voter Posted September 26, 2006 Report Share Posted September 26, 2006 A1PLUS // -------------------------------------------------------------------------------- ՓՈԽՎՈՒՄ ԵՆ ԱՄՆ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ [03:15] 26 Սեպտեմբերի, 2006 [ http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=41309 ] ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը` ԱՄՆ մուտքի արտոնագրերի դիմումներն այսուհետ ձեռագիր տարբերակի փոխարեն ընդունելու է էլեկտրոնային տարբերակով: ՚Սա նշանակում է, որ դիմումը ներկայացնելուց հետո հարցազրույցի համար այլեւս անհրաժեշտ չի լինի երկար սպասել, քանի որ հյուպատոսական բաժնի աշխատակիցները ստիպված չեն լինի մուտքագրել արտոնագրի համար դիմում ներկայացրած քաղաքացու տվյալներըՙ,- պարզաբանում են դեսպանատնից: Այսօրվանից սկսած, բոլոր այն անձինք, որոնք ոչ-ներգաղթային արտոնագրի դիմումը կներկայացնեն էլեկտրոնային եղանակով, ավելի շուտ կհրավիրվեն հարցազրույցի, իսկ արդեն ս.թ. նոյեմբերի 1-ից ԱՄՆ բոլոր տեսակի ոչ-ներգաղթային արտոնագրերի համար կընդունվեն բացառապես էլեկտրոնային դիմումներ: Դիմումի էլեկտրոնային տարբերակում (EVAF) լրացվում է ճիշտ այն նույն ինֆորմացիան, որ պահանջվում է ներկայիս DS-156 դիմումի ձեւում: Դիմումի էլեկտրոնային տարբերակը տեղակայված է ինտերնետային http://evisaforms.state.gov հասցեում: Այն անվճար է: Դիմումի ձեւը պետք է լրացնել առցանց, ապա տպել մի օրինակ, որը պետք է ներկայացնել դեսպանատուն` հարցազրույցի ներկայանալիս: Դիմումի էլեկտրոնային տարբերակն օգտագործող քաղաքացիներն այն պետք է լրացնեն նախքան հարցազրույցի մասին պայմանավորվածություն ձեռք բերելը, քանի որ հարցազրույց նշանակելու համար նրանք հյուպատոսական աշխատակցին հայտնելու են դիմումի բարկոդի համարը: Ի դեպ, դիմումի էլեկտրոնային տարբերակում տվյալները լրացվում են անգլերեն լեզվով: Այնուհանդերձ, ԱՄՆ դեսպանության կայքի http://usa.am/consular էջում հնարավոր է գտնել դիմումի լրացման մասին հրահանգներ հայերեն ու ռուսերեն լեզուներով: Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.