Simon Posted April 5, 2007 Report Share Posted April 5, 2007 ԳԱՆՁԸ Մարդն ապրում էր անապատի մեջտեղում` օազիսում: Մի օր մարդը լսում է , որ անապատի մյուս ծայրին մի մեծ ծով կա և որոշում է կտրել անապատը և տեսնել այն: Որոշում է այսպես ու ճամփա ընկնում: Երկար էր ճանապարհը, նրա քայլերն էլ` արագ: Շտապում էր մարդը. ուզում էր օր առաջ, ժամ առաջ, վայրկյան առ առաջ տեսնել ծովը: Բայց երբ դեռ չէր անցել ճանապարհի կեսը , ոտքը խփում է ավազի մեջ մխրճված կճուճին և կանգ առնում: Պարզվում է կճուճը բերնեբերան լիքն է ոսկով: Առնում է կճուճը շալակը և շարունակում ճանապարհը: Բայց կճուճը ծանր էր և մարդու քայլերը դանդաղում էին: Եվ մարդը մտածում է , որ եթե այսպես շարունակի, կարող է չտեսնել ծովը: Եվ որոշում է թողնել այն ճանապարհին, պահել մի լավ տեղ ավազների մեջ և երբ ծովը հասնի մի ուղտ վարձի և վերադառնա ոսկու հետևից: * * * Մարդն ապրում էր փոքրիկ խրճիթում: Եվ մի օր որոշում է մեծ տուն կառուցել: Որոշում է այսպես ու գործի անցնում: Աշխատատար էր գործը, իսկ նա` ջանասեր: Շտապում էր մարդը. ուզում էր օր առաջ, ժամ առաջ, վայրկյան առ առաջ տեսնել իր տունը: Բայց երբ դեռ չէր կառուցել տան կեսը, նա հանդիպում է մի աղջկա: Եվ ամեն օր, կեսօրից հետո հանդիպում նրա հետ: Անցնում են օրեր, բայց տունը չի փոխում իր տեսքը: Եվ մարդը մտածում է, որ եթե այսպես շարունակի, կարող է չտեսնել իր տունը, հակառակ դեպքում էլ, եթե բաժանվի աղջկանից, ու?մ է պետք դատարկ տունը: Եվ որոշում է հարցնել աղջկան, կսպասի արդյոք, մինչև ինքը կառուցի տունը: * * * Մարդն ապրում էր սարի ստորոտում: Եվ մի օր որոշում է բարձրանալ սարը և տեսնել աշխարհը: Հավաքում է ամբողջ իմաստությունը, լցնում պարկը , առնում շալակը ու ճամփա ընկնում: Շտապում էր մարդը. ուզում էր օր առաջ, ժամ առաջ, վայրկյան առ առաջ տեսնել աշխարհը: Բայց բեռը ծանր էր, դանդաղում էին նրա քայլերը: Եվ երբ դեռ չէր անցել ճանապարհի կեսը, նրա ուժերը արդեն սպառվում էին, նա հազիվհազ մի ոտքը փոխարինում էր մյուսով: Եվ մտածեց մարդը, եթե այսպես շարունակի կարող է չտեսնել աշխարհը, իսկ հակառակ դեպքում, եթե թողնի իմաստությունը ճանապարհին, ինչի?ն է պետք տեսնել աշխարհը, եթե չի հասկանալու այն: Եվ նա ամուր գրկած իմաստության պարկը, շարունակում է իր ճանապարհը: 22 ապրիլի, 2007թ Սիմոն Սիմոնյան ՍՏՍ Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.