Jump to content

ԾՆՈՂՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ


Recommended Posts

ԾՆՈՂՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ</SPAN>

Հաստատված է ՀՀ ԿԳՆ-ի կողմից

Երեխայի զարգացման կարևորագույն փուլերից են կազմում կյանքի առաջին տարիները, երբ դրվում են նրա ֆիզիկական, մտավոր և հոգեկան զարգացման հիմքերը: Խորհրդային տարիներին երեխաների վաղ տարիքի զարգացման ապահովումը մի շարք ինստիտուցիոնալ կառույցների պարտականությունն էր. կյանքի առաջին տարիներին` առողջապահական (ի դեմս մանկական պոլիկլինիկաների), այնուհետև` կրթադաստիարակչական (մսուրներ, մանկապարտեզներ): Երեխաների բնականոն զարգացման պայմանների ապահովման գործում իրենց ուրույն տեղն ունեին սոցիալական ապահովության կառույցները, զանգվածային լրատվության միջոցները, իրականացվում էր նպատակային գրականության հրատարակում՝ ուղղված և՛ ծնողներին և՛ երեխաներին:Տնտեսական անցումային փուլում էական փոփոխություններ տեղի ունեցան և՛ ընտանիքների սոցիալական իրավիճակում, և՛ երեխաների զարգացման համար պատասխանատու հաստատությունների համակարգում: Մասնավորապես, նախադպրոցական հաստատությունները դուրս բերվեցին պետական ֆինանսավորման համակարգից, ցանցի հզորությունները զգալիորեն կրճատվեցին, իսկ մսուրները գործնականում փակվեցին: Խաթարվեցին կադրային և մեթոդական ապահովման համակարգերը: Մյուս կողմից` աճել է գործազրկությունը ծնողների շրջանում, նվազել են ընտանիքների եկամուտները: Այս ամենի արդյունքում կտրուկ նվազել է նախադպրոցական հաստատություններում ընդգրկված երեխաների թիվը, իսկ առկա նախադպրոցական կրթադաստիարակչական ծառայությունները շատերի համար դարձել են անհասանելի:Կարևորելով երեխայի զարգացման հիմնախնդիրը նախադպրոցական հասակում, գիտակցելով կրթության համակարգի պատասխանատվությունն այդ փուլում աջակցելու երեխաների բնականոն զարգացմանը՝ «Կրթության զարգացման պետական ծրագրում» ամրագրվել են մի շարք առաջնային նպատակներ, որոնց իրականացումը կօգնի նախադպրոցական համակարգի գործունեության ակտիվացմանը և արդյունավետության բարձրացմանը:Գործունեության ուղղություններից մեկը ծնողների կրթության կազմակերպումն է: Ենթադրվում է, որ նախադպրոցական հաստատություններում կներդրվեն տարատեսակ կրթական ծառայություններ, այդ թվում՝ ծնողների համար:Սույն փաստաթղթի նպատակն է՝ նախադպրոցական հաստատությունների հիմքի վրա նախանշել ծնողների կրթության կազմակերպման մարտավարական ուղղությունները:

ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

Գործող նախադպրոցական հաստատությունների հիմնական գործունեությունն ուղղված է անմիջականորեն երեխաներին: Իհարկե, խրախուսվում են ծնողների ներգրավումն ու համագործակցությունը նրանց հետ: Սակայն բոլոր դեպքերում խոսքը վերաբերում է հաստատությունում ընդգըրկված երեխաներին: Հետևաբար, գործունեության այս նոր ոլորտի «թիրախը» պետք է լինեն ինչպես հաստատություն հաճախող, այնպես էլ չհաճախող երեխաների ծնողները: Առավել մեծ արդյունավետության հասնելու համար ցանկալի կլինի, որ իրականացվելիք ծրագրերում ներգրավված լինեն նաև համայնքի այն երիտասարդները, որոնք պատրաստվում են երեխա ունենալ:Ծնողների կրթության աշխատանքների կազմակերպման հնարավոր ձևերը կարող են լինել.

  • սեմինարներ. ծնողների 15-20 հոգիանոց խմբերի համար կարող են կազմակերպվել կարճատև ուսուցողական դասընթացներ` երեխաների խնամքի ու զարգացման տարբեր թեմաների շուրջ: Դասընթացները կարող են վարել դրա համար հատուկ վերապատրաստում անցած մանկապարտեզի աշխատակիցները, համայնքի այլ կրթադաստիարակչական և առողջապահական հաստատությունների մասնագետները, ինչպես նաև տեղական և արտասահմանյան փորձագետներ, որոնք ժամանակ առ ժամանակ կհրավիրվեն նախարարության և միջազգային կազմակերպությունների կողմից,

  • քննարկումներ. սրանք կիրականացվեն հիմնականում տեղացի մասնագետների օժանդակությամբ, իսկ հիմնական դերակատարները կլինեն ծնողները: Քննարկման կարող են դրվել երեխաների խնամքի ու զարգացման առանձին հիմնախնդիրներ, օրինակ` կինոդիտումների կամ սեփական փորձի հիման վրա ընտրված թեմաներ: Քննարկումները կօժանդակեն ծնողների միջև փորձի փոխանակմանը, համատեղ արդյունավետ վարքի ձևերի մշակմանը: Մասնագետների դերը կլինի այդ քննարկումների ուղղորդումն ու դրանց ամփոփմանն օժանդակելը,
  • ուսանողական և տեղեկատվական բրոշյուրների, թերթիկների և այլ փոքրածավալ նյութերի տարածում: Միշտ չէ, որ հնարավոր կլինի ի սկզբանե ապահովել ծնողների գործուն մասնակցությունը կազմակերպվող միջոցառումներին: Այդ պատճառով հատկապես գործունեության առաջին փուլում օգտակար կլինի այս ձևը, որը մի կողմից որոշակի գիտելիքները հասանելի կդարձնի մեծ քանակով ծնողների համար, մյուս կողմից` կհանդիսանա միջոց՝ տեղեկացնելու մանկապարտեզում ներդրված նոր ծառայությունների մասին,
  • գրականության տրամադրում. նկատի ունենալով գրականության սակավությունը և շատ ծնողների համար դրանց թանկությունը՝ մանապարտեզը կարող է իրականացնել նաև մասնագիտացված գրադարանի գործառույթ,
  • հոգեբանամանկավարժական խորհրդատվություն-գործունեության այս ձևն առավել անհատականացված ուղղվածություն կունենա: Այն դեպքերում, երբ առաջացած խնդիրներն ընդհանրական չեն, կամ ծնողները պատրաստ չեն լինի դրանք քննարկել ընդհանուր հանդիպումների, փորձառու մանկավարժը կամ հնարավորության դեպքում նաև հոգեբանը կարող են առանձին հանդիպումների ընթացքում ծնողների հետ կազմակերպել խորհրդատվություն,
  • «ծնող-երեխա-ակումբ». գործունեության այս ձևը ենթադրում են ծնողների և երեխաների համատեղ հավաքներ: Դրանք օգտակար կլինեն ոչ միայն ծնողների համար` հնարավորություն ընձեռելով կիսվել փորձով, շփվել միմյանց և մասնագետ մանկավարժի հետ, այլև երեխաների համար ստեղծելու են փոխշփման, ապահով միջավայրում և որակյալ խաղալիքներով խաղալու ու զարգանալու պայմաններ:

Նշված գործողությունները պետք է իրականացվեն համայնքի հարակից այլ կառույցների հետ համագործակցված, որպեսզի ապահովվի ամբողջական (հոլիստիկ) մոտեցումը երեխայի զարգացման գործընթացին: Որպես պոտենցիալ համագործակիցներ կարող են հանդես գալ դպրոցները (հատկապես տարրական դասարանների դասվարները) համայնքում գործող (եթե այդպիսիք կան) սոցիալական, հոգեբանական ծառայությունները, զանգվածային լրատվության միջոցները և այլն: Մանկապարտեզի խնդիրների մեջ պետք է լինի նաև գործընկերների հայտնաբերումը և նրանց հետ համագործակցությունը:

ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Ծնողների կրթության կազմակերպումը նախադպրոցական հաստատությունների համար գործունեության միանգամայն նոր ոլորտ է: Ուստի անհրաժեշտ է, որ առաջին փուլում իրականացվեն փորձնական ծրագրեր՝ հետագայում ընդարձակելով ներդրման ծավալները: Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է լուծել մի շարք խնդիրներ:Նախ անհրաժեշտ է մշակել համապատասխան նորմատիվ իրական հիմքը: Սրա մեջ մտնում են.

  • մանկապարտեզի կանոնադրության և հաստիքացանկի մեջ համապատասխան լրացումները.

  • աշխատակարգերի հաստատումը, որոնցով կսահմանվի աշխատանքների կազմակերպման կարգը, պատասխանատվությունների բաշխումը, աշխատանքների նորմատիվ ծավալները, հաշվառման և վերահսկման մեխանիզմները:

Նախնական (փորձնական) փուլում կարող են մշակվել ժամանակավոր կարգեր, որոնք փորձարկումից հետո կհաստատվեն վերջնականորեն:Հաջորդ խնդիրը, որ անհրաժեշտ է լուծել, կադրային ապահովումն է: Մանկապարտեզում պետք է ունենալ աշխատակից, որի ծառայողական պարտականությունը կլինի բնագավառի աշխատանքների իրականացումը: Նպատակահարմար է, որ նա աշխատի լրիվ աշխատաժամանակով, և ոչ թե այս պարտականությունները դրվեն առկա հաստիքային աշխատողներից մեկի վրա:(Աշխատանքներն առավել արդյունավետ կլինեն, եթե մանկապարտեզն ունենա հոգեբան և սոցիալական աշխատող: Սա, թերևս, այս ծրագրի շրջանակներից դուրս խնդիր է, սակայն պետք է խրախուսել համայնքների ջանքերն այս ուղղությամբ):Անհրաժեշտ կլինի կազմակերպել հիշյալ աշխատակիցների աշխատանքից չկտրված վերապատրաստում: Այն պետք է ուղղված լինի ինչպես երեխաների խնամքի և զարգացման մասին գիտելիքների արդիականացմանն ու հարստացմանը, այնպես էլ աշխատանքների կազմակերպման և իրականացման հմտությունների զարգացմանը:Միաժամանակ` որոշ վերապատրաստում կամ գիտելիքների տարածում պետք է իրականացվի հաստատությունների տնօրինության և աշխատակիցների, համայնքների ղեկավարների և կրթության հարցերով պատասխանատուների շրջանում` ծրագրի սահուն ընթացքն ապահովելու նպատակով:Հաջորդ խնդիրը ծրագրի նյութատեխնիկական և ուսւմնանյութական ապահովումն է: Ներկայիս մանկապարտեզները չունեն մասնագիտացված սենյակներ, կահույք, ուսումնական նյութեր, գրականություն՝ ծնողներին ուղղված միջոցառումներ կազմակերպելու համար: Միևնույն ժամանակ համայնքները չունեն միջոցներ արագ դրանք ձևավորելու համար: Ուստի այս խնդիրները լուծելու համար մանկապարտեզները կարիք ունեն նպատակաուղղված աջակցության: Անհրաժեշտ կլինի, որ փորձնական ծրագրերում ընդգրկված մանկապարտեզների ուժերով մշակվի ծնողների կրթության կազմակերպման համար անհրաժեշտ պայմանների և միջոցների ցանկը և մանկապարտեզներին տրամադրվեն այդ միջոցները: Ընդ որում, քաղաքականությունը պետք է ուղղված լինի այն բանին, որ հնարավորինս խրախուսվեն մանկապարտեզների և համայնքների ջանքերը իրենց ուժերով որոշ պայմանների ստեղծման և միջոցների հայթայթման ուղղությամբ: Ցանկալի կլինի, որ աստիճանաբար ձևավորվեն այնպիսի հզորություններ, որոնք հետագայում հնարավորություն կտան ինքնուրույն մշակել ուսումնական նյութեր` դրանք օգտագործելու ինչպես տվյալ համայնքում, այնպես էլ ծրագրում ընդգրկվող նոր համայնքներում:Ծրագրի արդյունավետության և շարունակականության ապահովման համար կարևորագույն խնդիր է ծնողների կրթությանն ուղղված գործունեության ֆինանսական ապահովումը: Խոսքը ոչ այնքան փորձնական շրջանում դոնոր կազմակերպությունների միջոցների ներգրավման մասին է, որքան համայնքների կողմից նման գործունեության` որպես հաստատության հիմնական (կանոնադրական) գործունեության ուղղություններից մեկի, և կայուն ֆինանսավորման ապահովման: Ներկայումս համայնքները միշտ չէ, որ կարողանում են ապահովել մանկապարտեզների կայուն ֆինանսավորումը: Չնայած ծնողների համար կրթական ծրագրերի իրականացումը կարող է առավել ծախսատար չլինել, քան մանկապարտեզների ներկայիս գործունեության ձևերն են, այնումենայնիվ, ընդհանուր ֆինանսավորման դեֆիցիտի պայմաններում այստեղ նույնպես կարող են խնդիրներ առաջանալ: Այս տեսանկյունից կարևոր է, որ համայնքների ղեկավարները փորձնական ծրագրերի հենց սկզբից ներգրավված լինեն աշխատանքներում, ինչը կբերի նրանց դրական շահագրգռվածությանը:Խնդրի լուծման մեկ այլ հեռանկար է արտաբյուջետային միջոցների ներգրավումը: Ներկայումս դժվար է կանխատեսել հնարավոր աղբյուրները, դրանք կարող են տարբեր լինել` կախված տեղական առանձնահատկություններից: Սակայն ակնառու է անհրաժեշտությունը` նախադպրոցական հաստատությունների ղեկավարների մոտ զարգացնելու առկա միջոցների արդյունավետ օգտագործման և լրացուցիչ միջոցների ներգրավման հմտություններ:

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Ծնողների կրթությունը նախադպրոցահասակ երեխաների խնամքի և զարգացման որակի բարելավմանն ուղղված միջոցառում է և դրանով իսկ հանդիսանում է նախադպրոցական ոլորտում իրականացվող քաղաքականության տարրերից մեկը: Այդ քաղաքականության անկյունաքարային դրույթները ձևակերպված են «Կրթության զարգացման պետական ծրագրում»:Գործունեության այս ոլորտը ներդնելու և հանրապետությունում տարածելու նպատակով անհրաժեշտ է, որ կրթության և գիտության նախարարությունը մշակի և հաստատի փորձնական մի ծրագիր, որը կհամախմբի տարբեր օղակների և կազմակերպությունների գործունեությունը և հնարավորություն կստեղծի դրանց համադասված գործելու համար: Ծրագիրը նաև ուղեցույց կհանդիսանա դոնոր կազմակերպությունների համար:Ծրագրի արդյունքում կփորձարկվեն աշխատանքների կազմակերպման առավել արդյունավետ մոդելները, կմշակվեն համապատասխան իրավական, մեթոդական և ուսումնանյութական հիմքերը՝ հանրապետության մյուս տարածքներում նմանատիպ գործունեության իրականացման համար:

</SPAN>

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...