Jump to content

Ամանոր


Guest Guest12568

Recommended Posts

Guest Guest12568

Մի քիչ իրենց մասին : :flower:

Ձմեռ պապիկը, կամ ինչպես արեւմուտքում ասում են Սանտա Կլաուսը, իրականում հոգեւորական է եղել: Նա Ս. Նիկողայոս Հայրապետն էր:

Ժամանակին հույն Նիկողայոս հայրապետը շրջում էր տնետուն եւ չքավոր ընտանիքների պատուհաններին գումար կամ նվերներ դնում: Ձմեռ պապի կերպարը ծագել է հենց այստեղից: «Սանտա Կլաուս» թարգմանաբար սուրբ Նիկողայոս է նշանակում: Այնպես որ, Ձմեռ պապի նվերները մանուկներն իրենց անմեղությամբ ընդունում են որպես պարգեւ Աստծուց:

Քրիստոնեական առումով Ամանորը հաշվետվության յուրօրինակ մի օր է յուրաքանչյուր մարդու համար: Օր, երբ որ ամփոփվում են տարվա ընթացքում կատարված գործերը:

Ս. Ծնունդը աշխարհի քրիստոնյաների ամենամեծ եւ սիրված տոներից է: Իր թե նշանակությամբ, էությամբ, թե խորհրդով Ամանորը զիջում է Ս. Ծննդյանը: Ամանորն ինքնին օրացուցային փոփոխման երեւույթ է, եւ իր մեջ որեւէ խորհուրդ չունի:

Իսկ Ս. Ծնունդը ամբողջությամբ Խորին Խորհուրդ է` Աստծո Որդու Ծնունդը, որը մարդկության համար դառնում է նոր եւ անվերջանալի սկիզբ: Իզուր չէ, որ շուրջ 2000 տարի մարդկությունը իր տոմարական բոլոր հաշվարկները կապում է Քրիստոսի Ծնունդով` նախքան Քրիստոս եւ Քրիստոսի Ծնունդից հետո:

Ս. Ծննդյանը նախորդում է պահք, որը սկսվում է դեկտեմբերի 30-ին եւ ավարտվում հունվարի 5-ի երեկոյան` Ճրագալույցի Ս. Պատարագով: Այս շրջանում բացառվում է կենդանական սնունդ:

Հոգեւորականները հորդորում են Ամանորը դիմավորել եկեղեցում, խորհել հոգեւոր վիճակի մասին եւ ստանալ Աստծո օրհնությունը:

Link to post
Share on other sites
Guest Guest12568

Ինչո՞ւ են քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը տարբեր օրերի նշում

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին: Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է դեկտեմբերի 25-ին:

Մինչեւ 4-րդ դարը բոլոր քրիստոնյաները Սուրբ Ծնունդը նշել են հունվարի 6-ին: Սակայն անգամ քրիստոնեության ընդունումից հետո հռոմեացիները շարունակում էին հեթանոսական տոներ նշել: Բանն այն է, որ ‎դեկտեմբերի 25-ին մեծ շուքով նշվում էր արեւի պաշտամունքին նվիրված տոնը: Հեթանոսական ավանդույթները խափանելու համար 336թ. Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի ծննդյան օր: Հետագայում Ասորիքում եւ գրեթե ողջ արեւելքում Քրիստոսի Ծննդյան տոնի օրը փոխադրվեց դեկտեմբերի 25-ին, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Տիրոջ Աստվածհայտնության` Մկրտության օր:

Հնագույն ավանդության եւ ավետարանական հաշվարկներին հավատարիմ է մնացել միայն Հայ Առաքելական Ս. Եկեղեցին` հունվարի 6-ին միասնաբար նշելով Քրիստոսի Ծննդյան եւ Աստվածհայտնության տոները:

Ինչո՞ւ է Նոր տարվա ընթացքին համընկնում պահոց շրջանը

Ըստ Հայ Եկեղեցու, Սուրբ Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Դեկտմեբերի 30-ից մինչեւ հունվարի 5-ի երեկո մարդիկ պահք են պահում: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ:

Հայոց հին տոմարի համաձայն, Նոր տարին նշվում էր Նավասարդի 1-ին, այսինքն օգոստոսի 11-ին, որը չէր համընկնում պահքին: Հետագայում` տոմարական նոր հաշվարկի ներմուծմամբ, Նոր տարին սկսեցին տոնել դեկտեմբերի 31-ին, որը համընկնում էր քրիստոնեական մեծագույն տոնի` Սուրբ Ծննդյան նախընթաց պահքին: Պահեցողները պահող շրջանից դուրս են գալիս հունվարի 5-ի երեկոյան, երբ եկեղեցում մատուցվում է Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Սուրբ Պատարագ եւ տրվում է Սուրբ Ծննդյան ավետիսը: Մարդիկ միմյանց ողջունում են «Քրիստոս Ծնվեց եւ Հայտնվեց, Օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի»:

Ի՞նչ է Ճրագալույցի Սուրբ Պատարագը

Հատկանշական է, որ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը սկսում ենք տոնել հունվարի 5-ի երեկոյան, քանի որ եկեղեցական օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո` ժամը 17.00-ից: Սուրբ Ծնունդը սկսում ենք տոնել հունվարի 5-ի երեկոյան եւ շարունակվում` հունվարի 6-ին:

Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի Սուրբ Պատարագ: Հետաքրքրիր է, որ ճրագալույցի Սուրբ Պատարագ տարին ընդամենը 2 անգամ է մատուցվում` Սուրբ Ծննդյան եւ Սուրբ Հարության տոներին: Ճրագալույց նշանակում է ճրագ (մոմ) լուցանել, այսինքն` վառել: Այդ օրը երեկոյան մարդիկ եկեղեցում վառված ճրագները իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն: Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկ:

Սուրբ Ծննդյան այլ արարողություններ

Հունվարի 6-ին` Սուրբ Ծննդյան Սուրբ Պատարագից հետո կատարվում է Ջրօրհնեք, որը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը: Խաչով եւ Սրբալույս Մյուռոնով օրհնված հրաշագործ ջուրը բաժանվում է ժողովրդին` ի բժշկություն հոգեւոր եւ մարմնավոր ախտերի: Սուրբ. Ծննդյան տոնակատարությունների շարքում կատարվում է նաեւ Տնօրհնեքի արարողություն: Սուրբ Ծննդյան եւ Սուրբ Հարության տոներից հետո մարդիկ հոգեւորականին իրենց տուն եւ աշխատավայր են հրավիրում` տոնի կենարար ավետիսը եւ աստվածային օրհնությունը ստանալու նպատակով: Տնօրհնեք կատարվում է նաեւ այն ժամանակ, երբ տանը խախտվում է խաղաղությունը կամ զգացվում է դիվային ուժերի ներկայությունը:

Հունվարի 7-ը, ինչպես եւ բոլոր տաղավար (մեծ, գլխավոր) տոներին հաջորդող օրերը, հանգուցյալների հիշատակության օր է` Մեռելոց: Հունվարի 7-ին` Սուրբ Պատարագից հետո, բոլոր եկեղեցիներում կատարվում է հոգեհանգստյան արարողություն, որից հետո մարդիկ այցելում են հարազատների շիրիմները:

Սուրբ Ծննդյան տոնի հանդիսություններն ավարտվում են հունվարի 13-ին` Տիրոջ Անվանակոչությամբ, որը նվիրված է Մանուկ Հիսուսին` տաճարին ընծայելու, 8-րդ օրը թլպատվելու եւ անվանակոչվելու հիշատակին:

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի տնօրինությամբ դեկտեմբերի 31-ի գիշերը Երեւանի կենտրոնական եկեղեցիները մինչեւ առավոտյան ժամը 2.00-ը բաց կլինեն:

Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվան

http://armtown.com/news/am/lra/20061225/22945/

Link to post
Share on other sites
Guest Guest12568

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ՁՄԵՌ ՊԱՊԻՆ ԿՈՉՈՒՄ ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ

Ավստրիա՝ Սուրբ Նիկոլայ

Ալտայ՝ Սոոկ-Թաադակ

Բելգիա ՝ Սուրբ Նիկոլայ

Բրազիլիա՝ Պապայ Նոյել Հունգարիա՝ Միկուլաշ

Հավայներ՝ Կանակալոկա

Գերմանիա՝ Վայնախթսման

Դանիա՝ Յուլետոմտե

Իտալիա՝ Բաբբո Նատալլե

Կալմիկիա՝ Զուլ

Կարելիա՝ Պակկայնե

Չինաստան՝ Շանդան Լաոժեն

Հոլանդիա՝ Սանդերքլասս

Նորվեգիա՝ Յուլենիսսեն

Լեհաստան՝ Սուրբ Նիկոլայ

Ռուսաստան՝ Ձմեռ Պապ

Ռումինիա՝ Մոշ Ջարիլե

Սերբիա, Խորվաթիա՝ Դեդա Մռազ

ԱՄՆ՝ Սանտա Կլաուս

Թուրքիա՝ Նոյել Բաբա

Ուզբեկստան՝ Կոռ Բոբո

Ուկրաինա՝ Դիդ Մորոզ

Ֆինլանդիա՝ Յոլլոպուկկի

Ֆրանսիա՝ Պեր Նոյել

Չեխիա, Սլովակիա՝ Միկուլաշ

Չիլի՝ Վյեդժո Պասկուեռո

Շվեդիա՝ Յուլ Տոմտեն

Յակուտիա՝ Դեդ Դիլ, իսկ Ձյունանուշը՝ Խարչաանա

Link to post
Share on other sites
Guest Guest12568

ՈՎ ԵՐԲ Է ԴԻՄԱՎՈՐՈՒՄ ԱՄԱՆՈՐԸ

Առաջինը Նոր տարին աշխարհում դիմավորում են Կիրիտիմատի կղզու բնակիչները: Կղզին մտնում է Ծննդյան կղզիների մեջ (Կիրիբատի Հանրապետություն): Առաջինը Նոր տարին դիմավորում են նաեւ Նուկուալոֆա քաղաքի բնակիչները: Նուկուալոֆան Թոնգա Թագավորության մայրաքաղաքն է:

+0.15 Թատեմ կղզին Նոր Զելանդիայի բոլոր կղզիներից ամենահեռավորն է եւ գտնվում է ժամային հատուկ գոտում եւ երկրորդ տեղն է, որտեղ գալիս է Նոր Տարին:

+1.00 Այնուհետեւ Նոր Տարին դիմավորում են Նոր Զելանդիայում (Վելիգթոն, Օքլենդ եւ այլն), ինչպես նաեւ Հարավային բեւեռում՝ Անտարկտիդայում:

+2.00 Հաջորդը Նոր Տարին գալիս է Ռուսաստանի ծայրամասերը՝ Անադիր եւ Կամչատկա, Ֆիջի կղզիներ եւ Խաղաղ Օվկիանոսի մի շարք կղզիներ՝ Նաուրու, Տուվալու եւ այլն:

+2.30 Ավստրալիայի Նորֆոլկ կղզի

+3.00 Արեւելյան Ավստրալիայի մի մասը՝ Սիդնեյ, Մելբուրն, Կանբերրա եւ Խաղաղ Օվկիանոսի որոշ կղզիներ՝ Վանուատու, Միկրոնեզիա, Սոլոմոնյան կղզիներ եւ այլն:

+3.30 Հարավային Ավստրալիա՝ Ադելաիդա:

+4.00 Ավստրալիայի Քվինսլենդ նահանգը, Ռուսաստանի մի մասը՝ Վլադիվոստոկ եւ որոշ կղզիներ՝ Պապուա-Նոր Գվինեա եւ այլն:

+4.30 Ավստրալիայի Հյուսիսային տարածքները՝ Դարվին:

+5.00 Ճապոնիա եւ Կորեա

+6.00 Չինաստան, Ասիայի հարավ-արեւելյան մի հատվածը եւ Ավստրալիայի մնացած տարածքները

+7.00 Ինդոնեզիա եւ Ասիայի հարավ-արեւելյան մնացած հատվածը

+7.30 Մյանմա

+8.00 Բանգլադեշ, Շրի-Լանկա եւ Ռուսաստանի մի մասը՝ Նովոսիբիրսկ, Օմսկ

+8.15 Նեպալ

+8.30 Հնդկաստան

+9.00 Պակիստան, Ուզբեկստան, Թուրքմենստան, Ղրղզստան եւ Ռուսաստանի մի հատվածը՝ Եկատերինբուրգ, Ուֆա

+9.30 Աֆղանստան

+10.00 Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստանի մի հատվածը՝ Սամարա եւ Հնդկական օվկիանոսի մի շարք կղզիներ

+10.30 Իրան

+11.00 Արեւելյան Ասիայի մի հատվածը, Աֆրկայի մի հատվածը, Ռուսաստանի մի հատվածը՝ Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ

+12.00 Արեւելյան Եվրոպա՝ Ռումինիա, Հունաստան, Ուկրաինա եւ այլն, Թուրքիա, Իսրայել, Ֆինլանդիա եւ Աֆրիկայի մի հատված

+13.00 Արեւմտյան եւ Կենտրոնական Եվրոպա՝ Բելգիա, Իտալիա, Ֆրանսիա, Հունգարիա, Շվեդիա եւ այլն, Աֆրիկայի մի հատված

+14.00 Զրոյական միջօրեական՝ Գրինվիչ, Մեծ Բրիտանիա, Պորտուգալիա եւ Աֆրիկայի մի հատված

+15.00 Ազորյան կղզիներ

+16.00 Բրազիլիա

+17.00 Արգենտինա եւ Հարավային Ամերիկայի արեւելյան մասի մի հատված

+17.30 Կանադային Նյուֆաունդլենդ կղզի

+18.00 Արեւելյան Կանադա, Կարիբյան ջրավազանի բազմաթիվ կղզիներ, Հարավային Ամերիկայի մի հատված

+19.00 Կանադայի արեւելյան հատվածներ՝ Օտտավա, ԱՄՆ՝ Վաշինգտոն եւ Նյու-Յորք, Հարավային Ամերիկայի արեւմտյան հատված

+20.00 Կանադային եւ ԱՄՆ կենտրոնական հատվածներ՝ Չիկագո, Հյուստոն, Մեքսիկա եւ Լատինական Ամերիկայի բազմաթիվ երկրներ

+21.00 Կանադայի մի հատված՝ Էդմոնտոն, Կալգարի եւ ԱՄՆ՝ Դենվեր, Ֆենիքս, Սոլթ լեիք Սիթի

+22.00 Կանադայի արեւմտյան հատված՝ վանկուվեր եւ ԱՄՆ՝ Լոս-Անջելես, Սան-Ֆրանցիսկո +23.00 ԱՄՆ Ալյասկա նահանգը

+23.30 Ֆրանսիական Պոլինեզիայի մի հատված

+24.00 Հավայան կղզիներ, Թաիթի եւ Կուկի կղզիները

+25.00 Խամոայի բնակիչները վերջինն են դիմավորում Նոր Տարին՝ 25 ժամ անց, երբ այն դիմավորել են առաջին բնակավայրում:

Link to post
Share on other sites
Guest Guest12568

ԳԻՏԵ՞Ք ԱՐԴՅՈՔ, ՈՐ

Գիտե՞ք արդյոք, թե որտեղից են առաջացել տոնածառի խաղալիքները: Ինչպիսի՞ն էին դրանք, երբ մեր պապիկներն ու տատիկները դեռ երեխաներ էին: Այդ իրի պատմությունը, սակայն ավելի հին է:

Միջնադարում եվրոպական երկրների բնակիչները Սուր Ծննդի կապակցությամբ փորձում էին իրենց տները զարդարել մշտադալար ճյուղերով: Իշխանությունները պարբերաբար փորձել են արգելել դա՝ անտառները պահպանելու նպատակով: Սակայն 17-րդ դարի կեսին եղեւնին զարդարելու սովորույթը, այնուամենայնիվ, ավանդույթ դարձավ: Հնուց գոյություն ունեին կրոնական կանոններ «ծննդյան ծառի» զարդարանքի համար: Գագաթը զարդարում է «Վիֆլեմական աստղը»: Տոնածառը զարդարող գնդերը՝ նախկինում խնձորներ էին, որոնք խորհրդանշում էին այն արգելված պտուղը, որը փորձել են մարդկության նախնիները՝ Ադամն ու Եվան: Վառվող մոմերը խորհրդանշում են Հիսուս Քրիստոսի զոհաբերությունը: Իսկ ձեւավոր քաղցրաբլիթները եւ թխվածքաբլիքները, որոնք փոխարինել են միջնադարում ընդունված վաֆլիներին, հիշեցնում են անալի հացերը, որոնք խորհրդանշում են նշխարհքը Այսպիսով, տոնածառի խաղալիքները նախկինում բացառապես սնունդ էին՝ հավկիթներն ու վաֆլիները ճյուղերի վրա օրորվում էին մրգերի, քաղցրավենիքների եւ ընկույզների կողքին: 17-րդ դարից սկսած սկսել են պատրաստել ավելի տոնական խաղալիքներ՝ ոսկեզօծում էին տարբեր իրեր եւ հավկիթների դատարկ կեղեւները, թղթից եւ բամբակից պատրաստում էին ծաղիկներ: Իսկ առաջին խաղալիքները պատրաստվել են 1848 թվականին Լաուշա բնակավայրում: Դրանք պատրաստվում էին թափանցիկ կամ գունավոր ապակուց՝ ներսից պատված արճիճով: 1867 թվականին արճիճային մակերեսը փոխարինվեց արծաթե նիտրատի մակերեսով: Այդպես «ծնվեց» բոլորին հայտնի այսօրվա տոնածառի գունդե խաղալիքը:

Ի դեպ, ԽՍՀՄ առաջին տոնածառը մեծ շուքով տեղադրվել էր Միությունների Տանը 1937 թվականին: Այդ ծառի բարձրությունը հասել էր 15 մետրի: Արդեն մյուս տարվանից մարդիկ սկսեցին զարդարել եղեւնիներ, սակայն իսկական «տոնածառային» իրարանցում սկսվեց 1947 թվականից, երբ հունվարի 1-ը ընդունվեց որպես ոչ աշխատանքային օր, ինչպես նախկինում՝ մնչեւ հեղափությունը:

Ինչ վերաբերում է ամանորյա նվերներին, որոնք ուղեկցվում են բարեմաղթանքներով, ապա այդ ավանդույթը հիմնել են հին հռոմեացիները: Ավանդույթի սկիզբը համարվում է մեր թվարկությունից առաջ 153 թվականի հունվարի 1-ը: Այն ժամանակ էլ ձեւավորվել են նախանշանները: Օրինակ՝ հին հռոմեացիները համարում էին, որ ինչպես դիմավորես Նոր տարին, այնպես էլ կապրես ողջ տարվա ընթացքում: Դրա համար էլ տարվա առաջին օրը անհրաժեշտ էր լավ ուրախանալ՝ մի կողմ դնելով բոլոր գործերը, հագնել գեղեցիկ եւ նոր հագուստ: Կրետե կղզում առաջին մարդը, որ նոր տարում ոտք էր դնում որեւէ մեկի տուն, իր հետ բերում էր մի մեծ քար, դնում էր գետնին, նստում դրա կողքը եւ բարեմաղթանքներ ասում: Իր խոսքը նա եզրափակում էր այսպես. «Թող այս քարի չափ ոսկի մտնի Ձեր տուն»:

Հնուց եկած նախանշաններից մեկն էլ այն է, որ եթե երազում տեսել եք տոնածառ, ապա պատրաստվեք ամուսնության, իսկ եթե տեսել եք կանաչ եղեւնի՝ սպասեք հաճույքների:

Link to post
Share on other sites
Guest Guest12568

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ ԱՄԱՆՈՐԸ ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ

Նոր տարին այն եզակի, նույնիսկ միակ տոնն է, երբ բոլոր մարդիկ առանց բացառության փորձում են հավատալ հրաշքների, ցանկություններ են պահում եւ նվերներ մատուցում եւ բոլորը սպասում են Ձմեռ Պապուն, Սանտա Կլաուսին կամ Յուլ Տոմտոնին: Որտեղ, ինչպես, ինչ եւ ինչքան Ձմեռ Պապիկներ, նվերներ, անակնկալներ կփորձենք պատմել այս էջում: Բուլղարիայում ավանդույթի համաձայն Նոր տարին դիմավորում են տանը: Տոնակատարության սկզբից տան կրտսերը կանգնում է տոնածառի մոտ եւ երգում, իսկ մեծահասակները նրան նվերներ են մատուցում: Սակայն ամենահետաքրքիրը սկսվում է 00:00-ին հնչող ղողանջներից հետո, երբ մի պահ անջատվում է լույսը ամանորյա համբույրների համար: Դրանից հետո միայն տանտիրուհին սկսում է կտրտել ամանորյա անակնկալ-կարկանդակը: Եթե կարկանդակի միջոցով բաժին է հասնում կոպեկ՝ կբերի հարստություն, իսկ վարդի ճյուղը կբերի սեր: Այդպիսի «թխվածքային անակնկալներ» ընդունված են նաեւ Ռումինիայում եւ Ավստրալիայում: Նմանատիպ ավանդույթ կա պորտուգալացիների մոտ նույնպես. Սուրբ Ծննդի նախօրեին նրանք նվիրում են «արքայական կարկանդակ»: Բացի չրերից եւ ընդեղենից դրա մեջ կա մեկ փոքրիկ մեդալ կամ արձանիկ: Գտնողի համար դրանք նշանակում են մաղթանք. «Խաղաղություն քո տանը»:

Դանիացիները կեսգիշերին սեղանին են դնում բրնձե քաղցր շիլա: Այն եւս անակնկալով է: Շիլայի առանձնահատկոթյունն այն է, որ այնտեղ թաքնված է ընկույզ կամ նուշ: Այս ավանդույթը հատկապես դուր է գալիս չամուսնացած աղջիկներին: Եթե նրանցից որեւէ մեկին բաժին հասնի ընկույզ, ապա Նոր տարում ամուսնությունից խուսափել այլեւս չի լինի: Ամուսնացածների համար շիլայի անակնկալը խոստանում է պարզապես հաջող տարի: Դա եւս վատ չէ:

Մեծ Բրիտանիայում նվերները պատվիրում են «Father Christmas»-ն (բառացի նշանակում է Ծննդյան Հայր): Նրան գրում են նամակ՝ մանրամասն թվարկելով եւ բացատրելով, թե ինչ են ցանկանում: Նամակն այնուհետեւ գցում են բուխարիի մեջ: Ծխնելույզից դուրս եկող ծուխը ճիշտ տեղը կհասցնի ուղարկված նամակը: Ի դեպ, բրիտանացիների նվերները գրեթե նույն արժողության են, իսկ կարգի համաձայն, դրանք բաժանվում են վիճակահանության միջոցով: Իսկ Իտալիայում անցնող տարվա վերջին օրը բոլոր պատուհաններից դուրս են թափում անպիտան իրերը: Իտալացիները նախընտրում են Նոր տարի մտնել ոչ միայն տան նորացված հարդարանքով, այլեւ նոր հագուկապով: Սակայն իտալական հին ավանդույթը այլ է. դեկտեմբերի 31-ին տղամարդիկ եւ կանայք հարազատներին նվիրում են կարմիր գույնի ներքնազգեստ: Հենց այդ գույնն է խորհրդանշում նորությունը: Իսկ փոքրիկ իտալացիները նվերներ են սպասում Ձմեռ Պապու կնոջից, որը անվանվում է ոչ թե Ձյունանուշ, այլ Լա Բեֆանա:

Գերմանիայում Սուրբ Ծնունդը ընտանեկան տոն է: Բոլորը պետք է հավաքվեն տոնական սեղանի շուրջը: Այդ օրը տեղի ունեցող նվերների փոխանակման արարողությունը կոչվում է Բեշերունգ: Ամանորի ճաշկերույթի ամենակարեւոր մասը կոչվում է «der Lebekuchen»՝ մեղրաբլիթ-քաղցրաբլիթը: Ալյուրից, շաքարից եւ չամիչից պատրաստված այդ «իսկական հրաշքը» 16-րդ դարում երբեմն կարող էր մեկ երկար նստարանի չափ լինել: Անկախ նրանից, թե չինական հորոսկոպով ինչ կենդանու տարի է լինելու, Հարավային Գերմանիայում եւ Ավստրիայում մարդիկ շատ հաճախ իրար նվիրում են ապակյա կամ ճենապակյա խոզուկներ, որոնք հիմնականում գանձանակ են լինում:

Հյուսիսային Հնդկաստանի բնակիչները Ամանորին գերադասում են հագուստը զարդարել վարդագույն, կարմիր, մանուշակագույն կամ սպիտակ ծաղիկներով: Հնդիկ մայրերը քաղցրավենիքները, ծաղիկները եւ փոքրիկ նվերները դնում են առանձին սկուտեղի վրա, իսկ առավոտյան երեխաները աչքերը փակում են եւ սպասում, որ իրենց մոտեցնեն սկուտեղի մոտ՝ նվերը ստանալու համար:

Ճապոնիայում կա ավանդույթ. Ամանորից առաջ միմյանց նվիրում են բացիկներ այն կենդանու պատկերով ում տարն գալիս է: Սակայն ճապոնական տան հիմնական զարդարանքը «կադոմացու»-ն է (ելքի մոտի սոճի): «Կադոմացու»-ն յուրօրինակ ողջույն է Նոր տարվա սրբին: Սովորաբար «կադոմացու»-ն պատրաստում են սոճիից, բամբուկից եւ բրնձի հյուսված ցողուններից: Ճապոնացիներն իրենց տունը զարդարում են նաեւ ձարխոտի եւ մանդարինի տերեւներով: Ի դեպ, Նոր տարվա առաջին վայրկյաններից ճապոնացիները սկսում են ծիծաղել, քանի որ համոզված են, որ ծիծաղը նոր տարում իրենց հաջողություն կբերի:

Ծննդյան օրերին Չինաստանում հայտնվածներն առաջին հերթին նկատում են Լույսի Ծառեր: Դա մեր տոնածառի նախատիպն է: Լույսի Ծառերը զարդարվում են արեւելյան ճոխությամբ, վառ լապտերիկներով, ծաղիկներով եւ ծաղկաշղթաներով: Նույն ձեւով զարդարվում են նաեւ տները: Տոնի նախօրեին փոքրիկ չինացիները տան պատերին կախում են գուլպաներ, որտեղ Դուն Չե Լաո Ռենը՝ Ծննդյան Պապիկը, դնում է իր նվերները:

Արեւելա-ասիական մի շարք երկրներում՝ Վիետնամում, Կամպուչիայում, Կորեայում, Մոնղոլիայում եւ այլն: Ամանորի պարտադիր իրերից է գեղեցիկ զարդարված փոցխը: Ամենայն հավանականությամբ հենց այդ փոցխի միջոցով են Ամանորի գիշերը «դիզում երջանկությունը»: Ի դեպ, Արեւելքում տարածված են նաեւ ծննդյան տոնավաճառները, որտեղից կարելի է ձեռք բերել ոչ միայն հագուստ, կոշիկ, սնունդ եւ այլն, այլեւ երազանքներ, հույսեր եւ երջանկություն: Այդ տոնավաճառում, օրինակ՝ կարելի է ձեռք բերել «դարումա»՝ փայտյա կամ փափուկ մի խաղալիք, որը բուդդայական պանթեոնից է: Կարելի է ձեռք բերել նաեւ «համայումի»՝ բութ ծայրով եւ սպիտակ բմբուլներով աղեղներ, որոնք կոչված են տնից վտարել չար ուժերին: Կարելի է ձեռք բերել նաեւ «տակառա-բունե»՝ բրնձով լի նավակներ, որտեղ նստած են յոթ սրբեր: Այդ իրը խորհրդանշում է բարիք եւ հաջողություն:

Ֆինլանդիայում տոնական ճաշկերույթի պարտադիր բաղադրիչներից է սալորի կիսելը եւ բրնձի շիլան: Իսկ Ծննդյան տոնի գլխավոր դերակատարներից է «Joulupukki»-ն: Ֆիններն այդպես են կոչում Ձմեռ Պապին: Նախկինում նա բացի նվերներից իր հետ բերում էր նաեւ ճիպոտներ, իսկ իր այցը սկսում էր հետեւյալ խոսքերով. «Կա՞ն, արդյոք, այս տանը խելոք երեխաներ»: Այսօր դաստիարակության գործոնը գրեթե վերացել է եւ բոլոր երեխաները ստանում են նվերներ:

Ամերիկայում ավելի շատ ուշադրություն է դարձվում ոչ թե նվերին, այլ փաթեթավորմանը: Ծննդյան տոնի օրը բոլորը կարող են ժամերով եւ մեծ ուրախությամբ բացել նվերը, որը կաղամբի նման փաթաթված է բազմաթիվ թղթերի մեջ:

Ֆրանսիայում մարդիկ կարող են նվիրել միմյանց ամեն ինչ, չնայած կան որոշակի կանոններ: Օրինակ՝ օծանելիք կարող է նվիրել միայն ամուսինը իր տիկնոջը: Այլ տղամարդուց նմանատիպ նվերը համարվում է «կանոններից դուրս»:

Էստոնիայում, ինչպես նաեւ Ավստրիայում եւ Շոտլանդիայում երջանկություն նոր տարում կբերի փողոցում հանդիպած ծխնելույզ մաքրողը, որը պարտադիր ձեռքին պետք է ունենա աշխատանքի համար անհրաժեշտ իրերը: Շոտլանդիայում նաեւ Ամանորի գիշերը գնում են հարեւան-բարեկամների տուն՝ նախապես վերցնելով մի կտոր քաղցրաբլիթ, մեկ գավաթ գինի եւ մի փոքրիկ կտոր ածուխ: Շոտլանդացիների տեսանկյունից դա ամենալավ ձեւն է ամբողջ տարվա համար ապահովել սննդամթերք, խմիչք եւ տաքություն:

Շվեդներն ավանդաբար միմյանց նվիրում են մոմեր: Այդ նվերը պայմանավորված է նրանով, որ ձմռանը Բեւեռային շրջանում շուտ է մթնում, իսկ լույսը ընկերության, բարյացակամության եւ ուրախության խորհրդանիշն է: Շվեդական տներում Ամանորի տոնակատարությունը սկսվում է նրանից, որ հայրիկները տնից դուրս են բերում աղբը , իսկ վերադառնում են Յուլ Տոմտենի՝ Ձմեռ Պապու կերպարանքով: Երբ ժամացույցը սկսում է ազդարարել կեսգիշերը բոլորը սկսում են սերպանտին շաղ տալ, շվիներով աղմկել, իսկ Յուլ Տոմտենն էլ նվերներ բաժանել: Այդպիսի աղմուկ-աղաղակի պայմաններում Նոր Տարին մուտք է գործում Շվեդիա:

Հրեաների Նոր տարին կոչվում է Ռոն Աշանա: Հրեական տարվա վերջին ամսում առավոտյան աղոթքում կարդում են «Սլիխոթ»՝ հատուկ աղոթք, որում ասվում է գործած մեղքերի մասին եւ խնդրում են Աստծուն ներել դրանք: Սակայն Ամանորի դիմավորումը ուրախ տան է: Ռոն Աշանային հրեաների սեղանին միշտ պետք է լինի մեղր եւ խնձոր: Խնձորի կտորները թաթախում են մեղրի մեջ եւ ուտում են:

Տոնի նախօրեին Իսպանիայում ցանկացած տեղ գնալիս պայուսակի մեջ պետք է լինի մի քիչ նուգա եւ շամպայն: Նոր տարին իսպանացիների համար հանրային տոն է եւ հենց այդ տոնական գիշերը բոլորը շտապում են կենտրոնական հրապարակ՝ այնտեղի մեծ տոնածառի մոտ Ամանորը դիմավորելու եւ խաղող ուտելու համար: Ժամացույցի ղողանջների ընթացքում հրապարակում հավաքվածները փորձում են հասցնել ուտել խաղողի 12 գիլա: Յուրաքանչյուր գիլան խորհրդանշում է տարվա ամիսը, իսկ եթե հասնում են ուտել բոլոր 12 գիլաներն, ապա դրանով գրեթե «երաշխավորվում» է բաղձալի երազանքի կատարումը: Ի դեպ, այս ավանդույթը տարածվում է նաեւ նրանց վրա, ով Նոր Տարին դիմավորում է տանը: Խաղողի գիլաներ դրվում են բոլոր ամանների մեջ:

Եթե այս ավանդույթը Ձեզ դուր եկավ փորձեք այն եւ միգուցե երազանքն իսկապես ի կատար ածվի: Ուրախ դիմավորեք Նոր տարին եւ պահեք երազանքներ: Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...