Jump to content

Քերականություն – Վերջածանց


Recommended Posts

Վերջերս որոշեցի տվյալների բազայի որոնման ծրագիր գրել, որը տեղադրելու եմ իմ նախագծերից մեկում։

http://www.armtown.com

Սկսելով կոդավորումը, շատ շուտ հասկացա, որ բավական բարդ խնդիր է դա։

Իմ կոդը հիմնված է լինելու Full indexing մեթոդի վրա, որը շատ տարածված մեթոդ է։ Տեքստը ինդեքսավորելու համար ծրագիրը բառ առ բառ կարդում է այն ու գնահատելով բառի "արժեքր" տվյալ տքստում այն գրանցում 2 տարբեր աղյուսակներում։ Դրանցից առաջինը կոչվում է բառարան, որը 2 սյունականոց աղյուսակ է, որի առաջին սյունակում գրված է բառի հերթական համարը, իսկ մյուսում պարզապես բառր, մոտավորապես այսպես...

1 բարև

2 ես

3 եմ

...

Իսկ մյուս աղուսյակում գրանցվում է հոդվածի հերթական համարը, բառի հերթական համարը և բառի հետ կապված որոշ այլ ինֆորմացիա (արժեքը, դիրքը և այլն)

1 2 1.55214 – նշանակում է է–ին հոդվածում 2–րդ բառը (ես) ունի 1.55214 արժեք

...

Սա ուղղակի ծանոթացման համար էր։ Հիմա անցնենք բուն խնդրին։

Տվյալ մեթոդի թերություններից մեկն այն է որ «բառարանը» բավական ահռելի չափերի է հասնում շատ շուտ (մի քանի հազար տեքստ ինդեքսավորելուց այն կկաղմի մոտ 50-70% այդ տեղտերի)։ Դրա համար օգտագործում են տարբեր միջոցներ այն փոքրացնելու համար։

Այդ միջոցներից մեկը դա stemming-ն է, որի էությունը կայանում է նրանում, որ բառի արժեքը դա արմատն է և առանձնացնելով արմատը մենք չենք կորցնում իմաստը։ Օրինակ եթե այցելուն փնտրել է «մարդկություն» բառը ապա բոլոր հոդվածները, որոնք պարունակում են «մարդ» արմատով բառերը (մարդկային, մարդու, մարդը...) նույնպես կհետաքրքրեն նրան։ Այսինքն կստացվի, որ փոխանակ պահելու այդ բոլոր «մարդ» արմատով բառերը, մենք կարող ենք պահել միայն «մարդ» արմատը, որը մի քանի տասնյակ անգամ կփոքրացնի բառարանի չափսը եվ կնդլայնի փնտրման արդյունքները, որը նույնպես կարևոր է։

Խնդրում եմ օգնեք ինձ ամբողջացնելու վերջածանցների ցանկը, որը կօգնի ինձ ավելի որակյալ ծրագիր գրելուն ու կօգնի այցելուներին ճիշտ փնտրման արդյունքներ ներկայացնել։

Նախապես շնորհակալ եմ։

Մինչ այժմ սա է վերջածանցների ցուցակը (վերջածանց ասելով ես ավելի շուտ նկատի ունեմ բառի վերջի անօգտակար մասը՝ վերրածանց, որոշյալ անորոշ հոդ, հոգնակի մասնիկ և այլն)։

– ությունները|ություններն|ությունների|ություններին|ություններով|ություններից|ություններում

– ություններ

– ությունը|ությունն|ությանը|ությանն|ությամբ|ացնելու

– ություն|ության|ներին|ներով|ներում|ացնել

– ական|ականը|ականն|ապես|ները|ներում|ներով|ների|ային|անալ|որեն|ավոր

– ներ|երն|վել|ելու|ելի|ման|յան|ացի|երի|երն|երը|երով|երում|ումն|ումը

– յի|ին|եր|ում|ել|ով|ում|ցի|ից|ող|եց|ալ

– ի|ն|ը|ու

Link to post
Share on other sites

Մինչ այժմ սա է վերջածանցների ցուցակը (վերջածանց ասելով ես ավելի շուտ նկատի ունեմ բառի վերջի անօգտակար մասը՝ վերրածանց, որոշյալ անորոշ հոդ, հոգնակի մասնիկ և այլն)։

– ությունները|ություններն|ությունների|ություններին|ություններով|ություններից|ություններում

Здесь я вижу логику Вашего поиска.

– ությունը|ությունն|ությանը|ությանն|ությամբ|ացնելու

– ություն|ության|ներին|ներով|ներում|ացնել

– ական|ականը|ականն|ապես|ները|ներում|ներով|ների|ային|անալ|որեն|ավոր

– ներ|երն|վել|ելու|ելի|ման|յան|ացի|երի|երն|երը|երով|երում|ումն|ումը

– յի|ին|եր|ում|ել|ով|ում|ցի|ից|ող|եց|ալ

– ի|ն|ը|ու

Здесь уже менее ясно, так запутаться можно.

На Вашем месте я бы начала с того, что методично прошлась бы по всем типам склонения (-оч/-ор/-ва/-ан и т.д.) с артиклем и без, по всем падежам, затем также методично по суффиксам и по падежам (как с "-утюн"ом Вы сделали). Кстати, нет ли возможности включить отдельно падежные и глагольные ("-ацнел") окончания, т.е. словоизменение и суффиксы, т.е. словообразование? Это тоже сократило бы объем.

Еще наверно по корням надо пройтись ("куйр" / "кр"-оч).

Link to post
Share on other sites
Guest Guest12568

Չնայած արդեն գիտեմ Սքայ Ձեզ հատկապես ինչ է հարկավոր ,բայց Վերջածանցների մասին հավաքում եմ այստեղ,որպեսի չկարդաք ամբողջը, շեշտված բառերը կլինեն վերջածանցներ: :flower:

Link to post
Share on other sites
Guest Guest12568

Վերջածանց

Հայերենում նոր բառերի ստեղծման եղանակներից կամ միջոցներից մեկը ածանցումն է :Ածանցումը բառարմատին կամ հիմքին ածանցի կամ ածանցների կցումով նոր բառերի կերտումն է :Ժամանակակից հայերենում ածանց է համարվում բառակազմությունների այն ձևույթը,որը կցվելով բառարմատին կամ հիմքին ,փոխում է նրա իմաստը ,կազմում նոր բառ ,նոր իմաստ:Ածանցները ժամանակին եղել են հիմնական ձևույթներ: Հետագայում վերաիմաստավորվել և վերածվել են ածանցների:

Ածանցները ըստ դիրքի լինում են նախածանցներ և վերջածանցներ :Որոշվում են բառարմատի կամ հիմքի նկատմամբ գրաված տեղով , այսինքն ` այն բանով ,թե նրանք հիմքի որ մասին են կցվում :Վերջածանցները և նախածանցները կարող են կապվել և° հոդակապով ,և° առանց հոդակապի :օր` ընկեր ա բար ,ընկերություն:

Վերջածանցներ:Վերջածանց է կոչվում այն բառակազմերի երկրորդական ձևույթը ,որը կցվելով բառի վերջից և նրան նոր իմաստ կամ իմաստության նրբերանգ տալով ` կազմում է նոր բառ :Ժամանակակից վերջածանցների հիմնական մասը գրաբարյան ծագում ունեն և գրաբարյան լեզվից են անցել բարբառներից կամ ժողովրդախոսությունից:Ինչպես գրաբարյան ,այնպես էլ ժամանակակից հայերենում վերջածանցները ցուցաբերում են տարբեր կենսունակություններ:Վերջածանցների բառակազմությունները նշանակության մեջ պարունակվում են ինչպես բառեր ,այնպես էլ խոսքիմաստակերտ իմաստներ: Ժամանակակից հայերենի վերջածանցների թիվը 180 –ի հասնում :

Ուշագրավն այն է ,որ միևնույն վերջածանցով երբեմն կարող են կազմվել մեկից ավելի խոսքի մասի պատկանող բառեր: Ըստ այդմ էլ նրանք ստորաբաժանվում են `

Link to post
Share on other sites
Guest Guest12568

Գոյականակերտ ածանցներ :Այն բոլոր ածանցները ,որոնք ավելանալով արմատին կամ բառին ,կազմում են գոյականներ ,կոչվում են գոյականակերտ ածանցներ:

Ժամանակակից հայերենի առավել գործածական գոյականակերտ վերջածանցներն են :

ակ- կազմում ` ա) նվազագույն,փաղաքշական նշանակությամբ գոյականներ (գետակ,տնակ) բ) գործող անձի գործիք նաև գործողությանհետևանք ցույց տվող գոյականներ (բուժակ,սուզակ,պահակ,սահնակ,խոյակ,արգելակ,օրինակ)

ածո – կազմում է որևէ գործողության հետևանք ցույց տվող գոյականներ (պահածո,բրածո,հանածո)

ան- կազմում է գործող անձանց,գործիքների ցույց տվող գոյկաններ (իշխան,ձգան,խոպան)

անք – կազմում է ` ա ) գործողություն ցույց տվող գոյականներ (աշխատանք,երազանք,տանջանք), բ) ազգակցություն ցույց տվող հավաքական գոյականներ (Վարդանանք,Մեժլումանք)

անակ- կազմում է գործիք կամ գործողությունների հետևանք ցույց տվող գոյականներ (ընպանակ,մրցանակ,հաղթանակ)

անոց- կազմում է ` ա) տեղ ցույց տվող գոյականներ (հիվանդանոց,ծաղկանոց,արհեստանոց,) ,բ) չափ ցույց տվող գոյականներ (հարյուրանոց,կիլոգրամանոց):

արան- կազմում է տեղ ցույց տվող գոյականներ (դասարան, թանգարան,գործարան,լսարան,ուսումնարան):

արք- կազմում է գործողություն ցույց տվող գոյականներ (գործարք,ստուգարք,լուծարք):

եղեն- կազմում է որևէ հատկություն ունեցող կամ որևէ բանից պատրաստված հավաքական առարկաններ ցույց տվող գոյականաններ : (կանաչեղեն,ամանեղեն,պնձեղեն):

ենք- կազմում է ազգակցություն ցույց տվող հավաքական գոյականներ (մարգարենք,Մադաթենք):

իկ- ա )կազմում է փաղաքշական նշանակությամբ գոյականներ (մայրիկ ,հայրիկ)

բ) գործող անձ ցույց տվող գոյականներ (ռազմիկ ,մարտիկ ):

իչ- կազմում է զբաղմունք,գործող անձ կամ գործիք ցույց տվող գոյականներ (նկարիչ,երգիչ,բրիչ,ուսուցիչ)

իք-կազմում է վերացական գոյականներ (չարիք,կեղծիք,բարիք,կարծիք):

մունք- կազմում է գործողություն ցույց տվող գոյականներ (զգացմունք,հարցմունք,ցուցմունք)

(յ) ակ- կազմում է ` ա) փաղ. իմաստով գոյականներ (որդյակ,լուսնյակ), բ) որոշ քանակությամբ միավորների ամբողջություններ ցույց տվող գոյականներ (տասնյակ,քառյակ,հնգյակ):

յուն- կազմում է գործողություն և այդ գործողություններից առաջացած ձայն ցույց տվող գոյականներ ( բախյուն,հնչյուն ,շրշյուն,դոփյուն):

ոնք- կազմում է ` ա) գործողություն ցույց տվող գոյականներ (զարթոնք,թափոնք), բ) ազգակցական գոյականներ (Սաթոնք, մերոնք):

որդ- կազմում է անձ ցույց տվող գոյականներ(առաջնորդ,վարորդ,հաճախորդ):

ոց- կազմում է ` ա) տեղ ցույց տվող գոյականներ (ձմեռանոց, դարբնոց,դպրոց) ,բ) գործիք,միջոց ցույց տվող գոյականներ (ճռռոց,թրմփոց,չրխկոց):

չեք- կազմում է մի քանի վարձատրություն ցույց տվող գոյականներ (կապողչեք,բերողչեք):

պան- կազմում է պահող ,խնամող անձ ցույց տվող գոյականներ (այգեպան,ձիապան,նախրապան):

ստան- կազմում է մի բանով առատ տեղ, երկիր ցույց տվող հատուկ և հասարակ գոյականներ (բուրաստան ,Հայաստան):

ված,վածք- կազմում է գործողության հետևանք ցույց տվող գոյականներ (հավելված,հարված,բացվածք,ճեղքվածք):

վոր,ավոր- կազմում է գործող անձ ցույց տվող գոյականներ (զինվոր ,գործադուլավոր):

ու- կազմում է գործող անձ ցույց տվող գոյականներ (վրիժառու,այցելու ,քնարերգու)

ություն – կազմում է ` ա) գործողություն կամ հատկություն ցույց տվող գոյականներ (երգեցողություն, քաջություն), բ) հավաք. գոյականներ (բանվորություն,մարդկություն)

ուկ – փաղ. կամ նվաստական իմաստով գոյականներ ( պոչուկ,ձագուկ,մարդուկ), բ) զանազան առարկաներ ու երևույթներ ցույց տվող գոյականներ (ավելցուկ, արդուկ,միջուկ,կոշտուկ,հեղուկ):

ուհի - կազմում է իգական սեռ ցույց տվող գոյականներ (ընկերուհի,աշակերտուհի,հայուհի)

ում-կազմում է գործողություն ցույց տվող գոյականներ (շարժում,միացում,բացասում,բռնկում)

ույթ-կազմում է գործիք ցույց տվող ,ինչպես և նվազագույն գոյականներ (մակույկ,պարույկ,խարույկ):

ույք-կազմում է հատկություն,հետևանք,գործողություն ցույց տվող գոյականներ (համեմունք,հիմունք,պաշտամունք):

ուտ-կազմում է որևէ բանով առատ տեղ,վայր ցույց տվող գոյականներ (եղեգնուտ,կաղնուտ,ծիրանուտ):

ուստ- կազմում է գործողություն,հետևանք կամ միջոց ցույց տվող գոյականներ (փախուստ,պահուստ,հագուստ,ապրուստ)

ցի-կազմում է որտեղացի լինելը ցույց տվող գոյականներ (մշեցի,սասունցի,վրացի):

ք- կազմում է գործողության հետևանք կամ որևէ հատկություն ,երևույթ ցույց տվող գոյականներ (բերք,հումք,հանք,կյանք) :

Link to post
Share on other sites
Guest Guest12568

Մակբայակերտ ածանցներ :,որոնք դրվելով տարբեր հիմքերի վրակազմում են մակբայներ :

(ա) բար, (ա) պես,որեն վերջածանցները համանիշներ են ,հաճած դրվում են միևնույն բառի վրա և ստեղծում նույն իմստն ունեցող մակբայներ: օր` բարեկամաբար-բարեկամորեն,քնքշաբար-քնքշորեն,գիտագցաբար-գիտագցորեն:

բար- ածանցով կազմված են մեծ թվով մակբայներ (հայրաբար,աստիճանաբար,հերոսաբար)

պես- (գլխավորապես,մեծապես,մշտապես,վերջապես,նյութապես,նախապես)

որեն-ձևով իմաստներ (վարպետորեն,լայնորեն,խստորեն,փարթամորեն)

ովին- ածանցը բաղադրյալ է,կազմված է գործիական հոլովի ով վերջավորությունից և ին մասնիկից (լիովին,կամովին,բոլորովին,հիմնովին,ամբողջովին):

Նույն սկզբունքով բաղադրյալ ածանց կազմվում է նաև ին մասնիկը կցելով վերջավորությունների (տակավին,վերստին):

Մակբայները կազմվում են նաև այլ ածանցներից,որոնք մասնակցում են նաև ուրիշ խոսքի մասերի կազմությանը :

ակի – շեշտակի , յայն-լռելյայն,ուկ-կամացուկ:

Link to post
Share on other sites
Guest Guest12568

թվականի ածանցներ

-րորդ, -երորդ,-ական (մեկական,երկուական,տասական):

Ածականակերտ վերջածանցներ :Այն ածանցները ,որոնք դրվելով տարբեր հիմքերի վրա կազմում են ածական անուններ

-ալի

-կոտ

-եղ

-եկեն

-որակ

-վուն

Link to post
Share on other sites
Guest Guest12568

Եթե ինչ-որ մեկը հիշի գոյականակերտ ածանցներ,թող գրի :flower:

մնում է բայակերտ, բայց արդեն այսօր չէ :cry:

ես ընթացքում եթե հիշեմ,գոյականակերտ շատ կան,որ չեմ գրել :flower:

Link to post
Share on other sites

լուրջ :/

լեկցիայիս տետրը .իագմփ.հայ

:lol:

եթե լինկ լիներ ,իմանայի տեղը ,Սքային կուղարկեի ,ավելորդ ափ չէի անի :ermm:

Հեղինե ջան,

Կարծում եմ կարիք չկա նշելու իմ երախտագիտության չափը։

Հատուկ քո պատվին այդ փնտրման համակարգը անվանելու եմ «Հեղինե»։

Անհամբեր սպասում եմ ցանկը լրացնելուն։

Ս.Հ.

Link to post
Share on other sites
Guest Guest12568

Հեղինե ջան,

Կարծում եմ կարիք չկա նշելու իմ երախտագիտության չափը։

Հատուկ քո պատվին այդ փնտրման համակարգը անվանելու եմ «Հեղինե»։

Անհամբեր սպասում եմ ցանկը լրացնելուն։

Ս.Հ.

վայ Սերգեյ :lol:

:lool:

Link to post
Share on other sites

На Вашем месте я бы начала с того, что методично прошлась бы по всем типам склонения (-оч/-ор/-ва/-ан и т.д.) с артиклем и без, по всем падежам, затем также методично по суффиксам и по падежам (как с "-утюн"ом Вы сделали). Кстати, нет ли возможности включить отдельно падежные и глагольные ("-ацнел") окончания, т.е. словоизменение и суффиксы, т.е. словообразование? Это тоже сократило бы объем.

Еще наверно по корням надо пройтись ("куйр" / "кр"-оч).

Աննա Սուրենովնա ջան,

Պապս կասեր «երջանիկ է այն ազգը, որի յուրաքանչուր անդամ անում է այն գործը, որը գերազանց գիտի»։

Իմ համար այդ ցուցակը գրելը հավերժության հավասար մի բան է, իսկ մասնագետի համար մի ակնթարթ։

Ինձ հետաքրքրում են բոլոր հավանական «ավելորդ» մասնիկները բառի վերջում։

Link to post
Share on other sites

լուրջ :/

լեկցիայիս տետրը .իագմփ.հայ

:lol:

եթե լինկ լիներ ,իմանայի տեղը ,Սքային կուղարկեի ,ավելորդ ափ չէի անի :ermm:

Հեղինե ջան, էտ լեկցիան ինչորմեկ@ թելադրում էր չէ ?

Աղբյուր@ ոչ միայն լինկն է, այլ գրքի, հեղինակի անուննել է.

իսկ սա ինչա նշանակում -իագմփ.հայ ?

Link to post
Share on other sites
Guest Guest12568

Հեղինե ջան, էտ լեկցիան ինչորմեկ@ թելադրում էր չէ ?

Աղբյուր@ ոչ միայն լինկն է, այլ գրքի, հեղինակի անուննել է.

իսկ սա ինչա նշանակում -իագմփ.հայ ?

:lol: :lool: դեմք է :lol:

Անգել ջան ,ուսանողության տարիներին թելադրել է դասախոսս ,անուն ,ազագանուն,հասցե,,,նշեմ :huh:

թելադրող չկար ,հիմա գնամ էսա տեսնեմ կարող եմ այդ դասախոսիցս հեղինակի անունը կորզեմ :lol:

դա հասցեն է :-

Link to post
Share on other sites

:lol: :lool: դեմք է :lol:

Անգել ջան ,ուսանողության տարիներին թելադրել է դասախոսս ,անուն ,ազագանուն,հասցե,,,նշեմ :huh:

թելադրող չկար ,հիմա գնամ էսա տեսնեմ կարող եմ այդ դասախոսիցս հեղինակի անունը կորզեմ :lol:

դա հասցեն է :-

Значит, это чье-то индивидуальное творчество, не прошедшее, например, обсуждение коллег (как бывает, когда дело доходит до публикации)?

Тогда, интересно, вот это

չեք- կազմում է մի քանի վարձատրություն ցույց տվող գոյականներ (կապողչեք,բերողչեք):

имеет отношение к товарному чеку? То есть, в современном армянском языке воспринимается не как словосложение, а как суффиксация?

Link to post
Share on other sites
Guest Guest12568

եվս...

Գոյականակերտ

ալիք-խաղալիք

անիք-հարսանիք

իլ-կաթիլ

իչք-խմիչք

ունք-ծաղկունք

ածականակերտ

գար- խելագար,մոլագար

մակբայակերտ

գին,իվ

հ.գ.Բայակերտ ածանցները կարծես Ձեզ հարկավոր չեն Սերգեյ.

-ան-

-են--եցն-ացն-ատ-տ- :ermm:

օր.`կտրատել,կտրտել,խաղացնել,խաղեցնել

.իսկ կարծես հոլովները պետք են ,այստեղ գրեմ թե նոր հոլովումներ թեմայի տակ,հմ....

ավելի շուտ կհավաքեմ Ձեզ կուղարկեմ,թե չէ հեղինակ են ուզում :hehe:

Link to post
Share on other sites
Guest Guest12568

Որոշ ածանցներ հանդես են գալիս մեկից ավելի խոսքի մասերի կազմության մեջ,այսինքն իրենց հիմնական խոսքի մասերի գործառույթից բացի ` ունենում են նաև այլ գործառույթներ :

ա) Գոյական և ածական կազմող ածանցներ

ածո – (չափածո,պահածո ,դրածո)

ակ- (գնդակ,գիտակ,միակ)

ատ- (բացատ,խրամատ,թևատ,պոչատ)

բ) ածական և մակբայ նաև կապեր կազմող ածանցներ :

ակի- (եզակի,որոշակի,թեթևակի,հանկարծակի)

ին- (դժվարին,մթին,ամենևին,տակավին)

իվ-(լրիվ,մեղմիվ,առթիվ,շնորհիվ)

գ) Գոյական,ածական և մակբայ կազմող ածանցներ .

երեն- (Հայերեն,ռուսերեն,ֆրանսերեն):

Link to post
Share on other sites

:lol: :lool: դեմք է :lol:

Անգել ջան ,ուսանողության տարիներին թելադրել է դասախոսս ,անուն ,ազագանուն,հասցե,,,նշեմ :huh:

թելադրող չկար ,հիմա գնամ էսա տեսնեմ կարող եմ այդ դասախոսիցս հեղինակի անունը կորզեմ :lol:

դա հասցեն է :-

нда.... :)

ноу комментс

Link to post
Share on other sites

Коллеги, о чем вы спорите?

Это для Эгине :flower: , а это для Ангел :flower:

Не спорьте, пожалуйста!

Лучше взять весь этот список словообразования и выставить на сайте "Учим армянский". Разве плохо? На самом деле, вопрос авторства общеизвестных вещей не стоит так остро: ведь не кто-нибудь выдумывает суффиксы армянского языка, а они есть в языке, так и осознаются. (Только вот "чек" меня озадачивает.) Еще неплохо бы спросить разрешение Сатеник и вынести на "Учим армянский" ее задания на синонимию и антонимию в разделе "Литература", объеднив все это под рубрикой "Лексикология".

Что касается просьбы Скайфлайер, если не ошибаюсь, то для поисковика скорее нужны словоизменительные окончания , а не словообразовательные суффиксы, т.е. грамматика, а не лексикология.

Link to post
Share on other sites

а кто говорит что мы спорим. просто Ехине напрочь не хочет понять (типа не понимает) :)

Аида Суреновна, так я с этим намерением ии спросила про авторство, чтобы если буду ставить на сайт, то показать откуда взято. а то знаете ли, у нас в интернете так строго следят за авторскими правами, что лишний раз не хочется.......

ну если нет автора, то не знаю как быть :)

Link to post
Share on other sites

Աիդա Սուրենովնա (քիչ մնաց ելի Աննա գրեի :) ),

Իմ խնդիրը բառի «անպետք» վերջնամասի հայտնաբերումն ու լիկվիդացումն է։

Իս ինչո՞ւ ոչ առաջամասի, քանզի գրեթե անհնար է այն առանձնացնել բառից իմ օգտագործած պարզ մեթոդներով։ Խնդրում եմ չոգտագործել լեզվական մասնագիտական տերմիններ քանզի Ձեր ասելիքը սկսում է անհասկանալի դառնալ։

Հեղինե,

Կարծում եմ ինձ բայակերտ ածանցներն ել են պետք, քանզի քո նշած խաղ+ացն+ել բայը կարելի է մաքրել «անպետք» վերջնամասից, քանզի բայակերտ ածանցից (ացն) հետո գալիս է ոչ թե արմատ այլ մեկ այլ «անպետք» վերջնամաս։

Այսինքն, պարզ ասած, ես կարող եմ ծրագրին տալ բոլոր հնարավոր վերջնամասերի ցուցակը և ծրագիրը ամեն բառի համար կհամեմատի արդյոք բառը պարունակում է ցուցակում առկա վերջնամաս ու եթե գտնի, այն կջնջի բառից ստանալով նախածանց+արմատ։ Ստացված արդյունքը լիարժեք չէ, սակայն լիովին բավարարում է իմ խնդրին։

Հրեշտակ,

Կարծում եմ կարիք չկա պարզելու աղբյուրը, քանզի դա մեր խնդրի նպատակը չէ։ Իհարկե կլինեն նաև սխալներ (օրինակ չեկ վերջածանցը) քանզի Հեղինեն լեզվի մասնագետ չէ և սա ել գիտական աշխատություն չէ։

Շատ երախտապարտ լկինեի եթե դու ել ռուսերենի վերջածանցները գրեիր, քանզի նույն պրոցեսը կատարվելու է նաև ռուսերեն հոդվածների հետ։

Edited by SkyFlyer
Link to post
Share on other sites

Աիդա Սուրենովնա (քիչ մնաց ելի Աննա գրեի :) ),

Իմ խնդիրը բառի «անպետք» վերջնամասի հայտնաբերումն ու լիկվիդացումն է։

Իս ինչո՞ւ ոչ առաջամասի, քանզի գրեթե անհնար է այն առանձնացնել բառից իմ օգտագործած պարզ մեթոդներով։ Խնդրում եմ չոգտագործել լեզվական մասնագիտական տերմիններ քանզի Ձեր ասելիքը սկսում է անհասկանալի դառնալ։

Հեղինե,

Կարծում եմ ինձ բայակերտ ածանցներն ել են պետք, քանզի քո նշած խաղ+ացն+ել բայը կարելի է մաքրել «անպետք» վերջնամասից, քանզի բայակերտ ածանցից (ացն) հետո գալիս է ոչ թե արմատ այլ մեկ այլ «անպետք» վերջնամաս։

Այսինքն, պարզ ասած, ես կարող եմ ծրագրին տալ բոլոր հնարավոր վերջնամասերի ցուցակը և ծրագիրը ամեն բառի համար կհամեմատի արդյոք բառը պարունակում է ցուցակում առկա վերջնամաս ու եթե գտնի, այն կջնջի բառից ստանալով նախածանց+արմատ։ Ստացված արդյունքը լիարժեք չէ, սակայն լիովին բավարարում է իմ խնդրին։

Հրեշտակ,

Կարծում եմ կարիք չկա պարզելու աղբյուրը, քանզի դա մեր խնդրի նպատակը չէ։ Իհարկե կլինեն նաև սխալներ (օրինակ չեկ վերջածանցը) քանզի Հեղինեն լեզվի մասնագետ չէ և սա ել գիտական աշխատություն չէ։

Շատ երախտապարտ լկինեի եթե դու ել ռուսերենի վերջածանցները գրեիր, քանզի նույն պրոցեսը կատարվելու է նաև ռուսերեն հոդվածների հետ։

Попытаюсь понятнее. "Анпетк" части это именно грамматика, а лексика не "анпетк", она означает образование нового слова. Вы же не хотите "Ачаряни арматакан бараран" писать, вам кажется нужно, чтобы люди находили то что ищут, а не отдаленные ассоциации с данным корнем. Например իլ-կաթիլ здесь корень կաթ и дальше по суффиксам такой поиск даст и всю молочную тематику (молочный цвет, и всякие продукты , и блюда, и родня и т.д. и т.п. вплоть до дойки коров) и капание, и капельницы, и прочее. Вам это надо? Я хочу сказать, что эти суффиксы не лишняя часть в слове, для ваших целей, естественно. Грамматические окончания существительных (то есть не меняющие значения слова) см., например, в http://hayeren.hayastan.com/uch8.html

Ангел, а нельзя в качестве автора подписаться "форум Айастан.ком" типа коллективное творчество?

Link to post
Share on other sites
Guest Guest12568

Սերգեյ Բայակերտները հիմա , իսկ հոլովների ու հոլովումների մասին ...պետք է հա?

հ.գ. Մանե ջան ,ախար ինչ հեղինակ ասեմ ,հասկանում եմ արխային :dance: , դասախոսս կարդացել է լեկցիա , որը ես գրել եմ 4 տարի առաջ ,հիմա Սերգեյի համար հանել եմ արխիվից տետրս ու հավաքում եմ այստեղ , ինչ հեղինակ նշեմ ախար :ermm:

մասնագիտությունս հեռու է Հայոց լեզվից , պարզապես անցնելիս լավ ենք անցել, բայց հիմա եթե հոլովումներ պետք լինի ու էլի այսպես մանրակրկիտ գրելու լինեմ, պետք է ընկերուհուս լեկցիայի տետրը բերեմ , նա բանասիրականն է ավարտել ,այդ դեպքում կաշխատեմ հեղինակի անունը իմանալ :flower:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...