Muza voina Posted November 14, 2006 Report Share Posted November 14, 2006 Ерехек! Ставлю сюда замечательный пост от Aram_D, который он поставил в раздел Религия http://forum.hayastan.com/index.php?showtopic=29197 Ընդհանուր առմամբ հայերս ամբողջ աշխարհում ունենք մոտ 30000 ձեռագիր, որոնցից միայն 15000 է գտնվում Երեւանում եւ մի փոքր մասն էլ Էջմիածնի մատենադարանում: Սա ընդամենը այն փոքր մասն է, որ հաջողվել է փրկել կոտոտածի տարիներին: Նախկինում ամեն մի վանք ունեցել է իր մատենադարանը: Աստվածաբանությունը եւ Եկեղեցու պատմությունը, որը նույն հայ ժողովրդի պատմությունն է, կազմում է ամբողջ զանգվածի մոտավորապես 90%: Բավականին թվով Բժշկարաններ էլ կան, եւ այսօր դրանք ուսումնասիրվում են, չէի ասի մեծ ջանասիրությամբ, բայց աշխատանքներ արվում են: Քանի որ ես միայն աստվածաբանական աշխատություններով եմ հետաքրքրված՝ որեւէ ստույգ բան չեմ կարող ասել մյուս ձեռագրերի մասին: Կարող եմ պարզել ավելի ստույգ ու ասել, մի գուցե եկող շաբաթ: Հետաքրքրական է, որ հայերենով պահպանվել են Ոսկեբերանի որոշ գործեր, որոնք հունարենով այլեւս չկան՝ ոչնչացվել են: Եպիփան Կիպրացու մի գործ էլ կա, որ միայն հայերենով գոյություն ունի, օրիգինալը ոչնչացվել է: Նույնը նաեւ Եփրեմ Ասորու գործերի մասին կարելի է ասել: Կան նաեւ ուրիշ լեզուներով ձեռագրեր՝ արաբերեն, պարսկերեն եւ այլն: Տաթեւացու քարոզների միայն մի մասն է այսօր հրատարակված, մնացածները ձեռագիր վիճակում են դեռեւս: Դավանաբանական արժեքավոր գրականություն էլ կա: Ես միայն մի թեմայով եմ այսօր նյութեր հավաքում, այդ պատճառով էլ շատ բան որոշակի չեմ կարող ասել: Այսօր աշխարին բավարար ձեւով չի ներկայացված Հայ Եկեղեցու աստվածաբանությունը, այդ պատճառով էլ շատերը մեզ գիտեն որպես խեղճ ու կրակ ու ճնշված ժողովուրդ միայն, եւ ոչ աստվածաբանական հզոր դպրոց ունեցող եւ իր սեփական տասակետը արժանիորեն պաշտպանող եկեղեցի: Մեր եկեղեցու դավանաբանությունը ոչ թե հայերիս հուսահատ ճիչն է՝ մյուսներից տարբերվելու համար, եւ ոչ էլ ազգային ինքնությունը վերահաստատելու փորձ է այն, այլ դա իրականում Տիեզերական Եկեղեցու դավանաբանությունն է հայերեով արտահայտված: Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.