MONK Posted January 19, 2007 Report Share Posted January 19, 2007 Անդաստանը աշխարհի չորս կողմերի հանդիսավոր օրհնության կարգն է: Այն սովորաբար կատարվում է եկեղցու ատյանում, իսկ եթե ատյանը փոքր է, ապա եկեղեցու կենտրոնական մասում£ Անդաստան բառն իր պարզ նշանակությամբ կապվում է արտ կամ ցանք բառերի հետ և թեպետ այսօրվա պաշտամունքային լեզվում բոլորովին այլ նշանակություն ունի, մեզ հնարավորություն է տալիս գտնելու կապը նախնական իմաստի և այսօրվա արարողության միջև: Հնում երկրագործների համար սովորություն էր արտի օրհնություն կատարելը: Այն կատարվում էր քահանայի միջոցով և համայքի ներկյությամբ, բերքի արգասավորության և առատության համար: Ենթադրվում է, որ այս սովորությունը կապված էր Դեմետրե չաստվածուհու պաշտամունքի հետ, որ հետագայում, հեթանոսական որոշ այլ սովորությունների պես, վերաիմաստավորվել ու քրիստոնեացվել է` ստանալով բոլորովին այլ բովանդակություն: Մեծամասամբ երկրագործ մեր ժողովրդի համար այս սովորությունը մեծ նշանակություն է ունեցել: Հետագայում որոշակի փոփոխությունների ենթարկվելով` այն դարձել է եկեղեցու անբաժան արարողություններից մեկը: Անդաստանի կատարման կարգը հետևյալն է. Ավետարանի ընթերցումից հետո հոգևորականները զգեստավորվում են շուրջառներով: Հանդիսապետը (արարողությունը վարող հոգևորականը), ձեռքին խաչ ու գավազան, կանգնում է ատյանում` դեմքով արևելք: Մյուս հոգևորականները, ձեռքներին խաչ կամ Ավետարան (հանդիսավոր տոներին նաև մասունքներ), շարվում են նրա երկու կողմերում: Սարկավագաց և դպրաց դասերը, բուրվառով, խաչվառով, մոմերով ու քշոցներով, շարվում են նրանց դիմաց` դեմքով արևմուտք: Արարողությունն սկսվում է սարգավագի` հատուկ եղանակով երգվող քարոզով, որի ամեն մի տանը հանդիսապետը պատասխանում է ՙՏեր ողորմյայով՚: Քարոզից հետո սկսվում է աշխարհի չորս կողմերի տյառնագրությունը հետևյալ կարգով. Արևելեան կողմն աշխարհիս եւ Հայրապետութիւն Հայոց: Արևմտեան կողմն աշխարհիս եւ Թագավորութիւն քրիստոնեից (կամ Հանրապետութիւն Հայոց): Հարաւային կողմն աշխարհիս` երկիրս, անդաստանս եւ պտղաբերութիւն տարվոյս: Հիւսիսային կողմն աշխարհիս` վանս, անապատս, քաղաքս եւ գիւղս եւ բնակեալ ժողովուրդս ի սմա: Արաողությունը փակվում է ՙՊահպանիչ՚ աղոթքով:Որոշ տոների ժամանակ հավարտ երգվում է շարական, ընթերցվում Ավետարան£ Տարվա մեջ Անդաստան կատարվում է 25 անգամ` 11 անգամ առավոտյան և 14 անգամ երեկոյան: Տարվա վերջին Անդաստանը կատարվում է Խաչվերացի տոնին` առավել հանդիսավոր կերպով: Խաչապայտի մասունքն իր պահարանով դրվում է հատուկ պատվանդանի վրա, զարդարվում ծաղիկներով ու ռեհանով և ծածկվում մետաքսե նրբահյուս շղարշով: Մասունքի կողքին դրվում է նաև վարդաջուր սրսկելու անոթը: Մեծ թափոր է կազմվում` բաղկացած ճոխ զգեստավորված քահանայից, սարկավագաց և դպրաց դասերից: Արարողության ընթացքում երգվում են հոգեզմայլ շարականներ, կատարվում պատշաճ ընթերցումներ Ավետարանից, կարդացվում առանձնահատուկ աղոթքներ ու քարոզներ: Թափորը պտտվում է եկեղեցու շուրջը, հատուկ կերպով օրհնվում են աշխարհի չորս կողմերը, վարդաջուր է սրսկվում հավատացյալների վրա: Արարողությունը փակվում է հանդիսապետի կողմից Կենաց Փայտով տրված օրհնությամբ և ՙՊահպանիչով՚: Խաչվերացի Թափոր Անդաստանը, հիրավի, մեր եկեղեցու ամենագեղեցիկ արարողություննորից մեկն է և տեսանելի կերպով լավագույնս արտահայտում է Խաչափայտի գերադարձի հաղթական շքերթի և նրա միջոցով աշխարհի օրհնության սրբազան իրողությունը: Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.