voter Posted September 18, 2006 Report Share Posted September 18, 2006 A1PLUS // -------------------------------------------------------------------------------- ԱՐԱՄ Ա-ն ՀԱՄԱՄԻՏ ՉԷ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԵՏ [05:46] 18 Սեպտեմբերի, 2006 [ http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=41086 ] Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ հնչած ելույթներից շրջադարձորեն, կարելի է ասել 180 աստիճանով Ռոբերտ Քոչարյանի ելույթից տարբերվում էր Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի ելույթը: Միայն նրա ելույթն էր, որ արժանացավ երկարատեւ եւ բուռն ծափահարությունների եւ եթե Վարդան Օսկանյանը չընդմիջեր` հայտարարելով հաջորդ ելույթ ունեցողի անունը, ապա ծափահարությունները շատ երկար կտեւեին: Արամ Ա-ն նախ նշեց, որ նախորդ երկու համաժողովները ավելի շատ զգայական եւ ոչ հստակ խնդիրներ առաջադրող հիմքի վրա անցկացվեցին եւ հույս ունի որ այս համաժողովը նույն ճակատագրին չի արժանանա: Ի տարբերություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդի, Արամ Ա-ն իր ելույթի շեշտը դրեց ինքնաքննադատության վրա` նշելով, որ Հայաստան-Սփյուռք գործակցությունը միայն ու միայն պիտի ծառայի ժողովրդի բարօրության, բարգավաճման եւ զարգացման համար` կենսական պայմանների ստեղծումով: Պաշտոնական Հայաստանը հաճախ է լսեցնել տալիս երկրի տնտեսական աճի մասին, ասում է կաթողիկոսը եւ մտահոգ նշում, որ իրենք իզուր են փնտրում այդ աճի աղբյուրները եւ անդրադարձը ժողովրդի մակարդակի վրա, ընդ որում ողջ երկրի տարածքով. ՚Եթե իրապես աճ կա եւ կհավատանք որ կա, ինչու՞ այդ արդյունքը չի զգացվում նաեւ ժողովրդի մակարդակի վրա եւ բոլոր շրջաններում հավասարապեսՙ: Կաթողիկոսը գտնում է, որ հստակ ծրագրեր չեն ներկայացնում թե հայաստանյան մարմինները, թե Սփյուռքը: Նա նաեւ մասնավորապես նշեց, որ նման համաժողովները կարեւոր են դառնում միայն այն դեպքում, երբ կան փոխադարձ հանձնառություններ, պարտավորություններ եւ հստակ դերակատարողներ, նաեւ փոխադարձ վստահություն, որը կարեւոր գործոն է Հայաստան-Սփյուռք կապի առավել խորը զարգացման ու գործընթացի հարատեւման համար: Ինչ վերաբերում է Սփյուռքի կողմից ներդրումներ սպասելուն, կաթողիկոսը վստահ է, որ Սփյուռքը ավելին կարող է տալ, սակայն դա կախված է նաեւ Հայաստանի իշխանություններից, թե որքանով են նրանք իրագործում երկրի առջեւ ծառացած խնդիրները: Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.