Ani Posted June 10, 2006 Report Share Posted June 10, 2006 Տեղեկություններով , հավատքով , հետաքրքիր առած - ասացվածքներով, խորիմաստ մտքերով և խորհուրդներով լի օրացույց : Յուրաքանչյուր օր , կունենա իրեն համապատասխան մեջբերումն ըստ օրացույցի : Օրացույցը գտնվում է «ՀԱՎԱՏՔ» բաժնում, քանզի մեր օրը հենց ինքն է ստեղծել Աստված : Օրացույցը տպագրված է հատուկ Հայոց Առքաքելական Եկեղեցու համար : տպագրված Արևելք տպագրատանը , քաղաք ՝ Հալեպ , Սիրիա Quote Link to post Share on other sites
Ani Posted June 10, 2006 Author Report Share Posted June 10, 2006 Հունիս 8 - Չորեքշաբթի Աշխարհի Ա. օրէնքները Աստուած տուաւ Սինա լերան վրայ : 1489 (Ն.Ք.) : Ինչու՞ ջուրը աղի է Աղը նիւթ մըն է, որ բընութեան մէջ կարգ մը ժայռերու խառնուած : Աղը դիտութեամբ կ' լուծուի ջուրին մէջ : Ասիկա կը նշանակէ , թէ երբ ջուրը աղի հետ շփման մէջ կը գըտնուի, ան աղը կը հալեցնէ : Աղը ջուրին հետ կը խառնուի եւ ջուրը աղի կը դառնայ : Հունիս 9 - Հինգշաբթի 1928 Յունիսի 9-ին Գնդապետ Քինսկսֆորտ Սմիթը թռիչք առաւ խաղաղականի վրայէն : Հանքային ջուր Հայաստան հարուստ է հանքային բուժիչ ջուրերու աղբիւրներով, որոնց տիւը կը հասնի քանի մը հարիւրի : Ամենէն նշանաւորներն են ՝ Արզնիի, Ջերմուկի և Դիլիջանի հանքային ջուրը : Արզնին կը գտնուի Սեւանի եւ Երեւանի միջեւ : Անոր հանքային ջուրը շիշերով կ'արտածուի այլ երկիրներ : Quote Link to post Share on other sites
Ani Posted June 10, 2006 Author Report Share Posted June 10, 2006 Հունիս 10 - Ուրբաթ Մուրատ Ռափայէլեան վարժարանի հիմնադիր նոր Ջուղայեցի Եդուարդ Ռափայէլ Ղարամեան կը վախճանի 1791 թուին : Quote Link to post Share on other sites
Ani Posted June 12, 2006 Author Report Share Posted June 12, 2006 Հունիս 11 - կիրակի Բերայի Ս. Երրորդութիւն եկեղեցին կ'օծուի 1838 թուին : Եկեղեցում Պըլպըլացող մոմի դիմաց ՝ խորասուզուած , Երկու ուրո՜ւ բազկատարած ու վերացած , Մէկը պառա՜ւ , միւսը ծերուկ, հեզ, անաղմուկ, Աղօթում են, լուռ ու տրտում և մըրթ մըրթում -Տէր՛, ողորմեա՜յ Տէր՜ ողորմեա՜ , մեզի գըթա ՛ : Արժանացու՛ր մեզ մեր հոգին ՝ Հայ Աշխարհին, Թո՛ղ որ հանգչի մեր խեղճ հոգին ՝ կարօտագին, Մեր հայրենի հանդ ու դաշտի՛ն, առուի ափի՜ն . . . Սէր ՛ , ողորմեայ , տէ՛ր ողորմեայ , դու մեզ գըթա՜, պլպլացող մոմի դիմաց՝ բազկատարած , Աղօթում են խորասուղսուած ու վերացած , Երկու ուրու գերեզմանի սեմին հասած . . . Ա. ԹԱՓԱՌԱԿԱՆ Quote Link to post Share on other sites
Ani Posted June 12, 2006 Author Report Share Posted June 12, 2006 (edited) Հունիսի 12 - Երկուշաբթի Գիւտ Նշխարաց Յովհաննէս Աբեղայ 1652-ին կը գտնէ Ս. Գայիանեանցի նշխարները : Edited June 12, 2006 by Ani Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.