Jump to content

Ապրիլի 7


Recommended Posts

ԱՍՏՎԱԾԱՄՈՐ ԱՎԵՏՄԱՆ ԵՒ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՈՒ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆ

Ապրիլի 7-ը հռչակված է Մայրության ու գեղեցկության տոն (հեռուստաեթերից երբեմն հավելվում է նաև սիրո տոն արտահայտությունը, ինչին արդեն մի փոքր դժվար է բացատրություն գտնել), և ուրախությամբ կարելի է արձանագրել, որ այս գեղեցիկ տոնը մեծ ընդունելության է արժանացել մեր հասարակության կողմից: Սակայն պիտի նշել նաև, որ հաճախ, մասմաբ նաև ԶԼՄ-ների թերի մատուցման պատճառով, ստվերի մեջ է մնում այն կարևորագույն հանգամանքը, որ այն, ըստ էության, Ս. Կույսի` Մարիամ Աստվածածնի Ավետման տոնն է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին անշարժ կերպով նշում է ապրիլի 7-ին: Տոնին առավել մեծ ժողովրդականություն հաղորոդող ազդակ է հանդիսացել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր կարգադրությունը, համաձայն որի վերջին տարիներին Ավետման տոնի օրը մեր եկեղեցիներում կատարվում է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության հատուկ կարգ:

ՙԱվետել՚, ՙավետիս տալ՚ նշանակում է բարի լուր հաղորդել: Մարդկությանը հաղորդված մեծագույն ավետիսը Ս.Կույսին տրված երջանիկ լուրն է` Աստվածորդու մարդեղացման եւ փրկության ուղու բացման ավետումը:

Առաջին մարդկանց` Ադամի ու Եվայի մեղանչումով մարդկությունը զրկվեց Աստծո շնորհից և դատապարտվեց մեղքի ու մահվան իշխանությանը: Սակայն ամենագթածն Աստված մարդուն ընդմիշտ չզրկեց ողորմածությունից, այլ ուխտ կապելով նրա հետ` պատրաստում էր այն մեծ փրկությանը, որ ծրագրել էր: Դարեր ու հազարամյակներ շարունակ մարդկությունն սպասում էր խոստացված փրկությանը` Մեսիային, որ պետք է ծնվեր կնոջից և մարդկանց փրկեր չարի գերությունից: Եվ ահա աստվածաշնորհ մարգարեներն սկսեցին ազդարարել Փրկչի մոտալուտ գալուստը. Եսային մարգարեացավ, որ ՙԱհա կոյսը պիտի յղիանայ եւ մի որդի պիտի ծնի, եւ նրան պիտի կոչեն Էմմանուել, որ նշանակում է Աստված մեզ հետ՚ (Եսայի7:14, Մատթ.1:23):

Ղուկասու Ավետարանը բացվում է մի պատմությամբ, ըստ որի Գաբրիել հրեշտակապետն Աստծո կողմից առաքվում է Հրեաստանի քաղքներից մեկը` ավետելու Զաքարիա քահանային նրա որդու` Հովհաննես Մկրտչի ծնունդը, ով պետք է դառնար Աստվածորդու Կարապետը` պատրաստելու մարդկությանը Նրա Գալստյանը (Ղուկ. 1:5-25): Այնուհետև վեց ամիս հետո Գաբրիելը նոր առաքելությամբ ուղարկվում է Գալիլիայի Նազարեթ քաղաքը` Մարիամ անունով մի կույսի մոտ, որը նշանված էր Դավթի ցեղից Հովսեփ անունով մի արդար մարդու հետ: Հայտնվելով կույսին` Գաբրիելը ողջունում է նրան. ՙՈւրախացիր, ով շնորհընկալ, Տէրը քեզ հետ է՚ և ապա ավետում, որ նա կոչված է դառնալու Մեսիայի մայրը. ՙահա դու կը յղիանաս եւ կը ծնես մի որդի ու նրա անունը Յիսուս կը դնես: Նա մեծ կը լինի եւ Բարձրեալի որդի կը կոչուի: Եւ Տէր Աստուած նրան կը տայ նրա հօր` Դավթի աթոռը, եւ նա յավիտեան կը թագաւորի Յակոբի տան վրայ, ու նրա թագավորութիւնը վախճան չի ունենայ՚ (Ղուկ. 1:31-33): Մարիամի այն հարցին, թե դա ինչպես կարող է պատահել, քանի որ ինքը կույս է, հրեշտակը պատասխանում է.ՙՍուրբ Հոգին կը գայ քո վրայ, եւ Բարձրեալի զորությունը հովանի կը լինի քեզ, որովհետեւ նա, քեզնից է ծնուելու, սուրբ է եւ Աստծո որդի կը կոչուի(Ղուկ. 1:35), ապա հայտնում է նաև նրա ազգականի` Զաքարիայի կին Եղիսաբեթի հղիության մասին: Մարիամը պատասխանում է. ՙԱհաւասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խոսքի համաձայն լինի ինձ՚, և ապա հրեշտակը հեռանում է նրանից (Ղուկ. 1:5-38);

Մարիամի այս խորին խոնարհությամբ մարդկության համար բացվում է նոր կյանքի արշալույսը: Եվ ՙեղիցին՚ (թող լինի), որ տիեզերքում առաջին բառն է` հնչած արարչության սկզբին Աստծո կողմից, որով էլ եղավ լույսը (Ծննդ. 1:3), երկրորդ անգամ հնչում է մարդու կողմից, իբրև հոգևոր ու բարոյական նոր աշխարհի արաչության և Աստվածային Լույսի ծագման` Հիսուսի Քրիստոսի ծննդյան սկիզբ: Աստված մարդուն երկրորդ անգամ առաջարկում է հավիտենական երանավետ կյանքի սկիզբը, և Մարիամը` մարդկության արժանավոր ներկայացուցիչը, վերացնելով այդ առաջարկը մերժած նախածնողների սխալը, ընդունում է այն` մարդկային ցեղի առջև բացելով կորուսյալ դրախտի փակված դռները: Այս մեծագույն իրողության հիշատակն էլ հենց հավերժացրել է Եկեղեցին` հաստատելով Աստվածամոր Ավետման այս գեղեցիկ տոնը:

Այս տոնը կրկնակի ուրախություն է պարունակում բոլոր կանանց համար, քանի որ եթե Եվայի խաբվելով մեղքն աշխարհ մտավ և կինն անեծքի տակ ընկավ, ապա Մարիամի խոնարհությամբ ու սրբությամբ կինն ազատվեց այդ անեծքից և օրհնության արժանացավ:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...