը, ու նրան այլևս չի ճնշում այդ ծանրությունը։ Այս նույն ձևով էլ Սվեդեսբորգի հետևորդները կանխադրում են հավերժական և անանց ներքին մարմնի ինչ որ եթերային օրգանիզմի առկայությունը, որը ոգու գործիքն է այս աշխարհում։ Երբ մարդն արթնանում է անդրշիրիմյան թագավորությունում, նա ունի մարմին և հայտնվում է մի աշխարհում, որը նույնքան լիարժեք է բոլոր առումներով, ինչ որ մարմինն ու աշխարհը այստեղ։ Ամեն ինչ այնտեղ նյութական է և իրական, այդ ամենը այնքան բնական է, որ մարդը չի էլ պատկերացնում, թե տեղափոխվել է այլ աշխարհ, քանի դեռ նրան այդ չեն ասել»։

Թերևս նույն գաղափարական ակունքներն ունի նաև իդեալիստական փիլիսոփայությունը։ Այսպես, ըստ Պլատոնի «Հոգին կյանք է մտցնում այսւոեղ, որտեղ մտնում է, քանի որ կյանքը նրա բնական հատկությունն է. այն, ինչ կյանք է տալիս ուրիշին, չի կարող մահ ունենալ... Եթե հոգին անմահ է, ուրեմն նա նաև անոչնչանալի է։ Այն անմարմին էություն է, իր գոյության մեջ անփոփոխ, ըմբռնելի, անտեսանելի և մի տեսքով, դրանով իսկ առանձին տարրերից բաղկացած չէ, անբաժանելի և անոչնչանալի է։ ...Հոգին, մարմնի միջոցով շփվելով զգայական աշխարհի հետ, կորցնում է իրեն, տագնապում, կարծես թե հարբում»։ Հոգին, ըստ Պլատոնի, ստեղծել են աստվածները, ընդ որում, նրանք «...ստացել են առաջին Աստծուց անմահ մարդկային հոգին և դրան ավելացրել երկու մահկանացու բաժիններ։ Որպեսզի վերջիններիս կողմից հոգու աստվածային և անմահ բաժինը չճնշվի, տեղադրել են այն... մարդկային մարմնի ամրոցում՝ գլխում՝ կառավարելու և իշխելու համար»։

Անմահ հոգիները մահվանից հետո տեղափոխվում են այլ մարմիններ (ինչպես մարդկային, այնպես էլ ոչ մարդկային), «թափանցում են սաղմի մեջ և նպաստում նրա հասունացմանը»;

Իդեալիզմի մեկ այլ խոշոր ներկայացուցիչ Հեգելը որպես «Աստված» հասկացության հոմանիշ օգտագործում է «բացարձակ ոգի» հասկացությունը, որը հավերժական գաղափարի զարգացման որոշակի աստիճանն է և իր մեջ իդեալական ձևով պարունակում Է կենդանի ամեն ինչ։ Այն իր զարգացման ընթացքում ստեղծում Է բնությունը և «վերջավոր ոգին»։ Բացարձակ ոգին, ըստ Հեգելի, աննյութական Է, շարժուն, անկայուն, այն հավերժական շարժում Է և իր զարգացման մեջ ի հայտ է գալիս երեք ձևով, ա/ որպես սուբյեկտիվ ոգի, որը բնության ծնունդն Է և դրսևորվում Է հոգու, գիտակցության և ոգու ձևով, բ/ որպես օբյեկտիվ ոգի՝ «իրականության ձևով » որպես իր կողմից ստեղծված աշխարհ, գ/որպես ինքն իրեն վերադարձող, իրեն ճանաչել սկսող բացարձակ ոգի, բացարձակ իդեայի գիտելիք։ Այդ ճանաչումը տեղի Է ունենում արվեստի, կրոնի և փիլիսոփայության մեջ։

Սուբյեկտիվ ոգին, ինչպես նշեցինք, երեք ձևով է ի հայտ գալիս, որպես բնական ոգի կամ հոգի, այն, ըստ Հեգելի, քնած, ինքն իրեն չգիտակցող, աննյութական ոգին է, որը «նույնն Է ինչ որ իր մարմինը, որին ինքը կերպարանք Է տվել»։ Հոգուց է, ըստ Հեգելի, ծնվում գիտակցոէթյունը, որը սուբյեկտիվ ո՜ գու զարգացման երկրորդ մակարդակն Է և իրենից ներկայացնում Է ռեֆլեքսիայի աստիճան։ «Եսը ոգու անվերջանւպի վերաբերմունքն է իր նկատմամբ... լույս է, որը բացահայտում Է թե՛ իրեն, թե՛ ուրիշին»։ Զարգացման երրորդ աստիճանում ի հայտ Է գալիս ինքը ոգին. «Այնպես ինչպես գիտակցությունն իր առարկան Է դարձնում իր նախորդ աստիճանը՝ բնական հոգին, այնպես Էլ ոգին... գիտակցությունն Է դարձնում իր առարկան»։ Այսինքն ոգին ինքն իրեն սկսում Է հետազոտել հոգեբանական գիտության մեջ։

Անդրադառնալով հոգու և մարմնի հարաբերությանը՝ Հեգելը հետևյալ կարծիքն Է արտահայտում. «Մատերիան ինքն– իր– մեջ հոգու համար ոչ մի ճշմարտություն չունի, որպես ինքն– իր– համար Էություն, հոգին անջատվում Է իր անմիջական կեցությունից և հակադրում Է այն իրեն որպես մարմին». Միևնույն ժամանակ հոգին և մարմինը սերտորեն կապված են «Մարմինն այն միջավայրն է, որի միջոցով «եսը» ընդհանրապես շփման մեջ Է մտնում արտաքին աշխարհի հետ»։

Ոգին, ըստ Հեգելի, որպես իդեալականություն հավերժ Է, անսահման և անվերջ, սակայն իր սուբյեկտիվ և օբյեկտիվ դրսևորումների մեջ վերջավոր Է։ Այդ վեջավորությունը հարաբերական Է. այսպես, մարդը, ըստ Հեգելի, որպես մարմնավոր Էակ մահկանացու Է, սակայն նրա մեջ առկա Է տեսակային սկիզբը, որն անմահ Է, քանի որ այն ընդհանուրն Է, իսկ ընդհանուրը «միտքն Է, ոգին, մարդու մեջ անմահ նախասկիզբը»։

Ժամանակակից իդեալիստական փիլիսոփայության և հոգեբանության լայն տարածում ունի դեռևս ՈՒ. Ջեյմսից եկող այն տեսակետը, թե անհատից անկախ գոյություն ունի մի ինչ-որ հոգևոր կամ ինֆորմացիոն, կամ մենտալ դաշտ (Ս. Բերտ), որից սնվում, ձևավորվում Է անհատական հոգին (ըստ որոշ տեսությունների, մարմնի մահից հետո անհատական հոգին վերադառնում Է այդ մենտալ դաշտը), իսկ ուղեղն ընդամենը այդ դաշտն ընկալելու միջոց Է։ ճանաչված ֆիզիոլոգ Ջ. Էքլզը նշում Է նույնիսկ այն տեղը, որտեղ հոգին միանում Է ուղեղային կառույցներին։ Դա սինապսն Է՝ նյարդային բջիջների միացման տեղը։

Մատերիալիստական ուղղության ներկայացուցիչները հոգին կամ նյութական են համարում կամ մատերիայից ածանցյալ, երկրորդային, իդեալական իրողություն, նույնացնում են նյարդային և հոգեկան գործընթացները կամ հոգին համա

Link to post
Share on other sites
Guest Guest12568

...համարում Են ուղեղի ֆունկցիա, հատկություն և, բնականաբար, գտնում են, որ մարմնի մահանալուց հետո հոգին նույնպես մահանում Է։ Այսպես, հին աշխարհի մատերիալիստները հոգին համարում Էին չորս նախատարրերի (կրակ, ջուր, օդ, հող) միագումարից կամ դրանցից որևէ մեկից կազմված իրողություն։ Օրինակ, ըստ Դեմոկրիւոի, հոգին կրակի ատոմներից է կազմված, ըստ Դիոգենեսի օդ է, ըստ Գիպոնի շուր և այլն։ Արիստոտելը գտնում էր , որ հոգին էնտելեխիա է, էներգիա գիտելիքի և գործունեության ձևով. «Եթե աչքը կենդանի էակ լիներ, - գրում է նա, - ապա նրա հոգին տեսողությունը կլիներ»։ Մեկ այլ տեղում նա գրամ է. «Հոգին չի կարող գոյություն ունենալ առանց մարմնի»։

Մ. թ. 5-ոդ դարի չինացի փիլիսուիա Ֆան Չժենը հետևյալ կարծիքին է. «Մարմինը ոգու նյութն է, ոգին մարմնի ֆունկցիան է։ Անվանումները տարբեր են, բայց էությունը նույնն է։ Ոգին մատերիայի համար նույնն է, ինչ սրությունը դանակի համար... Բնականաբար առանց սրության դանակ չի լինում, իսկ առանց դանակի սրություն չկա։ Ոչ ոք չի լսել, որ դանակը վերանա, իսկ սրությունը գոյատևի։ Հնարավոր է ար՛դյո՞ք կարծել, որ մարմինը մահանում է, իսկ ոգին շարունակում է ապրել»։

Ըստ 17-րդ դարի անգլիացի փիլիսոփա Թ. Հոբսի, հոգին նյութական մարմինների շարժումն է. այն ուղեղում տեղի ունեցող գործընթացների սուբյեկտիվ արտահայտությունն է և, բնականաբար, մարմնի մահանալուց հետո մահանում է։ 18-րդ դարի ֆրանսիացի փիլիսոփա Կաբանիսը հետևյալ կարծիքին է.«Որպեսզի ճիշտ պատկերացում կազմենք այն գործողությունների մասին, որոնց արդյունքն է միտքը, մենք ուղեղը պետք է դիտենք որպես յուրահատուկ օրգան, որը հատուկ նախատեսված է միտք արտադրելու համար, այնպես, ինչպես թքագեղձերը թուք արտադրելու։ Տպավորությունները, հասնելով ուղեղին, այն գործուն վիճակի են հասցնում, այնպես, ինչպես սննդանյութերը, հայտնվելով ստամոքսում, առաջ են բերում բավարար քանակությամբ ստամոքսահյութի արտադրություն և այնպիսի գործողություններ, որոնք նպաստում են դրանց քայքայմանը»։

Դեռևս Դեկարտից սկսած, մատերիալիստները հոգեկան երևույթները կապում են ռեֆլեքսների հետ։ Այսպես, ըստ Սեչենովի. «––.մարդու մեջ գիտակցական ակտի և ռեֆլեքսի գործընթացները նույնն են»։ Նրա կարծիքով հոգեկանը ոչ այլ ինչ է, քան իր վերջնական արդյունքին գործողությանը

չհանգեցված ռեֆլեքս։ «Մարդը, ֊- գրում է նա, –.հաճախակի կրկնվող, զու գորդված ռեֆլեքսների միջոցով սովորում է խմբավորել իր գործողությունները, ընդունակություն Է ձեռք բերում նաև (նույն ռեֆլեքսների միջոցով) կասեցնել դրանք։ Այստեղից Էլ ի հայտ է գալիս երևույթների այն ահռելի՛ շարքը, երբ հոգեկան գործունեությունը մնում Է առանց արտաքին դրսևորման՝ մտքի, մտադրությունների, ցանկությունների և այլնի ձևով»։

Պավլովը, ինչպես հայտնի Է, հոգեկան երևույթները կապում Էր պայմանական ռեֆլեքսների հետ։ Ավելի ուշ խորհրդային գիտնականներից շատերը հոգեկանը նույնացնում Էին նյարդային համակարգի ռեֆլեքսների հետ.« Հոգեկան գործընթացը, - գրում Է ռուս հոգեբան Մ.Գ. Յարոշևսկին, - ինչ մակարդակի Էլ այն լինի... իր Էությամբ, կառուցվածքով, իրականացման ձևով... մնում Է (ծագումով) ռեֆլեկտորային»։

ժամանակակից մատերիալիստ ֆիզիոլոգներից և հոգեբաններից շատերն, իհարկե, չեն ընդունում այս կարգի ենթադրությունը և փորձում են հոգեկան երևույթների ֆիզիոլոգիական բացատրության այլ ձևեր գտնել։ Այսպես, ըստ ռուս գիտնական Ղ. Դուբրովսկու, հոգեկանի և ուղեղի կապը ինֆորմացիայի և այն կրողի հարաբերություն է, իսկ դա նշանակում Է, որ «...սուբյեկտիվ իրականության (այն Է՝ հոգեկանի– Ա. Ա.) ոչ մի երևույթ գոյություն չունի որպես ինքնուրույն Էություն, այսինքն իր նյութական կրողից առանձին։ Այն անխախտելիորեն օբյեկտիվացած Է որոշակի ուղեղային գործընթացներում։ Իրական անձնավորության սուբյեկտիվ աշխարհի ցանկացած երևույթ տեղի Է ունենում ուղեղային կոդի միջոցով... Եթե վերջինս դեզակտիվւսնում է, ապա դա հավասարազոր է համապատասխան սուբյեկտիվ ապրման կորստին, այլ բովանդակությամբ փոխարինվելուն կամ ընդհանրապես գիտակցական վիճակի դադարեցմանը»։

Արևմուտքում որոշակի հետաքրքրություն Է առաջացրել ամերիկացի գիտնական Վ. Մաունթքասլի՝ գիտակցության ֆիզիոլոգիական տեսությու֊ նը, որի Էությունը մոտավորապես այս Է. «Ուղեղի կեղևում ցանկացած պահի առկա է ինչպես ներքին ծագում ունեցող, այնպես Էլ արտաքին աշխարհից ստացած ընթացիկ ինֆորմացիա։ Ընկալված պատկերների այդ անընդհատ վերանայման, իրականության հետ համեմատման ու թեստավորսւսն ֆունկցիաները կեղևին հնարավորություն են տալիս միավորել ոչ վաղ անցյալում ձևավորված պատկերը արտաքին աշխարհի ընթացիկ պատկերի հետ։ Ներքին տվյալների և շրջապատող աշխարհի մասին ընթացիկ ինֆորմացիայի համեմատումն Էլ... գիտակցության հիմքն Է հանդիսանում»։

Պետք Է ասել, իհարկե, որ բազմաթիվ ֆիզիոլոգներ, այդ թվում նաև այնպիսի մեծություններ, ինչպիսիք են Չ-Շ՚րինգտոնը, Ե. Էդրիանը, Ջ. էքլզը, Ֆ. Ուոլշը, ՈՒ. Փենֆիլդը և ուրիշներ բազմպմյա հետազոտությունների ար֊ դյունքում հանգել են իդեալիստական եզրակացությունների։ «Ես համոզված եմ, - գրում Է Ու Փենֆիլդը, - որ երբեք հնարավոր չի լինի բանականությունը բացատրել ուղեղի նեյրոնային գործընթացներով։ Ինձ թվում Է, որ բանականությունը զարգանում և հասունանում Է առանձին մարդու ամբողջ կյանքի ընթացքում»։

Link to post
Share on other sites
  • 1 month later...
Guest Guest12568

Ի՞նչ Է հոգին,

հոգեբույժի մտորումներ

.նախքան հոգեկանի մասին իմ պատկերացումները ներկայացնելը, փորձեմ վերլուծել այն սահմանումները, որոնք սովորաբար տրվում են հոգեբանության դասագրքերում և բառարաններում։ Գրանցում հոգեկանը բնութագրվում Է մոտավորապես հետևյալ կերպ. «Հոգեկանը բարձր կազմակերպվածություն ունեցող մատերիայի համակարգային հատկությունն Է, որով սուբյեկտը ակտիվորեն արտացոլում Է օբյեկտիվ աշխարհը, կառուցում այդ աշխարհի պատկերը և դուս հիման վրա կազմակերպում իր վարքն ու գործունեությունը»։ Մնալով գիտականության դիրքերում այնուամենայնիվ չեմ կարող համաձայնվել այս սահմանման առաջին մասի հետ։ Նախ այն մտքի հետ, որ հոգեկանը ինչ-որ բանի (տվյալ դեպքում մատերիայի) հատկություն Է։ Իմ կարծիքով, հոգեկանը մի իրողություն է, որն ինքն ունի հատկություններ։ Երկրորդ, որ հոգեկանը բարձր կազմակերպվածություն ունեցող մատերիայի հատկություն է։ Այսինքն, ենթադրվում Է, որ բարձր կազմակերպված մատերիայից անկախ հոգեկանը գոյություն չունի։ Այդ դեպքում ինչպես հասկանալ բնության հիմնական օրենքներից մեկը, ըստ որի «էներգիան ոչ մի տեղ չի կորչում և չի վերանում, այլ մի ձևից մյուսին Է փոխակերպվում»։ Այստեղ անհրաժեշտ Է նշել մի կարևոր հանգամանք։ Հայտնի Է, որ մատերիան գոյություն ունի երկու հիմնական ձևերով, սուբստանցիայի (այսինքն նյութի) և դաշտի։ Քվանտային ֆիզիկայի տեսանկյունից դրանց միջև տարբերությունն աննշան Է և պայմանավորված Է դրանց կազմում եղած տարրերի չափսերով։ Որքան փոքր են տարրերը, այսինքն, որքան ավելի մոտ են բացարձակ զրոյին, այնքան մատերիան ավելի մոտ Է դաշտային վիճակին; Վերջինս նույնպես ունի չափսեր, մասսա, տատանումների հաճախականություն, Էներգետիկ հզորություն և այլն։ Հոգեկանն իր առանձնահատկություններով մոտ Է դաշտին, այսինքն այն նույնքան նյութական Է, որքան մեզ շրջապատող աշխարհի այլ իրողություններ։

Իսկ այժմ փորձեմ սահմանել հոգեկանը։ Այն Էներգետիկ-ինֆորմացիոն դաշտ է, որը գոյության ունի օրգանիզմից դուրս, սակայն դրսևորվում է վերջինիս միջոցով (ավելի կոնկրետ ուղեղի միջոցով)։ Հոգեկանի էությունը նոոսֆերայի1 հոմեոստւսզիսի (հավասարակշռություն) և զարգացման ապահովումն է՝ ժամանակի և տարածության մեջ։ Այն մարդկանց կապում է միմյանց և տիեզերքի հետ, միացնում է անցյալը ներկային, ներկան՝ ապագային, «սնում» է տիեզերքը և միաժամանակ «սնվում» նրանից։ Հոգեկանի կարևորագույն առանձնահատկությունը շերտային կառուցվածքն է, որի յուրաքանչյուր հաջորդ, ավելի նոր շերտը, ձևավորվելով, արտամղում է նախորդը՝ որպես ինքն

իրեն սպառած գործառման մեխանիզմ; Հոգեկանի նոր շերտերի «խաթարման» դեպքում, սկսում են գործառել հնագույն շերտերը՝ փոխարինելով «վնասվածներին»; Հոգեկանի այս առանձնահատկությանն էլ հենց հնարավորություն Է տալիս գոյություն ունենալ ժամանակի և տարածության մեջ, բացահայտել խորհրդավորը, միստիկականը, գերբնականը։

Այս սահմանումն, անշուշտ, հագեցած Է միստիցիզմով, տեղ-տեղ Էզոտերիզմով, համենայն դեպս ակնհայտ Էկլեկտիզմով, սակայն այն ձևավորվել է ոչ թե նյութականի և իդեալականի հարաբերության շուրջ վերացական մտորումների, այլ հոգեախտաբանական երևույթների երկարատև դիտումների շնորհիվ։ Այդ երևույթները մտորումների համար նկատելիորեն ավելի շատ նյութ են տալիս, քան գիտափորձերն ու որևէ գաղափարախոսության ազդեցության տակ մշակված փիլիսոփայական կամ գիտական տեսությունները։ Ոչ մի գիտափորձ, նույնիսկ եթե այն անցկացվել Է ամենահանճարեղ փորձարարի կողմից, չի կարող վերհանել այն, ինչը ցուցադրում է ինքը՝ բնությունը։ Իսկ հիվանդությունը, կարծում եմ, բնության մեծագույն գիտափորձերից է, և մեզ մնամ Է միայն մանրամասն ուսումնասիրել այն։

Չեմ կարծում, որ քիչ թե շատ լուրջ հոգեբույժը իրեն երբևէ հարց տված չլինի, թե «արդյո՞ք սա հիվանդություն է» կամ «որտեղ Է հիվանդության և առողջության սահմանը»։ Ես ինքս այն կարծիքին եմ հանգել, որ հոգեկան խանգարումների ժամանակ մենք բախվում ենք ոչ թե հիվանդության, այլ հոգեկան գործունեության այլ, հնարավոր է, հնագույն ձևերին։ Դրանք մի ժամանակ միանգամայն «նորմալ» երևույթ էին, սակայն այսօր հիվանդության նշաններ են։ Այստեղից կարելի Է ենթադրել, որ հոգեկանը չի մաշվում ինչպես մարմինը, չի ծերանում և չի քայքայվում։ Նա, ի տարբերություն մարմնի, չի մահանում, քանի որ գտնվում Է անընդհատ շարժման մեջ, անընդհատ հարստանում, սնում և սնվում է հավերժ զարգացող տիեզերական օրգանիզմի մասը հանդիսացող Էներգետիկ-ինֆորմացիոն դաշտից։

Ա Հ. Սուքիասյան Բժշկական գիտությունների դոկտոր

Link to post
Share on other sites
Guest Guest12568

Հոգու մասին

հոգեբանական մոտեցում

Հոգեկանը, կարծում եմ, կարելի է բնութագրել որպես մի համակարգ, որը կառավարում է կենդանի էակի ամբողջական վարքը, գործունեությունը, այն դեպքում, երբ ուղեղը կազմակերպում է օրգանիզմի գործընթացները, շարժումները։ Հոգեկանն ինքնուրույն համակարգ Է, այսինքն այն ուղեղը չէ։ Նույնիսկ եթե ընդունենք, որ հոգեկանն ուղեղի «արտադրանքն» է, այնուամենայնիվ այդ «արտադրանքը» նոր համակարգ Է, այնպես ինչպես, ասենք, լեղին լյարդի արտադրանքն Է, բայց միանգամայն նոր էություն Է, կամ ծառը սերմից է «ծնվում», բայց այլևս սերմ չէ, նոր իրողություն է։

Հետևյալ մտորումները թերևս ավելի համոզիչ դարձնեն ասվածը։ Արտաքին աշխարհի պատկերը (ասենք, տեսողական, լսողական) իրական, անմիջական ձևով արտացոլում են զգայարանները, որոնք հարմարեցված են համապատասխան ֆիզիկական ներգործությունների համար, ստացված ինֆորմացիան կոդավորվում է, վերածվում նյարդային իմպուլսների։ Վերջիններս արդեն էլեկտրաքիմիական գործընթացներ են և ոչ պատկերներ, հետևաբար պետք է որ գոյություն ունենա մի համակարգ ևս, որը էլեկտրաքիմիական գործընթացները վերածի պատկերների։ Գիտական փաստերը վկայում են, որ դա չի կարող նորից զգայական համակարգը լինել, քանի որ այդ դեպքում զգայարաններում պետք Է որ պահպանվեր կյանքի ընթացքում ընկալված ամբողջ ինֆորմացիան (նման փաստ գիտությանը հայտնի չէ)։ Բացի այդ, հայտնի է, որ զգայարանի լիակատար ֆիզիկական ոչնչացումից հետո համապատասխան մտապատկերները պահպանվում են (երազներում, հալյուցինացիաներում), ավելին, ինչպես վկայում են հոգեբույժները (Վ.Գիլյարովսկի, 1949, Ք. Ալտշուլեր, 1969 և ուրիշներ) հանդիպել են դեպքեր, երբ ի ծնե կույր կամ խուլ հոգեկան հիվանդները տեսողական և լսողական հալյուցինացիաներ են ունեցել։

Հոգեկանի ինքնուրույն համակարգ լինելու մասին են վկայում նաև այլ փաստեր։ Այսպես, հայտնի է, որ ուղեղի էլեկտրախթանմամբ հնարավոր է հիշողություններ արթնացնել, սակայն, ինչպես նշում է Ոէ.Փենֆիլդը, մարդիկ «... երբեք առաջացող ապրումները հիշողություն չէին համարում։ Ավելի շուտ դա նրանց համար նշանակում էր նորից տեսնել և նորից լսել, այսինքն նորից ապրել անցյալի ակնթարթները»։ Իրականում մեր հիշողությունները այդպիսին չեն, սխեմատիկ են, ընդհանրացված, որտե՞ղ են գրանցված այդ հիշողությունները կամ այն գիտելիքները, որոնք մենք ձեռք ենք բերել կյանքի ընթացքում։ Ուղեղի էլեկտրախթանմամբ նման հիշողություններ հնարավոր չէ արթնացնել, հնարավոր չէ նաև մտածողության, որոշումների կայացման գործընթացներ, նպատակաուղղված վարք առաջ բերել։

Եթե իսկապես հոգեկանն ինքնուրույն համակարգ է, ապա հարց է ծագում ի՞նչ հատկություններ ունի այն, նյութական է, թե՞ ոչ նյութական։ Այսօր այս հարցերի շուրջ միայն Ենթադրություններ կարելի է անել։ Օրինակ, այսպես կոչված Կիրլիանր էֆեկտը որոշ գիտնականների ստիպեց ենթադրել, որ հոգեկանը լեպտոնային դաշտ է։ «...Օդեսացի գիտնականներ՝ ամուսիններ Կիրլիանները,-գրում է պրոֆեսոր ԲԻսկակովը, -նկարահանեցին մարդու ձեռքի դաստակը ճառագայթելով գերբարձր հաճախականության դաշտով; Առաջին անգամ հնարավոր դարձավ տեսնել մարդու լեպտոնային դաշտի, այսինքն հոգու մի մասը։ Այսօր արդեն կա մարդու հոլոգրամայի, այսինքն նրա աուրայի լուսանկարը...»։ Կարծում եմ ավելի իրատեսական է ամերիկացի նեյրոֆիզիոլոգ Ջ. Սոմյենի մոտեցումը։ Նա փորձում է պարզել, թե ինչ չէ հոգին. «Այն, անկասկած, ոչ էլեկտրական, ոչ մագնիսական և ոչ էլ էլեկտրամագնիսական դաշտ է։ Փաստերը քիչ են, որ հնարավոր լիներ ենթադրել, թե այն հոլոգրամա է։ Չեմ կարծում, որ պատասխանը պետք է փնտրել քիմիայում»։

Ինչ վերաբերում է ինձ, ապա կարծում եմ, որ հոգեկանը նյութական է, օբյեկտիվորեն գոյություն ունեցող։ Նման ենթադրության համար հիմք է տալիս այն փաստը, որ բնության մեջ չկա ոչ նյութական ինչ«որ բան (հոգեկանը բնության երևույթ է), և այն տրամաբանությունը, որ եթե ինչ-որ բան կա, ուրեմն այն հարաբերականորեն առանձնացված է այլ իրողություններից, ունի իր կառուցվածքը, ֆունկցիաները և հատկությունները, կազմված է ինչ-որ նյութից, գտնվում է շարժման և այլ համակարգերի հետ հարաբերությունների մեջ, հակառակ դեպքում այն չկա։ Այս տեսանկյունից, կարծում եմ, անտրամաբանակա է իդեալիստների այն պնդումը, թե հոգին ոչ նյութական է, անսկիզբ, անսահման և այլն։ Նրանք, փաստորեն, ամենաթունդ մատերիալիստներից էլ ավելի վատթար ձևով ժխտում են հոգու գոյությունը։

Ինչ վերաբերում է հոգու և ուղեղի հարաբերության հարցին, ապա և հետևյալ կարծիքին եմ։ Ուղեղը վերլուծում և համադրում է զգայարաններիդ ստացած ինֆորմացիան, իսկ հոգեկանն էլ իր հերթին վերլուծում և միավորում է ուղեղում առկա ինֆորմացիան՝ դեկոդավորելով, թարգմանելով էլեկտրաքիմիական գործընթացները հոգեկան պատկերների։ Ասվածն ավելի ակնառու պատկերացնելու համար կարելի է դիմել մի այսպիսի համեմատության, հեռուստախցիկը (զգայարանները) նկարահանում է արտաքին աշխարհը, ստացված ինֆորմացիան կոդավորվում Է և հաղորդվում ընդունիչ սարքերին, հեռուստացույցի (ուղեղի) մեջ այդ ինֆորմացիան դեկոդավորվում Է, իսկ Էկրանի վրա (հոգեկան) հայտնվում Է ճիշտ այն պատկերը, ինչ նկարահանում Էր հեռուստախցիկը։

Կարծում եմ, որ հոգեկանը ձևավորվում Է նյարդային համակարգից ստացած ինֆորմացիայի շնորհիվ, ըստ որում, ձևավորվում Է ոչ միայն արտաքին աշխարհից եկող, այլև ժառանգաբար փոխանցված, այսպես կոչված, արխետիպային ինֆորմացիայի հիման վրա։

Հոգեկանը նաև դրսևորվում է նյարդային համակարգի միջոցով։ Ըստ որում, ես այն կարծիքին եմ, որ հոգեկանի մեջ կարելի Է առանձնացնել ձևը, արտաքին դրսևորումները և բովանդակությունը, այդ դրսևորումների ներքին իմաստը, Էությունը։ Այն, ինչ դրսևորվում է ուղեղի միջոցով, հոգեկանի արտաքին կողմն Է, իսկ բովանդակության մասին գիտությանը, թերևս, շատ քիչ ինֆորմացիա ունի։ Հետևյալ օրինակները ավելի հստակ կդարձնեն ասվածը։ Կաթված տարած մարդկանց մեջ երբեմն հանդիպում Է այսպիսի մի երևույթ. հիվանդը ցանկանում է մի բան ասել, բայց փոխարենը լրիվ այլ բան Է ասում, հաճախ ինքը գլխի չի ընկնում, որ այլ բան Է ասել և խիստ վրդովվում Է, որ իրեն չեն հասկանում։ Մեկ այլ օրինակ. Էլեկտրական հոսանքով գրգռելով, արգելակում են ուղեղի խոսքի կենտրոնները և հիվանդին ցույց տալիս նկար՝ խնդրելով ասել, թե ինչ է պատկերված նկարում։ Հիվանդը գիտի, թե ինչ է պատկերված, բայց խոսքով չի կարողանում արտահայտել իմաստը։ Ներկայացված դեպքերում, ուղեղի աշխատանքի խաթարմւսն հետևանքով, «տեսանելի են» դառնամ հոգեկանի ձևային և բովանդակային կողմերը։

Վերջում փորձենք քննել նաև հոգու անմահության հարցը։ Կարծում եմ, կարելի Է համաձայնել այն մտքին, որ «այն ինչ ունի սկիզբ, ունի նաև վերջ»։ Միևնույն ժամանակ, չի կարելի ժխտել նաև այն, որ «սկիզբն ու վերջը հարաբերական են», այսինքն հոգեկանը «դատարկ տեղից» չի ձևավորվում և մարմնի մահից հետո չի վերածվում ոչնչի։ Այնպես, ինչպես ամեն ինչ, հոգեկանն Էլ իր «հետքը» թողնում է այս աշխարհում (միգուցե նույնիսկ տիեզերքում), և քանի գոյություն անի աշխարհը, գոյություն ունի նաև այդ «հետքը», ասենք՝ գենետիկական կոդի, այլ մարդկանց հոգեկանում արտացոլվելու կամ բազմաթիվ այլ ձևերով։ Ես հնարավոր եմ համարում, որ գիտության զարգացումը կարոդ Է հանգեցնել անձի վերակենդանացմանը այդ «հետքի» ձևերից մեկի միջոցով։ Ինչ վերաբերում Է մահից հետո սեփական «ես»–ի գիտակցմամբ հոգու կեցության շարունակմանը, ապա կարծում եմ, որ դա քիչ հավանական Է։ Համենայն դեպս, այն դեպքերում, երբ մարդը, կարծես, ժամանակավոր մահ է ապրում (ուշագնացություններ, Էպիլեպտիկ նոպաներ), ինքնագիտակցումը լիովին բացակայում Է։ Իհարկե, այս կարծիքին կարելի Է հակադրել որոշ փաստարկներ։ Այսպես. «ես»–ի անմահության գաղափարը թերևս նույնքան հին է, որքան՝ ինքը մարդը։ Հնարավո՞ր Է արդյոք, որ միանգամայն անհիմն էր նման միտք և գոյատևեր հազարամյակներ։ Բացի այդ, կլինիկական մահ տարած մարդիկ, ինչպես հայտնի Է, հաճախ գրեթե նույն ձևով են ներկայացնում մահվան և հոգեկան հարության գործընթացը։ Հնարավոր Է արդյո՞ք, ,որ տարբեր ժամանակների, ազգերի, հավատի մարդիկ նույն ապրումներն ունենան, և դրանք կեղծ լինեն։ Մյուս փաստարկը հետևյալն Է. հոգեկան համակարգը ձևավորվում Է կյանքի ընթացքում,նրա զարգացումը շարունակվում Է նաև այն ժամանակ, երբ մարմինն ինվոլյուցիա Է ապրում։ Ըստ Էության, կյանքի վերջին տասնամյակներին Է հոգեկանը հանդես գալիս որպես ձևավորված,

ամբողջական համակարգ (այն Էլ ոչ միշտ)։ Հնարավոր Է արդյո՞ք, որ մի համակարգ ձևավորվի մահանալու համար։

Ա. Ա. Խուդոյան Հոգեբանական գիտությունների թեկնածու

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...