voter Posted May 16, 2006 Report Share Posted May 16, 2006 ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ / ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՄՆ-Ն ԿՕԳՆԻ ՀԱՅ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻՆ [17:55] 16 Մայիսի, 2006 Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը կնքվել է 699,000 ԱՄՆ դոլար արժեքով ՀՀ Ոստիկանության համապետական համակարգչային ցանցի ստեղծման պայմանագիրը: Ցանցի ձեւավորման համար ԱՄՆ դեսպանատան կողմից ընտրվել է AEAI (Advanced Engineering Associates International) ընկերությունը հայաստանյան իր գործընկեր Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (ԵրՄՄԳՀԻ) հետ միասին: Այս ծրագիրն ընդգրկված է Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության եւ Հայաստանի Հանրապետության Կառավարության միջեւ կնքված Թմրադեղերի հսկողության եւ իրավապահ ոլորտում համագործակցության նամակ-hամաձայնագրում: Այս ծրագրի նպատակն է ընդլայնել Հայաստանի իրավապահ մարմինների հնարավորությունները հետաքննությունները ժամանակին իրականացնելու գործում, աջակցել իրավապահ մարմինների միջեւ տեղեկատվության փոխանակման նպատակով տվյալների շտեմարանների կատարելագործմանը` իրավապահ մարմինների միջեւ տեղեկատվության փոխանակումը ընդլայնելու համար, զարգացնել Հայաստանի հնարավորությունը` օգտվելու միջազգային քրեական տվյալների շտեմարաններից եւ կրճատել այն ժամանակը, որն անհրաժեշտ է ԱՄՆ-ի եւ Հայաստանի իրավապահ մարմիններին միջազգային հետախուզման մեջ գտնվող կասկածյալների գտնվելու վայրը պարզելու համար: Այս ծրագիրը ուղղված է միավորել Հայաստանի սահմանապահների, մաքսային ծառայության, ոստիկանության, Ինտերպոլի, դատախազության ու այլ իրավապահ կառույցներին աջակցության ցուցաբերման աշխատանքները: Quote Link to post Share on other sites
voter Posted May 16, 2006 Author Report Share Posted May 16, 2006 Հետաքրքիր է ոնց են համոզելու հայ ոստիկաններին գրառումներ անել մի համակարգում, որտեղ բոլոր հետակա փոփոխություններն ու գործի կոծկումներն կարող են ջրի երես դուրս գալ... Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.