Jump to content

Երեւանն ունի քսաներեք քույր քաղաք


Recommended Posts

Երեւանն ունի քսաներեք քույր քաղաք

Հայաստանի մայրաքաղաք Երեւանն այսօր համագործակցում է աշխարհի քսաներեք քույր քաղաքների եւ երեսունմեկ գործընկեր քաղաքների հետ։ Ըստ Երեւանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գեւորգյանի՝ այս տարվա վերջին նախատեսվում է համագործակցության մասին ծրագրերի ստորագրում Մոսկվայի հետ (2008—2010թթ. համար)։ Այսպիսի ծրագրեր են նախապատրաստվում նաեւ Թբիլիսիի եւ Սանկտ Պետերբուրգի հետ։ Վերջինիս հետ Երեւանն ունեցել է համագործակցության ընդհանուր համաձայնագիր, բայց ծրագրային համագործակցություն չի ունեցել։

Նոր քաղաքների թվում է Կազանը, որի հետ Երեւանը համագործակցության պրակտիկա չունի։

Այժմ փոխհարաբերությունների խորացման գործընթաց է տեղի ունենում Լոս Անջելեսի հետ։ Այս քաղաքի հայկական բնակչության ներուժը թույլ կտա ավելի արդյունավետ դարձնել համագործակցությունը։

Ֆրանսիական Լիոնը Երեւանի հետ ավանդական լավ կապեր ունի։ Արդեն չորս տարի է Երեւանում գործում է Լիոնի վարժարանը, որի նպատակը Երեւանում հյուրանոցային եւ ռեստորանային կուլտուրայի զարգացումն է։ Զբոսաշրջային համարվող Երեւանի համար դա շատ կարեւոր է, վարժարանը պատրաստում է համապատասխան սպասարկող անձնակազմ։ Երեւանում այս տարի կհիմնվի Լիոնի անվան զբոսայգի։ Հողհատկացումն արված է (Էրեբունի համայնք, Վարդավառի զբոսայգու մի մաս), նախագծերը կազմված են։

Այս տարվա համագործակցության խորացման աշխատանքներում ընդգրկված է նաեւ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիան։ Այնտեղ հիմնադրվել է Երեւանի անվան զբոսայգի։

Աշխարհագրական կապերի ընդլայնման առումով բնորոշ է Բրազիլիայի Սան Պաուլո եւ Ռիո Դե Ժանեյրո քաղաքների հետ համագործակցությունը։

Սան Պաուլոյի հետ Երեւանը քույր քաղաքներ են դեռեւս 1999 թվականին, իսկ Ռիո Դե Ժանեյրոյի հետ համագործակցության պայմանագիր կկնքվի այս տարի։ Հայ–բրազիլական բարեկամության խորհրդանիշ Սան Պաուլոյի հրապարակում («Հրազդան» տոնավաճառի դիմաց) այս տարի կորոշվի հուշակոթողի կառուցման հարցը։

Ընթացիկ տարում Լիոնում կբացվի Երեւանը ներկայացնող տասնհինգ գործարար ընկերությունների ցուցահանդես (Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում)։ Դա հայկական արտադրանքը եվրոպական շուկային ճանաչելի դարձնելու նպատակ ունի։

Պետրոս ՍԱՐՈւԽԱՆՅԱՆ

06-02-2007

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...