Шалапунька Posted December 20, 2006 Report Share Posted December 20, 2006 Вот, отец Л. З. в одном форуме написал о проблеме роли женщины в церкви. Интересно. Сейчас армянская версия, потом переведу на русский. Ինչպես տեսնում եմ, կանայք շատ կայուն կերպով ցանկանում են պաշտպանել իրենց իրավունքները, հաճախ հարցեր են առաջ քաշում իրենց իրավունքների համար։ Այստեղ ես ցանկանում եմ անդրադառնալ որոշ սկզբունքների, և այս՝ ոմանց համար շատ ցավոտ հարցին, այն է՝ ինչո՞ւ են կանանց իրավունքները այսքան սահմանափակ եկեղեցում և ինչո՞ւ կինը բերանը փակ պետք է միայն ունկնդրի դերում լինի, և կարծես իր դերը սահմանափակվում է եկեղեցում միայ հոգոց հանելով։ Նախ այս առումով պետք է անդրադառնալ և նկատի ունենալ «Աստվածային բնական և դրական իրավունքը»։ Բնական աստվածային իրավունքը Աստուծո կողմից մարդու մեջ դրված անխախտելի սկզբունքներ են, որոնք հիմք են հանդիսանում մարդկային բոլոր տեսակ հարաբերությունների համար։ Օրինակ մարդուն անհրաժեշտ չէ, որ որևէ տեղ գրված լինի, որ ծնողը պետք է սիրի իր զավակին։ Սա Աստուծո կողմից դրված է մարդկային բնության մեջ։ Բնական աստվածային իրավունքը մարդկային որևէ իշխանության կողմից փոփոխման ենթակա չէ։ Դրական աստվածային իրավունքի մեջ են մտնում միայն այն պատվիրանները կամ օրենքները, որոնք գրվել են (կամ փոխանցվել են) ուղղակի Աստուծո թելադրանքով։ Օրինակ Աստվածաշնչում Պողոս Առաքյալի շատ խոսքեր Դրական աստվածային իրավունքի մաս չեն կազմում, մինչդեռ Հիսուսի խոսքերը՝ այո՛։ Դրական աստվածային իրավունքը մարդկային որևէ իշխանության կողմից փոփոխման ենթակա չէ։ Այսու ցանկանում եմ անդրադառնալ և ասել, որ ահավասիկ բնական աստվածային իրավունքի մաս է կազմում ինչպես ամուսնական իրավունքի այն հարցը, որ ամուսնություն է համարվում կնոջ և տղամարդու միությունը, այնպես և նույն իրավունքի մաս է կազմում այն հարցը, որ ընտանիքի գլուխը հայրն է։ Այս բաները Աստուծո կողմից մարդկային բնության և էության մեջ դրված են ու որևէ իշխանություն ի զորու չէ փոփոխելու։ Ահա, թանկագին ֆորումցիներ, ցանկանում եմ նշել, որ ընտանիքում ամեն մեկն իր դերն ունի, ինչպես կարդում ենք արդեն Սբ. Գրքի մեջ։ Զավակը չի կարող ապտակել իր ծնողին, որովհետև ընտանիքի մեջ իր դիրքը թույլ չի տալիս այդ, այլ պետք է հնազանդ սիրով պատվի իր ծնողին։ Համապատասխան վերաբերմունքով, Պողոս առաքյալի սիրո խրատի համաձայն, մյուս անդամները։ Հետևաբար ընտանիքի անդամն իր դերն ու իրավունքներն ունի տան մեջ, մայրը՝ մայրական, հայրը՝ հայրական։ Ինչո՞ւ ենք մենք անընդհատ շփոթում և ցանկանում, որ մայրը կատարի հոր իրավունքները, և հակառակը։ Այսպես նաև Եկեղեցին, որ մեր մեծ ընտանիքն է, և այնտեղ քահանան, որ շատ խորհուրդների ընդ մեջեն խորհրդանշում է Քրիստոսին, չի կարող կին լինել, ինչպես ոմանք, հավասարության շինծու, ժամանակի ոգու որոշ խաբկանքներով տարված, ցանկանում են բոլորի հավասարություն, որը տանում է մի կատարյալ քաոսի։ Ինչպես որ Աստվածամայրը Եկեղեցու գերագույն սուրբն է, սակայն չի համարվում Առաքյալ, այսպես և անթույլատրելի է, որ տան բոլոր անդամները հավասար իրավունքներ ունենան, որովհետև յուրաքանչյուրն իր առաքելությունն ու դերն ունի տան՝ ընտանիքի մեջ։ Ինչպես Պողոս Առաքյալն է ասում՝ մեկ մարմնի տարբեր անդամներ ենք, և չպետք է համառորեն ցանկանանք, որ աչքը ոտքի դեր կատարի։ Սա ընդհանուր մոտեցումների հարցում։ Այս ամենից զատ, անշուշտ, կարող են եկեղեցու կամ ընտանիքի կյանքում լինել որոշ դերակատարություններ, որտեղ կինն էլ կարող է իրեն հրաշալիորեն դրսևորել, բայց կարծում եմ, որ չպետ է շփոթենք մարդկանց տեղն ու դերը, ինչպես և՝ առաքելությունը։ Ի վերջո, եթե կարծում ենք, որ կնոջ դերը եկեղեցում նսեմացված է. Այսօր գրեթե բոլոր եկեղեցիների Սբ. Պատարագի դպրաց դասի 70%–ը կանայք են, մաս են կազմում ծխական խորհուրդներում, գոյություն ունեն տիկնանց միություններ, սակայ չկան տղամարդկանց միություններ, երիտասարդաց միությունների ակտիվիստները հիմնականում օրիորդներն են, եկեղեցու ուսուցիչների 90%-ը կանայք են, սարկավագուհիներ ենք ունեցել, մայրապետներ և այլն։ Այսպես դեռ կարելի է թվարկել։ Եվ մի՞թե այս ամենը մասնակցություն չէ եկեղեցու անմիջական կյանքին։ Էլ չասեմ, որ եկեղեցականի կողմից ստեղծված ֆորումի մեծամասնությունը դուք եք և աստվածաբանական տարբեր հարցերի շուրջ, ամբողջ աշխարհով մեկ, ազատորեն արտահայտում եք ձեր մտածումները։ Շնորհակալություն։ Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.