Jump to content

Մանկական տարիքի


Recommended Posts

Guest Guest12568

Սեփական անձը և ուրիշներին ընկալելու հոգեբանական նախապայմանները մանկական տաիքում

Ա. Ս. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Սոցիալական ընկալման, հատկապես մարդու կողմից մարդու ընկալման գործընթացում մարդկանց միջև հարաբերությունների հիմնախնդիրը բավարար չափով հետազոտված է հոգեբանության մեջ՝ անվանի գիտնականների կողմից (Բ. Ա.Նանև, Բ. Լոմով, Վ. Այասիշչև, Ա. Բոդալյով և ուրիշներ)։

Հոգեբանական այդ լուրջ հիմնախնդրի հետազոտողները տարբեր առիթներով անդրադառնում են նաև սոցիալական ընկալման հարցերին մանկական տարիքում, կարևորում ընկալման գենեզիսի առանձնահատկությունները երեխա-մեծահասակ հարաբերություններում, սակայն դեռևս հատուկ հետազոտության առարկա չեն դարձել այն խնդիրները, թե ինչպես է ընկալում ինքն իրեն մանկահասակ երեխան, որպես առանձին, ինքնուրույն մարդ, իր որ կողմերն է նա հատկանշում այդ նպատակով, ինչ հարաբերակցության մեջ են սեփական անձի և ուրիշների անձի ընկալումները, ուրիշին ընկալելու դեպքում որ անձնային և վարքագծային առանձնահատկություններն են մղվում առաջին պլան ու կարևորվում, ինչով են պայմանավորված ուրիշի մասին պատկերացումների կայունությունն ու փոփոխականությունը, երբ և ինչպես են սաղմնավորվում երեխայի ինքնագիտակցության և ինքնագնահատականի զարգացման նախադրյալները, ընկալման ընթացքում ինչպիսի դրական և նեգատիվ նորագոյացություններ են ձևավորվում և այլն։ Այսինքն՝ գիտական հետաքրքրություն են առաջացնում այն հարցերը, թե ով է երեխան իր պատկերացմամբ և ինչպիսի հոգեբանական մեխանիզմներ են կարգավորում նրա ընկալումը ուրիշներին (հասակակիցներին, չափահասներին) և հոգեբանական նախադրյալներ դառնում հոգեկան արտացոլման և ընդհանրապես հետագա աշխարհընկալման համար։

Գիտակցելով այդ հոգեբանական հիմնախնդրի կարևորությունը՝ մենք երկայնական (լոնգիթյուդի) մեթոդի օգնությամբ չորս տարվա կտրվածքով ուսումնասիրել ենք մեր հարազատների և այլ մտերիմների երեխաներին, ինչպես նաև նախադպրոցականներին ակտիվ պրակտիկայի ընթացքում Երևանի թիվ 16 մանկապարտեզում։ Հետազոտության հիմնական մեթոդները եղել են դիտումը, զրույցը, ակտիվ շփումը, անկախ բնութագրերի ընդհանրացումը, երեխաների վարքի և գործունեության հետևանքների ամփոփումը։ Զրույցների ընթացքում երեխաներին ուղղվել են հարցեր, որոնք բաժանվել են երկու խմբի։ Առաջին խումբ հարցերը բացահայտել են երեխաների սեփական պատկերացումները իրենց մասին, երկրորդում՝ նրանց պատկերացումները ուրիշների մասին։ Մեզ հետւսքրքրող հարցերն են եղել, ո՞վ ես դու՝ աղջի՞կ, թե տղա, ի՞նչ է քո անունը, քեզ այն դո՞ւր է գալիս, թե ոչ, կցանկանայի՞ր քո անունը փոխել և ո՞ւմ անունը կընտրեիր։ Դու քանի՞ տարեկան ես, դու մե՞ծ ես, թե փոքր, ինչո՞ւ ես դու քեզ մեծ համարում։ Դու խելո՞ք ես, թե չար, դո՞ւ ես խելոք, թե քո քույրիկը, եղբայրը, հայրը, մայրը, պապիկը, տատիկը։ Դու ուժե՞ղ ես, թե ոչ, ինչի՞ց է երևում, որ դու ուժեղ ես։ Դու վատ, չար բան ասո՞ւմ ես, թե ոչ, որ չարություն ես անում, ներողություն խնդրո՞ւմ ես, թե ոչ։ Դու գեղեցի՞կ ես, քո դեմքի ո՞ր մասն է շատ գեղեցիկ։ Դու հայելու մեջ քեզ նայո՞ւմ ես, ինչո՞ւ ես նայում, որ նայում ես, ո՞ւմ ես տեսնում, նա քեզ դո՞ւր է գալիս։ Հայրիկդ (մայրիկդ) քեզ վրա ջղայնանո՞ւմ է և ինչո՞ւ, դո՞ւ ես չարություն արած լինում, թե ինքը։ Գազանիկներից (արջուկ, գայլուկ, նապաստակ, փիսո և այլն) ո՞րն է քեզ շատ նման, դու որի՞ն կցանկանայիր նմանվել։ Դու կարողանո՞ւմ ես ինքդ շորերդ հագնել, ուտել, թե՞ սիրում ես, որ մայրիկը հագցնի, կերակրի և այլն։

Ուրիշին ընկալելու առանձնահատկությունները բացահայտելու համար առաջադրվել են հետևյալ հարցերը, մայրիկին (հայրիկին) սիրո՞ւմ ես, նա սիրո՞ւն է, նրա ի՞նչն է շատ սիրուն։ Մայրիկդ (հայրիկդ) բարի՞ է, թե չար, քեզ պատժո՞ւմ է չարություն անելիս։ Եթե մայրիկդ տանը չէ, դու լացո՞ւմ ես, թե հանգիստ սպասում ես մինչև գալը։ Դու ու մայրիկն իրար ժպտո՞ւմ եք, խաղո՞ւմ եք միասին, թե ոչ, սիրո՞ւմ ես մայրիկիդ (հայրիկիդ) գիրկը նստել, նրա գրկում քնել, նրա հետ գնալ զբոսանքի, մայրիկի՞ն ես շատ սիրում, թե հայրիկին, ինչո՞ւ մայրիկին (հայրիկին) ես շատ սիրում, իսկ նրանցից ո՞րն է քեզ շատ սիրում։ Դու որ չարություն ես անում, ու հայրիկդ ջղայնանում է, ո՞ւմ մոտ ես վազում։ Քեզ հաճա՞խ են անկյուն կանգնեցնում։ Դու ընկեր (ընկերուհի) ունե՞ս, ի՞նչ է նրա անունը, քեզ դո՞ւր է գալիս նրա անունը։ Քանի՞ ընկեր (ընկերուհի) ունես, նրանցից որի՞ն ես շատ սիրում, ինչո՞ւ ես շատ սիրում, նրա ի՞նչն է քեզ շատ դուր գալիս, ո՞ր ընկերոջդ (ընկերուհուդ) չես սիրում և ինչո՞ւ, նրանցից ո՞րը կցանկանայիր լիներ քո եղբայրը կամ քույրը։ Ընկերներիդ (ընկերուհիներիդ) հետ կռվո՞ւմ ես, ինչո՞ւ ես կռվում։ Քույրիկ կամ եղբայրիկ ունե՞ս, քեզանից մե՞ծ են, թե փոքր, սիրո՞ւմ ես իրենց, թե ոչ, ինչո՞ւ չես սիրում, իսկ նրանք քեզ սիրո՞ւմ են, թե ոչ։ Նրանք են խելացի, թե դու, դու նրանց լսո՞ւմ ես, թե կռվում եք իրար հետ և այլն։

Այժմ հետազոտված երեխաների արտահայտություններն իրենց մասին.

Էմմա - Ես լելեք (երեք) տարեկան եմ, ես գեղեցիկ եմ, արդեն մեծացել եմ, ես չնաշխարհիկ եմ (մայրի՛կ, չնաշխարհիկը լա՞վ է, թե վատ է.- հարցնում է)։ Տաթևիկն ասում է, որ ես խելացի մազեր ունեմ։ Ես եմ բալիկիս (տիկնիկին) կերակրելու, ես արդեն մայրիկ եմ, կարող եմ։ Ես սուրճ չեմ խմի, բա որ սևանա՞մ, սիրուն չլինեմ, չէ՞ որ ես աղջիկ եմ՝ պուպուշ, քնքուշ։ Չէ, տղա չեմ, չեմ ուզում, տղան այնքան գեղեցիկ մազեր չունի, տղան չար է, կեղտոտում է շորերը, քիթիկը չի սրբում։ Ես, մայրիկս ու հայրիկս՝ լելեքով իրար սիրում ենք։

էմմա (3 տարեկան վեց ամսական) - Ես մենակ եմ ուզում բակ գնալ, ես շատ մեծ եմ, տես՝ ինչքա՜ն եմ մեծ (բարձրացնում Է ձեռքը 1ւ ձգվում), տես՛ ի՜նչ մազեր ունեմ, ես եմ սանրվում, արդեն շատ եմ մեծացել։ Ես բոլորից ուժեղ եմ, նայիր տես՝ ի~նչ ուժեղ են թևիս մկանները (ցույց Է տալիս, լարվում)։ Ես կարող եմ հագնել շորերս, կոշիկներս (չարչարվում Է, լացում, նյարդայնանում, բայց չի ընդունում միջամտությունը)։ Տես՝ ինչ մարզանք եմ անում, տես՝ ինչպես եմ բարձրացնում ոտքերս, թևերս։ Ես շատ ուժեղ եմ, գազան եմ, առյուծ կամ փիղ։ Նապաստակ չեմ ուզում լինել, նա շատ վախկոտ Է։ Ես ուզում եմ հաֆուկի հետ խոսեմ ու խաղամ, նա չի ուզում, փոքրիկի տեղ Է դնում, ես նրանից նեղացել եմ, մռութը ջարդելու եմ։ Պապի՛կ, ես որ ծիծաղում եմ, շատ եմ, չէ՞, սիրուն։ Ես չար գայլին չեմ սիրում, ուզում եմ, որ նա ինձ նման բարի լինի։ Ես երբ իմ խաղալիքը տալիս եմ Վրեժիկին, արդեն բարի եմ, չէ՞, բա նա իմ ընկերն է, նա 5 տարեկան է, բայց ես նրանից մեծ եմ, ես Բենիկ ապելից էլ եմ մեծ (190 հասակն է և թիկնեղ)։

Տաթևիկ (4 տարեկան 6 ամսական) - Ես Ռուզիկից խելացի եմ, տես՝ ինչ գանգուր մազեր ունեմ։ Մայրի՛կ, դու հեռուստացույց մի նայիր, դրանք խուժան են, վատ բան կսովորես, տկլոր են (ձեռքով ծածկում է մոր աչքերը, բայց ինքը նայում է), իսկ ես մեծ եմ, ինձ կարելի է։ ժաննա տատի, ես քեզանից սիրուն եմ, որովհետև ավելի խելացի եմ։ Ես արդեն շատ մեծ եմ ու խելացի, որովհետև քոլեջ եմ գնում։ Իմ խաղալիքը ես ոչ մեկի չեմ տա, էմուլիկից բացի։ Ես Օնչոյի հետ չեմ խաղա, նա չար ու փնթի է, ինձ վատ բան կսովորեցնի։

ժանուլիկ (5 տարեկան) - Ես քնքուշ աղջիկ եմ և ամեն օր ապուր պետք է ուտեմ ինքս, որ մեծանամ՝ մայրիկիս չափ դառնամ։ Արդեն շատ մեծ եմ, շուտ-շուտ պետք է լվացվեմ ու մաքուր շորեր հագնեմ, որ սիրուն մնամ։ Իմ սանրը ոչ մեկդ մի վերցրեք, ես շուտ-շուտ պետք է սանրվեմ։ Առաջ Մհերիկին չէի սիրում, ինձ ծեծում էր, նախանձում էր, որ ես իրենից սիրուն եմ, հիմա չի ծեծում՝ սիրում եմ։ Ես պապիկից շոկոլադ չեմ ուզում, որ փող ունենա, ինքը կառնի, ես իր ամենաքաղցր բալիկն եմ։

Շողիկ, Ցողիկ, Անուշիկ (եռյակ են՝ 6 տարեկան, միասին են ծնվել, բայց մեծի ու փոքրի գաղափար կա նրանց միջև)։

Շողիկ - Ես Ցողիկից ու Անուշիկից մեծ եմ ու խելացի, որովհետև ես առաջինն եմ ծնվել, իրենք իմ փոքրիկ քույրիկներն են։ Ես իրենց սիրում եմ, բայց ջղայնանում եմ, երբ ինձ չեն լսում, ես ավագն եմ, չէ՞։

Երեխաների պատկերացումները չափահասների ու հասակակիցների մասին.

էմմա - Իմ մայրիկը սիրուն Է, որովհետև պամադա Է քսում։ Հայրիկս կռվարար Է, ինձ նեղացրել Է։ Տաթոն ինձ սիրում Է, բայց երբ գժվում է, գայլ Է դառնում, ինձ հրում ու գցում Է։ Ռուզիկը տատիկի հավի նման պնդերես Է։ Օնչոն հիմարի մեկն Է, որովհետև Վրեժիկին սովորեցնում Է, որ ինձ ծեծի։ ժանուլիկի մաման սիրուն մազեր ունի։ էն մենթ քեռին լավն է, բայց ինձ կծում Է։ Անուշիկը լավն Է, բայց մեկ-մեկ չար Է, չի թողնում իր գրքերը կարդամ, իր սենյակը մտնեմ։

ժանուլիկ - Պապիկիս ցավը տանեմ, շատ բարի Է, բայց տատիկս ինձ մեկ-մեկ ջղայնացնում Է, պետք Է ասեմ պապիկիս, որ փոխի նրան։ Հայրիկս շատ ուժեղ Է ու ջղայն։ Իմ քույրիկ Էմուլիկը պոնչիկ է, թուշիկները շատ կլոր են, մազերը՝ երկար, իսկ մազերը գանգուր են։ Սիկին, որ ջղայնանում է, գայլի է նման։

Տաթո. - Հոպարս կատակչի է, արջի նման ինձ գզում է։ Մայրիկս խիստ է, թե բարի՝ չեմ

հասկանում։ Հայրիկս շատ խիստ է, ինձ շատ է նեղացնում, հետո էլ շատ սիրում է։ Մայրիկիս շատ է սազում երկար շորը, ես էլ եմ ուզում այդ շորից։ Տատիկս ոնց որ միշտ ինձնից նեղացած լինի։ Ես քոլեջի իմ ընկերուհիներին եմ սիրում, որովհետև նրանք լավ շորեր են հագնում։

Արամիկ - Ես շատ լավ տղա եմ, արդեն շատ մեծ, տես՝ ինչ սիրուն եմ հագնվել, մազերս սանրել, տես, շալվարս էլ է արդուկած։ Ես շատ եմ սիրում ինձ նման սիրուն երեխեքին։ Ա՛յ, այն փնթի ու լալկան Մանուշակին չեմ սիրում, նրան ոչ մեկն էլ չի սիրում, միշտ տխուր է: Ես չար տղա եմ, իմ մայրիկը ավելի խելոք ու լավն է, քան թե ես։ Նրա ժպիտը շատ դուրեկան է։ Քույրիկս ինձ շատ է խանգարում։ Ես նրան չեմ ծեծում ոչ թե այն բանի համար, որ ինքը աղջիկ է, այլ որովհետև չեմ կարողանում նրան ծեծել, շատ լաչառ է։ Վարդանիկը իմ ամենալավ ընկերն է, բայց նրա խաղալիքներն են ինձ դուր գալիս, ոչ թե ինքը։

Տեքստը չծանրաբեռնելու համար սահմանափակվենք բերված նյութերով և փորձենք կատարել որոշ հոգեբանական ընդհանրացումներ։

Հոգեբանության դասականները (Անանև Բ. Գ., Լեոնտև Ա. Ն., Բոդալյով Ա. Ա. և ուրիշներ) մեծ տեղ են հատկացրել երեխայի «ես»–ի, նրա ինքնագնահատակւսնի և ինքնագիտակցության զարգացմանը։ Բ. Անանևր նշում է, որ երեխայի սեփական անձի և արարքների սկզբնական գնահատականը հանդես է գալիս որպես ուրիշների անձի գնահատականի ուղղակի արտահայտություն, որոնք ղեկավարում են նրա զարգացումը։ Այս դեպքում նրա «ինքնագնահատականը» ուղիղ ձևով արտահայտում է ծնողների կարծիքը։ Միայն հետագայում են կազմավորվում իր մասին ինքնուրույն պատկերացումների բաղադրատարրերը» ։ Այդ թեզր զարգացնում են և այլ հոգեբաններ։...

1) Ընկած լինելով զգայական, հոգեկան արտացոլման հիմքում՝ ընկալումը մարդու կողմից մարդու հոգեբանական ճանաչման գործընթաց է, որն իրականացվում է շփման, հաղորդակցման միջոցով։

2) Սոցիալական ընկալման համար առաջին հերթին որպես օբյեկտ երեխայի համար արժեվորվում է մարդը իր հատկանշական կողմերով՝ արտաքինով (հատկապես դեմքը) հուզականությամբ, արտահայտչամիջոցներով, նուրբ և հոգատար վերաբերմունքով, հայացքով, սանրվածքով, դիմախաղով և այլն։

3) Սեփական անձի մասին երեխայի մեջ ձևավորվում են պատկերացումներ՝ սկսած

վաղ մանկության տարիքից, մարմնակազմություն, սեռային պատկանելություն, հանդուրժողականություն այլ սեռի նկատմամբ, մարմնի կառուցվածքի բաղադրամասերի հատկանշում է. շեշտադրում, սեփական իրական և կարծեցյալ արժանիքների ընդգծում և այլն։

4) Վաղ մանկության շրջանից երեխաների մեջ նկատվում Են ինքնագնահատականի և ինքնագիտակցության հոգեբանական նախադրյալների դրսևորումներ, որոնք հանդես են գալիս որպես նրա ինքնահաստատման, «ես»ի ձևավորման նախապայմաններ։

Անշուշտ, շոշափված հոգեբանական հիմնախնդիրը մենագրական հետազոտության կարիք ունի, հետևաբար՝ ապագայում հոգեբանական մանրակրկիտ վերլուծության կենթարկվեն ստացված արդյունքները։

...

1. Անանև Բ. Գ–, Մարդը որպես դաստիարակության առարկա «Խորհրդային մանկավարժ», 1965, Ւ1 1։ Բոդալյով Ա. Ա., ուրիշ մարդու մասին, որպես անձնավորության պատկերացման ձևավորումը։ ԼՊՀ, 1970, Մյասիշչև Վ. Ն.։ Անձը և նևրոզները։ Ս. 1965։

2. Անանև. Բ. Գ. Աանկան ինքնագիտակցության զարգացման հիմնախնդրի շուրջ։ Մ. Լ. 1948 թ.։

րուստ արդյունքների վերլուծությունը թույլ է տալիս առանձնացնելու երեխայի սեփական անձի և սոցիալական ընկալման որոշ հոգեբանական առանձնահատկություններ.

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...