Guest Guest12568 Posted April 6, 2006 Report Share Posted April 6, 2006 ԴԻՍՈՑԻԱՏԻՎ ԱՊՐՈՒՄՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԹԵՍՏ Հարցարանը բաղկացած է 28 հարցից։ Այդ հարցերում ներկայացվում են այնպիսի ապրումներ, որոնք դուք հնարավոր է ունեցել եք առօրյա կյանքում։ Ինչ հաճախականությամբ են դրանք ի հայտ եկել ձեր մեջ սթափ վիճակում, այսինքն ոչ ալկոհոլի կամ դեղերի ազդեցության տակ։ Հարցերին պատասխանելիս որոշեք, թե ինչ չափով և հաճախականությամբ է դրսևորվել ձեր մեջ տվյալ ապրումը, իսկ չափն ընդգծեք հարցի ներքևում զետեղված քանակական գծի վրա. օրինակ՝ 0-------100։ 1. Մեքենա վարելիս որոշ մարդիկ հանկարծ գլխի են ընկնում, որ չեն հիշում, թե ինչ է կատարվել ողջ ուղևորության կամ դրա մի հատվածի ընթացքում։ 0------------100 2. Ուրիշին լսելիս որոշ մարդիկ երբեմն պարզում են, որ ասվածի մի մասը չեն լսել։ 0— ---100 3. Որոշ մարդիկ, հայտնվելով որևէ տեղում, հանկարծ զգում են, որ չեն հիշում, թե ինչպես են եկել այդտեղ։ 0-----------------100 4. Որոշ մարդիկ հանկարծ պարզում են, որ հագնվել են՝ առանց հիշելու, թե ինչպես են դա արել։ 0-----------------100 5. Որոշ մարդիկ իրենց իրերի մեջ նոր իրեր են հայտնաբերում և չեն հիշում, թե ինչպես են դրանք իրենց մոտ հայտնվել։ 0-------------100 6. Որոշ մարդիկ երբեմն նկատում են, որ իրենց այլ անունով դիմում են անծանոթ մարդիկ պնդելով, թե իրենք նախկինում հանդիպել են։ 0—-------100 7. Որոշ մարդիկ այնպիսի զգացողություն են ունենում, ասես իրենք իրենց կողքին կանգնած կամ դիտում են, թե ինչպես են իրենք ինչ-որ բան անում, կամ էլ ընկալում , իրենց որպես լրիվ այլ մարդ։ 0—-—-100 8. Որոշ մարդիկ ասում են, թե երբեմն իրենք չեն ճանաչում ընկերներին կամ հարազատներին։ 0–----------100 9. Որոշ մարդիկ պարզում են, որ չեն հիշում իրենց կյանքում տեղի ունեցած կարևոր իրադարձություններ, ասենք, հարսանիքը, դպրոցն ավարտելը 0—---- 100 10. Որոշ մարդկանց հետ պատահում է, որ նրանց մեղադրում են ստախոսության, սակայն իրենք գտնում են, որ չեն ստել։ 0–--------100 11. Որոշ մարդիկ երբեմն նայում են հայելու մեջ և չեն ճանաչում իրենց. 0—-—100 12. Որոշ մարդիկ այնպիսի զգացողություն են ունենամ, ասես իրենց շրջապատի իրերը, մարդիկ և աշխարհը իրական չեն։ 0---------------100 13. Որոշ մարդիկ այնպիսի զգացողություն են ունենում, ասես իրենց մարմինն իրենց չի պատկանում։ 0–---100 14. Երբեմն որոշ մարդիկ անցյալի իրադարձություններն այնքան հստակ են հիշում, որ թվում Է, թե իրենք վերապրում են դրանք։ 0----100 15. Որոշ մարդիկ երբեմն վստահ չեն լինում, թե իրենց հետ կատարվածն իրականաթյո՞ւն է, թե՞ երազում են տեսել։ 0-------------100 16. Որոշ մարդիկ ծանոթ վայրերում այնպիսի զգացողություն են ունենում, ասա դրանք անծանոթ են և տարօրինակ։ 0—-- 100 17. Որոշ մարդիկ, հեռուստացույց դիտելիս, այնպես են կլանվում, որ չեն գիտակցում իրենց շուրջը կատարվածը։ 0——100 18. Որոշ մարդիկ երբեմն նկատում են, որ այնքան են գրավվել իրենց երազանքներով և անուրջներով, որ դրանք որպես իրականություն են ընկալում։ 0–——100 19. Որոշ մարդիկ նկատում են, որ իրենք երբեմն կարող են անտեսել ցավը։ 0–-------–10 20. Որոշ մարդիկ նկատում են, որ երբեմն իրենք նստած նայում են տիեզերքին և չեն գիտակցում, թե ինչպես է սահում ժամանակը։ 0-------100 21. Որոշ մարդիկ նկատում են, որ երբեմն, մենակ մնալիս, խոսում են իրենք իրենց հետ։0–-100 22. Որոշ մարդիկ նկատում են, որ տարբեր իրավիճակներում նրանք այնքան տարբեր են գործում, ասես նույն մարդը չլինեն։ 0–—-—100 23. Որոշ մարդիկ երբեմն նկատում են, որ որոշակի իրավիճակներում այնպիսի բաներ կարող են զարմանալի հեշտությամբ և ինքնաբերաբար անել, որ սովորաբար դժվարությամբ են անում (ասենք, սպորտի, աշխատանքի մեջ և այլն)։ 0--------100 24. Որոշ մարդիկ երբեմն չեն հիշում, թե տվյալ բանը նրանք արել են, թե ընդամենը այդ մասին մտածել են (ասենք, նամակն ուղարկել են, թե այդ մասին միայն մտածել են)։0—--100 25. Որոշ մարդիկ երբեմն նկատում են, որ ինչ-որ բան են արել, բայց չեն հիշում, թե երբ և ինչպես են դա արել։ 0-——–100 26. Որոշ մարդիկ երբեմն գրություններ, նկարներ, նշումներ են գտնում իրենց մոտ և չեն հիշում, թե երբ և ինչպես են դրանք արել։ 0---------100 27. Որոշ մարդիկ երբեմն գլխում ձայներ են լսում, որոնք թելադրում են, թե իրենք ինչ պետք է անեն կամ մեկնաբանում են իրենց արածները։ 0---------------100 28. Որոշ մարդկանց երբեմն թվում Է, թե իրենք մառախուղի միջից են նայում աշխարհին, և մարդիկ ու իրերը հեռվում են երևում, աղոտ։ 0----------100 Որքան ավելի քիչ են դրական պատասխանները կամ նշված երևույթները հազվադեպ են տեղի ունեցել մարդու հետ, այնքան պատասխանողի վիճակն ավելի մոտ է նորմային և հակառակը։ Բազմաթիվ անձանց համախտանիշի դեպքում դիսոցիատիվ խանգարումների քանակը խիստ շատ Է լինում։ Quote Link to post Share on other sites
Guest Guest12568 Posted April 6, 2006 Report Share Posted April 6, 2006 hastat eli sxal tex dreci..ha Al jan... Sma. jan,kareli e sranq el orinak hamarel Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.