Jump to content

ՕԳՆԵՆՔ ՊԱՏԱՆՈՒՆ


Guest Guest12568

Recommended Posts

Guest Guest12568

ՕԳՆԵՆՔ ՊԱՏԱՆԻ ՑՈԼԱԿԻՆ ՀԱՂԹԵԼՈՒ ՄԱՀՎԱՆԸ

Ցոլակ Մնացականյանը 13 տարեկան է: Ամենայն հավանականությամբ առաջիկա սեպտեմբերին նա դպրոց չի գնա, քանի որ ծանր հիվանդությամբ, գրեթե կոմայի մեջ, պառկած է Մոսկվայի Ռենտգենոռադիոլոգիայի կենտրոնի մանկական բաժանմունքում:

Այստեղ պետք է նրա ուղեղի ոչ բարորակ ուռուցքը ճառագայթեն այնպիսի մի ապարատով, որից Հայաստանում չկա: Մասնագետները պնդում են, որ այդ ապարատը հնարավորինս անվտանգ է կատարում ճառագայթումը, որի արդյունքում տղան միանգամայն առողջ կլինի: Թվում է, թե հավաստիացումը երազանքի է նման, քանի որ ողնուղեղի հեղուկի անբավարար մատակարարման պատճառով վատացել է նրա առողջական վիճակը: Ցոլակը կերակրվում է զոնտի միջոցով, չի կարող քայլել, խոսել եւ ինքնուրույն սնվել: Դրան գումարած` ավելի վաղ տարած քիմիական թերապիայի բարդությունները, որոնց հետեւանքով տղան շաքարախտ հիվանդություն եւ տեսողական խնդիրներ ունի:

Ցոլակի կյանքը փրկելու համար ծնողները հանգանակություն են կատարել իրենց հարազատներից եւ տղային տեղափոխել Մոսկվա: Հանգանակած գումարն արդեն իսկ սպառված է, սակայն փրկարար ճառագայթումն արժե 150 000 ռուբլի: Կամավորականները օգնել են հանգանակելով 50 հազարը, սակայն 100 հազար ռուբլու անհրաժեշտությունն այնուամենայնիվ, օրհասական է: Հատկանշական է, որ Ցոլակի ճակատագրով հետաքրքրված է ռուսաստանյան ինտերնետային մամուլը, որն էլ նրա հանգանակության համար դրամահավաք է իրականացնում: «Ազգը» միանում է Ցոլակի կյանքի փրկության գործին, հորդորելով ընթերցողներին իրենց դրամական փոխանցումները Ցոլակի ծնողներին ուղարկելու համար կապվել «Ռիա նովոստի» գործակալության հետ (www.rian.ru) զանգահարելով Մոսկվա 007495-981-6573, 007495-981-6611:

Ս. Մ.

azg_am_2006081701.jpg

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...