Jump to content

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Recommended Posts

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գալիք՝ 2007 թվականի մայիսին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունները հայտարարում եմ անօրինական ու նախորոք զեղծված ու քաղաքացիական անհնազանդությունս եմ հայնտում դրանց անցկացմանն ու ապագա խորհրդարանին, որը կառաջանա այդ ընտրությունների հետևանքով։

Անհնազանդությունս կմնա ուժի մեջ այնքան ժամանակ, որքան կտևի անձամբ իմ մասնակցության խոչնդոտումն այդ ընտրություններին, ինչպես նաև բոլոր այն քաղաքացիների, որոնք նման ցանկություն հայտարարել ու չեն թույլատրվել մասնակցել։

Հայտարարում եմ, որ իմ դեմ լայնածավալ քաղաքական հետապնդում է իրականացվում հատկապես այդ նպատակով, որն է խոչնդոտելը վերադարձս հայրենիք, որը հանգելու է ներկա վարչախմբի անխուսափելի տապալմանը, քրեական հանցագործների պատասխանատվության ենթարկմանը, տուժած քաղաքացիների իրավունքների վերականգնմանն ու կորցրածի հատուցմանը։

Հայտարարում եմ, որ քաղաքական հետապնդումներն իրականացվում են ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտասահմանյան տարբեր երկրներում, սովետական անվտանգության նախկին ու ներկա գործակալների միջոցով, ռուսական ներկայիս անվտանգության մարմինների վերահսկողության տակ:

Հայտարարում եմ, որ այդ հանցավոր գործունեությանը մասնակից են ՀՅԴ - ն իր ածանցյալներով, եկեղեցական ու մշակութային անվանվող միություններն ու հայկական լոբբիստական կազմակերպությունները՝ բոլոր նրանք, ովքեր կույր ծառայության մեջ են անօրիանական իշխանությանը, զբաղված են դրանց դեմքերը լվանալով միջազգայնորեն, բայց լռում են երկրում իրականացվող ահաբեկչության վերաբերյալ, երկրի միակ տիրոջ՝ քաղաքացու նկատմամբ։

Ես իմ քաղաքացիական իրավունքով ու պարտականության գիտակցումով, ներկայիս վարչախմբին ու դրան ծառայող բոլոր կառույցներին ու անձանց, հայտարարում եմ քաղաքացիական պատերազմի սկիզբ։

Բոլոր տերություններին, որոնք համագործակցում են Հայաստանում գործող անօրինական վարչախմբի հետ և նպաստում դրանց օր անգամ ավել իշխանության գլուխ մնալուն համարում եմ մեղսակից հանցագործությանը և պատասխանատու հայ ժողովրդի առաջ։

Հայտարարում եմ, որ ջանք չի խնայվելու բոլոր պատասխանատուներին, հայ ու չհայ, ծնկի բերելու համար։

Հայտարարում եմ, որ հայ ժողովրդին նսեմացնողների, նրանց օրինական իշխանությունը խեղողների դեմ պատերազմում որդեգրած բոլոր մեթոդներն անխտիր, համարում եմ օրինական։

Վահե Ավետյան

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ հրամանատար

25. 02. 2007, Վաշինգտոն

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...