Jump to content

Նախագիծ Օգնենք Երեխաներին


Guest Guest12568

Recommended Posts

Guest Guest12568

Հասարակության` դարերի ընթացքում ձեւավորված կաղապարային մտածողությունը մի պատնեշ է կառուցել, որից այս կողմ տեղավորել է «նորմալ», իսկ մյուս կողմում թողել «տարբերվող» մարդկանց: Թվում էր, թե այժմ, դեպի ժողովրդավարություն, մարդու իրավունքների հավասարություն ձգտող ներկայում, նույնիսկ այնպիսի, դեռեւս զարգացման գործընթացում գտնվող երկրում, ինչպիսին մերն է, այդ պատնեշը պետք է փլուզված լիներ: Սակայն մեր իրականության մեջ ավելի ու ավելի արդիական է դառնում ու ցավալիորեն պարզ ուրվագծվում հետզհետե աճող անտարբերությունը "տարբերվողների" հանդեպ: Հասարակության "նորմալ" խմբի օտարացումը "տարբերվողներից" լուրջ մտահոգության առիթ է տալիս:

Մեր թիմը կազմվեց մի խումբ երիտասարդներից, որոնք որոշեցին անել հնարավորինս ամեն ինչ` այդ պատնեշը քանդելու համար: Որպես թիրախ ընտրեցինք ռիսկային խմբերի պատկանող երեխաներին, որոնք են մանկատների եւ գիշերօթիկ դպրոցների սաները, երկկողմանի կամ միակողմանի ծնողազուրկ, լքված, թափառաշրջիկ, ֆիզիկական կամ հոգեկան հիվանդություններով տառապող մանուկներն ու պատանիները: Երեխաներին, որովհետեւ նրանք են ամենախոցելի արարածները, որոնց այսօր ստացած հարվածը կամ չստացած սերն ու հոգածությունը վաղը կարող են ճակատագրական լինել: Մեր նպատակն է տրամադրել նրանց նյութական եւ բարոյական աջակցություն, օգնել նրանց կայանալու որպես հասարակության լիարժեք անդամ:

հ,գ շնորհակալ եմ Արմենին , կայքի հոստը ապահովվելու համար :flower:

Edited by Heghine
Link to post
Share on other sites
Guest Guest12568

Նախագիծ Օգնենք Երեխաներին / Ինչպես մի մեծ ընտանիք

Ծրագիր

Սոցիալական ինտեգրում, տեղեկացում

  • Տեղեկացնել հասարակության լայն շրջանակներին՝ ռիսկային խմբի երեխաների կարիքների մասին կայքում ստույգ պարբերականությամբ տեղադրվող նորությունների, ռեպորտաժների, լուսանկարների, տարաբնույթ քննարկումների, սեմինարների, ֆորումների միջոցով:

  • Ներգրավել կազմակերպություններ եւ անհատներ, որոնք կնպաստեն երեխաների նյութական, բարոյական, առողջական ու կրթական վիճակի բարելավմանը:

  • Նպաստել ռիսկային խմբի երեխաների սոցիալական ինտեգրմանը` հաճախակի այցելումներով, հետաքրքիր խաղերով, միջոցառումներով բնության գրկում, ինչպես նաև իրենց հասակակիցների հետ էլեկտրոնային նամակագրական կապ ապահովելով:

Կյանքի պայմանների բարելավվում

Ընդհանուր

  • Կազմակերպել նվիրատվություն-ակցիաներ:

Արվեստ/Կրթություն

  • Ապահովել Գեղագիտական կրթություն երեխաներին

  • Կազմակերպել երեխաների ձեռքի աշխատանքների (ասեղնագործության,բրձագործության, մակրամեի,նկարչության ) ցուցահանդեսներ, տեղադրել այն կայքում:

  • Ստեղծել ամառային դպրոցներ, որտեղ երեխաները , գտնվելով բնության գրկում, համապատասխան մասնագետի վերահսկողությամբ, հնարավորություն կունենան լրջորեն զբաղվել իրենց նախասիրություններով:

  • Կազմել դասախոսական անձնակազմ որը կփոխանցի երեխաներին իև գիտելիքները։

Ծրագրի Ֆինանսավորում

  • Համերգներից, հանդեսներից բեմականացումներից, ցուցահանդեսներից և այլ միջոցառումներից ստացված հասույթից Ձևավորել կայուն բյուջե։
  • Աջակցումներ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից։

Այլ Միջոցներ

  • Խաղալիքների, հագուստի և այլ իրերի նվիրատվություններ

p.s.

Ովքեր կարողեն մասնակցել՞

Ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...