Guest Guest12568 Posted October 15, 2006 Report Share Posted October 15, 2006 ՀԱԿԱՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԻՍՏԵՐԻԱՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՍԵԼ Է ԳԱԳԱԹՆԱԿԵՏԻՆ Ինչպես որ ենթադրվում էր, Ֆրանսիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ուրացումը պատժող օրինագծի ընդունմամբ հակաֆրանսիական հիստերիան Թուրքիայում հասավ գագաթնակետին: Խոսքը «Գորշ գայլերի» քաղաքական կազմակերպության՝ Ազգայնական շարժում կուսակցության կազմակերպված երթի մասին չէ, որի մասնակիցներն, ի դեպ, իրենց զայրույթն արտահայտելու համար ձվակոծել են մի շենք: Միայն ուշացումով պարզվել է, որ այդ շենքը ոչ թե Անկարայում Ֆրանսիայի դեսպանատունն է, այլ ԱՄՆ-ի դեսպանի խորհրդականի առանձնատունը: Ոչ էլ նկատի ունենք Ստամբուլի հայտնի Բերա թաղամասի «ֆրանսիական» փողոցում «Ալժիրի անկախության հուշարձան» կանգնեցնելու քաղաքապետարանի խորհրդի միաձայն ընդունած որոշումը, այլ Թուրքիայի ղեկավարների հիստերիկ հայտարարությունները: Դրանց հիստերիկությունը պայմանավորված է սպառնալից բնույթով եւ Ֆրանսիային հասցեագրված ամոթանքներով: Արձագանքելով Ֆրանսիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ուրացման համար պատիժ սահմանող օրինագծի ընդունմանը, նույն օրը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Ցեղասպանության հայկական սուտը» օրինականացնելու համար «նեղմիտ» անվանեց ֆրանսիացի քաղաքական գործիչներին եւ ասաց, որ դա «մտքի ազատության» առումով ամոթալի է, միաժամանակ սեւ բիծ Ֆրանսիայի համար: Այս երկիրը, նրա կարծիքով, դատապարտվել է ամոթով ապրելու: Օրինագծի հաստատման որոշումը Էրդողանը համարեց «պատմական ահավոր սխալ» եւ ավելացրեց. «Պատմությունն, ինչ խոսք, կդատապարտի նրանց, ովքեր անտեսում են հակազդեցության ողջամիտ դրսեւորումները: Մենք չենք ընդունելու այս անարդարությունը, ոչ էլ հանդուրժելու ենք դա»: Թուրքիայի Ազգային մեծ ժողովի՝ Մեջլիսի նախագահ Բյուլենթ Արընչն օրինագծի ընդունման Ֆրանսիայի խորհրդարանի որոշումը համարեց «ամոթալի» եւ «թուրք ազգի նկատմամբ թշնամական» դիրքորոշման արտահայտություն: Նրան միացավ արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը: Նա, ինչպես հոկտեմբերի 13-ի համարում տեղեկացնում է «Միլիեթը», մասնավորապես ասաց. «Խորհրդարանի այս որոշմամբ Ֆրանսիան ցույց տվեց, որ քաղաքական մանր հաշվարկներ հետապնդող երկիր է: Այս հաշվարկների համար նա գետնով է տվել իր պատմական հեղինակությունը: Թող ոչ ոք չմտածի, որ Թուրքիան այս ամենը կուլ կտա: Մշակել ենք բոլոր ոլորտների համար նախատեսված հակաքայլեր, որոնք աստիճանաբար շրջանառության մեջ են դրվելու ամենայն լրջությամբ: Այս հարցը բնույթով ազգային է: Հուսով եմ, որ Ֆրանսիան ի վերջո դուրս կգա այս փակուղուց»: Թեեւ Գյուլը չի նշել, թե ինչ ոլորտներ են դրանք, այնուամենայնիվ, «Միլիեթն» արտգործնախարարության աղբյուրներից պարզել է, որ Թուրքիան պատրաստվում է ամենացածր մակարդակի իջեցնել ռազմական, քաղաքական, առողջապահության, կրթական, մշակույթի եւ առեւտրի բնագավառում Ֆրանսիայի հետ համագործակցությունը: Միաժամանակ ենթադրվում է Ֆրանսիայի օտարումը Թուրքիայում հայտարարված միջազգային կարեւոր մրցույթներից: Օրինագծի ընդունման առնչությամբ Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Դենիս Բայքալն ասել է, որ անհնար է պատմությունը գերի վերցնել օրինագծով, Ֆրանսիան պատմական ամոթի տակ իր ստորագրությունը դրեց: Իսկ Ճշմարիտ ուղի կուսակցության նախագահ Մեհմեդ Աղարը մեղադրել էր ֆրանսիացի պատգամավորներին, թե նրանք որպես անեծքի արժանի մարդիկ համաշխարհային հասարակական կարծիքի առջեւ հավերժ դատապարտել են իրենց: Ֆրանսիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ուրացումը պատժող օրինագծի ընդունման օրը՝ հոկտեմբերի 12-ին խորհրդակցության համար Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերի նստավայր են հրավիրվել վարչապետ Էրդողանն ու զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յաշար Բույուքանըթը: Հոկտեմբերի 17-ին, ինչպես հայտարարել է արտգործնախարար Գյուլը, արտակարգ նիստի է հրավիրվել Մեջլիսը, որտեղ կքննարկվեն Ֆրանսիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ուրացումը պատժող օրինագծի ընդունմանն առնչվող խնդիրներ, ինչպես դրա դեմ անհրաժեշտ հակաքայլերի ձեռնարկումը: ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ Quote Link to post Share on other sites
Guest Guest12568 Posted October 15, 2006 Report Share Posted October 15, 2006 ՄՈՒԹԱՖՅԱՆ ՊԱՏՐԻԱՐՔՆ «ԸՆԴՎԶՈՒՄ» Է ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՕՐԻՆԱԳԾԻ ԴԵՄ Այդ մասին երեկ ինտերնետային էջում տեղեկացրել էր «Միլիեթը»՝ «Ակօսի» գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը հայտարարությունն առաջին էջից, իսկ Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանի «ընդվզումը»՝ որպես առաջնորդող լուր: Ըստ թուրքական թերթի, պատրիարքը Ֆրանսիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ուրացումը պատժող օրինագծի ընդունման առնչությամբ ասել է. «Ֆրանսիացիները լուրջ հարված հասցրին Թուրքիայի եւ Հայաստանի առանց այդ էլ խիստ սահմանափակ երկխոսությանը: Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած այս օրինագիծը համարում եմ հակաժողովրդավարական, որովհետեւ խոչընդոտում է անհատի խոսքի ազատությունը»: Մեսրոպ Բ Մութաֆյանն այնուհետեւ նշել է, որ Թուրքիայի հայերն անհանգստությամբ են հետեւում իրադարձությունների զարգացմանը, եւ նրանք իրենց վրա զգում են օրինագծին թուրքական հակազդեցության դրսեւորումներից բխող ահավոր ճնշումները: Օրինագծի հարցում պատրիարքին է միացել «Ակօսի» խմբագիր Դինքը: Նա, ըստ «Միլիեթի», նշել է, որ օրինագծով շահեց Թուրքիան, Հայաստանը վնաս կրեց, իսկ հայկական սփյուռքը «կրակեց ինքն իր ոտքին»: Ըստ Հրանտ Դինքի, օրինագծի ընդունման որոշումը պատմության հետ հաշտվելու առումով երկարաժամկետ հեռանկարում անբարենպաստ դրության մեջ է դրել հայերին, որովհետեւ, ինչպես ինքն է պնդում, «համաշխարհային հասարակական կարծիքն իբրեւ տուժած կողմ հայերին միշտ համարել էր իրավացի, իսկ թուրքերին՝ ոչ: Հիմա արդեն տուժող կողմ են դարձել թուրքերը»: Օրինագծի հաստատումը խոսքի ազատության առումով բնութագրելով իբրեւ «խայտառակ որոշում», Դինքը միաժամանակ ընդգծել է. «Օրինագիծը Ֆրանսիայի անճարակության արտահայտությունն է»: Այդ ընթացքում հայտնի թուրք գրող Էլիֆ Շաֆաքը ֆրանսիական «Մոնդ» թերթի երեկվա համարում հրապարակված հարցազրույցով քննադատել է օրինագծի ընդունումը եւ նշել է, որ դա որեւէ կերպ չի նպաստի պատմական հարցի (Հայոց ցեղասպանության) լուծմանը, ավելացնելով. «Հայերի վիշտը պետք է կիսենք մենք՝ թուրքերս, հարգանքով վերաբերվենք դրան եւ հաշտվենք մեր անցյալի հետ: Կարծում եմ, ի վիճակի ենք քննարկել մեր պապերի սխալները»: Հ. ՉԱՔՐՅԱՆ Quote Link to post Share on other sites
Guest Guest12568 Posted October 15, 2006 Report Share Posted October 15, 2006 ՖՐԱՆՍԻԱ. ՎԱՆԴԱԼՆԵՐԸ ՊՂԾԵԼ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մերժման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքի ընդունումից երկու օր անց, Վերսալից ոչ հեռու գտնվող Շավիլ քաղաքում կանգնեցված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը պղծվել է վանդալների կողմի հոկտոմբերի 13-ի լույս 14-ի գիշերը: Հուշարձանի վրա գտնվող փորագրված երկու բրոնզե սալիկները պոկվել են քարե հիմքից: Շավիլի ոստիկանությունը սկսել է միջադեպի հետաքննությունը, PanARMENIAN.Net-ին հայտնել է անկախ ֆրանսիացի լրագրող Ժակ Էկիյանը: Հուշարձանն իրենից ներկայացնում է հայկական այբուբենի տառերի հյուսումից կազմված խաչ: Quote Link to post Share on other sites
Guest Guest12568 Posted October 17, 2006 Report Share Posted October 17, 2006 ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՆ ՄԵՐԿՈՒԹՅԱ՞ՄԲ Ստամբուլի «Բեշիկթաշի» նախկին առաջատար, Թուրքիայում բնակվող ֆրանսիացի Պասկալ Նուման հայտարարել է, որ կմեկնի Փարիզ եւ կմերկանա Ֆրանսիայի խորհրդարանի շենքի դիմաց: Այդպիսով, նա պատրաստվում է հասնել Հայոց ցեղասպանության հերքման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքի վերացմանը: «Ես պատրաստ եմ մեկնել Ֆրանսիա, հանվել խաորհրդարանի շենքի դիմաց Փարիզում եւ բարձրացնել պլակատ՝ «Ցղասպանություն չի եղել» գրությամբ»,- հայտարարել է Նուման, հայտնում է Regnum-ը: Quote Link to post Share on other sites
Ani Posted October 18, 2006 Report Share Posted October 18, 2006 Առնվազն խուժա՛ն են : Ֆրանսիայի կառավարությանը չբարկացնեն ,Եվրոխորհուրդը սրի իրենց դիմաց - էդտեղից էլ դուրս շպրտեն բարբարոսներին : Quote Link to post Share on other sites
Mon pays Posted October 18, 2006 Report Share Posted October 18, 2006 ПАРЛАМЕНТ ФРАНЦИИ ОПИРАЕТСЯ НА ФАШИСТСКУЮ ИДЕОЛОГИЮ По словам главы Комита защиты национально-освободительного движения южных азербайджанцев, Европа "нападает" на тюркский мир Ф.ТЕЙМУРХАНЛЫ "Наблюдаемая в последние годы антитюркская истерия в Европе дошла до своего логического завершения во Франции. Принятое французским Национальным собранием решение об уголовном наказании лиц, отрицающих "армянский геноцид", свидетельствует о том, что Европа начала политическую кампанию против тюркского мира". С таким заявлением на вчерашней пресс-конференции выступил глава Комитета защиты национально-освободительного движения южных азербайджанцев Джахандар Байоглу. По его словам, решение французского парламента чревато серьезными последствиями. Это обстоятельство - звено в некоей цепи, и не исключено, что и другие европейские страны последуют примеру официального Парижа. "Да, президент Франции Жак Ширак заявляет о том, что не поддерживает решения Национального собрания. Но почему, в таком случае, он не соизволил принять участие в работе законодательного органа? Этот факт говорит о многом", - сказал Дж.Байоглу, явно намекая на то, что глава французского государства неискренен в своих словах. "При вынесении данного постановления французские парламентарии следовали фашистской идеологии. Свыше 100 депутатов, проголосовавших за принятие этого антитюркского решения, фактически являются фашистами", - заявил он. Дж.Байоглу выразил свое недовольство тем, что международное сообщество расценивает Иран как угрозу и, тем не менее, активно поддерживает позицию Армении, которая, как известно, имеет более чем добрососедские отношения с официальным Тегераном. Глава Комитета защиты национально-освободительного движения южных азербайджанцев прошелся и по Грузии. По его мнению, и эта, вроде дружественная нам страна, ни разу не выступила против политики Армении. Затем Дж.Байоглу вновь обрушился с критикой на международное сообщество. "Налицо тот факт, что европейские страны опасаются активизации и вероятного доминирования тюркской нации в регионе. Поэтому эти государства проводят в жизнь принцип, известный еще со времен Древнего Рима: "Разделяй и властвуй", и тем самым пытаются раздробить единство тюркских народов." По словам защитника национально-освободительного движения наших южных соотечественников, какие бы решения ни выносила Франция либо другие европейские государства, это не сломит дух тюркских народов. "Наш комитет провел консультации с националистическими организациями в Южном Азербайджане, в результате чего мы пришли к выводу о необходимости всему тюркскому миру объединиться для противостояния массированным атакам антитюркских стран", - подчеркнул Дж.Байоглу. Он также заявил, что необходимо в ближайшее время провести форум тюркских националистических сил. "Мы считаем, что ответственность за организацию подобного мероприятия должна взять на себя Турецкая националистическая партия, и собрать форум в Анкаре. Мы также ратуем за создание тюркского блока, который объединит в себе представителей Турции, Северного и Южного Азербайджана, туркменов Ирака. Мы не собираемся отказываться от борьбы за единение тюркских народов." В конце своей речи Дж.Байоглу выразил свое возмущение тем, что до сих пор политические партии, неправительственные и правозащитные организации Азербайджана не выразили отношения к антитюркской позиции, занятой парламентом Франции. Со своей стороны отметим, что основные азербайджанские оппозиционные партии, МИД республики и Милли меджлис выступили с протестом против решения французского парламента. Но, видимо, в патриотическом пылу Дж.Байоглу или забыл об этом, или же изначально был не в курсе событий, происходящих в политических кругах Азербайджана. www.zerkalo.az Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.