Armenia Posted May 16, 2007 Report Share Posted May 16, 2007 ՑԱԾ Է ՆԵՏՎԵԼ 13 Մայիսի, 2007 Մայիսի 9-ին Երեւանի Մանանդյան փողոցի 17 հասցեում գտնվող ՚Պանդոկՙ ռեստորանի մոտ Ս. Վարդանյանի սպանության բացահայտման ուղղությամբ տեղեկություններ ստանալու նպատակով, մայիսի 12-ին, ժամը 14.30-ի սահմաններում, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն է հրավիրվել նշված ռեստորանի տնօրեն, 1976 թ. ծնված Լեւոն Գուլյանը: Աշխատասենյակներից մեկում հարցազրույցի ընթացքում Լ. Գուլյանը վարչության աշխատակցից ջուր է խնդրել եւ օգտվելով վերջինիս բացակայությունից` փորձել է պատուհանից դիմել փախուստի, սակայն սայթաքելով վայր է ընկել 2-րդ հարկից եւ ստացած վնասվածքներից` տեղում մահացել: Երեւան քաղաքի դատախազության կողմից կատարվում է նախաքննություն: Quote Link to post Share on other sites
Armenia Posted May 16, 2007 Author Report Share Posted May 16, 2007 ՚ՍՊԱՆԵԼ ԵՆ, ԻՆՔՆԱՍՊԱՆ ՉԻ ԵՂԵԼՙ 14 Մայիսի, 2007 ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ Կառավարության շենքի մոտ այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել մայիսի 12-ին կյանքից հեռացած 31-ամյա Լեւոն Գուլյանի ազգականներն ու ընկերները: Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության` Լեւոն Գուլյանը ՚ոստիկանության աշխատասենյակներից մեկում հարցազրույցի ընթացքում վարչության աշխատակցից ջուր է խնդրել եւ օգտվելով վերջինիս բացակայությունից` փորձել է պատուհանից դիմել փախուստի, սակայն սայթաքելով վայր է ընկել 2-րդ հարկից եւ ստացած վնասվածքներից` տեղում մահացելՙ: Գուլյանի հարազատները, սակայն, համաձայն չէին այս վարկածի հետ եւ այսօր նամակ-դիմում էին բերել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին, որ նա շատ խիստ միջոցներ ձեռնարկի կատարվածի առնչությամբ: Հարազատներն ակնկալում են նաեւ վարչապետի հետ հանդիպում: Հիշեցնենք, որ Լեւոն Գուլյանին` իբրեւ վկա մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը ժամը 3:00-ին ոստիկանության աշխատակիցները տարել էին Շենգավիթի շրջանի ՆԳ բաժին: Գուլյանի տնօրինած Մանանդյան փողոցի 17 հասցեում ՚Պանդոկՙ ռեստորանի մոտ մայիսի 9-ին վիճաբանության արդյունքում սպանվել էր ոմն Ստեփան Վարդանյան, որը, ինչպես պատմեցին Գուլյանի հարազատաները, եղել է դիմացի մայթին գտնվող սաունայի տերը: Վարչապետին ուղղված նամակում մասնավորապես Լեւոն Գուլյանի կինը` Ջեմմա Գուլյանը նշել է, որ ՚համոզված եմ, որ իմ ամուսինը չէր կարող վկայություն տալու համար փախուստի դիմել ոստիկանության ներքին բակի պատուհանից ու այդպես անհեթեթ մահ ունենար: Ես կարծում եմ, որ Դուք հասկանում եք, թե ինչ է կատարվել իրականումՙ: Իսկ իրականում, ըստ Գուլյանի հարազատների, եղել է այն, որ Լեւոն Գուլյանին 2 օր պահել են ոստիկանության բաժանմունքում եւ ծեծել: Մայիսի 12-ին նրան ազատ են արձակել այն պայմանով, որ նա գնա ՚իր քաղաքացիական պարտքը կատրի` քվեարկիՙ, այնուհետեւ` նորից գա ոստիկանության բաժանմունք: ՚Որդուս վերջին անգամ ասել են, որ քեզ հարցում չունենք, գնա տուն, բայց ընտրությունից հետո արի անպայման, քանի որ նախարարությունից պիտի գան մի 2 հարց տան ու վերջ: Հետո գալիս է Քրեական հետախուզության վարչության պետի տեղակալ Հովիկ Թամամյանը, տանում իր մոտ, որից հետո լինում է այդ սպանությունը: Ես դժբախտաբար հանրապետությունում չեմ եղել այդ օրը եւ շատ բան չգիտեմ, բայց ես հերքում եմ, որ իմ որդին կարող էր ինքնասպան լինելՙ,- պատմում է մահացած Լեւոնի հայրը` Աշոտ Գուլյանը: Լեւոնի քեռին` Հովիկ Փափազյանը պատմեց, որ ռեստորանի մատուցողին ես հրավիրել են հարցաքննության: Երբ մատուցողը ժամը 5-ին եկել է ոստիկանության բաժանմունք, տեսել է, որ այնտեղ իրարանցում է: Նրան, ըստ Փափազյանի, ասել են, թե իբր ոստիկան է իրեն 4-րդ հարկից գցել: ՚Բացառվում է, որ Լեւոնը գնար ու իրեն գցեր, կամ փախչեր սենյակից: Ոստիկանության բաժնի ներքին բակից փախչել հնարավոր չէ կամ էլ ինչո՞ւ պետք է փախչեր, երբ նա կամավոր է մայիսի 12-ին գնացել այնտեղ: Ինչ վերաբերում է սպանված Վարդանյանին, ապա նրա հետ Լեւոնը ոչ մի վատ հարաբերություն չի ունեցել, ոչ մի թշնամանք, ոչ մի այլ խոսակցությունՙ,- վստահեցնում է Լեւոնի քեռին: Լեւոնի իրավահաջորդների փաստաբանը, ըստ հոր` Աշոտ Գուլյանի, տեսել է, որ Լեւոնի գլուխն ամբողջովին փշրված է, կողերին հետքեր կան, ուսը` ջարդուփշուր, մարմինն` ամբողջովին ծեծված: ՚Ոչ ոք չի տեսել` որտեղ է ընկել Լեւոնը, ցույց չեն տալիս, գաղտնի են պահում այդ ինֆորմացիան` պատճառաբանելով, որ գործը պետք է քննվի: Ոստիկանները տեսել են ու նկարել են, ուղղակի մեզ չեն ցույց տալիսՙ,- պատմում է Լեւոնի կնոջ քույրը` Աղունիկ Դավոյանը: Լեւոնի կնոջ պատմելով` երբ Լեւոն Գուլյանը մայիսի 12-ին եկել է տուն, շատ վատ վիճակում է եղել ու ոչինչ չի կարողացել ասել: ՚Հոգեպես նա շատ վատ էր ու ընկճված, դրա համար մենք ոչ մի հարց չտվեցինք: Մտածեցինք, որ քաղմասում անցկացրած օրերի հետեւանքն էր դա: Խոսակցություններն էլ նաեւ այնպես էին, որ գործն արդեն պարզ էր եւ հիմա 1-2 ժամից տանը կլինի եւ որ Լեւոնն ընդհանրապես մեղավոր չէ, գործն արդեն բացահայտված է: ՚Պանդոկՙ-ի մեր աշխատակիցները, որոնք գնացել էին հարցաքննության, տեսել են, որ Թամամյան Հովիկ ծեծում էր Լեւոնին: Միգուցե կային մարդիկ, որ շատ էին ցանականում, որ այդ գործն արագ բացահայտվեր, դրա համար ծայրահեղ միջոցների դիմեցին, մանավանդ, որ Լեւոնը ոչինչ չգիտեր ու վկայություն չէր կարող տալ, նա ընդամենը վիճաբանողներին պահանջել է ռեստորանից հեռու գնալ ու վերջՙ,- պատմում է կինը` Ջեմմա Գուլյանը: Նշենք, որ Լեւոն Գուլյանն ունի 4 եւ 5 տարեկան երկու տղաներ: Փաստաբան Արթուր Գրիգորյանի վստահեցմամբ` ՚այն անձը, որ տարվել է Լեւոն Գուլյանի հետ հարցաքննության, երեկ տեղի ունեցած ասուլիսին հայտարարել է, որ իրեն ծեծել են եւ վախեցրել են, որ հիմա քեզ` Հովիկ Թամամյանի՝ Թամամի ձեռքը կգցենք, այդ ժամանակ կիմանասՙ: Այս հիմնավորմամբ են, ըստ նրա, Լեւոնի հարազատները պնդում, որ նրան ծեծելով սպանել է Հովիկ Թամամյանը: ՚Դա, իհարկե, միայն հարազատների պնդումներն են, սակայն դրանք ելնում են կոնկրետ փաստական հանգամանքներից, որոնք ուղղակի ապացույցներ չեն այսօր, սակայն ինչ-որ չափով հաստատում են իրենց ասածներըՙ,-նշեց Արթուր Գրիգորյանը: ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից ՚Ա1+ՙ-ին հաղորդեցին, որ իրենք հերքում են այն փաստը, թե իբր Հովիկ Թամամյանն է անձամբ քննել Լեւոն Գուլյանին: Իսկ մանրամասների համար նրանք խորհուրդ տվեցին դիմել դատախազություն: Լեւոն Գուլյանի հարազատները պատրաստվում են վաղը բողոքի ակցիա կազմակերպել նաեւ Ոստիկանության շենքի մոտ: Quote Link to post Share on other sites
Armenia Posted May 16, 2007 Author Report Share Posted May 16, 2007 (edited) ՚ՄԱՐԴԱԿԵՐ ԹԱՄԱՄԻ ՆՄԱՆ ՄԱՐԴԻԿ ՊԵՏՔ Է ՊԱՏԺՎԵՆՙ 15 Մայիսի, 2007 ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ ՚Մայիսի 12-ին տեղի ունեցած դեպքը ոչ այնքան աննախադեպ էր, որքան ամոթալի ու խայտառակ պետության համար: Մայիսի 12-ն, ըստ էության, իրավական պետության կայացման ընտրության օրն էր, եւ այդ օրը տեղի է ունենում դաժան ու անմարդկային վերաբերմունք, որի հետեւանքով մահանում է երիտասարդ տղամարդ, հասարակության մեջ որեւէ բանով իրեն չվարկաբեկած ՀՀ քաղաքացիՙ,- այսօր Ժուռնալիստների տանը հայտարարեց ՚Ընդդեմ իրավական կամայականւթյանՙ ՀԿ-ի գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը: Այնուհետեւ՝ ներկա գտնվողները մեկ րոպե լռությամբ հարգեցին սպանվածի հիշատակը: Հիշեցնենք, որ մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը ժամը 3:00-ին 31-ամյա Լեւոն Գուլյանին` իբրեւ վկա ոստիկանության աշխատակիցները տարել էին Շենգավիթի համայնքի ոստիկանություն: Գուլյանի տնօրինած Մանանդյան փողոցի 17 հասցեում ՚Պանդոկՙ ռեստորանի մոտ մայիսի 9-ին վիճաբանության արդյունքում սպանվել էր ոմն Ստեփան Վարդանյանը, որը ռեստորանի դիմացի մայթին գտնվող սաունայի տերն էր: Լարիսա Ալավերդյանի որակմամբ՝ իրավական դաշտում տեղի է ունեցել մարդու իրավունքների ամենակոպիտ խախտումը՝ սպանություն: Ըստ նրա՝ պետական մարմնի շենք մտնելիս մարդ իրեն պետք է առավելագույնս պաշտպանված զգա, սակայն իրականությունը հակառակը ցույց տվեց. ՚Մենք այդպես էլ չլսեցինք նախ եւ առաջ ոստիկանության ղեկավարից որեւէ մի հայտարարություն, որով նա հանդես կգար՝ ընդունելով, որ դեպքը տեղի է ունեցել պետական մարմնի շենքում, հենց այդ պատճառով մեղավորները պետք է ի հայտ բերվեին նույն այդ օրը: Ոստիկանությունը կամ ոչ մի բան չպետք է հայտարարեր, կամ այդ անհեթեթ, արժանապատվությունը նսեմացնող հայտարարությամբ չպետք է հանդես գարՙ: Լարիսա Ալավերդյանը համոզված է, որ իշխանություններն իրենց ոչ համարժեք արժանապատիվ են պահում, քանի որ առնվազն 24 ժամում պետք է բացահայտվեր այդ դեպքը: Նա վստահեցրեց, որ այս մի գործով հասնելու են նրան, որ պատժելիության սկզբունքը Հայաստանում իրականացվի` ստեղծվի նախադեպ, եւ համամիտ չէ լրատվական միջոցների տարածած այն հայտարարության հետ, որ այս գործն էլ անպատիժ կմնա: Լարիսա Ալավերդյանի ասելով՝ Լեւոն Գուլյանը, լինելով ավելի քան օրինապահ քաղաքացի, ըստ հարազատների, երկու օր ենթարկվելով ծեծի չի դիմել որեւէ ՀԿ-ի՝ մտածելով, որ այդ ծեծից բացի իրեն ոչինչ չի սպառնում: ՚Ավելին, երբ ես հարցրել եմ հարազատներին, թե ինչո՞ւ իրավաբան չեն վարձել, նրանք ասել են, որ ոստիկանությունից իրենց սպառնացել են, որ այդ իրավաբանին էլ կծեծեն: Իմ որոշումը միակն էր, որ այո, իրավաբանը պետք է գնար, թող երկու մարդ ծեծվեր, բայց ոչ մի մարդ չմահանարՙ,- կարծիք հայտնեց ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը: Ի դեպ, պարզվում է, որ Լեւոն Գուլյանը ոստիկանություն է տարվել ոչ թե համապատասխան ծանուցմամբ, այլ ընդամենը հրավիրվել է: Նույնը վերաբերում է նաեւ Լեւոնին Շենգավիթի բաժնից ՆԳՆ մեքենայով տանելուն, որի համար որեւէ սանկցիա չի եղել: ՚Ոստիկանապետ Հայկ Հարությունյանից մինչեւ վերջին կատարողը, տվյալ դեպքում՝ Հովիկ Թամամյանը, որին Լեւոնի սպանության համար մեղադրում են հարազատները, պետք է պատասխանատու լինեն այս միջադեպի համար: Մարդակեր Թամամի նման մարդիկ պետք է պատժվեն: Այս հանցավոր լռության, տարօրինակ վարկածների համար բոլորն էլ պատասխանատու ենՙ,- նշեց Լարիսա Ալեվրդյանը: ՚Հուղարկավորություն չի լինի միչեւ փորձաքննության արդյունքները չստանանքՙ,- հայտարարեց Լեւոնի կինը՝ Ջեմման: Իսկ Լեւոնի քույրը՝ Լիլիթը նշեց, որ այդ նպատակով իրենք հրավիրելու են միջազգային անկախ փորձագետի, քանի որ տեղացի փորձագետին վերեւներից անպայման կկաշառեն: ՚Մենք չենք բավարարվելու Թամամյանին միայն աշխատանքից հեռացմամբ. նա պետք է պատժվիՙ,- նշեց նա: Ի դեպ, Լեւոնի հարազատները հայտարարեցին, որ այս գործով զբաղվող երեք փաստաբանները՝ Արթուր Գրիգորյանը, Նարինե եւ Ռոբերտ Ռշտունիները հրաժարվել են Լեւոնի գործի քննությունից: Պատճառների մասին հարազատները նախընտրեցին դեռ չխոսել: Edited May 16, 2007 by Armenia Quote Link to post Share on other sites
Armenia Posted May 16, 2007 Author Report Share Posted May 16, 2007 (edited) ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ ՀԱՎԱՏԱՑԻՆ ՍՊԱՅԻ ԱԶՆԻՎ ԽՈՍՔԻՆ 15 Մայիսի, 2007 ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ ՀՀ ոստիկանության շենքի մոտ այսօր շուրջ երկու ժամ բողոքի ակցիա էին կազմակերպել մայիսի 12-ին նույն շենքի երկրորդ հարկից ցած ընկած ՚Պանդոկՙ ռեստորանի տնօրեն Լեւոն Գուլյանի հարազատները, հարեւաններն ու ընկերները: Ցույցին հետզհետե միանում էին նաեւ պատահական անցորդներ, որոնց զարմացրել էր ՀՀ ոստիկանության շենքի մոտ հոծ բազմության առկայությունը: ՚Ոստիկանություն թե սպանդանոցՙ, ՚Պահանջում ենք արդարադատությունՙ, ՚Վերջ ոստիկանական կամայականություններինՙ ցուցապաստառներով ու ՚մարդասպաններՙ, ՚ամոթՙ, ՚գետինը մտնեքՙ կոչերով ցուցարարները պահանջում էին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հետ հանդիպում եւ ցանկանում էին նրան հանձնել գրավոր դիմում-բողոք, որում նշված է. ՚մենք պահանջում ենք՝ բացահայտել հանցագործությունը եւ կատարել իրավապահի ձեր պարտականությունը եւ ոչ թե դառնալ հանցագործությունը կոծկող պաշտոնյաՙ: Ցուցարարներին ընդառաջ դուրս եկավ ՀՀ ոստիկանության հերթապահ մասի վարչության պետ, գնդապետ Մեքինյանը եւ խոստացավ զեկուցել իր վերադասին՝ ցուցարարների պահանջի մասին: Քիչ անց նա տեղեկացրեց, որ ցուցարարներին կարող է ընդունել միայն ՀՀ փոխոստիկանապետ Արարատ Մահտեսյանը: Ցուցարարները սկզբում չհամաձայնվեցին, սակայն քիչ անց ՚Համայնք եւ իրավունքՙ ՀԿ-ի ղեկավար Սամվել Մկրտչյանի ուղեկցությամբ Լեւոն Գուլյանի հայրը, երկու քույրերը եւ կինը բարձրացան Մահտեսյանի հետ հանդիպման: Հանդիպումը տեւեց 2 ժամից ավելի: Այդ ընթացքում լրագրողներին մոտեցավ ՀՀ ոստիկանության լրատվության բաժնի պետ Սայաթ Շիրինյանը եւ ասաց, որ լրագրողների համար ընձեռում են բացառիկ հնարավորություն, որի նախադեպը երբեք չի եղել՝ նրանց տանել այն վայրը, որտեղից ընկել էր Լեւոնը: Այնուհետեւ՝ լրագրողները գնացին այն սենյակը, որտեղ հարցաքննել էին Լեւոն Գուլյանին եւ որտեղից էլ, ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության, Լեւոնն իրեն ցած էր նետել: Ի դեպ, սենյակն առանց ճաղավանդակների էր, որն, ըստ ոստիկանների` վկայում էր այն մասին, որ Լեւոնն իբրեւ վկա է հրավիրվել ու նրա նկատմամբ որեւէ այլ միտում չի եղել: ՚Լրագրողներին դեպքի վայր հրավիրելու միակ նպատակն այն է, որ խնդրում ենք ձեռնպահ մնալ իրավական գնահատականներ տալուց, քանի որ ոստիկանությունն այսօր ավելի քան շահագրգիռ է, որ այս դեպքի հանգամանքները բացահայտվեն: Միեւնույն ժամանակ Երեւան քաղաքի դատախազությունը նույն օրը հարուցել է քրեական գործ եւ նախաքննություն է ընթանում: Ես առավել քան վստահ եմ, որ բոլոր հարցերի պատասխանները կբացահայտվենՙ,- վստահեցրեց Շիրինյանը: Ինչ վերաբերում է Լեւոնի հարազատների մեղադրանքներին, որ Լեւոնին ծեծելով սպանել է Հովիկ Թամամյանը, ապա Շիրինյանը խնդրեց՝ մինչեւ դատախազության որոշումը ոչ մեկի անուն չշոշափել: Հարազատները Մահտեսյանից բացի հանդիպել են նաեւ ոստիկանության պետի տեղակալ Երիցյանի հետ: Նրանք հարազատներին խոստացել են՝ գործի առավել թափանցիկ քննություն եւ նաեւ նշանակել առանձին փորձաքննություն՝ հարազատների հրավիրած մասնագետի մասնակցությամբ: ՚Սպայի ազնիվ խոսքի վրա ենք հիմնվել: Ինչ վերաբերում է Թամամյանի դեմ ուղղած մեղադրանքներին, ապա այդ անունը միայն հասարակության մեջ է շրջանառվում: Նրա մեղավորությունը միայն նախաքննությունն է ապացուցելու, որին բոլորը կարող են մասնակից լինել: Գործը ծածկադմբոց չի լինելու: Իսկ Մահտեսյանի հետ հանդիպումը միանշանակ վստահություն է առաջացրելՙ,- հայտարարեց Սամվել Մկրտչյանը: Հարազատները, սակայն, այնքան էլ չէին հավատացել փոխոստիկանապետին, քանի որ, օրինակ` նա ոչ մի կապ չէր տեսել Թամամյանի եւ սպանության միջեւ: ՚Մենք ունենք վկաներ, որոնք տեսել են ու կարող են ասել, որ Թամամյան Հովիկն է Լեւոնին բերել ՆԳՆ: Մենք համոզված ենք դրանումՙ,- ասաց Լեւոնի քույրը՝ Արմինեն: Լեւոն Գուլյանի հարազատները եւս մեկ անգամ հաստատեցին, որ Լեւոնի հուղարկավորություն չի լինելու մինչեւ նոր փորձաքննություն չանցկացվի: Edited May 16, 2007 by Armenia Quote Link to post Share on other sites
Armenia Posted May 16, 2007 Author Report Share Posted May 16, 2007 ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ Է ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ 16 Մայիսի, 2007 ՚Ոստիկանապետը անցկացնում է ծառայողական քննություն. իսկ մահվան դեպքում հարուցված է քրեական գործ: Երբ քննությունը, գործը կավարտվի, այդ ժամանակ համապատասխան մարմինները կտան տեղեկատվություն մեր հասարակությանըՙ,- մայիսի 12-ին ոստիկանությունում հարցաքննված, ապա դեռեւս չճշտված պայմաններում մահացած Լեւոն Գուլյանի ծնողների բողոքի կապակցությամբ ասաց ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: Հիշեցնենք, որ մի վարկածով՝ ինքնասպան եղած, մյուս վարկածով՝ փախուստի պահին սայթաքած ու երկրորդ հարկից վայր ընկած, իսկ ծնողների վարկածով՝ ծեծի արդյունքում մահացած, ապա պատուհանից ցած նետված Լեւոն Գուլյանի ծնողների նամակը Սերժ Սարգսյանը ստացել է, սակայն սպասում է ծառայողական քննության ավարտին: Quote Link to post Share on other sites
Armenia Posted May 16, 2007 Author Report Share Posted May 16, 2007 ԹԱՄԱՄՅԱՆԸ ՍՈՍԿ ԼՍՎԱԾ ԱՆՈ՞ՒՆ 16 Մայիսի, 2007 ՚Եթե պարզվեց որեւէ իշխանավորի մեղավորությունը, միանշանակ կպատժվիՙ,- այսօր վստահեցրեց ՀՀ ոստիկանության պետի մամուլի քարտուղար Սայաթ Շիրինյանը` նկատի ունենալով մայիսի 12-ին ոստիկանության շենքի երկրորդ հարկից վայր ընկած ՚Պանդոկՙ ռեստորանի տնօրեն Լեւոն Գուլյանի մահվան հանգամանքների բացահայտումը: Ըստ Սայաթ Շիրինյանի, ոստիկանության պետի կողմից անմիջապես հրաման է տրվել հարուցել քրեական գործ.՚Ուզում եմ վստահեցնել,որ ոստիկանության ղեկավարությունը շահագրգիռ է , որ բացահայտվեն այս գործի բոլոր հանգամանքները եւ ուզում եմ ձեռնպահ մնաք որեւէ գնահատականներից, քանի դեռ նախաքննությունը ավարտված չէ: Բայց որ Երեւանի դատախազությունը բազմակողմանի օբյեկտիվությամբ նախաքննությունը կավարտի եւ իրավական գնահատականը կտա, կասկածներ չունեմՙ: Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության տեղեկատվության` մեկ այլ քրեական գործի շրջանակներում ոստիկանություն հրավիրված Գուլյանը ՚ոստիկանության աշխատասենյակներից մեկում հարցազրույցի ընթացքում վարչության աշխատակցից ջուր է խնդրել եւ օգտվելով վերջինիս բացակայությունից` փորձել է պատուհանից դիմել փախուստի, սակայն սայթաքելով վայր է ընկել 2-րդ հարկից եւ ստացած վնասվածքներից` տեղում մահացելՙ: Սակայն նրա հարազատները համաձայն չեն այս վարկածի հետ եւ մեղադրում են ՀՀ քրեական հետախուզության վարչության պետի տեղակալ Հովիկ Թամամյանին: ՚Եթե ասեմ, որ Թամամյանը առնչություն չունի, պիտի շատերը մտածեն, թե ես կանխակալ կարծիք եմ հայտնում: Սպասենք նախաքննության ավարտինՙ,- ասաց Սայաթ Շիրինյանը, ապա հավելեց. ՚Նրանք այնքան որ անուն էին լսել եւ շահարկում էին, թող պարզվի, որ Հովիկ Թամամյանն է, բոլորս միասին կպախարակենք եւ ոչ միայնՙ: Սայաթ Շիրինյանը վստահեցրեց, որ նախաքննությունը հնարավորինս ընթանալու է թափանցիկ, որպեսզի նրա հարազատները կարողանան համոզվել: Quote Link to post Share on other sites
Armenia Posted May 19, 2007 Author Report Share Posted May 19, 2007 ՄՈՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՈՏՔԵՐԻ ԱՌՋԵՎ 19 Մայիսի, 2007 ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ Մոտ 300 մարդ` մոմերը եւ ծաղիկները ձեռքերին, Հանրապետության հրապարակից շարժվեցին ոստիկանության շենք` Լեւոն Գուլյանի հիշատակը հարգելու: Խաղաղ երթը գլխավորում էին Լեւոնի կինն ու քույրերը, որոնք խնդրեցին մարդկանց պաստառները պահել եւ ոչինչ չվանկարկել, քանի որ ՚իրենք ցույց չեն անում, այլ հարգում են մահացածի հիշատակըՙ: Մարդիկ մոտենում եւ ցավակցում էին Գուլյանի հարազատներին: Խաղաղ երթին մասնակցում էր նաեւ ՚Իմպիչմենտՙ դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը: Երթի մասնակիցների որոշել էին ծաղիկներն ու մոմերը դնել ոստիկանության շենքի առջեւ` դրանով արտահայտելով իրենց բողոքը: Սակայն ոստիկանության շենքի առջեւ մարդկանց դիմավորեցին 20-ից ավելի ոստիկաններ, որոնք թույլ չտվեցին նրանց մոտենալ շենքին, ինչն էլ առաջացրեց մարդկանց դժգոհությունը: Թեւ Լեոնի հարազատները խնդրում էին չաղմկել եւ չվիճել, մարդիկ սկսեցին վիրավորել ոստիկաններին` ասելով. ՚Չմտածեք, թե անպատիժ եք մնալու. երեկ Լեւոնին սպանեցին, վաղն էլ ձեզ են սպանելուՙ, ՚Միայն թշնամին նման բան կաներ հայի հետ, բա դուք հա՞յ եքՙ: Գույլանի հիշատակին նվիրված երթին մասնակցողները մոմերն ու ծաղիկները դրեցին ոստիկանների ոտքերի առջեւ` ոստիկաններին ասելով ՚ամոթ ձեզՙ: Ոստիկանները մարդկանց վիրավորանքներին չէին պատասխանում` խուսափելով ավելորդ աղմուկից: Շուրջ 10 րոպե իրենց դժգոհությունն արտահայտելուց հետո մարդիկ հեռացան: Ի դեպ, մի կին վրդովված մարդկանց խորհուրդ էր տալիս լռել` ասելով. ՚Մոռացա՞ք մայիսի 9-ին ինչ արեցին ժողովրդի գլխինՙ: Quote Link to post Share on other sites
Նավա Posted May 20, 2007 Report Share Posted May 20, 2007 Այս ամենը կարդալուց հետո, անկեղծ եմ ասում..., դադարեցի ատել թուրքերին Quote Link to post Share on other sites
Armenia Posted June 20, 2007 Author Report Share Posted June 20, 2007 ՊԱՏԱՍԽԱՆԸ ՁԵՌՆՏՈՒ ՉԷ՞ [14:32] 20 Հունիսի, 2007 ՚Լեւոն Գուլյանի գործում շատ կասկածելի բաներ կանՙ,- ասում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով մայիսի 12-ին ՀՀ ոստիկանության քննչական վարչության շենքի երկրորդ հարկից վայր ընկած եւ մահացած` ՚Պանդոկՙ ռեստորանի տնօրեն Լեւոն Գուլյանի մահվան հանգամանքների բացահայտումը: Ըստ նրա, բավական կասկածներ է առաջացնում նախաքննությունը: ՚Հասկանալի է, որ նախաքննությունը կարող է գաղտնի լինել, բայց ուրիշ դեպքերում հաղորդագրություններ են լինում, առավել եւս երբ հասարակական հնչեղություն ունի: Ամեն դեպքում համարում եմ, որ ոստիկանությունում տեղի է ունեցել սպանություն, թե ինչպես են ձեւակերպում, կարեւոր չէ: Նախաքննության մարմինը առնվազն որոշ կասկածյալների պետք է կալանավորած լիներ, որովհետեւ սա լուրջ գործ է: Որեւէ հաղորդագրություն չկա գործի նախաքննության հետ կապվածՙ,- նկատեց իրավապաշտպանը: Լեւոն Գուլյանի հարազատների խնդրանքով Դանիայից եւ Գերմանիայից Հայաստան էին ժամանել անկախ փորձագետներ, որոնք քննել էին դին եւ խոստացել հարազատներին երկշաբաթյա ժամկետում ուղարկել իրենց եզրակացությունը: Արդեն անցել է մոտ մեկ ամիս, սակայն որեւէ տեղեկություն չկա նրանցից: ՚Ակնկալում էինք, որ մեկ շաբաթից պատասխանը կստանա նախաքննություն իրականացնող մարմինը, ոստիկանությունը, ԵԱՀԿ գրասենյակը, փաստաբանը եւ հարազատները: Համենայնդեպս, հարազատները, փաստաբանները, ԵԱՀԿ-ի գրասենյակը դեռեւս չեն ստացել փաստաթուղթ: Պետական մարմինների կողմից որեւէ պաշտոնական հայտարարություն չկա, թե ստացել են, թե ոչ: Աա նույնպես կասկածելի է: Ընդունենք ստացել են վերջիններս. եթե փորձաքննության պատասխանը բավարար էր, նրանք կհրապարակեին, որովհետեւ նրանց ձեռնտու կլիներ: Կամ չեն ստացել, կամ էլ ստացածը ձեռնտու չէՙ,- այս համոզմանն է Ավետիք Իշխանյանը: Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության տեղեկատվության` մեկ այլ քրեական գործի շրջանակներում ոստիկանություն հրավիրված Գուլյանը ՚ոստիկանության աշխատասենյակներից մեկում հարցազրույցի ընթացքում վարչության աշխատակցից ջուր է խնդրել եւ օգտվելով վերջինիս բացակայությունից` փորձել է պատուհանից դիմել փախուստի, սակայն սայթաքելով վայր է ընկել 2-րդ հարկից եւ ստացած վնասվածքներից` տեղում մահացելՙ: Սակայն նրա հարազատները համաձայն չեն այս վարկածի հետ եւ նրա մահվան մեջ մեղադրում են ՀՀ քրեական հետախուզության վարչության պետի տեղակալ Հովիկ Թամամյանին: Quote Link to post Share on other sites
Armenia Posted June 26, 2007 Author Report Share Posted June 26, 2007 16:21 26/06/2007 Президент Хельсинкской ассоциации: Гуляна убили Левона Гуляна убили пытками в Полици РА. Такое заявление сделал сегодня на пресс-конференции президент Хельсинкской ассоциации Микаел Даниелян, который вместе с экспертом Рубеном Мартиросяном представил журналистам документы, подтверждающие, по словам правозащитников, сказанное ими. “Тело Левона Гуляна не оставляет никаких сомнений в том, что он был убит в результате пыток. У нас имеются соответствующие документы и фотографии об убийстве Гуляна”, - заявил Даниелян. Напомним, что согласно протоколу следователя Чахояна, ведущего дело, 12 мая 2007 года, примерно в 15:00 из Полиции был получен сигнал о том, что обнаружено тело Гуляна. “Эта информация достоверна, поскольку по ней было возбуждено уголовное дело. Однако по заявлению полиции оказывается, что Гулян прибыл в учреждение примерно в 14:30, после чего около 15:20 он попытался сбежать. Оба документа достоверны. Выходит, что уже убитый в 14:30 Гулян через 50 минут после своего убийства пытался совершить попытку бегства. Наглая ложь”, - сказал Р. Мартиросян. Он также заметил, что уже 10 лет он участвует во вскрытии и изучении трупов. “Скажу честно, и пусть простят меня родственники Гуляна, но такое изуродованное тело я в своей практике встречаю впервые”, - заявил эксперт. Он также отметил, что судебный врач Дарбинян, нарушая УК РА, отклонился от ответа на вопрос расследователя, сколько времени спустя наступила смерть Гуляна после нанесенных ему увечий. Микаел Даниелян заявил, что немецкие и датские эксперты после проведения исследований отказались от встречи с адвокатами Гуляна и участия в пресс-конференции. “Я не настолько уверен, что они независимы”, - отметил Даниелян. Отметим также, что сегодня, 26 июня, во всем мире отмечается День поддержки жертв пыток и насилия. Источник: Panorama.am Quote Link to post Share on other sites
Armenia Posted September 11, 2007 Author Report Share Posted September 11, 2007 Генпрокуратура продлила следствие по делу Гуляна Генеральная прокуратура Армении продлила на два месяца следствие по делу об убийстве Левона Гуляна. Об этом сегодня на встрече с журналистами сообщил глава правозащитной организации “Хельсинская ассоциация” Микаэл Даниелян. По словам правозащитника, “Хельсинская ассоциация”, выступающая в деле как представитель правопреемника пострадавшего, представила прокуратуре Еревана ходатайство об отводе к следователю Гранту Чахояну, однако оно было отклонено. Даниелян сообщил, что 25 июля правозащитная организация направила в прокуратуру заявление о том, что проходящие по делу Л. Гуляна в качестве свидетелей Марине Григорян и Айк Мелкумян были незаконно задержаны Шенгавитской полицией, где подверглись пыткам. 3 и 6 сентября Даниелян был вызван в управление Генпрокуратуры РА по контролю над законностью следствия для дачи объяснений по поводу заявления организации. “Я понял, что Генпрокуратура решила возбудить уголовное дело против меня, чтобы я больше не занимался делом Гуляна. Мы оказываем серьезное давление на прокуратуру, и она решила таким образом решить этот вопрос”, - заявил Микаел Даниелян, добавив, что до сих пор никакого прогресса по делу Гуляна нет. По мнению Микаела Даниеляна, уголовное дело в отношении него можно завести по двум статьям – за клевету и за препятствование правосудию. Позже, в связи с этими заявлениями, пресс-секретарь Генпрокуратуры РА Сона Трузян сообщила Panorama.am, что на основании заявления М. Даниеляна в управлении по контролю над законностью следствия готовятся материалы. По словам С. Трузян, М. Даниелян поставил под сомнение законность действий следователя прокуратуры Еревана и заявил, что в ходе следствия по делу об убийстве Степана Варданяна в шенгавитской полиции были применены пытки к двум свидетелям, проходящим по данному делу. “На основе полученного заявления собираются материалы, для дачи разъяснений в Генпрокуратуру были приглашены свидетели и автор заявления Микаел Даниелян". Напомним, что Л. Гулян погиб 12 мая в стенах Полиции РА. По официальной версии, приглашенный для беседы в Полицию Л. Гулян попросил воды, и, воспользовавшись тем, что следователь вышел из комнаты, попытался бежать, упал из окна второго этажа и погиб. Л. Гулян был приглашен в Полицию в связи с убийством Степана Варданяна. Quote Link to post Share on other sites
Armenia Posted October 12, 2007 Author Report Share Posted October 12, 2007 ԳՈՒԼՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԸ ՉԻ ԶԱՐՄԱՆԱ 12 Հոկտեմբերի, 2007 Արդեն հինգ ամիս է, ինչ մայիսի 12-ին ոստիկանության շենքի երկրորդ հարկից վայր ընկած ՚Պանդոկՙ ռեստորանի տնօրեն Լեւոն Գուլյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով իրականացվում է նախաքննություն, մինչդեռ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները վստահ են, որ այն դոփում է տեղում: Այսօր նրանք եւս մեկ անգամ հրավիրել էին ասուլիս, քանի որ կարծում են, թե նախաքննական մարմնի կողմից այս ժամանակահատվածում շարունակվող առաջ քաշված միեւնույն վարկածը` փախուստ, գործը սառեցնելու նպատակով է: Ըստ նրանց` Երեւան քաղաքի դատախազությունում քրեական գործի քննությունը իրականացվում է գաղտնի, նախաքննական մարմինը հետեւողականորեն չի ցանկանում տեղեկատվություն ներկայացնել քրեական գործի ընթացքի եւ արդյունքների մասին, մերժում է տուժողի իրավահաջորդի ներկայացրած գրեթե բոլոր միջնորդությունները եւ բողոքները: ՚Գուլյանի հարազատներն ամեն ինչ անելու են, որ գործը գնա մինչեւ վերջ, քանի որ չի կարելի կանգնել եւ փորձել մարդկանց համոզել, թե մածունը սեւ էՙ,- ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներից Հրայր Ղուկասյանը: Ներկայացուցիչներից փաստաբան Արամ Կարախանյանը նախաքննության վերաբերյալ մի քանի մտահոգություններ հայտնեց: Նախ այն, որ համաձայն նախաքննական մարմնից ստացված գրությանը` մինչ օրս չի ստացվել ԵԱՀԿ-ի նախաձեռնությամբ դեռեւս մայիսի 19-ին հրավիրված միջազգային անկախ փորձագետների կողմից տրված դատաբժշկական եզրակացության պաշտոնական տարբերակը: ՚Անտեսելով մեր միջնորդությունները` դատախազությունը չի ձեռնարկել որեւէ գործուն միջոց քրեական գործի համար այդ կարեւոր փաստաթուղթը ստանալու համար, թեեւ մեր ունեցած տեղեկություներով այն Գերմանիայից ուղարկվել է դեռեւս հունիսինՙ,- ասաց Արամ Կարախանյանը, ապա հավելեց. ՚Փորձագետները խոստացել են տրամադրել բնօրինակ, բայց չեն ուղարկում: Անգամ դադարել են պատասխանել մեր էլեկտրոնային նամակներին: Իսկ մինչ այդ փորձագետները վստահեցնում էին, որ ուղարկել են, իսկ հակառակ կողմը` հերքում է: Իսկ եթե ուղարկել են, հարց է ծագում,թե ինչու անդորագրի պատճենը չե՞ն ուղարկումՙ: Երկրորդ մտահոգությունն այն է, որ մինչ օրս գործի շրջանակներում առաջադրված չեն մեղադրանքներ, չկան մեղադրյալներ: Իրավահաջորդի ներկայացուցիչների կողմից իրականացվել են տարբեր փորձաքննություններ: Օրինակ այն, որ նրանք ոստիկանության երկրորդ հարկից մանեկենի միջոցով փորձել են ճշտել, թե կարող է մարդը ընկնելու դեպքում հայտնվել այն տեղում, որտեղ, որ Գուլյանի դին է եղել: Պարզվել է, որ չի կարող: ՚Սակայն մեզ ոստիկանները ի պատասխան դրան ասացին,թե քանի որ մանեկենը մարդ չէ, ապա նա չի կարող թռչել, փախչել կամ բռնվել, դրա համար էլ չի կարող այդքան հեռու հայտնվելՙ,- ներկայացնում է Հրայր Ղուկասյանը: Ի դեպ, ամենահետաքրքիրն այն է, որ միջազգային փորձագետների եզրակացության փաստի ստացման առաջին իսկ օրվանից կարծիք էր պտտվում, թե այն ոչնչով չի տարբերվում ոստիկանության փորձագիտական եզրակացությունից: Ըստ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Հրայր Ղուկասյանի` կան շատ տարբերություններ: Նա նշեց, որ վնասվածքների նկարագրման առումով անկախ փորձագետները գրել են, թե աջ կողմում է, մինչդեռ Գուլյանը ձախ կողմի վրա է ընկել. ՚Ըստ նրանց ներկայացման` կան վնասվածքներ, որոնք անկման արդյունք չեն, այլ բռունցքիՙ,-ասաց փաստաբանը: Նշենք, որ իրավահաջորդի երկու ներկայացուցիչն էլ կարծում են, որ անակնկալի չեն գա, եթե իմանան, որ գործը կարճվել է: Quote Link to post Share on other sites
Armenia Posted November 14, 2007 Author Report Share Posted November 14, 2007 ՄԱՆԵԿԵՆԸ ԿԿԱՐՈՂԱՆԱ՞ ԱՆԵԼ ԱՅՆ, ԻՆՉ ԳՈՒԼՅԱՆԸ [17:53] 14 Նոյեմբերի, 2007 Մայիսի 12-ին սպանված 31-ամյա Լեւոն Գուլյանի հարազատները միջնորդություն են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանին՝ մանեկենով փորձարարություն անելու համար: Լեւոն Գուլյանի կնոջ՝ Ջեմմայի համոզմամբ՝ ՚չի կարող 7 մետր բարձրությամբ պատուհանից մարդ ընկնի 5 մետր հեռավորության վրաՙ: ՚Հիմա ցանկանում ենք տեսնել, թե մանեկենի դեպքում էլ նույնը կլինի՞ արդյոք, թե ոչ եւ ինչի՞ կարող է այն բախվելՙ,- ասում է Ջեմմա Գուլյանը: Հիշեցնենք, որ 31 ամյա Լեւոն Գուլյանը, ըստ ոստիկանության վարկածի, 2-րդ հարկի պատուհանից ցած էր ընկել ու տեղում մահացել: Նրա հարազատների համոզմամբ՝ Գուլյանը ոչ թե պատուհանից ընկնելուց է զոհվել, այլ նրան սպանել ու ցած են նետել: Այդ նպատակով նրանք միջազգային փորձագետներ էին հրավիրել, որոնց եզրակացության օրիգինալը Հայաստան է հասել ընդամենը մի քանի օր առաջ: Հարազատները եզրակացության դիտողություններից ոմանց հետ համաձայն չեն: ՚Դա էր պատճառը, որ այդ միջնորդությունը փորձեցինք ներկայացնել սկզբում մեր գործն ուսումնասիրող քննիչին, ապա նրանց վերահսկիչինՙ,- ասում է Ջեմման: Միջնորդությունները, սակայն, ամեն անգամ մերժվել են այն պատճառաբանությամբ, որ ՚մանեկենը չի կարող անել այն նույն գործողությունները, ինչ Գուլյանըՙ: Եզրակացության մեջ, օրինակ՝ Գուլյանի հարազատները համաձայն չեն այն կետի հետ, որ բարձունքից ընկնելուց Լեւոն Գուլյանի ստացած վնասվածքներն իբր համապատասխանում են իրականությանը: ՚Սակայն այստեղ չի նշվում, թե ինչ բարձրունքից ընկնելու դեպքում է դա այդպես: Լեւոնի վրա կային նաեւ վնասվածքներ, որոնք բռունցքով հարվածի հետքեր են, բռնության հետքեր ենՙ,- վստահեցնում է Ջեմմա Գուլյանը: Նշենք նաեւ, որ այս գործով նախաքննությունը դարձյալ երկու ամսով երկարաձգվել է, քանի որ, ինչպես գլխավոր դատախազությունից էին Գուլյանի հարազատներին տեղեկացրել, փորձագետների եզրակացության օրիգինալը դեռ չեն ստացել:Գուլյանի կնոջ հավաստիացմամբ, սակայն, այս 6 ամիսների ընթացքում ոչ մի փոփոխություն չի եղել: ՚Ընդամենը ոստիկանության երկու աշխատակիցների համար, որոնք սպանությունից մի քանի րոպե առաջ իբր հարցաքննելուց են եղել Լեւոնին, նկատողություն թե տույժ են սահմանել՝ մասնագիտական ցածր պատրաստվածության համար եւ վերջՙ,- նշեց Ջեմմա Գուլյանը: Quote Link to post Share on other sites
Armenia Posted November 30, 2007 Author Report Share Posted November 30, 2007 ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՉԷ 30 Նոյեմբերի, 2007 Լեւոն Գուլյանի մահվան դեպքի առթիվ Երեւան քաղաքի դատախազության վարույթում հարուցված քրեական գործով 19.05.07թ. Գերմանիայի Դաշնությունից եւ Դանիայի Թագավորությունից հրավիրված անկախ փորձագետներ Մ.Ռոդշիլդի, Պ.Մայգինտլեդի կողմից կատարված Լ.Գուլյանի դիակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացությունը ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է 05.11.07թ.եւ այն փոխանցել Երեւան քաղաքի դատախազությանը: Նշված եզրակացությունը, օրենքով սահմանված կարգով, թարգմանվել է: Եզրակացության ուսումնասիրությամբ պարզվել է, որ այն ամբողջական չէ, մասնավորապես՝ փորձագետների կողմից նշվել է, որ կկատարվի հյուսվածքների նմուշների հյուսվածքապաթոլոգիական հետազոտություն եւ հավելյալ եզրակացություն կտրամադրվի դրա արդյունքները պատրաստ լինելուն պես: Քրեական գործի քննության լրիվությունը, բազմակողմանիությունն ու օբյեկտիվությունն ապահովելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մ.Սարգսյանը դիմել է ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավար Ս.Կաբինոսին՝ խնդրելով նրա աջակցությունը՝ նշված հավելյալ եզրակացությունը (բնօրինակը) փորձագետների կողմից ՀՀ գլխավոր դատախազություն ուղարկելու համար: Quote Link to post Share on other sites
God_The_Geometer Posted December 19, 2007 Report Share Posted December 19, 2007 Vorn er patchar@, vor mer hay azg@ ays anart, @ntrer ays chanaparh@: Es chem karoxanum haskanal.... Quote Link to post Share on other sites
brat_eu Posted December 29, 2007 Report Share Posted December 29, 2007 ՚ՍՊԱՆԵԼ ԵՆ, ԻՆՔՆԱՍՊԱՆ ՉԻ ԵՂԵԼՙ 14 Մայիսի, 2007 ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ xoroshii mentam,xoroshii grob!!!!,ploxim mentam ,ploxoy grob!!!! Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.