Guest Guest12568 Posted August 23, 2006 Report Share Posted August 23, 2006 ԱՎԻԱՎԹԱՐ` 171 ՄԱՐԴ ՕԴԱՆԱՎՈՒՄ 160 ուղեւոր եւ 11 հոգանոց անձնակազմ ունեցող ռուսական Տու-154 ինքնաթիռը երեկ վթարի է ենթարկվել` Անապա-Սանկտ Պետերբուրգ չվերթի ժամանակ ընկնելով Ուկրաինայի Դոնեցկ քաղաքից 45 կմ հյուսիս: «Պուլկովյան ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռը նախ օգնության SOS ազդանշան է տվել ու անհետացել ռադարներից: Ռուսաստանյան լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, ինքնաթիռում գտնվել են մինչեւ երկու տարեկան 6 եւ մինչեւ 12 տարեկան 39 երեխաներ: Ուկրաինական արտակարգ իրավիճակների վարչության համաձայն, մոտ 10 հազար մետր բարձրության վրա ինքնաթիռում հրդեհ է սկսվել: Այնուհետեւ ինքնաթիռն ընկել է: Ամենայն հավանականությամբ, անձնակազմը փորձել է վթարային վայրէջք կատարել, սակայն ինքնաթիռի շասսին չի բացվել եւ ուղղակի ընկել է գետնին: Արդեն գետնին բախվելիս ինքնաթիռը բաժանվել է մի քանի հատվածի: Տեղում առաջացած հրդեհը մարելու համար աղետի վայր են ժամանել Ուկրաինայի արտակարգ իրավիճակների նախարարության 20 միավոր տեխնիկա եւ մոտ 60 հոգանոց անձնակազմ: Գիշերը հրապարակված ցուցակներում հայկական ազգանունների չհանդիպեցինք: Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.