Armenia Posted November 11, 2007 Report Share Posted November 11, 2007 Чемпион “Гран при” получит 20 тысяч долларов Сегодня в Ереване стартует международный чемпионат по дзюдо “Гран при”. Как сообщили корреспонденту Panorama.am в Федерации дзюдо Армении, в чемпионате принимают участие 24 спортсмена из 10 стран, в том числе, Армении, Великобритании, Венгрии, Греции, Грузии, Мадагаскара, Румынии, Сербии, Украины и Южно-Африканской Республики. Армению на чемпионате представят 6 спортсменов. Чемпионат пройдет в трех весовых категориях – 60 кг, 66 кг, 81 кг. Общий призовой фонд чемпионата составляет 100 тысяч долларов США. Чемпион в каждой из трех весовых категориях в качестве приза получит 20 тысяч долларов США. Поединки пройдут в здании Национального академического театра оперы и балета имени А. Спендиаряна. Международный чемпионат по дзюдо “Гран при” считается одним из авторитетных первенств. Quote Link to post Share on other sites
Armenia Posted November 11, 2007 Author Report Share Posted November 11, 2007 ԼԱՎԱԳՈւՅՆ ՁՅՈւԴՈՅԻՍՏՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈւՄ Այսօր օպերայի եւ բալետի ազգային թատրոնում մեկնարկում է ձյուդոյի ՚Գրան Պրիՙ մրցաշարը, որին մասնակցում են աշխարհի ուժեղագույն մարզիկները: Հայաստանի, Վրաստանի, Մադագասկարի, Մեծ Բրիտանիայի, Հունգարիայի, Ռումինիայի, Սերբիայի, Հունաստանի, ՀԱՀ-ի եւ Ուկրաինայի մոտ 23 ձյուդոյիստներ կպայքարեն ՚Գրան Պրիՙ մրցանակի արժանանալու համար: Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից ՚Ա1+ՙ-ին հայտնեցին, որ հեղինակավոր այս մրցաշարում Հայաստանը կներկայացնեն 60կգ քաշայիններ Հովհաննես Դավթյանը եւ Աշոտ Վարդիկյանը, 66կգ Արմեն Նազարյանը եւ Մեսրոպ Բարբարյանը, 81կգ Ղազար Գրիգորյանը եւ Հովհաննես Մաթեւոսյանը: Մրցաշարին ներկա կգտնվի նաեւ ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ հունգարացի Մարիուս Վիզերը: Quote Link to post Share on other sites
Armenia Posted November 12, 2007 Author Report Share Posted November 12, 2007 ՄԵՐ ՁՅՈՒԴՈԻՍՏՆԵՐԸ «ԳՐԱՆ ՊՐԻ»-ՈՒՄ ՆՎԱՃԵԼ ԵՆ ԵՐԿՈՒ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼ Երևանում տեղի ունեցած ձյուդոյի «Գրան Պրի» միջազգային առաջնությունում հայ մարզիկները նվաճել են երկու արծաթե մեդալ: 60 կգ քաշային կարգում երկրորդ տեղին է արժանացել Հովհաննես Դավթյանը, իսկ 66 կգ-ում` Արմեն Նազարյանը: Այս մասին Panorama.am-ի թղթակցին տեղեկացրին Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից: Մրցաշարի 60 կգ քաշային կարգում չեմպիոն է դարձել Մեծ Բրիտանիան ներկայացնող Սալոն Գրեյկը, 66 կգ-ում` սերբիացի մարզիկ Միլա Մալկովիչ, իսկ 81 կգ-ում` Ուկրաինան ներկայացնող Ռոման Գունջակը: Նշենք, որ առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմել է 100 հազար դոլար, իսկ մրցաշարի հաղթողների համար ֆեդերացիան նախատեսել է 20 հազարական դոլար: Առաջնությանը ընդհանուր առմամբ մասնակցում էր 24 ձյուդոիստ, այդ թվում 6-ը Հայաստանի ընտրանուց: Մրցաշարին Հայաստանը ներառյալ մասնակցել է 10 երկիր: Նշենք, որ առաջնությունն անցկացվել է նոյեմբերի 10-ին Երևանում: Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.