astg Posted June 19, 2006 Report Share Posted June 19, 2006 (edited) ՀԱՅԱՍՏԱՆ ԱՍԵԼԻՍ Հայաստան ասելիս այտերս այրվում են, Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են, Չգիտեմ ինչու է այսպես... Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է, Հայաստան ասելիս հասակս ծաղկում է, Չգիտեմ ինչու է այսպես... Հայաստան ասելիս աչքերս լցվում են, Հայաստան ասելիս թևերս բացվում են, Չգիտեմ ինչու է այսպես... Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է, Հայաստան ասելիս էլ մահը ում շունն է? Կլինեմ, կմնամ այսպես..... Edited June 19, 2006 by astghik Quote Link to post Share on other sites
Ani Posted June 20, 2006 Report Share Posted June 20, 2006 կարդալ, կարդալ , կարդալ ... կարդալ ... ու էլի կարդացվում են Quote Link to post Share on other sites
Romeo Posted June 20, 2006 Report Share Posted June 20, 2006 ՀԱՅԱՍՏԱՆ ԱՍԵԼԻՍ astghik, greluc arach petq e kardal arden grvacnery. Hamo Sahiani hamar ka arden bacvac tema. tes http://forum.hayastan.com/index.php?showtopic=2702 Quote Link to post Share on other sites
astg Posted August 31, 2006 Author Report Share Posted August 31, 2006 astghik, greluc arach petq e kardal arden grvacnery. Hamo Sahiani hamar ka arden bacvac tema. tes http://forum.hayastan.com/index.php?showtopic=2702 Շնորհակալ եմ նկատողության համար, բայց այստեղ գրում ենք երկեր՝ նվիրված Հայաստանին Quote Link to post Share on other sites
astg Posted August 31, 2006 Author Report Share Posted August 31, 2006 ԵՐԿԻՐ ԻՄ, ՀԱՅԱՍՏԱՆ Արև առած լեռնոտ ուսիդ Քայլում ես դու ճամփով հույսի, Երկիր սիրո, Երկիր լույսի, Երկիր իմ, Հայաստան: Երկիր, երկիր, երկիր, երկիր, երկիր հայոց, երկիր, Ապրիր հպարտ, հպարտ երգիր, Երկիր, երկիր, երկիր, երկիր, երկիրհայոց, երկիր, Թող որ անվերջ ձուլվի քո մեջ Քնքշանքը մեր արդար ձեռքի: Մենք քո ճամփին կանգնած սարեր, Մենք քո շուրթին զնգուն բառեր, Մենք քո ձեռքին սուր ենք դառել, Երկիր իմ, Հայաստան: Թող սերը մեր հավերժ տևի, Հավերժ ապրի, հարատևի Եվ հար փարվի Քո դաշտերին, Երկիր իմ, Հայաստան: Յուրի Սահակյան Quote Link to post Share on other sites
astg Posted August 31, 2006 Author Report Share Posted August 31, 2006 ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ Կա ու չկա՝ Մի Հայաստան կա Աշխարհում, Տիեզերքում դա իմ հզոր սերն է անմար, Կա ու չկա՝ մի Արարատ կա իմ սրտում, Որ մեր ցավոտ ու խենթ բախտի թագն է գոհար։ Կա ու չկա՝ մի Հայաստան կա Աշխարհում, Որ աստղամերձ լեռներ ունի և խոր ձորեր, Որոնց սրտում մի մեծ հույս է նա փայփայում՝ Ազատության, անկախության հույսը անմեռ։ Կա ու չկա՝ մի Հայաստան կա Աշխարհում, Որ սկիզբ է առնում Ոգու հին քաոսից, Դարակուտակ իր վերքերն է դեռ նորոգում, Իր կենսունակ ապագան է կռում ցավից։ Խոր վերքերի, կորուստների մեջ անհեթեթ՝ Նա քայլում է, անխոնջ կերտում ու կառուցում, Զվարթնոցի ու Գառնիի ոգով հզոր Երևան ու Բյուրական է նա դեռ կերտում։ Կա ու չկա՝ մի Հայաստան կա Աշխարհում, Որ մարդկային ցեղն է փրկել ջրհեղեղից. Առաջին տունկն է մշակել նույն այս հողում, Մարդկության սերմն է ծաղկել մեր երազից։ Կա ու չկա մե՜ծ Հայաստան կա մեր հոգում։ Գեվորգ Քրիստինյան Quote Link to post Share on other sites
astg Posted August 31, 2006 Author Report Share Posted August 31, 2006 ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀ Ի՜նչ զարմանալի աշխարհ է, Աստվա՛ծ,- Հողը փորում են՝ գիր է դուրս գալիս, Մեր սուրբ Նարեկը ծաղկել է հողից, Մեր հայրենները ծիրան են հասած, Խնձորի ծառը երգում է կամաց, Խաղողի վազը լալիս է անձայն. Ի՜նչ զարմանալի աշխարհ է, Աստվա՛ծ,- Հողը պեղում են՝ երգ է դուրս գալիս։ Քարերը այստեղ մորմոք են սառած, Ծառերը՝ փափուկ օրոցք մանկական, Անձրևը, ասես, օրհնանք է՝ կախված Վաղ գարնանային երկնքից ազատ. Գարունը այն ի՜նչ խաղաղ է բացվում, Աշունը բերք ու բարիքով փակվում, Ի՜նչ զարմանալի աշխարհ է, Աստվա՛ծ,- Հողից ու քարից գրեր են պեղում, Հողին ու քարին մեր սե՜րն է ծաղկում։ Գեվորգ Քրիստինյան Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.