Jump to content

Ներդաշնակություն


Recommended Posts

Guest Guest12568

Ներդաշնակության զգացումը որպես հոգեբանական մեխանիզմ

Ա.Վ.Բալասանյան

Հ.Ռ.Հովհաննիսյան

Այս աշխատանքը մեր կողմից կատարվել է ներդաշնակության զգացման վերաբերյալ որոշ հարցեր պարզաբանելու համար։ Մինչ օրս մարդու կողմից օբյեկտիվ իրականության արտացոլման ներդաշնակության հարցը հոգեբանների կողմից քիչ է ուսումնասիրված։ Ներդաշնակության (հարմոնիայի) մասին խոսել են փիլիսոփաները, գեղագետները, ֆիզիկոսները և ֆիզիոլոգները, որոնք ուսումնասիրել են «գեղեցկության բնածին ընկալման» հիմնահարցերը։ Այդ ուսումնասիրությունները թեպետ մոտենում են հոգեբանականին, սակայն, ըստ էության, հոգեբանական չեն։ Մարդու կողմից ներդաշնակության ընկալման վրա ուշադրություն են դարձրել ինժեներական հոգեբանները, ստեղծագործության հոգեբանության հետազոտողները, մանկավարժները։ Սակայն նրանք բոլորն էլ սահմանում են «հարմոնիա» հասկացությունը յուրովի, այն էլ՝ շատ մշուշոտ։ Մեր աշխատանքում ընդհանրացրել ենք այդ պատկերացումները, ներկայացրել սեփական վարկածը ներդաշնակության զգացման հոգեբանական ասպեկտների վերաբերյալ և փորձարարական եղանակով ստուգել այդ դրույթները։ Դարերի խորքից մարդուն հուզել է այդ հարցը, գոյություն ունի՞ արդյոք ինչ-որ կարգ։ Բոլոր ժամանակներում մարդը պատասխանել է՛ այո, անկասկած, գոյություն ունի։ Բայց անմիջապես նոր հարց է ծագում, ամենուրե՞ք այն գոյություն ունի։ Այս հարցին մարդը մինչ օրս դժվարանում է պատասխանել։ Կա իրար հակասող տեսությունների ու վարկածների բազմություն, որոնք հիմնված են թե՛ կույր հավատի, թե՛ գիտափորձի վրա։ Բայց մի հարցում համաձայն են, որ գոյություն ունի օբյեկտիվ իրականության ինչ-որ դասավորություն։ Իսկ որտե՞ղ, բուն օբյեկտիվ իրականության մե՞ջ, թե այն ճանաչող գիտակցությունում։ Հայտնի է, որ տարրերի միջև կա որոշակի կարգ, այն է հարմոնիան։ Տեսությունների մի ճամբարը համարում է, որ մարդն ընդունակ է տեսնել իրենից անկախ գոյություն ունեցող աշխարհի ներդաշնակությունը, ըստ մյուսի՝ ներդաշնակությունը գտնվում է մարդու ներսում, վերջինս էլ վերագրում է շրջապատող աշխարհին։

Աոաջին հոգեբանը, որ համակարգեց ներդաշնակության հասկացությունը, Վ. Ա. Գանզենն էր (1)։ Նա դիտարկեց ներդաշնակությունը որպես գեշտալտ և դուրս բերեց «ամբողջի ներդաշնակության հինգ սկզբունքներ», ամբողջի կրկնությունը մասերում, մասերի ենթարկվածությունը ամբողջի մեջ, մասերի և ամբողջի համաչափությունը, ամբողջի մեջ մասերի հավասարակշռությունը, ամբողջը՝ որպես մեկ միասնություն։

էփստայնի հետազոտությունները (2) նույնպես հաստատում են, որ ըմբռնման մեջ կան որոշ մեխանիզմներ, որոնք բնորոշ են ամբողջ մարդկային ցեղին և ապահովում են նույնությունը ընկալումներում, երաժշտական գործերի տեմպի զգացումներում (լինի դա սիմֆոնիա թե շամանական պար) և այլն։ Այսինքն՝ կարելի է եզրակացնել, որ բոլոր մարդկանց մոտ կան ըմբռնման միևնույն նախադրյալները և գեղեցկության ընկալման ֆիզիոլոգիական հիմքեր։ Սակայն ոչ միայն տարբեր մշակույթների, այլ նույնիսկ միևնույն մշակույթի մարդիկ ունեն տարբեր ընկալումներ ու հասկացումներ։ Նշանակում է՝ ներդաշնակության զգացումը ձևավորվում է մարդու օնտոգենեզում՝ ելնելով փորձից։ Այստեղից եզրակացություն, ներդաշնակության զգացումը ընկալման ոչ միայն ֆիզիոլոգիական, այլ հոգեբանական առանձնահատկություն է։ Այսինքն՝ խոսքը գնում է ոչ պարզապես հոգեկան գործընթացի մասին, այլ ներդաշնակության զգացման գործընթացները կառուցվում են առավել խորը մակարդակում։ Այստեղ տեղին է խոսել հոգեբանական մեխանիզմի մասին։ Հետևաբար՝ ներդաշնակության զգացումը հոգեբանական մեխանիզմ է, որը համաչափ ձևով սինթեզում է օբյեկտիվ իրականության մեջ գործող կապերը, հարաբերությունները, հատկությունները և օրինաչափությունները։ Այլ կերպ ասած՝ ներդաշնակության զգացումը սինթեզի մեխանիզմ է բարձրագույն հոգեբանական մակարդակում։

Հայտնի է, որ մտածողության գործընթացում տեղի է ունենում հասկացությունների ընդհանրացում։ Ե. Ա. Կոստրիչկինայի (3) փորձերը, դեռևս 1972 թ., ցույց են տվել, որ գոյություն ունի նաև զգայական, պատկերային ընդհանրացում, որի վրա էլ, հավանական է, հիմնավորվում է ինտուիցիան։ Նմանատիպ փաստ ստացավ Վ. ՅՈՒ. Կովալյովը ։ Այս փաստերը խոսում են այն մասին, որ մեր երևակայությունը կարող է ստեղծել առարկայի պատկեր, որը մենք երբեք չենք տեսել և որը հիմնված է միայն նրա մասին տրամաբանական հասկացության վրա՝ զուրկ անմիջական պատկերավոր զուգորդումներից։ Այս դեպքում կիրառվում է պատկերային փորձի՝ իրականության մեկ ուրիշ ոլորտից։ Իրականության ուրիշ ոլորտին վերաբերող պատկերային փորձը վերամշակվում է համապատասխան ստեղծվող առարկայի մասին հասկացության։ Այդ վերամշակումը ապահովված է հենց «ներդաշնակության զգացման» հոգեբանական մեխանիզմի շնորհիվ։ Այսպիսով՝ եկանք այն եզրակացության, որ գոյություն ունի հոգեբանական մեխանիզմ, որը պատասխան է տալիս օբյեկտիվ իրականության առարկաների և երևույթների հարմոնիկության ընկալման համար։ Բացի այդ, ելնելով հոգեբանական այս մեխանիզմի հատկությունից, այն ընդհանուր է տարբեր զգայարանների համար։ Այսինքն՝ մեխանիզմի բովանդակության որակական զարգացումը (ամեն տեսակ պատկերների կուտակումներ) մի մոդելականության գրգռիչների միջոցով համաչափորեն ներգործում է իր փոփոխության, ինչպես նաև մյուս մոդելականության զգայարանների վրա, և այդ մեխանիզմի գործառնությունը դրսևորվում է ըմբռնման բազմազան ոլորտներում։ Այս դրույթն էլ հենց ընդունում ենք որպես աշխատանքային վարկած, որի ապացուցման (կամ հերքման) համար կառուցեցինք մեր գիտափորձը։

Որպես փորձարարական խմբեր ընտրել ենք պրոֆեսիոնալ երաժիշտներ և համալսարանի ուսանողներ, որպեսզի արդյունքում համեմատենք տվյալները առանձնացնելով նմանություններն ու տարբերություններն ըստ տարբեր չափանիշների։ Այն գործողությունները, որոնք առաջադրվել են փորձարկվողին, պետք է նպաստեին նրանց պատկերային ընդհանրացման ձևավորմանը։ Այս պահանջները բավարարելու նպատակով մեր կողմից մշակվեց գիտափորձի մեթոդիկա, որն անվանվեց «Ալբոմներ»:

Փորձագիտական գնահատականի հիման վրա (որպես փորձագետներ ներգրավել են փորձառու նկարիչներ) կազմվեց աղճատված օբյեկտների պատկերների հավաքածու։ Ընդամենը ստացվեց 11 շարք՝ չորսական պատկերով, որոնք միևնույն օբյեկտի (ընկույզ, խորանարդ, կուժ և այլն) տարբեր աղճատումներն են։ Անցկացվեց բլիցհարցում 30 ռեսպոնդենտների հետ, որոնք պատասխանեցին հարցին. «Ո՞ր պատկերն է շարքում Ձեզ դուր գալիս, իսկ որը՝ ոչ»։ Արդյունքում առանձնացվեցին պատկերներ, որոնք դուր էին գալիս և դուր չէին գալիս հարցվածներին։ Չնայած, որ մեր կողմից հարցման ենթարկվածները տարբեր տարիքի էին, ոչ մի կորելյացիա տարիքի և ընտրության միջև չգրանցվեց։ Վերլուծելով ընտրված պատկերների աղճատվածության բնույթը, հայտնաբերեցինք, որ բացասական ռեակցիա առաջացրել են աղճատումները, որոնք վերաբերում են երկարությանն ու լայնությանը (նեղ ու երկար պատկերները, տարրերի սնանկությունը և պատկերի անկայունությունը մերժվել են առավել հաճախ)։ Ըստ այդ չափանիշների՝ ստեղծվեց 20 զույգ «լավ - վատ» երկրաչափական պատկերներով ալբոմը ։ Այնուհետև, ռեսպոնդենտների պատասխանների հիման վրա նախկին հավաքածուի յուրաքանչյուր շարքի 4 նկարներից ընտրելով մեկ «ամենահամակրելի» և մեկ «ամենաանհամակրելի», կազմվեց «համակրելի - անհամակրելի» 11 զույգ նկարների ալբոմ ։

Գիտափորձի երկրորդ փուլում փորձարկվողներին առաջարկվեց մատնանշել, թե ^ 1 ալբոմի զույգերից որն է դուր գալիս։ Այնուհետև փորձարկվողին տրվեց ալբոմ 1\| 2՝ առաջարկով, ուշադիր թերթել այն, քանզի ալբոմը «ճիշտ» և «սխալ» պատկերների օրինակ է, որը պատրաստվել է նկարիչ-մոդելյորների կողմից՝ կտորեղենի վրա նկարելու համար։ Դիտումից հետո փործարկվողը պետք է զգար պատկերների «ճշտության» սկզբունքը՝ համեմատելով զույգը։ 1x1 2 ալբոմին ծանոթանալուց հետո (3-4 րոպե) առաջարկվեց կրկին Ւ1 1 ալբոմը՝ խնդրանքով այժմ մատնանշել զույգի մեջ «նկարիչ-մոդելյորների կարծիքով ճիշտ» պատկերները։

Գիտափորձը անցկացվեց Երևանի պետական կոնսերվատորիայի բարձր կուրսերի ուսանողների հետ (հատուկ խումբ) և Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ (ստուգողական խումբ)։

Առաջին փուլի տվյալների արդյունքում լրացված բանալին համեմատելով երկրորդ փուլի տվյալների հետ՝ ստացանք երկու շարք նոր տվյալներ։ Առաջին շարքում արտահայտվեց բանալու հետ «դուր գալու» ընտրությամբ տվյալների չհամընկնման քանակը, երկրորդ շարքում՝ բանալու և «նկարիչ-մոդելյորների կարծիքով ճիշտ» ընտրության չհամընկնման քանակը։

Ըստ երկրորդ շարքի՝ սխալների միջին թվաբանական ցուցիչների, հատուկ և ստուգողական խմբերը շատ քիչ էին տարբերվում։ Սակայն հայտնվեցին տարբերություններ, ընդհանրապես տղամարդկանց և կանանց միջև և ստուգողական ու հատուկ խմբերի տղամարդկանց, ինչպես նաև նույն խմբերի կանանց միջև։ Պարզվեց, որ տղամարդը հավանական է 20 հնարավորից կատարի 4 սխալ, իսկ կինը՝ 7։ Ընդ որում, հատուկ խմբի տղամարդկանց միջին սխալը (6.18) փոքր է, քան ստուգողական խմբի տղամարդկանցը (6.68)։ Կանանց մոտ պատկերը հակառակն Է (համապատասխանաբար 6.3 - 5.6)։ երևում Է, որ ըստ խմբերի միջին արժեքի մոտիկությունը, որը կազմված Է կանանցից ու տղամարդկանցից, բացատրվում Է նրանով, որ այդ տարբերությունները խմբերի տվյալների միջինացման դեպքում չեզոքացնում են միմյանց՝ իրենց տարաբևեռության շնորհիվ։

Edited by Arm_Lionne
Link to post
Share on other sites
Guest Guest12568

Այնպես որ, հետագայում մենք կհամեմատենք հատուկ և ստուգողական խմբերին առանձին-առանձին՝ ըստ կանանց ու տղամարդկանց։

Փորձարկվողների կողմից յուրաքանչյուր նկարի համար սխալվելու հավանականությունը հաշվարկելով՝ մենք առանձնացրեցինք մի քանի «անհաջող» օրինակներ, բայց և այդ ցուցանիշները դրական դեր խաղացին։ Դրանք ցույց տվեցին, որ երկու խմբերի տղամարդիկ Էլ օրինաչափորեն սխալվում են «վատ» օրինակների վրա (սխալվելու հավանականությունը հասնում Էր մինչև 90%) այն դեպքում, երբ կանայք սխալվում են միայն 50%-ով։ Այստեղից եզրակացություն, որ կանայք իրենց ընտրությունում առաջնորդվում են ոչ այնքան պատկերային ընդհանրացմամբ, որը ծագել Է է՝յ 2 ալբոմի հիման վրա, այլ այն ընտրությամբ, որը պարզապես դուր չի եկել (պատահական ընտրություն)։ Պարզվում Է, որ տղամարդկանց մոտ ավելի հեշտ Է ձևավորել պատկերային ընդհանրացումը, քան կանանց մոտ։ Անհրաժեշտ Է նշել, որ շնորհիվ վերացական ընդհանրացման, կեղծ պատկերային ընդհանրացումը տղամարդկանց մոտ նույնչափ կայուն Է, ինչպես և ճշմարիտը։

Հաշվարկվեցին և համեմատվեցին տարբերությունները առաջին և երկրորդ ընտրություններում տղամարդկանց ու կանանց երկու խմբերում Էլ։ Պարզվեց, որ տղամարդկանց մոտ քանակական տարբերությունը մեծ Է, քան կանանց մոտ՝ դրական արժեքներում, և փոքր՝ բացասականում։ Այսինքն՝ տղամարդկանց մոտ քիչ Է զուգադիպությունը բանալու հետ առաջին ընտրությունում (նրանք ընտրում են ներդաշնակ «ճիշտ» չափանիշներով ըստ բլից-հարցման) և քիչ սխալ (համընկնում բանալու հետ) երկրորդ ընտրությունում։ Կարելի Է եզրակացնել, որ տղամարդկանց բնորոշ են «ծայրահեղությունները», եթե հունի մեջ են ընկել, ապա ճիշտ են ընտրում մինչև վերջ, իսկ եթե սխալվում են, ապա հիմնավորապես (նկ. 1)։

Եվ ստուգողական խմբում հավանականությունը ստանալու ծայրահեղական թվերը, կամ 11-12 (առաջին անգամ - շատ «սխալ», երկրորդ՝ քիչ), կա մ հակառակ՝ -3 - –2 (երկրորդ անգամ ա– վելի սխալ, քան առաջինում)։

Եթե համեմատենք հատուկ և ստուգողական խմբերը՝ ըստ տղամարդկանց և կանանց, ապա հատուկ խմբում երկու սեռերի համար առաջին և երկրորդ ընտրությունների տարբերությունը թվապես բարձր Է, քան ստուգողական խմբում (նկ. 1, 2)։ Այստեղից հետևություն, հատուկ խմբում, անկախ սեռից, պատկերային ընդհանրացումը ձևավորվում Է ավելի հեշտ, քան ստուգողականում։ Նշանակում Է՝ երաժշտական բարձրագույն կրթությունը, որպես ձայնային գրգռիչների ներդաշնակության զգացման որակական զարգացում, ինչ– որ չափով ազդում Է տեսողական ընկալման որակական զարգացման վրա (պատկերային ընդհանրացման վրա )։ Եզրակացություն։ Ելնելով կատարած հետազոտությունների արդյունքներից կարելի է համարել, որ երաժշտական բարձրագույն կրթությունը որպես գործոն, որը նպաստում է ներդաշնակության զգացման մեխանիզմի զարգացմանը, ունի ներգործության սահմանափակ դաշտ։

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...