Vahe Avetian Posted February 25, 2007 Report Share Posted February 25, 2007 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Գալիք՝ 2007 թվականի մայիսին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունները հայտարարում եմ անօրինական ու նախորոք զեղծված ու քաղաքացիական անհնազանդությունս եմ հայնտում դրանց անցկացմանն ու ապագա խորհրդարանին, որը կառաջանա այդ ընտրությունների հետևանքով։ Անհնազանդությունս կմնա ուժի մեջ այնքան ժամանակ, որքան կտևի անձամբ իմ մասնակցության խոչնդոտումն այդ ընտրություններին, ինչպես նաև բոլոր այն քաղաքացիների, որոնք նման ցանկություն հայտարարել ու չեն թույլատրվել մասնակցել։ Հայտարարում եմ, որ իմ դեմ լայնածավալ քաղաքական հետապնդում է իրականացվում հատկապես այդ նպատակով, որն է խոչնդոտելը վերադարձս հայրենիք, որը հանգելու է ներկա վարչախմբի անխուսափելի տապալմանը, քրեական հանցագործների պատասխանատվության ենթարկմանը, տուժած քաղաքացիների իրավունքների վերականգնմանն ու կորցրածի հատուցմանը։ Հայտարարում եմ, որ քաղաքական հետապնդումներն իրականացվում են ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտասահմանյան տարբեր երկրներում, սովետական անվտանգության նախկին ու ներկա գործակալների միջոցով, ռուսական ներկայիս անվտանգության մարմինների վերահսկողության տակ: Հայտարարում եմ, որ այդ հանցավոր գործունեությանը մասնակից են ՀՅԴ - ն իր ածանցյալներով, եկեղեցական ու մշակութային անվանվող միություններն ու հայկական լոբբիստական կազմակերպությունները՝ բոլոր նրանք, ովքեր կույր ծառայության մեջ են անօրիանական իշխանությանը, զբաղված են դրանց դեմքերը լվանալով միջազգայնորեն, բայց լռում են երկրում իրականացվող ահաբեկչության վերաբերյալ, երկրի միակ տիրոջ՝ քաղաքացու նկատմամբ։ Ես իմ քաղաքացիական իրավունքով ու պարտականության գիտակցումով, ներկայիս վարչախմբին ու դրան ծառայող բոլոր կառույցներին ու անձանց, հայտարարում եմ քաղաքացիական պատերազմի սկիզբ։ Բոլոր տերություններին, որոնք համագործակցում են Հայաստանում գործող անօրինական վարչախմբի հետ և նպաստում դրանց օր անգամ ավել իշխանության գլուխ մնալուն համարում եմ մեղսակից հանցագործությանը և պատասխանատու հայ ժողովրդի առաջ։ Հայտարարում եմ, որ ջանք չի խնայվելու բոլոր պատասխանատուներին, հայ ու չհայ, ծնկի բերելու համար։ Հայտարարում եմ, որ հայ ժողովրդին նսեմացնողների, նրանց օրինական իշխանությունը խեղողների դեմ պատերազմում որդեգրած բոլոր մեթոդներն անխտիր, համարում եմ օրինական։ Վահե Ավետյան ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ հրամանատար 25. 02. 2007, Վաշինգտոն Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.