Egern.net Posted November 15, 2006 Report Share Posted November 15, 2006 Հայեր ջան, Վերջերս հանդիպեցի մի նոր ծրագրի, որը առաջարկում է Microsoft-ը` Expression Web: Առայժմ միայն Beta 1, բայց նկարագրություններից երևում է, որ բավական բարդ ու մակարդակով web developer tool է: Կառուցվածքով շատ չի տարբերվում Dreamweaver-ից, բայց ունի մի շարք առավելություններ. XML support, ASP.NET 2.0 integration. ASP.NET server և այլն` http://www.microsoft.com/products/expressi...d_features.mspx Շատ լավ տպավորություն է թողնում, բայց .... 200MB է. տնից չեմ քաշի (կտևի 7.5 ժամ ): Իսկ ուրիշ տեղերից քաշելը պրոբլեմների հետ է կապված: Հիմա ուզում եմ իմանալ, միգուցե, մեր ֆորումցիներից մեկը ունի այդ ծրագիրը, օգտագործում է. ի՞նչ կարծիք ունեք, արժի՞ քաշել: Ի՞նչ թերություններ ունի ու (ավելի մանրամասն) ինչո՞վ է լավ Dreamweaver 8-ից: Quote Link to post Share on other sites
MiG-35 Posted November 15, 2006 Report Share Posted November 15, 2006 Microsoftի ծրագրերից ոչ մեկը ցայսօր ավելի լավը չի եղել, քան Dreamvawerն է… Ես հավատում եմ, որ իրենք բավականին փող ունեն իրենց այդ նոր ծրագրի մասին բոլ-բոլ ռեկլամ անելու, բայց կասկածում եմ, թե այն իրոք լավը կլինի… Quote Link to post Share on other sites
Egern.net Posted November 15, 2006 Author Report Share Posted November 15, 2006 Ցայսօր համաձայն եմ: Բայց սա ուրիշ որակի է երևում: Սա Frontpage-ի նման զուտ սիրողական-դիզայներական չի, այլ ավելի պրոֆեսիոնալ: Ինձ ամենաշատը հետաքրքրում են XML և ASP ինտեգրացիան: Դա շատ կօգնի դինամիկ սայթեր սարքելուն... Quote Link to post Share on other sites
Egern.net Posted November 20, 2006 Author Report Share Posted November 20, 2006 Վերջապես քաշեցի Microsoft Expression Web-ը: Տևեց 7.5 ժամ (ինտերնետս վերջացավ): Բայց գոհ եմ: 2 օր օգտագործելուց հետո կարող եմ համեմատել Dreamweaver 8-ի հետ: Նկատել եմ 3 թերություն. 1. Չի ճանաչում PHP լեզուն 2. Չունի ինչ-որ Reference` այսինքն այդպիսի toolbar (Dreamweaver-ը օգտագործում է O'Relly-ի գրքերը) 3. Չունի կոդը թաքցնելու հնարավորություն, որ կոդի ինչ-որ մաս թաքցնես (նույնիսկ Visual Studio.NET-ի ծրագրերը ունեն, զարմանալի է) Բայց ունի շատ առավելություններ, որոնք շատ ավելի հաճելի են դարձնում կոդ գրելը. 1. Ոչ մի պրոբլեմ չունի Unicode-ի հետ (Dreamweaver 8-ը օգտագործում էր Unicode, բայց շաաաատ դանդաղ էր աշխատում) 2. Complete word ֆունկցիան, որը ցույց է տալիս հնարավոր տեգերն ու պարամետրերը, տարածվում է նաև CSS-ի վրա (Dreamweaver-ը ուներ միայն CSS editor, բաց ձեռքով գրելուց «չէր օգնում») Ընդհանրապես, CSS-ի հետ շատ ավելի լավ է աշխատում: 3. Ունի, իրենց բառերով` «Realtime validating», Dreamweaver-ը ուներ միայն realtime սխալների ուղղում, բայց վալիդացիան առանձին հրամանով էր. այստեղ վալիդացիան էլ է միանգամից: Ընդ որում վալիդացիա անում է նաև XHTML 1.1-ով, ինչը մի շարք արմատական փոփոխություններ է մտցրել մեզ հայտնի HTML-ի մեջ (օրինակ` FONT տեգը, ALIGN, COLOR, BORDERCOLOR պարամետրերը համարվում է «outdated», ցանկալի է օգտագործել CSS) 4. Շատ նմանվում է Office-ի ծրագրերին, ունի Macro-ների հնարավորություն (որը այնքան կուզենայի Dreamweaver-ը ունենար.......) 5. Տեգի properties toolbox-ը ոչ թե Dreamweaver-ի նման է, այլ ասենք VisualBasic-ի նման` ցանկով: Ինձ համար ավելի «հոգեհարազատ» է այդպես 6. Ունի layer-ների հետ աշխատելու toolbox, բայց դեռ առիթ չեմ ունեցել օգտագործելու: Եվ այլն... Ինտերֆեյսը ավելի հարմար ու հաճելի է, ունի մի շարք հարմար shortcut key-եր: Բայց ամենամեծ առավելությունները կապված են ASP-ի և XML-ի հետ, որոնց հետ երբեք չեմ շփվել ու չեմ կարող կոնկրետ առավելություններ/թերություններ նշել: Այնուամենայնիվ ասեմ, որ «վսյո տակի» BETA է, երբեմն զգացվում է... Quote Link to post Share on other sites
MiG-35 Posted November 20, 2006 Report Share Posted November 20, 2006 Իսկ ASPն վո՞նց է աշխատեցնում: Այսինքն` կարելի՞ է օֆֆլայն ռեժիմում աշխատելիս տեսնել սկրիպտի աշխատանքի արդյունքը: Quote Link to post Share on other sites
Egern.net Posted November 20, 2006 Author Report Share Posted November 20, 2006 Ինստալյացիայի ժամանակ հնարավորություն է տալիս ինստալ անել ASP Development Server, որի միջոցով հնարավոր է միանգամից տեսնել: Բայց ես չեմ արել, քանի որ ASP-ից գաղափար նույնիսկ չունեմ (միայն PHP-ից մի քիչ գլուխ հանում): Ես նույնիսկ կարծում եմ, որ այս ծրագիրը «հասկանում է» ASP: Ասենք Dreamweaver-ը PHP ճանաչում է, բայց չի հասկանում, այսինքն, սկրիպտերը գունավորում է, բայց սխալները չի ուղղում (առավել ևս` չի հասկանում ֆայլերի միջև կապերը. դա իհարկե չի էլ կարելի պահանջել): Իսկ Expression Web-ը այնպիսի տպավորություն է թողնում, որ կարող է և հասկանալ ASP: Բայց չեմ կարող վստահ պնդել: Պետք է փորձով համոզվել: Քանի գնում, այնքան ավելի է դուր(ը)ս գալիս այս ծրագիրը: Իրոք, շատ հաճելի է գրել-ջնջելը: Միայն այդ PHP-ի պրոբլեմը..... Մեր ամբողջ կայքը PHP-ի հիման վրա է աշխատում: Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.