hracher Posted February 21, 2007 Report Share Posted February 21, 2007 http://www.haybachdban.org/Arevmdian-Hayas...ratchagakir.pdf Արևմտյան Հայաստանի ազգային համագումարի ներկայացուցիչների պաշտոնական Հռչակագիրը` կապված Արևմտյան Հայաստանի հայերի իրավունքների հետ Նկատի ունենալով հետևյալ փաստարկումները. • Հազարամյակներ շարունակ հայերի մեծամասնությունը` որպես բուն բնակչություն, ապրել է Արևմտյան Հայաստանում, ուր և հիմնադրել է մի կայուն ու ծաղկող պետություն և ստեղծել մշակութային բարձրակարգ արժեքներ: • Օսմանյան լծի տակ հայերը ենթարկվել են մշտական հալածանքների, ջարդերի ու բռնի արտագաղթերի, որոնք 1894-1896թթ. և 1909թ. ջարդերից հետո իրենց գագաթնակետին հասան 1915-1923թթ. կոտորածների ժամանակ՝ տալով 2 մլն զոհ: Արևմտյան Հայաստանի հայերը, ######ս տալով Եղեռնից, արմատախիլ եղան իրենց պապենական հողից և ցրվեցին աշխարհով մեկ: • Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ռուսական ուժերը ազատագրեցին Արևմտյան Հայաստանը, բայց 1917թ. Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո քեմալաթուրքական ուժերը խորհրդային կոմունիստների օգնությամբ այն վերազավթեցին: • 1916թ. մայիսի 9-ին և 16-ին ստորագրված Սայքս-Պիկոյի պայմանագիրը Կիլիկիայում, Ֆրանսիային շնորհեց հովանավորության մանդատ՝ Տիգրանակերտի (Դիարբեքիր), Խարբերդի և Ադանայի հայկական գավառների ինքնավարության համար` համաձայնության գալով Հայ Ազգային Պատվիրակության ներկայացուցիչների հետ, թույլ տալով Արևելյան լեգեոնի ստեղծմանը, որը հետո վերանվանվեց Հայկական լեգեոն: • Ռուսական կայսրության անկումից հետո հայերի անկախությունը Արևելյան Հայաստանի մասով վերականգնվեց՝ անկախ Հայաստանի Հանրապետության հռչակումով: Բայց երկու կարճ տարիներից հետո Խորհրդային Ռուսաստանի և քեմալաթուրքական բանակները ներխուժեցին նորաստեղծ Հայաստանի Հանրապետություն: Նախիջևանի, Կարսի, Ջավախքի և Արցախի (Ղարաբաղ) տարածքների մասնատումից հետո ստեղծվեց հայկական փոքրիկ մի պետություն, որը մինչև 1991թ. Խորհրդային Միության մաս կազմեց: • Այդ իրավիճակը շտկելու և իրենց խնդիրներին լուծումներ գտնելու նպատակով Արևմտահայաստանի ներկայացուցիչները հրավիրեցին երկու համագումար` մեկը 1917թ., մյուսը` 1919թ. Երևանում: Այս երկրորդ համագումարը ստեղծեց գործադիր մարմին, որն էլ ընտրեց 12 պատվիրակների, որոնք Հայաստանի Հանրապետության Պառլամենտում դարձան իրենց ներկայացուցիչները: • 1920թ. օգոստոսի 10-ի Սևրի պայմանագիրը` ստորագրված մի կողմից, դաշնակից տերությունների, մյուս կողմից` Թուրքիայի միջև, դիմել է «Բանակցող կողմերին` ընդունելու 2 ենթարկվել ԱՄՆ-ի նախագահի իրավարարությանը՝ Թուրքիայի և Հայաստանի միջև Կարին (Էրզրում), Տրապիզոն, Վան և Բիթլիս վիլայեթների սահմանային հարցերը որոշելու հարցում, և այնուհետ այդ որոշումը հաստատել, ապա նաև նշանակել Հայաստանի` դեպի ծով ելք ունենալու վերաբերյալ բոլոր հնարավոր պայմանները և վերոհիշյալ սահմաններին հատող թուրքական տարածքների ապառազմականացումըե: • Այդ ժամանակվանից սկսած՝ Արևմտահայաստանի հայերը հետամուտ են եղել աշխարհում արդարության որոնմանը, հետևյալ փաստերի հիման վրա: • Ազգային համագումարի և Ազգային պատվիրակության գործունեության դադարումից հետո, ինչը կատարվեց 1919թ. փետրվարից մինչև 1920թ. հուլիսը Փարիզում, Արևմտահայաստանի հայերին այլևս չհաջողվեց ստեղծել մի պատշաճ ներկայացուցչություն, որը կպաշտպաներ իրենց օրինական իրավունքները: • Խնդիրների հստակ լիազորությունը, դերերի բաշխումը, համատեղ ջանքերը հայ ժողովրդի արևելյան և արևմտյան մասերի միջև կարող են օժանդակել ազգային խնդիրների լավագույն լուծմանը: Այսպիսով` կոչ ենք անում • Հայկական ազգային խորհրդի հովանավորության տակ Արևմտյան Հայաստանի հայերի ովքեր միակն են, որ իրավասու են գործունեության շարունակմանը, իրենց ինքնորոշման իրավունքի արժևորմանը և իրենց իրավական պետության սահմանադրության հաստատմանը` Արևմտյան Հայաստանի ազգային ժողովի սահմանադրության շրջանակներում, որի պատվիրակներն ընտրվել են տարբեր երկրներ գաղթած տարբեր համայնքներից,: Հաստատելով, որ Արևմտահայաստանի հայերն արժանիքներով և իրավունքներով հավասար են մյուս բոլոր ժողովուրդներին, ընդունելով բոլոր ժողովուրդների տարբեր լինելու և իրենց տարբեր կերպ ինքնագնահատելու իրավունքը և որպես այդպիսին հարգված լինելը, Հաստատելով նաև, որ բոլոր ժողովուրդներն էլ նպաստում են քաղաքակրթության ու մշակույթի հարստացմանը և բազմազանությանը, որոնք համայն մարդկության հարստությունն են կազմում, Հաստատելով նաև, որ բոլոր տեսությունները՝ քաղաքական և գործնական, որոնք դիմում կամ գովաբանում են ժողովուրդների կամ անհատների առավելությունը, հենվելով ազգային, ռասսայական, կրոնական, էթնիկ կամ մշակութային տարաձայնությունների վրա, ռասսիստական են, գիտականորեն սխալ, իրավաբանորեն անարժեք, բարոյապես դատապարտման արժանի և հասարակայնորեն անարդարացի, Վերահաստատելով, որ Արևմտյան Հայաստանի հայերն իրենց իրավունքներն իրականացնելիս չպետք է խտրականության առարկա հանդիսանան, Մտահոգված այն փաստով, որ Արևմտյան Հայաստանի հայերը զրկվել են իրենց մարդկային իրավունքներից և իրենց հիմնական ազատությունից, մյուս հետևանքների հետ նաև նրանք բնաջնջվել են, արտաքսվել և զրկվել իրենց հողերից, տարածքներից, բնական պաշարներից, որը նրանց խանգարել է կատարելագործել իրենց զարգացման իրավունքը` ըստ իրենց սեփական պահանջմունքների և հետաքրքրությունների, 3 Ընդունելով Արևմտյան Հայաստանի հայերին իրավունքները բնորոշ առանձնահատկությունն երը ճանաչման անհրաժեշտությունը, մասնավորապես նրանց հողերի, տարածքների, բնական պաշարների իրավունքները, որը բխում է իրենց քաղաքական, տնտեսական և սոցիալական կառուցվածքներից և իրենց մշակույթից, հոգևոր ավանդույթներից, պատմությունից և փիլիսոփայությունից, Բավարարվելով այն փաստով, որ Արևմտյան Հայաստանի հայերը կազմակերպվում են բարելավելու համար իրենց կարգավրճակը քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային կյանքում և վերջ դնելու ամեն տեսակ խտրություններին և ճնշումներին, ամենուրեք, ուր նրանք դրսևորվում են, Համոզված, որ Արևմտյան Հայաստանի հայերի կողմից իրենց հողերին, տարածքներին, բնական պաշարներին վերաբերյալ հսկողությունը թույլ կտա ամրապնդելու իրենց հաստատությունները, իրենց մշակույթն ու իրենց ավանդույթները և առաջ քաշելու իրենց զարգացումն` ըստ իրենց ներշնչանքների և պահանջմունքների, գիտելիքների, կրոնական ավանդական արարողությունների և մշակույթների, Ընդունելով նաև գիտելիքների, ծիսական արարողությունների և մշակութային արժեքների հանդեպ հարգալից վերաբերմունքը` նպաստում են շրջապատի տևական և արդարացի արժևորմանն ու նրա ճիշտ կառավարմանը, Ընդգծելով Արևմտյան Հայաստանի հայերի զավթված հողերն ու տարածքները ապառազմականացնելու անհրաժեշտությունը և այդպիսով նպաստելով խաղաղությանը, առաջընթացին և սոցիալ-տնտեսական զարգացմանը, ազգերի և աշխարհի ժողովուրդների միջև ըմբռնողականությանը և բարեկամական հարաբերություններին, Ընդունելով մասնավորապես ընտանիքների և հասարակության պատասխանատվություն կրելու իրավունքը դաստիարակության, ուսուցման, կրթության և իրենց երեխաների բարեկեցության հարցերում, Ընդունելով նաև, որ Արևմտյան Հայաստանի հայերն իրավունք ունեն ազատորեն սահմանելու իրենց փոխհարաբերությունները պետությունների հետ՝ համագոյության ոգով, փոխադարձ հետաքրքրությամբ և մեծ հարգանքով, Նկատի ունենալով, որ պետությունների և Արևմտյան Հայաստանի հայերի միջև պայմանագրերը, համաձայնագրերը և մյուս գործարքները միջազգային պատասխա- նատվության մտահոգության օրինական թեմա են, Ընդունելով, որ Միավորված ազգերի կանոնադրությունը և միջազգային համաձայնագիրը՝ կապված սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների հետ, և միջազգային համաձայնագիրը՝ կապված քաղաքական և քաղաքացիական իրավունքների հետ, հաստատում են բոլոր ժողովուրդների գլխավոր՝ անկախ լինելու իրավունքի կարևորությունը, իրավունք, որի շնորհիվ նրանք ազատորեն որոշում են իրենց քաղաքական կարգավիճակը և ազատորեն հաստատում իրենց մշակութային և սոցիալտնտ եսական զարգացումը, Նկատի ունենալով, որ տվյալ Հռչակագրի ոչ մի դրույթ չի կարող պատճառ հանդիսանալ ժխտելու մի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ինչպիսին էլ որ այն լինի, Կոչ անելով Պետություններին` խորհրդակցելու և համագործակցելու շահագրգիռ ժողովուրդների հետ, հարգելու և գործի դնելու միջազգային բոլոր միջոցները` 4 մասնավորապես կապված մարդու իրավունքների հետ, որ կիրառելի են Արևմտյան Հայաստանի հայերի համար, Ընդգծելով, որ ՄԱԿ-ը կարևոր դեր ունի և շարունակում է ունենալ Արևմտյան Հայաստանի հայերի իրավունքների առաջ քաշման և պաշտպանման հարցում, Համոզված, որ տվյալ Հռչակագիրը մի նոր կարևոր շրջան է Արևմտյան Հայաստանի հայերի ազատության ու իրավունքների ճանաչման, առաջքաշման ու պաշտպանման ճանապարհին և այս ոլորտում Միավորված ազգերի կազմակերպության մարմինների համապատասխան գործունեությունների զարգացման գործում, Հանդիսավոր հայտարարում է Միավորված ազգերի Հռչակագիրը բնիկ ժողովուրդների իրավունքների վերաբերյալ` կիրառելի Արևմտյան Հայաստանի հայերի վրա, որի տեքստը հետևյալն է՝ Կազմված 9 մասերից, 45 հոդվածներից, որոնք են. Մաս առաջին: Արևմտյան Հայաստանի հայերի ազատ լինելու իրավունք Մաս երկրորդ: Ազատ ապրելակերպի, մտավոր և ֆիզիկական ամբողջականության և անվտանգության իրավունք Մաս երրորդ: Լեզվի, մշակույթի և ավանդույթների իրավունք Մաս չորրորդ: Դաստիարակության և կրթության իրավունք Մաս հինգերորդ: Զարգացման և սոցիալական պաշտպանվածության իրավունք Մաս վեցերորդ: Քաղաքացիական պաշտպանվածության, հողային համակարգի և առողջության իրավունք Մաս յոթերորդ: Քաղաքացիական և քաղաքական իրավունք Մաս ութերորդ: Միջազգային համագործակցության և արտաքին կապերի իրավունք Մաս իններորդ: Անձի արժանապատվության իրավունք Մաս Առաջին: Արևմտյան Հայաստանի հայերի ազատ լինելու իրավունքը Հոդված 1 Արևմտյան Հայաստանի հայերն իրավունք ունեն լիարժեքորեն և արդյունավետ օգտագործելու մարդու հիմնական իրավունքներին ամբողջությունը, որոնք ճանաչվել են Միավորված ազգերի կողմից, մարդու համընդհանուր իրավունքների Հռչակագիրը և միջազգային իրավունքը՝ կապված մարդու իրավունքների հետ: Հոդված 2 Արևմտյան Հայաստանի հայերը, մարդիկ կամ անհատներ, ազատ են և մյուսներին արժանիքներով և իրավունքներով հավասար են և ոչ ցանկալի խտրականության որևէ 5 ձևի առարկա չպետք է հանդիսանան, մասնավորապես իրենց ծագման կամ անհատականության պատճառով: Հոդված 3 Արևմտյան Հայաստանի հայերն իրավունք ունեն ազատության: Այդ իրավունքի շնորհիվ նրանք ազատորեն սահմանում են իրենց քաղաքական կարգավիճակը և հաստատում իրենց սոցիալ-տնտեսական և մշակութային զարգացումը: Հոդված 4 Արևմտյան Հայաստանի հայերն իրավունք ունեն պահելու և ուժեղացնելու քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային ոլորտներում իրենց յուրահատկությունները, ինչպես և իրենց իրավաբանական համակարգը, իրավունք վերապահելով, եթե այդ է իրենց ընտրությունը, լիարարժեքորեն մասնակցելու պետության քաղաքական, սոցիալտնտ եսական և մշակութային կյանքին: Հոդված 5 Արևմտյան Հայաստանի բոլոր հայերն իրավունք ունեն, որպես անհատ, ազգային պատկանելիության: Մաս երկրորդ: Ազատ ապրելակերպի, մտավոր և ֆիզիկական ամբողջականության և անվտանգության իրավունք Հոդված 6 Արևմտյան Հայաստանի հայերն իրավունք ունեն, որպես ժողովուրդ, ազատ, խաղաղ և անվտանգ ապրելու, ինչպես մյուս ժողովուրդները, և իրենց պատմության և 1894-1923թթ. ցեղասպանության ճանաչումով, և ամբողջովին պաշտպանված լինել ցեղասպանության կամ բռնության մյուս ձևերից` ներառյալ ընտանիքներից և համայնքներից երեխաների առևանգումը, ինչ պատրվակով էլ որ լինի : Նրանք նաև իրավունք ունեն, որպես անհատ, կյանքի, մտավոր և ֆիզիկական անձեռնմխելիության, ազատության և անձի ապահովության: Հոդված 7 Արևմտյան Հայաստանի հայերն իրավունք ունեն որպես ժողովուրդ և որպես անհատ, պաշտպանված լինել ազգային արժանիքների ոչնչացումից, իրենց պատմության ժխտումից կամ մշակութային ոչնչացումից` հատկապես ուղղված խանգարելու կամ փոխելու հետևյալ միջոցներով՝ ա) յուրաքանչյուր գործողություն, որ նպատակ կամ հետևանք կունենա զրկելու իրենց անձեռնմխելիությունից` որպես իրենց մշակութային արժեքներից կամ էթնիկ անհատականությունից տարբեր ժողովուրդներ. բ) յուրաքանչյուր գործողություն, որ նպատակ կամ հետևանք կունենա զրկելու իրենց հողերից , տարածքներից կամ բնական պաշարներից. 6 գ) ժողովրդի ամեն տեսակի արտաքսում, որ նպատակ կամ հետևանք կունենա խախտելու կամ վերացնելու նրանց իրավունքներից որևէ մեկը. դ) ամեն տեսակի առնմանումը կամ միացումը մյուս մշակույթների կամ սահմանված ապրելակերպի հետ ՝ օրենսդրական, վարչական կամ այլ ձևերով. ե) նրանց դեմ ուղղված ամեն տեսակի պրոպագանդա: Հոդված 8 Արևմտյան Հայաստանի հայերն իրավունք ունեն, որպես ժողովուրդ և որպես անհատ, պահելու և զարգացնելու իրենց առանձնահատկություններն ու անհատականությունները, ներառյալ` իրենց բնիկ լինելու իրավունքի հաստատումը և որպես այդպիսին ճանաչումը : Հոդված 9 Արևմտյան Հայաստանի հայերն իրավունք ունեն, որպես ժողովուրդ և որպես անհատ, պատկանել մի համայնքի կամ մի ազգի` ըստ տվյալ ազգի կամ համայնքի լեզվի, ավանդույթների և սովորությունների: Յուրաքանչյուր անբարենաստ վիճակ, ինչպիսին էլ այն լինի, չի կարող տանել այդ իրավունքի իրականացմանը: Հոդված 10 Արևմտյան Հայաստանի հայերին չեն կարող հարկադրել լքել իրենց հողերը, տարածքները կամ բնական պաշարները: Այնտեղ հնարավոր է վերաբնակեցում միայն շահագրգիռ ժողովուրդների ազատ արտահայտված համաձայնությամբ և պատճառի ամբողջ գիտակցմամբ: Համաձայնությունից հետո տալ ճիշտ և արդարացի փոխհատուցում, և եթե հնարավոր է ընձեռել հետդարձի հնարավորություն: Հոդված 11 Արևմտյան Հայաստանի հայերը զինված ընդհարումների ժամանակ իրավունք ունեն հատուկ պաշտպանության և անվտանգության: Պետությունները պետք է հարգեն միջազգային նորմերը, հատկապես 1949թ. Ժնևի չորրորդ համաձայնագիրը` կապված արտակարգ իրավիճակներում և զինված ընդհա- րումների ժամանակ քաղաքացիների պաշտպանության հետ, և ձեռնպահ մնան. ա) հակառակ իրենց կամքի զինվորագրել Արևմտյան Հայաստանի հայերին իրենց զինված ուժեր, հատկապես ուրիշ ժողովուրդների դեմ օգտագործելու համար, բ) զինվորագրել երեխաների իրենց զինված ուժեր, ինչ հանգամանքներում էլ որ լինի, գ) պարտադրել Արևմտյան Հայաստանի հայերին թողնել իրենց հողերը, տա- րածքները կամ գոյության միջոցները, կամ նրանց վերահաստատել զինվորական նպատակների համար նախատեսված հատուկ վայրեր, դ) պարտադրել Արևմտյան Հայաստանի հայերին աշխատելու զինվորական վայրե- րում՝ խտրականության պայմաններում, ինչպիսին էլ որ դրանք լինեն: Մաս երրորդ: Լեզվի, մշակույթի և ավանդույթների իրավունք 7 Հոդված 12 Արևմտյան Հայաստանի հայերն իրավունք ունեն հետևելու և վերակոչելու իրենց մշակութային ավանդույթները և իրենց սովորույթները: Հատկապես իրավունք ունեն պահպանելու, պաշտպանելու և զարգացնելու իրենց մշակույթի անցած, ներկա և գալիք միջոցառումները, ինչպես նաև հնագիտական և պատմական տեղանքները, արհեստագործությունը, նկարչությունը, մանրակերտները (մոդելներ), ծեսերը, կատարման վարպետությունը, տեսողական արվեստները, թատերարվեստը և գրականությունը: Նրանք իրավունք ունեն նաև վերականգնելու մշակութային, մտավոր, կրոնական և հոգևոր արժեքները, որ նրանցից վերցվել է առանց իրենց ազատորեն արտահայտած համաձայնության և պատճառի ամբողջ գիտակցմամբ կամ իրենց օրենքների, ավանդույթների և սովորույթների խախտմամբ: Հոդված 13 Արևմտյան Հայաստանի հայերն իրավունք ունեն հետևելու իրենց ավանդույթներին և սովորույթներին, հոգևոր և կրոնական ծեսերին, օգտագործելու, նպաստելու և ուսուցանելու դրանք, պահպանելու և պաշտպանելու իրենց հոգևոր և մշակութային վայրերը, և հնարավորություն ունենալու այնտեղ մասնավոր գործունեության, օգտագործելու, տրամադրության տակ ունենալու իրենց ծիսական առարկաները, ինչպես նաև իրավունք` իրենց պատկանող մարդկային մարմինների մնացորդների տեղափոխման: Համագործակցելով Արևմտյան Հայաստանի հայերի հետ` պետությունները պետք է միջոցներ ձեռք առնեն պահպանելու, պաշտպանելու և խնամելու Արևմտյան Հայաստանի հայերի համար սրբազան հողերը, ներառյալ՝ թաղումների համար նախատեսված տարածքները: Հոդված 14 Արևմտյան Հայաստանի հայերն իրավունք ունեն վերականգնելու, օգտագործելու, զարգացնելու և փոխանցելու գալիք սերունդներին իրենց պատմությունը, լեզուն, բանավոր սովորույթները, փիլիսոփայությունը, գրային համակարգը, գրականությունը, ինչպես նաև ընտրելու կամ պահպանելու իրենց սեփական համայնքների, տեղանքների և մարդկանց անվանումները: Ամեն անգամ, երբ Արևմտյան Հայաստանի հայերի իրավունքներից որևէ մեկին սպառնան, Արևմտյան Հայաստանի հայերը և Պետությունները պաշտպանական միջոցներ ձեռք կառնեն և կջանան, որ շահգրգիռ կողմերը կարողանան հասկանալ ընթացակարգերի իրավաբանական, քաղաքական և վարչական առաջընթացը` հարկ եղած դեպքում նրանց տրամադրելով թարգմանչի ծառայություններ կամ այլ համապատասխան միջոցներ, հասկանալի դարձնելու համար: Մաս չորրորդ: Դաստիարակության և կրթության իրավունք Հոդված 15 Արևմտյան Հայաստանի հայերի երեխաները իրավունք ունեն հասնելու պետական ուսուցման բոլոր ձևերին և բոլոր մակարդակներին: Արևմտյան Հայաստանի բոլոր հայերն իրավունք ունեն նաև իրականացնելու և հսկելու իրենց սեփական 8 համակարգերը և ուսումնական հաստատությունները, ուր ուսուցումը կընթանա իրենց սեփական լեզվով` ըստ իրենց կրթության, մշակութային մեթոդների: Արևմտյան Հայաստանի հայերը, ապրելով իրենց համայնքներից դուրս, պետք է կրթության հնարավորություն ունենան` իրենց սեփական մշակույթի համապատասխան և իրենց սեփական լեզվով ընթացող: Պետությունները կջանան, որ այդ նպատակով տրամադրվեն համապատասխան միջոցներ: Հոդված 16 Արևմտյան Հայաստանի հայերն իրավունք ունեն կրթության և հասարակական տեղեկատվության բոլոր ձևերով նվիրաբար արտահայտելու իրենց մշակույթների, ավանդույթների, պատմության և նկրտումների արժանիքներն ու բազմազանությունը: Պետությունները, համաձայնելով շահագրգիռ Արևմտյան Հայաստանի հայերի հետ, միջոցներ ձեռք կառնեն, որ պարտադրեն վերացնել նախապաշարմունքները և խտրականությունը, նպաստեն հանդուրժողականությանը և ըմբռնողականությանը և լավ հարաբերություններ հաստատեն տեղացի ժողովուրդների և հասարակության բոլոր խավերի հետ: Հոդված 17 Արևմտյան Հայաստանի հայերն իրավունք ունեն հաստատելու իրենց սեփական տեղեկատվական մարմինները՝ իրենց սեփական լեզվով: Նրանք հավասարապես իրավունք ունեն նաև հասնելու տեղեկատվական միջոցների բոլոր ձևերին: Արևմտյան Հայաստանի հայերը և Պետությունները միջոցներ ձեռք կառնեն, որ պարտադրեն հասարակական տեղեկատվական մարմիններին` ջանալ ճիշտ մտքեր տալ Արևմտյան Հայաստանի հայերի մշակութային բազմազանության մասին: Հոդված 18 Արևմտյան Հայաստանի հայերն իրավունք ունեն լիարժեքորեն օգտվելու սահմանված բոլոր իրավունքներից` հիմնված աշխատանքի իրավունքի միջազգային և ազգային չափանիշների վրա: Արևմտյան Հայաստանի հայերն իրավունք ունեն, որպես անհատ, պաշտպանված լինելու ամեն տեսակ խտրականությունից՝ աշխատանքային պայմանների, պաշտոնների կամ վարձատրության: Մաս հինգերորդ: Զարգացման և սոցիալական պաշտպանվածության իրավունք Հոդված19 Արևմտյան Հայաստանի հայերը ցանկության դեպքում իրավունք ունեն լիարժեք մասնակցելու և տարբեր մակարդակների որոշումներ ընդունելու, ազդեցություն ունենալու իրենց իրավունքների, ապրելակերպի և ապագայի վրա` իրենց 9 ներկայացուցիչների միջոցով և իրենց ընթացակարգերով: Նրանք իրավունք ունեն նաև պահելու և զարգացնելու որոշում ընդունող իրենց սեփական հաստատությունները: Հոդված 20 Արևմտյան Հայաստանի հայերը ցանկության դեպքում իրավունք ունեն լիիրավ մասնակցելու իրենց վերաբերող օրենսդրական և վարչական միջոցների ստեղծմանը` հետևելով իրենց սահմանած ընթացակարգերին: Արևմտյան Հայաստանի հայերին վերաբերող բոլոր միջոցները ընդունելուց և կիրա- ռելուց առաջ, Պետությունները պետք է ստանան շահագրգիռ ժողովրդի համաձայնությունը` ազատորեն արտահայտված և պատճառի ամբողջ գիտակցմամբ: Հոդված 21 Արևմտյան Հայաստանի հայերն իրավունք ունեն պահելու և զարգացնելու իրենց քաղաքական, սոցիալ-տնտեսական համակարգը, օգտվելու իրենց սեփական անվտանգությունից, սեփական գոյության միջոցներից և զարգացումից ու ազատորեն զբաղվելու ցանկացած գործունեությամբ՝ տնտեսական, ավանդական և այլն: Արևմտյան Հայաստանի հայերը, որ զրկված են եղել իրենց գոյության միջոցներից, իրավունք ունեն ճիշտ և արդարացի փոխհատուցման: Հոդված 22 Արևմտյան Հայաստանի հայերն իրավունք ունեն հատուկ միջոցների` ուղղված արագ, արդյունավետ ու շարունակական կերպով բարելավելու իրենց սոցիալ-տնտեսական վիճակը, ներառյալ` աշխատանքային, կրթության, մասնագիտական, բնակտարածքի, բուժման, առողջության և սոցիալական ապահովագրության ոլորտները: Պետք է հատկապես ուշադրություն դարձնել տարեց մարդկանց, կանանց, երեխաների և հաշմանդամների իրավունքներին և կարիքներին: Հոդված 23 Արևմտյան Հայաստանի հայերը, իրենց զարգացման իրավունքը իրականացնելու նպատակով, իրավունք ունեն սահմանելու և ստեղծելու գերակայություններ և ռազմավարություններ: Նրանք, հատկապես, իրավունք ունեն որոշելու և ստեղծելու առողջության, բնակտարածքի, ինչպես և իրենց վերաբերող այլ սոցիալ-քաղաքական ծրագրեր, նաև հնարավորինս դրանք ղեկավարելու՝ իրենց սեփական հաստատությունների միջոցով: Հոդված 24 Արևմտյան Հայաստանի հայերն իրավունք ունեն դեղագործական ձեռնարկների և ավանդական բժշկական փորձերի, ներառյալ` դեղաբույսերի պաշտպանման, կենդանիների և կյանքի համար կարևոր հանածոների իրավունքի: Նրանք պետք է նաև բժշկական խնամքի թույլտվություն ունենան, առանց որևէ խտրականության օգտվեն բժշկական բոլոր հաստատություններից և առողջապա- հական ծառայություններից: 10 Մաս վեցերորդ: Քաղաքացիների պաշպանվածության, հողային hամակարգի և առողջապահության իրավունք Հոդված 25 Արևմտյան Հայաստանի հայերն իրավունք ունեն պահպանել և ամրապնդել հոգևոր և նյութական հատուկ արժեքները, որոնք կապում են նրանց իրենց հողերի, տարածքների, գետային և մերձափնյա ջրերի և այլ բնական պաշարների հետ, որոնք նրանք տնօրինում կամ զբաղեցնում և ավանդաբար օգտագործում են, ինչպես նաև այդ հարցում հետագա սերունդների հետ կապված համապատասխան պատասխա- նատվություն վերցնել իրենց վրա: Հոդված 26 Արևմտյան Հայաստանի հայերն իրավունք ունեն տնօրինել, արժևորել, ղեկավարել և օգտագործել իրենց հողերն ու տարածքները, այսինքն ամբողջ միջավայրը, որը ներառում է հողերը, օդը, ջրերը` գետային և մերձափնյա, բուսական և կենդանական աշխարհը և այլ բնական պաշարներ, որոնք նրանք տնօրինում կամ զբաղեցնում և ավանդաբար օգտագործում են: Նրանք իրավունք ունեն իրենց օրենքների լիարժեք ճանաչման, ավանդույթների և սովորույթների, իրենց հողային համարակարգի և հաստատությունների պատասխանատու օգտագործման և իրենց բնական պաշարների կառավարման, ինչպես նաև պետությունների կողմից պաշտպանման արդյունավետ միջոցների, որոնք ուղղված են ցանկացած միջնորդության, օտարացման կամ իրա- վունքների սահմանափակման կամ իրենց գործում ցանկացած խոչընդոտի դեմ: Հոդված 27 Արևմտյան Հայաստանի հայերն իրավունք ունեն իրենց հողերի, տարածքների և բնական պաշարների վերականգնման, որոնք նրանք տնօրինում կամ զբաղեցնում և օգտագործում էին պատմականորեն, և որոնք բռնագրավվել են, զավթվել, օգտագործվել և վնասվել` առանց իրենց ազատորեն արտահայտված համաձայնության և պատճառի ամբողջական գիտակցմամբ: Մինչդեռ դա անհնարին է, արևմտահայերը իրավունք ունեն ճիշտ և արդարացի փոխհատուցման: Բացառությամբ, երբ շահագրգիռ ժողովուրդները այլ կերպ կորոշեն, մնացած դեպքերում փոխհատուցումը կլինի հողերի, տարածքների և բնական պաշարների տեսքով, որոնք իրենց որակով, ծավալով և իրավական տեսանկյունից կլինեն համարժեք: Հոդված 28 Արևմտյան Հայաստանի հայերն իրավունք ունեն իրենց շրջակա միջավայրի ամբողջականության պահպանման, վերականգնման ու պաշտպանման և իրենց հողերի, տարածքների, բնական պաշարների օգտագործման, ինչպես նաև պետությունների և միջազգային համագործակցությունների աջակցությամբ այդ նպատակի իրականացման: Արևմտյան Հայաստանի հայերը և Պետությունները կջանան, որ ոչ մի վտանգավոր նյութ չպահվի կամ չթափվի Արևմտյան Հայաստանի հողերի կամ տարածքների վրա: 11 Արևմտյան Հայաստանի հայերը և Պետությունները իրենց կողմից մտածված միջոցներ ձեռք կառնեն և կիրականացնեն հսկիչ և կանխարգելիչ ծրագրերի կիրառում և այդ նյութերից տուժած Արևմտյան Հայաստանի հայերին նշանակված բժշկական խնամք: Հոդված 29 Արևմտյան Հայաստանի հայերն իրավունք ունեն, որ ճանաչվի իրենց մշակութային և մտավոր ունեցվածքի լիակատար սեփականությունը և հաստատվի դրանց հսկման ու պաշտպանման իրավունքը: Արևմտյան Հայաստանի հայերն իրավունք ունեն նախատեսված հատուկ միջոցներով իրենց թույլ տալ վերահսկելու, զարգացնելու և պահպանելու իրենց գիտությունը, տեխնիկան, մշակութային ցուցադրումները, ներառյալ մարդկային ռեսուրսները և ուրիշ գենետիկ ռեսուրսներ, ցանքատարածքները, դեղագործական ձեռնարկները, գիտելիքները սեփական բուսական և կենդանական աշխարհի վերաբերյալ, իրենց բանավոր ավանդույթները, գրականությունը, նկարչությունը և մանրակերտները, իրենց վիզուալ արվեստները և թատերարվեստը: Հոդված 30 Արևմտյան Հայաստանի հայերը իրավունք ունեն գերակայություններ որոշելու և ռազմավարություններ մշակելու, արժևորելու և օգտագործելու իրենց հողերը, տարածքները և բնական պաշարները: Հատկապես իրավունք ունեն պահանջելու, որ Պետությունները ստանան իրենց ազատորեն արտահայտած և պատճառի ամբողջական գիտակցմամբ համաձայնությունը, նախքան բոլոր այն ծրագրերի փորձարկումները, որոնք ներգործություն կարող են ունենալ իրենց հողերի, տարածքների և մյուս պաշարների վրա, հատկապես, երբ խոսքը վերաբերում է հանքային, ջրային և այլ պաշարների արժևորմանը, օգտագործմանը կամ մշակմանը: Շահագրգիռ արևմտահայերի համաձայնությամբ նրանց կտրվեն ճիշտ և արդարացի փոխհատուցումներ` էկոլոգիական, տնտեսական, սոցիալական, մշակութային և հոգևոր ոլորտների վրա` այդ գործողությունների կործանարար հետևանքները թեթևացնելու նպատակով: Մաս յոթերերդ: Քաղաքացիական և քաղաքական իրավունք Հոդված 31 Արևմտյան Հայաստանի հայերն իրենց անկախ լինելու իրավունքի հատուկ իրականացման ժամանակ իրավունք ունեն ինքնավար լինելու և իրենք իսկ ղեկավարելու իրենց տարածքային և ներքին հարցերը, հատկապես մշակույթին, կրոնին, դաստիարակությանը, տեղեկատվությանը, տեղեկատվական միջոցներին, առողջությանը, բնակտարածքին, աշխատանքին, սոցիալական պաշտպանվածությանը, տնտեսական գործունեությանը, հողերի և բնական պաշարների կառավարմանը, շրջակա միջավայրին և իրենց տարածք այլ անձանց մուտքի թույլտվությանը վերաբերող հարցերը, ինչպես նաև այդ ինքնավար գործունեության համար ֆինանսական միջոցների տրամադրմանը: Հոդված 32 Արևմտյան Հայաստանի հայերն իրավունք ունեն, որպես ժողովուրդ, ընտրելու իրենց սեփական քաղաքացիությունը` համապատասխան իրենց սովորույթներին և ավանդույթներին: Արևմտյան Հայաստանի հայերի քաղաքացիությունը ոչ մի կերպ չի 12 վնասում իրենց իրավունքին ստանալու, որպես անհատ, այն պետության քաղաքացիությունը, որտեղ ապրում են: Արևմտյան Հայաստանի հայերն իրավունք ունեն որոշելու իրենց հաստատությունների կառուցվածքն ու ըստ իրենց ընթացակարգերի ընտրել անդամներ: Հոդված 33 Արևմտյան Հայաստանի հայերն իրավունք ունեն նպաստելու, զարգացնելու և պահպանելու իրենց հաստատությունների կարգերը, ինչպես նաև սեփական սովորույթները, ավանդույթները, ընթացակարգերը ու իրավաբանական փորձա- ռությունները, ըստ միջազգային նորմերի` ընդունված մարդու իրավունքների ոլորտում: Հոդված 34 Արևմտյան Հայաստանի հայերն իրավունք ունեն, որպես ժողովուրդ, որոշելու անհատների պատասխանատվությունները իրենց համայնքների նկատմամբ: Հոդված 35 Արևմտյան Հայաստանի հայերը, հատկապես նրանք, ովքեր միջազգային սահմաններում են սփռված, իրավունք ունեն զարգացնելու և նպաստելու այդ սահմանների վրայով շփումներին, հարաբերություններին և կապերին մյուս ժողովուրդների հետ, հատկապես հոգևոր, մշակութային, քաղաքական, սոցիալտնտ եսական ոլորտներում: Արևմտյան Հայաստանի հայերը և պետությունները այդ իրավունքի իրականացումն ու իրագործումը երաշխավորող միջոցներ ձեռք կառնեն: Հոդված 36 Արևմտյան Հայաստանի հայերն իրավունք ունեն պահանջելու, որ պայմանագրերը` ինչպես 1920թ. օգոստոսի 10-ին կնքված Սևրի պայմանագիրը, համաձայնագրերը, որոնք վերաբերվում են Կիլիկիայի 1916թ. ազատագրմանը, և ուրիշ կառուցողական գործարքները` կնքված պետությունների կամ իրենց հետնորդների հետ, լինեն ճանաչված, հարգված, պահպանված և կիրառված պետություների կողմից` ըստ իրենց նշանակության և սկզբնական նպատակների: Տարաձայնությունները, որ չեն կարող կարգավորվել ուրիշ միջոցներով, պետք է ենթարկվեն միջազգային հեղինակավոր ատյաններին` ընտրված շահագրգիռ բոլոր կողմերի միահամուռ համաձայնությամբ: Մաս ութերորդ: Միջազգային համագործակցության և արտաքին կապերի իրավունք Հոդված 37 Պետությունները, խորհրդակցելով շահագրգիռ Արևմտյան Հայաստանի հայերի հետ, պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռք առնեն, որ տվյալ Հռչակագրի դրույթներին լիակատար ընթացք տրվի: Այստեղ արտահայտված իրավունքները պետք է ընդունվեն և ընդգրկվեն իրենց ներքին օրենսդրության մեջ այնպես, որ դրանցից Արևմտյան Հայաստանի հայերը կարողանան օգտվել: 13 Հոդված 38 Արևմտյան Հայաստանի հայերն իրավունք ունեն ստանալու ֆինանսական և տեխնիկական համապատասխան օգնություն պետությունների կողմից` միջազգային համագործակցության նպատակով, որպեսզի կարողանան ազատ շարունակեն իրենց քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային, հոգևոր զարգացումը և օգտվեն տվյալ Հռչակագրում ճանաչված իրավունքներից և ազատություններից: Հոդված 39 Արևմտյան Հայաստանի հայերն իրավունք ունեն ընդունելու փոխադարձաբար ընդունելի և արդարացի ընթացակարգեր, կարգավորելու ընդհարումները և տարաձայնությունները պետությունների հետ և շուտափույթ որոշում ստանալու տվյալ հարցում: Նրանք հավասարապես իրավունք ունեն բողոքարկման` արդյունավետ ուղիներով, իրենց անհատական և կոլեկտիվ իրավունքների ցանկացած ոտնահարման դեպքում: Յուրաքանչյուր որոշում հաշվի կառնի շահագրգիռ ժողովուրդների սովորույթները, ավանդույթները, կանոնները և իրավական կառույցները: Հոդված 40 Միավորված ազգերի համակարգի մարմիններն ու մասնագիտացված հաստատությունն երը և մյուս միջպետական կազմակերպությունները պետք է օժանդակեն տվյալ Հռչակագրի դրույթների լիակատար իրագործմանը` ակտիվացնելով մյուսների հետ ֆինանսական համագործակցությունը և տեխնիկական օգնությունը: Հնարավորություններ ընձեռեն, որ Արևմտյան Հայաստանի հայերը մասնակցություն ունենան իրենց վերաբերող հարցերի քննարկմանը: Հոդված 41 ՄԱԿ-ը անհրաժեշտ միջոցներ ձեռք կառնի հաստատելու տվյալ Հռչակագրի կիրառումը, հատկապես այդ ոլորտում ստեղծելով մասնակի փոխհատուցման ավելի բարձր մակարդակի մի մարմին` Արևմտյան Հայաստանի հայերի ուղղակի մասնակցությ ամբ: Միավորված ազգերի բոլոր մարմինները կնպաստեն, որ տվյալ Հռչակագրի դրույթները հարգվեն և լիարժեք կիրառվեն: Մաս իններորդ: Անձի արժանապատվության իրավունք Հոդված 42 Տվյալ Հռչակագրում ընդունված իրավունքները կազմում են Արևմտյան Հայաստանի հայերի ապրելակերպի, արժանապատվության և բարեկեցության անհրաժեշտ նվազագույն նորմաները: Հոդված 43 Տվյալ Հռչակագրում ընդունված բոլոր իրավունքներն ու արտոնությունները հավասարազոր երաշխավորագիր են Արևմտյան Հայաստանի հայերի համար` կանանց և տղամարդկանց: Հոդված 44 14 Տվյալ Հռչակագրի ոչ մի դրույթ չի կարող մեկնաբանման առարկա հանդիսանալ, որևէ իրավունք չի կարող կրճատվել և մարվել, որովհետև արդեն կարող են ընդունված լինել Արևմտյան Հայաստանի հայերի կողմից: Հոդված 45 Տվյալ Հռչակագրի ոչ մի դրույթ չի կարող մեկնաբանման առարկա հանդիսանալ կամ վերագրվել մի պետության, խմբի կամ անհատի` իրավունք տալով զբաղվելու որևէ գործունեությամբ կամ փաստաթղթով, որը դեմ կլինի ՄԱԿ-ի կանոնադրությանը: Փարիզ, 20.01.2007թ. Ա.Ա. – Հ. Փ. ANAAO.2007 Reproduction Interdite par l’article L.111-1 du code de la propriռtռ intellectuelle (CPI) Quote Link to post Share on other sites
MiG-35 Posted February 21, 2007 Report Share Posted February 21, 2007 Thank you for great thext, Hracher jan! What do you need from our side to support this? Mig Quote Link to post Share on other sites
Archi Posted February 21, 2007 Report Share Posted February 21, 2007 Миг вдвух словах что хочет автор? я просто не понял Quote Link to post Share on other sites
hracher Posted February 23, 2007 Author Report Share Posted February 23, 2007 Миг джан я не знаю что нам надо для поддержки, если желание поддержать есть то надо стать членами Асамблеи Армян Западной Армении. Арчи это декларация прав армян западной Армении. Даём информацию о наших правах. И одновремно создаём орган который будет защищать эти права и претворять их в жизнь. Quote Link to post Share on other sites
Archi Posted February 24, 2007 Report Share Posted February 24, 2007 Миг джан я не знаю что нам надо для поддержки, если желание поддержать есть то надо стать членами Асамблеи Армян Западной Армении. Арчи это декларация прав армян западной Армении. Даём информацию о наших правах. И одновремно создаём орган который будет защищать эти права и претворять их в жизнь. Спасибо hracher за разяснения, аиерен гитем баиц воч тенц лав грагет лезун! Quote Link to post Share on other sites
hracher Posted February 26, 2007 Author Report Share Posted February 26, 2007 на каком ты говоришь Арчи, есть французкий вариант техта... Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.